User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Նժդեհը ձեռքին «նակոլկա» ունե՞ ր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նժդեհը ձեռքին «նակոլկա» ունե՞ ր

    Վերջերս, ֆեյսբուքյան օգտատերերից, ոմն Ստյոպա Սաֆարյանի էջում նման գրառման հանդիպեցի. մեջբերում եմ`
    ____________________________________________________________________________________

    Նժդեհը ձեռքին «նակոլկա» ունե՞ ր

    Դժվար եմ պատկերացնում, թե մատին նման նակոլկա ունեցողը ինչպես կարող է լավ Նժդեհ խաղալ... Ինձ նաև հայտնի չեն տեղեկություններ, որ Նժդեհը մատին նակոլկա է ունեցել.... Դերասանի հարցազրույցի ու մատի նակոլկայի մակարդակը իրար բռնում են, բայց Նժդեհի կերպարը այդ ամենի հետ՝ ոչ...
    ____________________________________________________________________________________

    Ես էլ եմ կարծում, որ Նժդեհի մասին ֆիլմի շուրջ էսքան աղմուկ բարձրացավ էն պատճոռով, որ Նժդեհի դերում հանդես է եկել Արտաշես Ալեքսանյանը:

    Կուզեի պարզել ակումբցիները ինչ են մտածում այս հարցի շուրջ:

    Ի սկզբանե մոտեցումը անլուրջ էր: Փաստորեն Հրաչ Քեշիշյանը ինչ ֆիլմ էլ նկարի մշտապես նույն դերասանական կազմն է ներգրավում: Ստացվում է, որ Նժդեհի կերպարին հարմար դերակատար գտնելու համար իրականացվել է ոչ թե էսպես կոչված քասթինք, այլ Քեշիշյանենք նորից հավաքվել իրենք իրանցով ու որոշել են ֆիլմ նկարել, որովհետեւ, հիմնականում, Քեշիշյանի բոլոր ֆիլմերում Արտաշես Ալեքսանյանը որեւէ դերով հանդես է գալիս: Սա արդեն մարազմի հասնող անլրջություն է: Բնական է, որ շատ շատերի մոտ նման անլուրջ մոտեցումից հետո ֆիլմը դիտելու որեւէ ցանկություն չի մնում: Ես էլ ֆիլմը դեռ չեմ դիտել բայց արդեն բացասաբար եմ տրամադրված:

    Կուզեի էս թեմայում փորձեինք քննարկել դերասան հասկացության մասին: Ով է դերասանը? Որն է դերասանի առաքելությունը?
    Նախ ասեմ, որ Արտաշես Ալեքսանյանին համարում եմ տաղանդավոր դերասան: Բայց, դերասաններին նույնպես կարելի է դասակարգել. դերասաններ ովքեր ընդամենը կատարող են եւ մտավորական դերասաններ, ովքեր փորձում են դերի միջոցով հոգու ասելիքը ներկայացնել, փորձում են ոչ միայն կերպար կերտել այլ նաեւ ունեն ասելիք: Ինձ համար նման դերասանների թվին կարող է դասել օրինակ Սոս Սարգսյանը: Պատկերացնում եք Սոս Սարգսյանին քրեական հեղինակության դերում?

    Ինչ եք կարծում արդոք ճիշտ էր, որ Գարեգին Նժդեհի դերը մարմնավորեց Արտաշես Ալեքսանյանը?
    Կողքի սերիալում Արտաշեսը մարմնավորում է քրեական հեղինակության, մի քանի օր հետո ստանձնում է Նժդեհի դերը? Սա նորմալ է?

    Խոսքը "Եզրագծից այն կողմ" սերիալի մասին է, որտեղ Արտաշեսը խաղում էր Լորդի դերը, Լորդը քրեական հեղինակություն էր:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 01.02.2013, 18:20:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ունե՞ք արդյոք աշխատանք
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 29.08.2012, 17:13
  2. Ամենախենթ երազանքը: Ունե՞ս...
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 24.11.2008, 21:19
  3. Ամենախենթ երազանքը: Ունե՞ս...
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 29.06.2008, 20:29
  4. Իսկ ձեր ձեռքին ի՞նչ է լինելու վաղը բացի ծաղիկից
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.04.2008, 17:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •