Վերջերս, ֆեյսբուքյան օգտատերերից, ոմն Ստյոպա Սաֆարյանի էջում նման գրառման հանդիպեցի. մեջբերում եմ`
____________________________________________________________________________________
Նժդեհը ձեռքին «նակոլկա» ունե՞ ր
Դժվար եմ պատկերացնում, թե մատին նման նակոլկա ունեցողը ինչպես կարող է լավ Նժդեհ խաղալ... Ինձ նաև հայտնի չեն տեղեկություններ, որ Նժդեհը մատին նակոլկա է ունեցել.... Դերասանի հարցազրույցի ու մատի նակոլկայի մակարդակը իրար բռնում են, բայց Նժդեհի կերպարը այդ ամենի հետ՝ ոչ...
____________________________________________________________________________________
Ես էլ եմ կարծում, որ Նժդեհի մասին ֆիլմի շուրջ էսքան աղմուկ բարձրացավ էն պատճոռով, որ Նժդեհի դերում հանդես է եկել Արտաշես Ալեքսանյանը:
Կուզեի պարզել ակումբցիները ինչ են մտածում այս հարցի շուրջ:
Ի սկզբանե մոտեցումը անլուրջ էր: Փաստորեն Հրաչ Քեշիշյանը ինչ ֆիլմ էլ նկարի մշտապես նույն դերասանական կազմն է ներգրավում: Ստացվում է, որ Նժդեհի կերպարին հարմար դերակատար գտնելու համար իրականացվել է ոչ թե էսպես կոչված քասթինք, այլ Քեշիշյանենք նորից հավաքվել իրենք իրանցով ու որոշել են ֆիլմ նկարել, որովհետեւ, հիմնականում, Քեշիշյանի բոլոր ֆիլմերում Արտաշես Ալեքսանյանը որեւէ դերով հանդես է գալիս: Սա արդեն մարազմի հասնող անլրջություն է: Բնական է, որ շատ շատերի մոտ նման անլուրջ մոտեցումից հետո ֆիլմը դիտելու որեւէ ցանկություն չի մնում: Ես էլ ֆիլմը դեռ չեմ դիտել բայց արդեն բացասաբար եմ տրամադրված:
Կուզեի էս թեմայում փորձեինք քննարկել դերասան հասկացության մասին: Ով է դերասանը? Որն է դերասանի առաքելությունը?
Նախ ասեմ, որ Արտաշես Ալեքսանյանին համարում եմ տաղանդավոր դերասան: Բայց, դերասաններին նույնպես կարելի է դասակարգել. դերասաններ ովքեր ընդամենը կատարող են եւ մտավորական դերասաններ, ովքեր փորձում են դերի միջոցով հոգու ասելիքը ներկայացնել, փորձում են ոչ միայն կերպար կերտել այլ նաեւ ունեն ասելիք: Ինձ համար նման դերասանների թվին կարող է դասել օրինակ Սոս Սարգսյանը: Պատկերացնում եք Սոս Սարգսյանին քրեական հեղինակության դերում?
Ինչ եք կարծում արդոք ճիշտ էր, որ Գարեգին Նժդեհի դերը մարմնավորեց Արտաշես Ալեքսանյանը?
Կողքի սերիալում Արտաշեսը մարմնավորում է քրեական հեղինակության, մի քանի օր հետո ստանձնում է Նժդեհի դերը? Սա նորմալ է?
Խոսքը "Եզրագծից այն կողմ" սերիալի մասին է, որտեղ Արտաշեսը խաղում էր Լորդի դերը, Լորդը քրեական հեղինակություն էր:
Էջանիշներ