Ես օրինակ մտածում եմ, որ ասենք գյուղատնտեսության ոլորտում արդյո՞ք կոռուպցիայով չի զբաղված հարգարժան դաշնակցական նախարարը, կամ կրթության ոլորտը արդյո՞ք զերծ է կոռուպցիայից, չգիտեմ կարծիքները միարժեք չեն:
P.S. Սոցապ նախարարի մասին էլ ավելորդ ա խոսելը, իրան էնքան անհոգ ա պահում, ոնց որ մի հատ զարգացած երկրի նախարար լինի, ձենը փորից դուս չի գալիս:
էս առումով օրինակ, լավ թե վատ կարծում եմ, որ ՀՀԿ-ն պատասխանատվություն կրում ա: Չի քաշվում կողքի ու ասում, որ մենք գործ չունենք, լավին էլ ա տեր վատն էլ փորձում ա շտկի...(իհարկե տեմպերը գոհացուցիչ չեն)
Ավելացվել է 6 րոպե անց
Մեկն ուզում ա ինքը ուտի , մյուսն ուզում ա, որ ով ուզում ա ուտի, բացի նրանցից ով ուտում ա.....ես օրինակ մտածում եմ, որ իրանք բոլորն էլ անցողիկ մարդիկ ենք.....իրանք ուրիշ հասարակարգից մեկ այլ հասարակարգ տեղափոխված մարդիկ են, իրենց հետ բերել են բացասական երևույթներ: Ամբողջ քաղաքական էլիտայից կարելի ա մի քանիսին պահել, մնացածը բոլորն էլ նույնն են, տարբեր տարաներում:
Մենք պետք է մտածենք վաղվա օրվա մասին, էսօր ինչ կա բոլորս էլ քաջատեղյակ ենք, պետք է երիտասարդներով հզորանանք, ու այսօրվա սխալները չկրկնենք:
Էջանիշներ