Մեջբերում Azgaynakan-ի խոսքերից Նայել գրառումը
1. Ծնվել ես 1985 թ-ին.....չեմ իմանում ինչ դեդովշինայի մասին ես խոսում՞
Չհասկացա, թե դա ինչ կապ ուներ: Ես բանակում չեմ ծառայել, ծառայելու դեպքում էլ հայկական բանակում ծառայություն չի սպառնում ինձ: Փոխարենը լիքը ընկերներ ունեմ ծառայող հայկական բանակում, ինքս էլ մի քանի անգամ գնացել եմ մոտները:
Այսօրվա բանակը դա 1996-2002 թթ-ի ԲԱՆԱԿԸ չէ հաստատ
Ցավոք, 1992-1996 թթ. բական էլ չի:
Պետք չի հոռետես լինել, բանակը օրեցօր կայանում է:
Ասա դա այն մայրերին, որոնց տղաները «ինքնասպանվել» են այսօրվա բանակում: Որ իրենց տղաները սոված են քնում ու արթնանում: Որ երկու տարի թերսնվում են: Որ շքերթների ժամանակ, նրանց 2-4 օր ստիպում են ավտոբուսներում քնել անկախ եղանակից: Երբ նրանց ծեծում են բանակում, քանի որ չեն ուզում ապրել կայացած քրեական օրենքներով: Երբ չեն ուզում ենթարկվել հոգեբանորեն չկայացած սպաներին, մարդկանց որոնք բացարձակապես կապ չունեն բանակի հետ:
Հա, կան բանակում լավ մարդիկ, որոնց ղեկավարության տակ գտնվող զարամասերում իրավիճակը այլ է: Սակայն սա ավելի շատ բացառություն է քան սովորականություն:
2. Պետք չի անտեսել մարդկանց կատարած գործը....ինձ էլ չճանաչելով վիրավորել առավել ևս...
Ոչ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել: Ամեն մեկը ինքն է ընտրում իր կյանքը ու անում այն, ինչ գտնում է ճիշտ: Ապագան բոլորին կտա այն, ինչին ինքը արժանի է:
լավ կլինի ինքդ նշես, մեկ դրական քայլ, որը դու կատարել ես դեպի բանակի կայացումը,
Պաշտպանության նախարարը ընտրություններո՞վ է զբաղված: Հա, բայց նա տեղակալներ ունի: Ես ինչո՞ւ պիտի զբաղվեմ բանակով:
Քեզանից շատ բան չի էլ ակնկալվում ուղղակի ցանկացած քայլ կատարելիս հիշիր որ այդ քայլի արդյունքում կարող ես հայրենիքիդ օգուտ կամ վնաս բերել, և ընտրիր առաջինը
Արդեն ընտրել եմ:
Մեջբերում Apostle-ի խոսքերից Նայել գրառումը
Եվ հենց այդպիսի սկզբունք ունի ՀՀԿ-ն, այսօր շնորհիվ պետական երիտասարդական քաղաքականության, շնորհիվ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վարած քաղաքականության շատ երիատասարդներ տարբեր ոլորտներում մասնագիտական աշխատանք են կատարում և նպաստում են երկրի զարգացմանը:
Ս. Սարգսյանի ՀՀԿ գալով ՀՀԿ ի անդամ դարձան բազմաթիվ օլիգարխներ և քրեածին տարրեր: Ա. Մարգարյանի մահից հետո, նրան այդ կուսակցության մեջ ուժեղանալու են:
ՄՈՍԿՎԱՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԵԼ...
Նայած ինչ ու երբ ես կառուցում: Հյուսիսային պողոտան էլ են կառուցում, որը ինձ համար հավասարազոր է Երևանի քանդմանն ու վերացմանը: