Ցավոք ծանոթ եմ հայկական բանակում տիրող իրավիճակին և դրա մեջ մեղավոր է միայն ու միայն պաշտպանության նախարարությունը, որի նախարարը, բացի շախմատի ֆեդերացիայի նախագահության, ԵՊՀ խորհրդի նախագահության և այլ մանր մունր պաշտոնների նաև պաշտպանության նախարար է: Հենց նրա մեղքով է բանակում տիրում խղճուկ ու ցավալի իրավիճակ: Հենց նրա ուղիղ ղեկավարությամբ է բանակում քրեական տարրերը առաջ եկել ու զարգացել: Հենց նրա ղեկավարությամբ ու բացիթողմամբ է առաջացել «դեդովշինան»: Հենց նրա պատճառով է, որ մեր տղաներին բանակ չենք ուզում ուղղարկել, իսկ ուղղարկելուց էլ խղճում ենք հպարտանալու փոխարեն: Հենց նրա մտահղացումն է հասարակության աչքերին թոզ լցնել «մշակութային ծրագրեր» կազմակերպելը բանակում: Ցնորքային հեշտ պաշտոնական վերելքի քաղց ունեցողներ միշտ եղել են ու կլինեն: Դուք ընդամենը խաղալիք եք դարձել նրանց ձեռքում, ձեր անհիմն ամբիցիաների պատճառով: Բավ է: Արթնացեք ու նայեք ձեր շուրջը:
Էջանիշներ