Quyr Qery (04.02.2013), Անվերնագիր (04.02.2013)
Բյուր ջան, եթե խնդալու ա, խնդա… բոլոր զգացմունքներն էլ վերացական են, բայց գրողը դա բառերով ա արտահայտում, երաժիշտը ձայներով, պարողը շարժումներով, նկարիչը գույներով ու գծերով ու այլ միջոցներով և անգամ ճարտարապետության մեջ դա արվում ա տարբեր միջոցներով…
… ու հիմա դու եկել ես ու պնդում ես որ մարդկային զգացմունքը, տվյալ դեպքում կարոտը, սխալ ա գույներով արտահայտելը… ո՞վ ա քեզ տենց բան ասել… թե՞ քեզ թվում ա ամեն բան պտի բառերով ասվի, կամ կան զգացմունքներ ու երևույթներ որոնք ունեն իրանց համար հատուկ "նշանակված" արտահայտչաձևեր… կարա՞ս ասես էդ ով ա որոշում թե որ զգացմունքը ինչ ձևով պետք ա արտահայտվի…
Մինա (04.02.2013)
մարդկային զգացմունքները գույներով արտահայտելը իհարկե խնդալու չէ կամ սխալ: Բայց դե էն չի էլի, որ ասես.
-ապեր, ինչ գույն ա քո կարոտի գույնը:
-սև
-բա քոնը
-կապույտ
-դու լավ մարդ ես երևում:
Վերջին խմբագրող՝ Անվերնագիր: 04.02.2013, 00:38:
A long time ago, in a galaxy far, far away...
Quyr Qery (04.02.2013), StrangeLittleGirl (04.02.2013), Նանո (04.02.2013)
Ingrid (04.02.2013)
Մեֆ, ես բնավ չեմ ասում՝ գույներով արտահայտելը սխալ ա: Բայց եթե գույներով ես արտահայտում, գնա, նկարի, ոչ թե լուրջ-լուրջ նստի, քննարկի, թե ում կարոտն ինչ գույնի ա: Մեֆ, չես պատկերացնի՝ կողքից ինչ խնդալու ա, որ տեսնում ես՝ մարդիկ խորացած կարոտի գույն են քննարկում: Աշխարհի սաղ դարդուցավը պրծավ, մնաց կարոտի գույնը, էն էլ էս աստիճանի լուրջ դեմքերով: Կաստյում-գալստուկն ա պակասում:
StrangeLittleGirl (04.02.2013)
Մեֆ, հիշեցնեմ, թե հարցը ոնց ա դրած.
Էստեղ զգացմունքների գունային արտահայտչաձևերի մասին բան չկա: Թե չէ ես երկու ոտքով-ձեռքով կողմ եմ զգացմունքների գունային արտահայտչաձևերի մասին խոսելուն: Ես ընդհանրապես կողմ եմ զգացմունքների արտահայտչաձևերի մասին խոսելուն՝ լինի դա պարելով, թե տասներկուերորդ հարկից քցվելով:
Անվերնագիր (04.02.2013)
Իմ կարոտը սկսում ա գույն ստանալ… Դեռ անորոշ ա։
Բայց որ աչքերս փակում եմ, ավելի վառ եմ տեսնում։
Հա,ես էլ էի Բյուրի պես հեգնախառը հետևում թեմայի զարգացմանը,բայց Մեֆի նկարագրությունը շատ դուրս եկավ,հաստատ կուզենայի տեսնել իրականում,այսինքն ներկերով ,ոչ թե բառերով:ՈՒ հիմա ,արդեն առանց հեգնանքի մի նշույլի կասեմ,կարոտս գորշ գույն ունի,գորշ չսիրածս շականակագույնին խառնած մոխրագույն ու շատ քիչ էլ մանանեխի դեղինը:Չփարատվող կարոտի գույնի է կարոտս:
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Mephistopheles (04.02.2013), Գալաթեա (04.02.2013)
Քո հետ չէ, Բյուրս : )
Բյուր, հեչ փորձել ե՞ս ասենք նայես կարմիր գույնին ու փորձես բառերով նկարագրել… ասենք առավոտյան, կեսօրին կամ երեկոյան… ես կյանքումս տենց բան չեմ արել որտև քրելու տաղանդ չունեմ, բայց մեծ հաճույքով կկարդայի…
Կամ ասենք քո զգացմունքին մի հատ գույն տաս (ընտրես) ու նկարագրես է գույնը բառերով…
կարող ա շատ գրառումներ անիմաստ են, բայց թեման անհեթեթ չի… ամեն թեմայի վրա էլ կարաս խնդաս…
Կարոտ/գույն հարաբերությունն ա քննարկվում ու ըստ դրա մարդու ընկալումը… լավ կլիներ որ համ էլ նկարեին, բայց տաղանդ չունեմք նկարելու…
Mephistopheles (04.02.2013), Quyr Qery (04.02.2013), Անվերնագիր (04.02.2013), Գալաթեա (04.02.2013), Մինա (04.02.2013)
Բյուր ջան, եթե գույները հստակ լինեն ապա միգուցե խոսելն ավելի հեշտ լինի քան նկարելը կամ էդ գույնն ընտրելը…
Երեխանրն այդպես են անում, իրենք ազնիվ են…
Բյուր ջան, դու խոսում ես որպես պրոֆեսիոնալ գրող… բայց հետաքրքիր կլինի անցնել գրականության սահմանն ու մտնել այլ դիսցիպլինա որպես գրող…
Ingrid (04.02.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ