Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, հեչ փորձել ե՞ս ասենք նայես կարմիր գույնին ու փորձես բառերով նկարագրել… ասենք առավոտյան, կեսօրին կամ երեկոյան… ես կյանքումս տենց բան չեմ արել որտև քրելու տաղանդ չունեմ, բայց մեծ հաճույքով կկարդայի…

Կամ ասենք քո զգացմունքին մի հատ գույն տաս (ընտրես) ու նկարագրես է գույնը բառերով…

կարող ա շատ գրառումներ անիմաստ են, բայց թեման անհեթեթ չի… ամեն թեմայի վրա էլ կարաս խնդաս…

Կարոտ/գույն հարաբերությունն ա քննարկվում ու ըստ դրա մարդու ընկալումը… լավ կլիներ որ համ էլ նկարեին, բայց տաղանդ չունեմք նկարելու…
Հա, Մեֆ, փորձել եմ: Եթե կուզես, կոտրված հարաբերություններն էլ համի տեսքով եմ նկարագրել: Ես սիրում եմ զգայարանների հետ խաղալ, սիրում եմ զգայարաններով ստեղծագործել: Սիրում եմ ընդհանրապես զգայարաններս դրդել, որպես ոգեշնչման աղբյուր օգտագործել: Բայց էս թեման, կներես, արհեստական ա, ահավոր արհեստական: Էսքան ժամանակ մենակ Շինոյի մոտեցումը դուրս էկավ: Հա, սկզբում մտածեցի՝ ղժժում ա: Բայց երբ իմացա՝ ինչ նկատի ունի, դուրս էկավ, որովհետև ինքը կոնկրետ բան նկատի ուներ, կոնկրետ ստեղծագործական մոտեցում էր ցուցաբերել:

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր ջան, եթե գույները հստակ լինեն ապա միգուցե խոսելն ավելի հեշտ լինի քան նկարելը կամ էդ գույնն ընտրելը…

Երեխանրն այդպես են անում, իրենք ազնիվ են…

Բյուր ջան, դու խոսում ես որպես պրոֆեսիոնալ գրող… բայց հետաքրքիր կլինի անցնել գրականության սահմանն ու մտնել այլ դիսցիպլինա որպես գրող…
Մեֆ, ես որպես պրոֆեսիոնալ գրող չեմ խոսում, խոսում եմ որպես հասարակ մարդ, որը, ի դեպ, կարա սուրճի հոտի մասին սկսի գրել կամ դարչինի համի: Հարցը էդ չի, հարցն էն ա, որ մի տեսակ արհեստական ա հարցը՝ ի՞նչ գույն ունի քո կարոտը: Դրա համար ասեցի՝ իմ կարոտը սպիտակ նապաստակներ են կապույտ ֆոնի վրա: Դրա դեմ բա՞ն ունես: