User Tag List

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789
Ցույց են տրվում 121 համարից մինչև 130 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Մահափորձ՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ

  1. #121
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեդիամոլը հաղորդում է

    Վահան Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը հրապարակավ վիրավորում են միմյանց

    ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել եւ պատասխանել ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:

    Նշենք, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն' ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե Հայրիկյանի մահափորձի՝ դրսի ուժերի կազմակերպած լինելու վարկածների մասին կարելի է խոսել մի դեպքում՝ «երբ վստահ ես»: «Չեմ կարծում, որ նման հայտարություններն օգտակար են: Կարելի է ասել, կասկածների մասին, բայց օտար ուժերն էլ տարբեր են լինում, օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան: Միանգամից վճռականորեն նշել մի հասցե՝ Ռուսաստան, չի կարելի: Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարեւմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, նրանից շատ պրոռուսական թեկնածուներ կան: Նախ չեմ կարծում, որ Ռուսաստանն այդպես վարվեր, բայց չեմ կարող պնդել հակառակը, որովհետեւ չգիտեմ: Միանգամից մեղադրում են ռուսներին՝ կրակեցին, արա դուք ո՞վ եք որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք»,- ասել էր նա:

    Այս հայտարարությանը պատասխանել էր Պարույր Հայրիկյանը: Նա, մասնավորապես, նշել էր հետեւյալը. «Տղա ջան, մի հուզվիր, ես հասկանում եմ, քո տեռորապաշտ էությունը ծանր է տանում որեւէ տեռորիստի ձախողումը։ Բայց սա իմ՝ քո եւ քո հայրիկի չիրականացած երազները իրականությւն դարձրած մարդու դեմ արված մահափորձ է։ Վահան ջան, ինչու մոռացար ԱՄԿ 40-ամյակի քո ելույթը։ Ուզու՞մ ես ֆեյսբուկում տեղադրեմ ։ Եվ մի բան էլ՝ այս մահափորձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքով, ես կարծում եմ, սկսվել է ԿԳԲ-ի բոլոր գաղտնի գործակալների ինքնաբացայայտումը։ Քո մասին շատ են ասել, որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եղել, բայց չէի հավատում եւ հիմա էլ չձմ ուզում հավատալ։ Ռուսական իմպերիալիզմի գաղափարախոսութեան պաշտպա՞ն ես դարձել։ Կարծում ես դա՞ է քո առաքելությւնը։ Մի՞թե չգիտես, որ կարգին ռուսները դրա դեմ են պայքարում։ Հոխորտում ես, թեեւ անգամ թեկնածու առաջադրելու տարրական մակարդակը չունեցաք․․․ Բայց քո պատճառով ես դաշնակցությանը չեմ փնովի, որովհետեւ բազմաթիվ ազնիվ դաշնակցական ընկերներ ունեմ եւ այնքան բան եմ սովորել մեծ դաշնակցականներից։ Լավ եղիր ու մի մտածիր ներողություն խնդրելու մասին։ Ներված ես․․․»,- գրել է Պարույր Հայրիկյանը:

    Իսկ Վահան Հովհաննիսյանը Հայրիկյանի այս գրառմանը պատասխանել է հետեւյալ կերպ. «Կարծում եմ' Պարույր Հայրիկյանի ջղագրգիռ արձագանքը «Ուրբաթ» ակումբում իմ կողմից հայտնած մտքերի կապակցությամբ ոչ մեկին չզարմացրեց: Զայրույթի իրական պատճառը, իհարկե, ոչ թե «ռուսական իմպերիալիզմի» պաշտպանությունն է, որ Հայրիկյանը վերագրում է ինձ, այլ իմ անկեղծ խոստովանությունը, որ Անդրեաս Ղուկասյանի հացադուլն ինձ համար ավելի մտահոգիչ է, քան Հայրիկյանի վրա հարձակումը: Բայց Պարույր Հարյիկյանն, իհարկե, իր դերում չէր լինի, եթե իրեն չվերագրեր նաեւ ելեույթիս մեջ հնչած ընդհանուր մտահոգությունն այն մասին, որ քաղաքական պրոցեսը Հայաստանում կանգ է առել ու վերածվել միջոցառումների. դրա համար էլ քիչ հավանական է, որ որեւէ երկրի գաղտնի ծառայություն հետաքրքրված լինի մեր հայ նախագահական թեկնածուների սպանությամբ՝ հատկապես այդ թեկնածուի: Ինչ վերաբերում է շիզոֆրենիայի եզրին հասած հոգու հուզմունքի դրսեւորումներին՝ կապված իմ «տեռորապաշտ» էության կամ «ԿԳԲ»-ի գործակալ լինելու հետ ապա թողնում եմ դրանք անպատասխան: Պարույրը Անդրանիկ Մարգարյանին էլ էր «ԿԳԲ»-ի գործակալի պիտակ կպցնում: Դա նրա համար սովորական բան է, իսկ ինձ եւ շատ ուրիշների համար բավական է, որ Պարույրի ԱՄԿ-ական ընկերներն են իրեն անվանել «ԿԳԲ-ի ագենտ» ՝ շատ հավաստի համարելով ԱՄՆ-ում ապաստան գտած մի ռուս գեներալի վկայությունը: Խոսել ընդհանուր երազանքների մասին դժվարանում եմ, քանի որ ինձ Պարույր Հայրիկյանի իրական երազանքները հայտնի չեն, բայց մի տարբերություն անկասկած կա. ես չեմ տառապում սիրամարգի բարդույթով, այդ պատճառով էլ անգամ նույն երազանքի նկատմամբ մեր մոտեցումները միշտ տարբեր են եղել ու միշտ տարբեր են լինելու: Սիրամարգի կոմպլեքսը դժվար բուժվող հիվանություն է: Անկեղծ ասած ես չեմ հիշում ԱՄԿ 40 ամյակի կապակցությամբ ունեցած իմ ելույթը: Անպայման բարձր եմ գնահատել այդ կառույցի դերը հայոց անկախության գաղափարը վառ պահելու գործում: Բայց մեկ ուրիշ ելույթ լավ հիշում եմ. 1996 թ., երբ ամբողջ ընդդիմությունը բանտերում էր, իսկ պատգամավորներին ծեծ ու ջարդի էին ենթարկում խորհրդարանի դահլիճում, Պարույր Հայրիկյանը լացակումաց ելույթով գազազած ՀՀՇ-ական իշխանության ներողամտությունն էր հայցում: Այդ ես չէ, որ պետք է ներողություն խնդրելու մասին մտածեմ: Բայց այսօր ես Պարույր Հայրիկյանին լավ հիշողություն եմ մաղթում ոչ թե անցյալի այդ (կամ այլ) նոխկալի միջադեպերը հիշեցնելու համար: Ուզում եմ պարզապես հիշեցնել Հին աշխարհի մի ասացվածք. «Բարկանում ես, ուրեմն ճիշտ չես» : Մի բարկացիր, առավել եւս հրապարակավ, չէ որ այդ դեպքում բոլորն են տեսնում, որ ճիշտ չես: Ցանկանում եմ արագ ապաքինում՝ բոլոր իմաստներով»:

    կարծում եմ, որ նեմեցը ու դոդը, թոխմախի մհերի... ու մյուս ֆեոդալները հետ շատ ավելի բարձր մակարդակի մարդիկ են, քան սրանք - իրանց կուսակրոններով ու կրոնապետերով :

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (10.02.2013), Բիձա (10.02.2013)

  3. #122
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Varzor, շնորհակալ եմ մանրակրկիտ պատասխանիդ համար, բայց ինձ այդպես էլ մութ մնաց, թե փողից դուրս գալուց մետրեր անց, /ոնց դու ես գրել/, այդ ինչ նոր պարամետրեր է ձեռք բերում գնդակը, որոնք առավել են, քան հենց փողի դուրս գալու պահին՞. Դու ասում ես ոչ թե արագությունը, այլ խոցելիությունը: Բայց ինչի հաշվին՞: Գայլիկոնի էֆֆեկտն էլ չի կարող ավելին լինել փողից հեռու: Հարցերս այս մասին էին: Որ փողից դուրս ոչ արագությունը և ոչ էլ խոցելիությունը չեն կարող մեծանալ:
    Բիձ ջան, խոցելիությունը չէ, խոցունակությունը: Այն մեծանում է նրա հաշվին, որ փողից դուրս գալուց հետո լրիվ պտույտ կտարած գնդակի "քթի" հատվածում նվազում են պրեցեսիոն երևույթները, ինչի հաշվին ավելի խորը թիրախի մեջ թափանցելու հավանականությունը մեծանում է, մեծանում է նաև գայլիկոնի էֆեկտը: Փողի մեջ գնդակը լրիվ պտույտ չի կատարում, այլն նրան հաղորդվում է միայն պտտական որոշակի անկյունային արագացում (կախված է գազերի ընդարձակման ուժից, փողի երկարությունից ու շփումից):
    Գայլիկոնի էֆեկտը ամենամեծն է փողի ներսում, փողից դուրս գալուց հետո նվազում է, մինչև ստաբիլիզացիան: Ստաբիլիզացիայի կետը լրիվ պտույտ(ներ) կատարելու կետն է և փողից դուրս հենց այդ կետում է գնդակի առավելագույն խոցունակությունը: Սնեց ասեմ՝ շեղված առանցքով գայլիկոնն է լավ ծակում, թե ուղղահայաց առանցքովը (պտտման առանցքը ծակվող մակերեսի նկատմամբ):

    Իսկ որ գրել եմ մետրեր անց՝ հնարավոր է, որ կոնկրետ չափը սխալվում եմ (մեղքս ինչ թաքցնեմ՝ չեմ հիշում կոնկրետ ), քանի որ շատ վաղուց եմ էդ հաշվարկին ծանոթացել: Էքսպերտ կրիմինալիստները ավելի լավ կիմանան տենց բաները: Բայց հաստատ փողից դուրս գալու պահին, չնայած մեծ արագությանը, թիրախը ավելի վատ է ծակում, քանի մի որոշ հեռավորություն հետո:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 14.02.2013, 20:39:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #123
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձ ջան, խոցելիությունը չէ, խոցունակությունը: Այն մեծանում է նրա հաշվին, որ փողից դուրս գալուց հետո լրիվ պտույտ կտարած գնդակի "քթի" հատվածում նվազում են պրեցեսիոն երևույթները, ինչի հաշվին ավելի խորը թիրախի մեջ թափանցելու հավանականությունը մեծանում է, մեծանում է նաև գայլիկոնի էֆեկտը: Փողի մեջ գնդակը լրիվ պտույտ չի կատարում, այլն նրան հաղորդվում է միայն պտտական որոշակի անկյունային արագացում (կախված է գազերի ընդարձակման ուժից, փողի երկարությունից ու շփումից):
    Գայլիկոնի էֆեկտը ամենամեծն է փողի ներսում, փողից դուրս գալուց հետո նվազում է, մինչև ստաբիլիզացիան: Ստաբիլիզացիայի կետը լրիվ պտույտ(ներ) կատարելու կետն է և փողից դուրս հենց այդ կետում է գնդակի առավելագույն խոցունակությունը: Սնեց ասեմ՝ շեղված առանցքով գայլիկոնն է լավ ծակում, թե ուղղահայաց առանցքովը (պտտման առանցքը ծակվող մակերեսի նկատմամբ):

    Իսկ որ գրել եմ մետրեր անց՝ հնարավոր է, որ կոնկրետ չափը սխալվում եմ (մեղքս ինչ թաքցնեմ՝ չեմ հիշում կոնկրետ ), քանի որ շատ վաղուց եմ էդ հաշվարկին ծանոթացել: Էքսպերտ կրիմինալիստները ավելի լավ կիմանան տենց բաները: Բայց հաստատ փողից դուրս գալու պահին, չնայած մեծ արագությանը, թիրախը ավելի վատ է ծակում, քանի մի որոշ հեռավորություն հետո:
    Varzor ջան, շնորհակալ եմ: Ցավոք գլուխս չի մտնում, թե ոնց փողից հետո պտտական, կամ որևէ այլ պրոցես կարող է ավելի ստաբիլացվել, կամ արագացվել: Որևէ լինք չունես էս հաշվով, ինձ ուղղակի հետաքրիքիր է դա մի քիչ ավելի խորը իմանալը:

  5. #124
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարույրի վրա կրակեցին, սաղ մնաց, բայց որպես Պարույր մեռավ, ու յոթն ու քառսունքն էլ մի օրում տվին:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (17.02.2013), Mephistopheles (17.02.2013), Moonwalker (17.02.2013), Tig (17.02.2013), Varzor (19.02.2013), Բիձա (17.02.2013)

  7. #125
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հաշվի առնելով, որ փետրվարի 17-ը «լռություն օր» է, երբ արգելվում է նախընտրական քարոզչությունը, ոստիկանությունը որոշել է այդ օրը խստիվ արգելել Պարույր Հայրիկյանի նկատմամբ նոր մահափորձերը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (17.02.2013), Sagittarius (17.02.2013), Stranger_Friend (17.02.2013), Tig (17.02.2013), Varzor (19.02.2013), Ձայնալար (17.02.2013), Տրիբուն (17.02.2013)

  9. #126
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտի ասվեր
    Կցված նկարներ Կցված նկարներ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (17.02.2013), Sagittarius (17.02.2013), Անվերնագիր (17.02.2013)

  11. #127
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    65
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Այո, Նագանն ակոսավոր է` ունի 4 ակոս (нарез).....
    ինչի՞ չես ասում որ էտ
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    .. ակոս (нарез).....
    պիտի լինի պարույրաձև, (винтообразные нарезы)
    այլապես
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    ....
    Գայլիկոնի էֆեկտը ....
    չի ստացվի:
    Որ ասում են իրա սարքածն ա՝ էտ նկատի ունեն ...
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (19.02.2013), Ձայնալար (17.02.2013)

  13. #128
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Varzor ջան, շնորհակալ եմ: Ցավոք գլուխս չի մտնում, թե ոնց փողից հետո պտտական, կամ որևէ այլ պրոցես կարող է ավելի ստաբիլացվել, կամ արագացվել: Որևէ լինք չունես էս հաշվով, ինձ ուղղակի հետաքրիքիր է դա մի քիչ ավելի խորը իմանալը:

    Բիձ, արդեն ինձ էլ ես խառնում:
    Գնդակին ստաբիլացում է հաղորդվում պտույտի հաշվին` ակոսները պտտեցնում են գնդակը: Իսկ ցանկացած սիմետրիայի առանցք ունեցող և պտտվող մարմին ավելի կայուն է թռչում (առանց տատանումների), եթե այդ պտույտի առանցքը համնընկնում է շարժման ուղղության ու սիմետրիայի առանցքի հետ, քան առանց պտույտի թռչողը:
    Արագության ավելացման մասին խոսք լինել չի կարող` առավելագույն արագությունը փողի ծայրին մոտ մասում է (գնդակի սկզբնական արագություն начальная скорость пули)

    Լինկ չունեմ` գիրք ունեմ, որը վաղուց եմ կարդացել ու այժմյան բնակարանիս գրադարանում բացակայում է:
    Որոշ մանրամասներ էլ, որ գրքում չկային, ճշտել եմ համալսարանի կրիմինալիստիկայի դասախոսից:

    Հ.Գ.
    Հետաքրքիր է, բայց ինտերնետում փնտրեցի ու որակյալ հղումներ այդ թեմայով չգտա
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. #129
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էպոսագետը ինչ-որ բացահայտումներ կամ «բացահայտումներ» ա անում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (07.02.2014), Արէա (31.01.2014)

  16. #130
    Սկսնակ անդամ Mono-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2011
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օրինակ այս մի հին լուրը նայեք տեսեք, որ ինքը իսկապես այդ մարդկանց հետ շփվել է ու սեմինարներ է արել
    բայց ճիշտ է թե սուտ , կամ ինչքանով է ճիշտ դժվար է ասել

    Նախագահի թեկնածուն մասնակցում էր բրիտանական էպոսի հայերեն թարգմանության շնորհանդեսին: «Անհրաժեշտ է համեմատականներ տալ բրիտանական եւ հայոց էպոսների միջեւ: Բրիտանական էպոսը ժամանակագրական առումով որեւէ սահմաններ չունի՝ այն պատմական փաստ չէ, ինքն իրենով ազատ ու անկաշկանդ չէ»,-այսօր բրիտանացի բանահավաք Ռոջեր Լանսելին Գրինի «Արթուր Արքան եւ կլոր սեղանի ասպետները» գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսի ժամանակ նշեց «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանը: Կուսակցության նախագահի խոսքով` գրքում առաջաբան չկա՝ դրանով հնարավորություն է ստեղծվում ընթերցողին ինքնուրույն եզրակացությունների գալ.«Յուրաքանչյուր ազգի էպոս ժամանակի մեջ հավերժ է: Մենք տեսնում ենք հետաքրքիր պայքար ավանդապատում, որի մեջ տեղավորվում են այն տիեզերական սկզբունքները, որոնք առկա են մի շարք ժողովուրդների էպոսներում»: Նրա պնդմամբ` Արթուր արքայի ուսուցիչ Մեռլինը գրքում քարոզում է արդարություն, ճշմարտացիություն, նա ոչ միայն ուսուցանում է, այլեւ ասում, որ արդար մարդիկ են տեղ գտնում սեղանի շուրջ: Մենք սովորում ենք ճշմարիտ ու արդար լինել բոլորի հանդեպ, արդար սեփական ժողովրդի եւ ինքդ քո հանդեպ, աստվածապաշտ ու հավատով լեցուն: Հայագետ Սերգեյ Սիմոնյանի համոզմամբ գիրքն ունի աստվածային իմaստություն` 12 ասպետներն ու կլոր սեղանն էլ խորհրդանշում են կենդանակերպի շրջանը.«Ազգային ավանդապատումները իրար հետ կապված են: Պետք է մշտապես ուսումնասիրել եւ որպես ուղեցույց պահել, դրանք մնայուն գործեր են: Գրքի հերոսները մի ամբողջություն են, օրգանիզմ, կան լուսավոր ու դրական հերոսներ, կան մութ ու սեւավորներ, սակայն նրանք կապված են, որեւիցէ մեկի բացակայության դեպքում ամեն ինչ զրոյանում է»: Էպոսագետ Վարդան Սեդրակյանը նույնպես ներկա էր գրքի շնորհանդեսին: ՀՀ նախագահի թեկնածուն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երիտասարդները մեծ աշխատանք են կատարել, համեմատականներ անցկացնելով բրիտանականի կողքին դրել են հայկականը.«Մեր սերունդը օրերից մի օր չի լինի: Ինչպես ցանկացած գիրք, այս մեկն էլ իր գնահատականին արժանի է: Գրականությունը պետք է գրքի տեսքով լինի, ես հակված եմ դրան, էլեկտրոնային ընթերցանությունը երբեք չի համեմատվի տպագիրի հետ: Գիրքն իր խորհուրդն ունի»: Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/02/05/158252/

    © 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    Վերջին խմբագրող՝ Mono: 12.02.2014, 13:11:
    --------------
    գտեք ինձ այստեղ https://profiles.google.com/mono.info

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարույր Սևակ, միջակ պոետ, թե՞ հանճար
    Հեղինակ՝ Avantegarde, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.11.2017, 23:51
  2. Պարույր Սևակ
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 296
    Վերջինը: 25.03.2015, 02:14
  3. E*D*U*L -ը ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 31.07.2009, 19:57
  4. Արտաշես Գեղամյան: ՀՀ նախագահի թեկնածու
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 29.02.2008, 13:22
  5. ՀՅԴ նախագահի թեկնածու
    Հեղինակ՝ Artashes, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 23.11.2007, 12:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •