Մահափորձը ուղղված է նաև աքսորական հայ գրողների դեմ:
Հայրիկյանի դեմ կատարվածը տեղի ունեցավ ճիշտ այն պահին, երբ նա գործնական քայլեր էր ձեռնարկում աքսորական հայ գրողների հայրենիք վերադարձն ապահովելու համար: Հայաստանից աքսորված գրողներից ոմանք արդեն իսկ պատրաստվում էին վերադառնալ` նրանց պաշտպանության համար ոչինչ չխնայելու Հայրիկյանի խոստման ապավինելով:
Հայրիկյանը վերջին շաբաթներին մոտիկից ծանոթանում էր նրանց խնդրին և հավաստիացրել էր աքսորական հայ գրողների խնդիրը միանգամից լուծել նախագահ ընտրվելու դեպքում ու երաշխավորել հայ գրողների անվտանգ վերադարձը հայրենիք` մասնակցելու ապագա Հայաստանի կերտման գործընթացներին: Նա միակն էր նախագահի բոլոր թեկնածուների մեջ, որ համապատասխան լրջությամբ վերաբերվեց աքսորական հայ գրողների խնդրին:
Հայ գրողներից առնվազն մեկը որոշել էր արդեն վերադառնալ հայրենիք նույնիսկ մինչև ընտրությունները` մասնակից լինելու Հայրիկյանի ընտրապայքարին` հակառակ նրա ձերբակալությանը սպառնացող վտանգներին: Ճիշտ այն պահին, երբ Հայրիկյանը քննարկում էր հայ գրողների վերադարձի ապահովությունը երաշխավորելու հնարավոր միջոցները` տեղի ունեցավ մահափորձը:
Աքսորական հայ գրողները Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը համարում են մահափորձ ուղղված նաև իրենց դեմ` ապագա հայրենիքի կերտման մեջ իրենց բերելիք դերը վիժեցնելու:
Հակառակ կրոնի խնդրում աքսորական հայ գրողների Հայրիկյանի հետ ունեցած գաղափարախոսական տարակարծություններին` ներառյալ Հայաստանի հուդաքրիստոնեացման հարընթացին աքսորական գրողների թունդ ընդդիմությանը` ընդ որում Հայաստանեայց եկեղեցվո ունեցած քայքայիչ դերին, հատկապես դպրոցական երեխաների հուդա-քրիստոնեացմանը մեջ` հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ, Հայրիկյանի սկզբունքային դիրքորոշումը իսկական ժողովրդավարության հաստատման խնդրում, առավել ևս նրա անմիջական քայլերը հայ գրողների վերադարձն ապահովելու կապակցությամբ, իր բնույթով և տարողությամբ առաջինը լինելով` ողջունվեցին տասնամյա աքսորի մեջ եղող հայ գրողների կողմից:
Աքսորական հայ գրողները հայտնում են իրենց երախտիքը Պարույր Հայրիկյանին, մաղթում նրան շուտափույթ ապաքինում, և հաջողություն ընտրապայքարի մեջ` նրան համարելով միակ թեկնածուն, որ առ այսօր որևէ գործնական քայլերի է դիմել վերջ տալու հայ ազգին անվայել այս աքսորի խոցելի երևույթին:
Վտարանդի հայ գրողներ
01-02-13
Էջանիշներ