Ոչ մեկս էլ բավարար ինֆորմացիա չունենք /ու կարծում եմ՝ չենք էլ ունենա/ ու կարանք միայն գուշակություններ անել:
Տարբերալ 1: Կազմակերպիչները իշխանական ճամբարն է՝ հենց Սերժի գլխավորությամբ: Դժվար եմ պատկերացնում, բացարձակ իրան ձեռ չի տալիս: Ամեն ինչ հանգիստ, իրա պլանով է ընթանում: Նախորդ հոդվածը, թե իբր Սերժը բավարար ձայներ չունի... հմմ.. չհամոզեց: Ո՞վ է իրան մրցակից, Րաֆֆի՞ն, Բագրատյա՞նը պֆֆ.: 2008-ի հզոր ալիքը հերիք չարեց. էս կիսաթեկնածուները ի՞նչ մրցակից են /ցավով եմ նշում/: Սերժը նույնիսկ առանց որևէ կեղծիք կանցնի: Էս տարբերակը որոշ իմաստ կունենա, եթե Հայրիկյանը ինչ-որ մի հատ բոմբ գիտի ու շտապ պետք էր լռեցնել, բայց էտ դեպքում գործը ավարտին կհասցնեին:
Տարբերակ 2. Սերժի շներից ինչ-որ մեկը առանց Սերծի իմացության էլի ինքնագործունեությամբ է զբաղվել: Լֆիկնեմեցները ու իրանց ախրանիկները դիսցիպլինայով երբեք չեն փայլել /Հարսնաքարը ձեզ օրինակ/, ուստի հնարավոր է: Բայց էլի, Հայրիկյանը ու՞մ համար կարար տենց մեծ խնդրի լիներ:
Տարբերակ 3. Ռադիկալ ընդիմությունից ոմանք Հայրիկյանին օգտագործել են, ընտրությունների ընթացքը թեժացնելու և մի փորք հետաձգելու համար: Էս տարբերակի մոտիվը ամենաուժեղն է, ԻՄՀԿ: Բայց էս դեպքում էլ իշխանությունները ջանք չեն խնայի կազմակերպիչներին բացահայտելու ու նույնիսկ մի փոքր «զացեպկայի» դեպքում էլ «անհարմար» մարդկանց վրա բարդելու համար: Ընթացքը ցույց կտա:
Տարբերակ 4. Ռուսաստանի հերթական իմպերիալիստական խաղերն են: Էս տարբերիակի դեպքում պատմությունը շատ ավելի խճճված է ու մեզ հայտնի է իրականության մի չնչին մասը՝ Հայրիկյանի վրա մահափորձ է իրականացվել:
Տարբերակ 5. Ցանկացած այլ տարբերակ:
Էջանիշներ