Որ մեռներ, իմ հիշելով, ըստ սահմանադրության պիտի հետաձգվեր:
Որ դիմի, կարող են հետաձգվել:
Իսկ եռօրյա մտորումները տարբեր մտքերի են հանգեցնում.
1. էդ կրակողը էնքան ահավոր փնթի մի դիլետանտ էր, որ ինքնաշեն տուֆտա զենքով և ռուսական իմպերիալիստների ու ԿԳԲ-ի ցուցումով որոշել էր խլել մեր միակ ու անկրկնելի անկախության մարտիկի կյանքը (արա էս ինչքանա տուֆտվել ԿԳԲ-ն` մի հատ նորմալ քիլեր էլ չի կարում ուղարկի)
2. Էդ կրակողը սուպեր պրոֆեսիոնալ էր, զինված անհայտ մակնիշի ու հատուկ սարքված զենքով, հատուկ պատրաստված փամփուշտներով և ռուսական իմպերիալիստների ու ԿԳԲ-ի ցուցումով որոշել էր խլել մեր միակ ու անկրկնելի անկախության մարտիկի կյանքը ու էդ ընթացքում տականքը դաժե մի հատ "արա" էլ չէր ասել (արա էս տենաս ովա դարձել Հայրիկյանը, որ ԿԳԲ-ն նման սուպերպրոֆեսիոնալի էլ ուղարկուկումա հերիք չի, դեռ էդ պրոֆին էլ ձախողվում ա)
3. Ինչ որ մեկը խանդի հողի վրա, քուչի երեխեքից վերցրել էր երկու հատ պուգաչ ու ալկոհոլի ազդեցության տակ բերել քաշել Պարույրի վրա (արա տենաս էդքան քյալ քանի հոգի կարելիա գտնել մեր Մեծ Հայքում):
Ու էդ սաղից հետո որպես հետևանք մնացել է այն, որ կրակել են մեզանից յուրաքանչյուրի վրա, մեր պետության վրա ու ուզում են խաթարել մեր ամենաազատ ու անկախ ընտրությունների ընթացքը և հետաձգել այդ ամենաարդար ու թափանցիկ ընտրությունները:
Բայց էսի հեչ, ես գտնում եմ, որ ստեղ կարևորը ժամկետների հետաձգման հարցն է և դրանով ինչ որ-միստիկ և սև ուժեր փորձում են իսկականից սովամահ անել են խեղճ հացադուլավորին: պատկերացնում ես? կարող ա էդ խեղճը 15 օր էլ ավել հաց չուտի?
Ոնց քցում-բռնում եմ` ճիշտը ցուլնա:
Էջանիշներ