Վիշապ (02.02.2013)
Հաշիվներ մաքրողը փափուկ հյուսվածքի մեջ երկու փամփուշտ չի թողնում, հնարավորինս անվտանգ: Գոնե գլխին կկրակեր կամ կրծքավանդակին: Կրակելու ոճը ցույց է տալիս, որ կրակողը Հայրիկյանի նկատմամբ բավականին «քնքուշ» զգացողություններ էր տածում:
Մեր մեջ ասած, վարչապետիչի այցն էլ է դիվիդենտ, կառավարության նստատեղում փափուկ տեղն էլ: Ոնց տեսնում եք, մի քիչ առաջ իրեն օպոզիցիոն փրկարար ներկայացրած Հայրիկյանը հիմա ջան-ջիգյար է ասում ՀՀԿ-ին, պաշտպանում է «մահափորձի» հետևանքներից և այլն, և այլն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ժող, մենակ չվադանաք
https://www.facebook.com/permalink.p...41373582542556Մահափորձը ուղղված է նաև աքսորական հայ գրողների դեմ:
Հայրիկյանի դեմ կատարվածը տեղի ունեցավ ճիշտ այն պահին, երբ նա գործնական քայլեր էր ձեռնարկում աքսորական հայ գրողների հայրենիք վերադարձն ապահովելու համար: Հայաստանից աքսորված գրողներից ոմանք արդեն իսկ պատրաստվում էին վերադառնալ` նրանց պաշտպանության համար ոչինչ չխնայելու Հայրիկյանի խոստման ապավինելով:
Հայրիկյանը վերջին շաբաթներին մոտիկից ծանոթանում էր նրանց խնդրին և հավաստիացրել էր աքսորական հայ գրողների խնդիրը միանգամից լուծել նախագահ ընտրվելու դեպքում ու երաշխավորել հայ գրողների անվտանգ վերադարձը հայրենիք` մասնակցելու ապագա Հայաստանի կերտման գործընթացներին: Նա միակն էր նախագահի բոլոր թեկնածուների մեջ, որ համապատասխան լրջությամբ վերաբերվեց աքսորական հայ գրողների խնդրին:
Հայ գրողներից առնվազն մեկը որոշել էր արդեն վերադառնալ հայրենիք նույնիսկ մինչև ընտրությունները` մասնակից լինելու Հայրիկյանի ընտրապայքարին` հակառակ նրա ձերբակալությանը սպառնացող վտանգներին: Ճիշտ այն պահին, երբ Հայրիկյանը քննարկում էր հայ գրողների վերադարձի ապահովությունը երաշխավորելու հնարավոր միջոցները` տեղի ունեցավ մահափորձը:
Աքսորական հայ գրողները Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը համարում են մահափորձ ուղղված նաև իրենց դեմ` ապագա հայրենիքի կերտման մեջ իրենց բերելիք դերը վիժեցնելու:
Հակառակ կրոնի խնդրում աքսորական հայ գրողների Հայրիկյանի հետ ունեցած գաղափարախոսական տարակարծություններին` ներառյալ Հայաստանի հուդաքրիստոնեացման հարընթացին աքսորական գրողների թունդ ընդդիմությանը` ընդ որում Հայաստանեայց եկեղեցվո ունեցած քայքայիչ դերին, հատկապես դպրոցական երեխաների հուդա-քրիստոնեացմանը մեջ` հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ, Հայրիկյանի սկզբունքային դիրքորոշումը իսկական ժողովրդավարության հաստատման խնդրում, առավել ևս նրա անմիջական քայլերը հայ գրողների վերադարձն ապահովելու կապակցությամբ, իր բնույթով և տարողությամբ առաջինը լինելով` ողջունվեցին տասնամյա աքսորի մեջ եղող հայ գրողների կողմից:
Աքսորական հայ գրողները հայտնում են իրենց երախտիքը Պարույր Հայրիկյանին, մաղթում նրան շուտափույթ ապաքինում, և հաջողություն ընտրապայքարի մեջ` նրան համարելով միակ թեկնածուն, որ առ այսօր որևէ գործնական քայլերի է դիմել վերջ տալու հայ ազգին անվայել այս աքսորի խոցելի երևույթին:
Վտարանդի հայ գրողներ
01-02-13
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Աքսորական հայ գրողը ո՞րն ա![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ինձ սկսեց արդեն նյարդայնացնել անվերջ հնչեցվող միտքը` անկախության մարտիկ, անկախության ակունքներում կանգնած մարդ... զզվցրին տո: Մենք հեչ չենք գնահատում էդ անկախությունը, կամ էլ ամենևին մեզ համար կարևոր չի դա: Ինչ մի շոու սարքեցին էս իրադարձությունը: Փաստ ա, որ ոչ մի կերպ սա չազդեց մեր երկրի ներքաղաքական իրավիճակի վրա, ոչ մեկ չգնաց միտինգի, ոչ ոք ինքնահրկիզման ակտ չիրականացրեց, Հայրիկյանն էլ մնաց նույն Հայրիկյանը, որի օգտին էլի չեմ/չենք քվեարկելու: Ամբողջ օրը լուրերով սպանեցին այս մասին խոսելով, մնացած բոլոր կենսական կարևորության հարցերն ու խնդիրները հօդս ցնդեցին հանկարծ: Պարզ է, որ սա ինչ-որ կերպ հարվածեց մեր երկրի հեղինակությանը, բայց մեր երկրի հեղինակությանը այս դեպքը չէ, որ պետք է հարվածեր. առաջինը հարված հասցնողը հենց զավտրիկ-ուժիններն են: Իրոք որ պարապ ժողովուրդ ա, պարապ` սկսած իշխանություններից:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Chuk (02.02.2013), Ingrid (02.02.2013), Moonwalker (02.02.2013), Varzor (02.02.2013), Նաիրուհի (02.02.2013)
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 02.02.2013, 11:48:
Ժող, էլ գրելս էլ չի գալիս սենց թեմաներում… որ լսում ես ասուլիսներն ու ինտերվյուները, ոնց որ հոգեբուժորանից լինեն… տենց տեքստով սրանց դուրս չեն գրի… ու մեր վրա չեն ղժժում է՞, իսկականից տենց են մտածում…
էլ հավեսս փախել ա…
Մեֆ ջան, սենց ոնց կլնի? Դու երկրից ես "փախել", հավեսդ քեզանից ...
Բայց զգում ես մինչև Հայրիկյանի վիրավորվելը ինչ միալար ու անհետաքրքիր էր նախընտրական շրջանը? Իսկ հիմա?
Մենք ազգովի սիրում ենք թարմ տրագեդիաներ, որ մի որոշ ժամանակ առանց ողբերգությունների ու միջադեպերի է անցնում էլ չենք դիմանում![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ամմէ (04.02.2013)
Ես էլ ֆեյսբուքում տեսնում էի իրենց "վերնագիրը", բայց չէի իմանում, թե դա ինչ է :ՃՃ
Հայրիկյանի վրա կրակել են => նրանք կրակել են իմ վրա, քո վրա, բոլորի վրա, Հայաստանի վրաԼավ ա համասեռամոլները (կամ էն ոնց էին կոչվում` տրանսվեստիտնե՞ր) հանդես չեն գալիս հայտարարությամբ :mexa_mexa
Ոնց չեմ սիրում Հայաստանի անունը սևացնողներին... մեկ-մեկ Հայաստանից փախած "գրողների" մտքեր աչքովս ընկնում են. նման թույն երևի մինչև 7 պորտ փախստական համարվող ադրբեջանցու մոտ չկա:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Varzor (02.02.2013)
Էս ինչ անեկդոտ դարձավ էս երկիրը.. Ամեն ինչ սպասելի է էս երկրում: Թու![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ