Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ancanot ջան, Անդրիասն էլ երևի ռեյտինգի մեծ սիրահար է ձեր կարծիքով: Եթե ինչ-որ մեկի առնվազն ազնվությանը չեմ կասկածում, դա Անդրիասն է: + փորձիր 15 օր հացադուլ անել ինքդ, կհասկանաս, որ հանուն ռեյտինգի նման լուրջ մարդն ինքն իրեն նման փորձության չէր ենթարկի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Նոր բան եմ կարդացել, հլա սա նայեք.
Կռահում եմ, որ Հայրիկյանն ինքն է որոշելու հաղթահարելի՞, թե՞ անհաղթահարելի խոչընդոտ է իր համար այս մահափորձի առողջական հետեւանքը` որպես թեկնածուի: Իր ձեռքում է լինելու ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու կամ չհետաձգելու որոշումը:
Իրեն ակնհայտ է, որ ինքը նախագահ չի դառնալու, առողջական վիճակը բարդացման ոչ մի շանս չունի, ուսի փափուկ հյուսվածքներից գնդակը հանելուց հետո գալու է ժամերով հարցազրույցներ տալու եւ հուշեր գրելու ժամանակը: Իր համար այլեւս` ի՞նչ տարբերություն ընտրությունները փետրվարի 18-ին կլինեն թե՞ մարտի 4-ին:
Իսկ Սերժ Սարգսյանի համար, կախված այն իրական վարկանշային հետազոտություններից, որոնք արվել են ու արվում են մշտապես ու չեն հրապարակվում երբեք, բացառությամբ` նեղ շրջանակի մի 8-10 շտաբայինի համար, կարող է էական նշանակություն ունենալ քվեարկության երկշաբաթյա հետաձգումը: Եթե հավաստի են այսուայն կողմերից հասնող լուրերն այն մասին, թե այդ իսկական հետազոտություններով Երեւանի գերակշիռ տիրույթներում Սարգսյանը զիջում է առնվազն 1-2 մրցակցի, ու լուրջ է զիջում, իսկ մարզերում մի քանի դեպքում պատկերը նույնն է, որովհետեւ տակից հրահանգված ազատ եւ հավասար քարոզչությունը, մեկ էլ պարզվեց իսկապես թարս է բուսնում եւ մի տեղ մի մրցակցին են սկսում հավանել մարդիկ, մեկ այլ տեղ` մյուսին, իսկ ինքը, բառի լայն իմաստով` անընդհատ փակ դահլիճներում է հանդիպում առանց այն էլ իրենցականների հետ, այն տարբերությամբ, որ այս անգամ անեկդոտիկ բողկեր են աճում շարֆեր նվեր ստացածների աննախադեպ կենացների եւ իր ինքնաբուխ «խիարների» պատճառով, …, ով գիտե, գուցե խուճապն այն ամենազորն է, որ ստիպի Հայրիկյանին բացատրել, որ վերջինիս առողջական վիճակը դեռ վատ է, կրակողն ազատության մեջ է դեռ, գիտե տան տեղը, եւ վերջապես` 1,5 լիտր արյուն է կորցրել, «…արի կլինի` պառկիր կազդուրվիր, ընտրությունները չեն փախնի, չլինի փետրվարի 18-ին, կլինի մարտի 4-ին:…», մինչեւ տեսնի ինչ է անում … շտաբը:
Իսկ ո՞վ է, ֆինանսական, վարչական ռեսուրսներով ավելի պատրաստ քվեարկության օրվա հետաձգմանը, եթե ոչ իշխանության մարդը: Ճշմարիտ է, որ կապված տարբեր հանգամանքների հետ, լրացուցիչ 2 շաբաթը կարող է աշխատել Սարգսյանի օգտին, սակայն հակառակի հավանականությունն ավելի մեծ է, յուրաքանչյուր օրը մեծ փող է քարոզարշավ անող յուրաքանչյուր թեկնածուի համար, ծախսեր, ծախսեր, որոնց, ամենայն հավանականությամբ, պատրաստ չեն նրա երկու հիմնական մրցակիցները, հետաձգման դեպքում եթերում, օբյեկտիվ պատճառներով լինելու է միայն կամ հիմնականում ՀՀԿ թեկնածուն, բացի այդ նրանց հետ չէ բանակը, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն` իրենց ընտանիքներով, 5-15 տարի արտերկրում եղողների ցուցակները նրանց ձեռքերում չեն, պետական եւ համայնքային բյուջետային հրահանգիչները նրանց հետ չեն ու պարզ է` ում հետ են եւ ինչի` ընդունակ:
Սարգսյանը համբերատար մարդ է, գուցեեւ չշտապի, բլից-կրիկ արդեն չի ստացվում կարծես, եւ Հայրիկյանի հետ զրույցում բացատրի վերջինիս, որ ինքն ազնիվ մրցակցության կողմնակից է, իրեն չի սազում մրցել մեկի հետ, ով վիրավոր պառկած է հիվանդանոցում, եւ երկուսով մի աննախադեպ պատմական կոնսեսնուսի գան, թե երկու շաբաթվա հետաձգումը վնաս չէ ընտրություններին, թող ուշ լինի, նուշ լինի: Գուցե կարիք էլ չլինի անձամբ զրուցել, զրուցողներն արդեն զրուցած կլինեն, մինչեւ ինքը ծաղկեփնջով կգա` խալաթն ուսերին:
Այդ դեպքում դժվար է լինելու Անդրես Ղուկասյանի վիճակը, բայց մի բան կարելի կլինի մտածել:
Լեւոն Բարսեղյան
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
keyboard (02.02.2013), Mephistopheles (01.02.2013), murmushka (01.02.2013), Աթեիստ (01.02.2013), Նաիրուհի (02.02.2013)
Ոչ մեկս էլ բավարար ինֆորմացիա չունենք /ու կարծում եմ՝ չենք էլ ունենա/ ու կարանք միայն գուշակություններ անել:
Տարբերալ 1: Կազմակերպիչները իշխանական ճամբարն է՝ հենց Սերժի գլխավորությամբ: Դժվար եմ պատկերացնում, բացարձակ իրան ձեռ չի տալիս: Ամեն ինչ հանգիստ, իրա պլանով է ընթանում: Նախորդ հոդվածը, թե իբր Սերժը բավարար ձայներ չունի... հմմ.. չհամոզեց: Ո՞վ է իրան մրցակից, Րաֆֆի՞ն, Բագրատյա՞նը պֆֆ.: 2008-ի հզոր ալիքը հերիք չարեց. էս կիսաթեկնածուները ի՞նչ մրցակից են /ցավով եմ նշում/: Սերժը նույնիսկ առանց որևէ կեղծիք կանցնի: Էս տարբերակը որոշ իմաստ կունենա, եթե Հայրիկյանը ինչ-որ մի հատ բոմբ գիտի ու շտապ պետք էր լռեցնել, բայց էտ դեպքում գործը ավարտին կհասցնեին:
Տարբերակ 2. Սերժի շներից ինչ-որ մեկը առանց Սերծի իմացության էլի ինքնագործունեությամբ է զբաղվել: Լֆիկնեմեցները ու իրանց ախրանիկները դիսցիպլինայով երբեք չեն փայլել /Հարսնաքարը ձեզ օրինակ/, ուստի հնարավոր է: Բայց էլի, Հայրիկյանը ու՞մ համար կարար տենց մեծ խնդրի լիներ:
Տարբերակ 3. Ռադիկալ ընդիմությունից ոմանք Հայրիկյանին օգտագործել են, ընտրությունների ընթացքը թեժացնելու և մի փորք հետաձգելու համար: Էս տարբերակի մոտիվը ամենաուժեղն է, ԻՄՀԿ: Բայց էս դեպքում էլ իշխանությունները ջանք չեն խնայի կազմակերպիչներին բացահայտելու ու նույնիսկ մի փոքր «զացեպկայի» դեպքում էլ «անհարմար» մարդկանց վրա բարդելու համար: Ընթացքը ցույց կտա:
Տարբերակ 4. Ռուսաստանի հերթական իմպերիալիստական խաղերն են: Էս տարբերիակի դեպքում պատմությունը շատ ավելի խճճված է ու մեզ հայտնի է իրականության մի չնչին մասը՝ Հայրիկյանի վրա մահափորձ է իրականացվել:
Տարբերակ 5. Ցանկացած այլ տարբերակ:
Պարույր Հայրիկյանի հարցազրույցը շատ լավն էր, տղավարի հարցազրույց էր, հատկապես այն հատվածն, որ ասեց. "Այն ուղղված չէր իմ դեմ, անգամ ուղղվախ չէր իշխանությունների դեմ, այլ ուղղված էր պետության դեմ":
Նույնիսկ այս վիճակում Հայրիկյանը քաղաքական դիվիդենտներ չշահեց, թեպետ կարող էր, մինչդեռ Արամ Մանուկյան կոչեցյալը պահը բաց չտվեց ու քննադատեց իշխանություններին:
Քաղաքականությունից հասկացող մարդը կհասկանա, որ էս իրավիճակը ամենաՉձեռնտուն իշխանությունների համար էր:
Բարև Ձեզ
Պարույր Հայրիկյանի վրա հարձակումը չի ապակայունացնում վիճակը Հայաստանում. Նիկոլայ Բորդյուժա
Սրա ռոժը ..
Արա, էս շովինիստ պոռնիկներին ո՞վ ա թողել ուրիշների տեղը խոսան: Մեր ոռ մտնողները:
Հայրիկյանի ու մահափորձի մասին ինչ եմ մտածում: Երկու կովբոյ բարում նստած են, մեկ էլ մի երրորդ կովբոյ է մտնում, օդ է կրակում ու բարմենին ասում՝ «Հլա թափով վիսկի լցրու»: Առաջին կովբոյը երկրորդին հարցնում է. «Սա ո՞վ է»: Երկրորդը թե՝ «Անորսալի Ջոն»: Առաջինը զարմանում է. «Ի՞նչ է, ոչ ոք չի՞ կարողանում իրեն բռնել»: Երկրորդը պատասխանում է. «Իսկ ինքն ու՞մ ***ին է, որ մի հատ էլ բռնեն»: Հայրիկյանը հայկական քաղաքականության Անորսալի Ջոն է: Հասկանում եմ, որ իրեն լավ է զգում հիմա, բոլորն այցելում են, մի հատ էլ հռչակում է իր անձի նկատմամբ հակատրամաբանական անվտանգ մահափորձը (երկու փամփուշտ փափուկ հյուսվածքի մեջ, գրողը տանի) հանցագործություն պետության դեմ: Բայց դրանից նրա Անորսալի Ջոյի ստատուսն առանձնապես չի փոխվում, էլի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ