Եթե խոսքը գնում է այնպիսի նյութի մասին, ինչպիսին օրինակ սա է՝
Կան երևույթներ, որոնք հնարավոր է տեսնել տարբեր ձևերով, բայց ամեն անգամ նայելուց մի բան ենք տեսնում: Այսինքն` միևնույն ժամանակ աչքը չի կարող երկու երևույթն էլ տեսնել: Պարադոքսալն այն է, երբ մարդը ցանկանում է միաժամանակ այդ երկու երևույթներն էլ տեսնել, և հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում ուղեղի ընդհատում, որն էլ հենց ցույց է տալիս ”ֆրակտալ” տերմինը: Դա նշանակում է, որ անգամ հասարակ երևույթը դիտարկելու ընթացքում մենք կարող ենք ինչ-որ բան այդ երևույթի մեջ չտեսնել: Հենց այդ չտեսնելն էլ մեր գիտակցության գործունեությունն է: Աչքը նաև աշխատում է ֆրակտալային գործելակերպով (ռեժիմով) , բայց նրա գործառնությունն այնպիսին է, որ պատկերը կարող է մի պահ վերանալ, հետո նորից ի հայտ գալ և նորից փոխարինվել այլ պատկերով: Երբ որ աչքը ցանկանում է տեսնել պատկերի հստակ արտիկուլյացիաները, ապա վերանում է իր հնարավորությունների սահմաններից: Կենսաբանության տեսակետից աչքի այդպիսի վիճակը շատ բնական է: Սակայն այստեղ խոսքը ոչ թե աչքի կենսաբանությանն է վերաբերվում, այլ ավելի շուտ հոգեբանությանը, կամ ավելի հստակ ասած` տեսողական ընկալման գիտակցվող կողմերի վրա, որոնք էլ ընկալումը դարձնում են դիտարկում:
երկու չէ, յոթ անգամ էլ կկարդամ, միայն թե հասնեմ նյութին: Բայց սա ընդամնեը փոքրիկ պատվածք է, որի հիմքում, ինչպես հեղինակը մեկնաբանեց, առհասարակ, հավանաբար էս դեպքում էլ, ամենասովորական ու հասարակ բաներն են ու եթե այդպես է, բնականաբար ես ինձ չեմ կոտորի հասկանալու համար մայրը ինչու ձեռքը կտրեց ու հետն էլ գունավոր ստվարաթղթերի մեջ փաթաթեց ուղարկեց դեկանատ, խորություն չկա, որ խորանաս, պարզություն չկա, կենդանի պատկեր չկա, արհեստական է, շինծու ու ուղղված ընթերցողի աչքերը շլելուն: Իմ մոտ էդ զգացողությունը եղավ:
Երկրորդ հատվածի հետ կապված, լրիվ հնարավոր է, որ կոմպլեքսներ ունեմ, այդ թվում թերաժեքության, բայց իմ ասածի հետ դա կապ չուներ: Հարցը նրանում է, որ կարդում ես մի բան ավարտում ու առաջին տպավորություն զգում ես, որ կարդացածիցդ բան չմնաց, բայց հեղինակի դեմք լինելը երևաց: Դու «առաջնային գծում»-ը կրճատել էիր, իսկ դա մեխն էր կտորի:
Հեղինակի դեմք լինելը չի նեղում, անօգուտ ծախսած ժամանակի հարցն է մի քիչ նեղում, բայց ոչինչ:![]()
Էջանիշներ