User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 86 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: 2012 և հետո

  1. #76
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջնորդ Ջոզեֆ, ես զգում եմ, որ ժամանակն է ավարտել:
    Կա՞ ինչ-որ բան, ինչ դու կուզենայիր ավելացնել, հնարավոր է,
    ինչ-որ խրախուսիչ խոսքե՞ր մեր հանդիսատեսին
    :

    ԱՌԱՋՆՈՐԴ ՋՈԶԵՖ. –
    Ջոնի հետ մեր աշխատանքի հիմքն այստեղ ուղղակի ձգտումն է` քաջալերել մարդկանց, որպեսզի նրանք ավելի կենսուրախ լինեն, որպեսզի իրենց շուրջ աշխարհում գտնեն լավը, փնտրեն այն, նպատակադրված փնտրեն: Ոչ թե ուղղակի պատահաբար բախվեն, այլ փնտրեն լավը, և առաջին հերթին իրենց մեջ: Որպեսզի նրանք երախտապարտ լինեն և գնահատեն կյանքի նվերը, որով նրանք ապրում են այս մարդկային մարմինների մեջ: Դուք բոլորդ՝ ձեր աստվածային “Ես”-ի շարունակությունն եք, և դա մեծ նվեր է, որ ստացաք այն ժամանակ, երբ հայտնվեցիք ձեր ֆիզիկական ձևի մեջ, այդ պատճառով ուրախություն գտեք դրանում, ուրախություն գտեք ձեր մեջ, ձեզ շրջապատող մարդկանց մեջ: Ձեր սիրելիների մեջ, ձեր ընկերների մեջ, ձեր աշխատանքի մեջ, փնտրեք լավը նույնիսկ այն մարդկանց մեջ, ում հետ չեք կարող համաձայնվել, Ջորջ Բուշի մեջ, Դիկ Չեյնիի մեջ: Փնտրեք լավն ամեն մեկի մեջ, ամեն ինչի մեջ: Փնտրեք լավը: Ուրախություն փնտրեք, և կնկատեք, որ լավն ու ուրախությունն ավելանում են ձեր կյանքում, և դրանից ավելի լավ բան չկա: Ուրախությունը ձեր նպատակն է: Կենսուրախ եղեք, եղեք ուրախություն:



    Շնորհակալություն առաջնորդ Ջոզեֆ:
    Ես կակնկալեմ նոր զրույցներ քեզ հետ
    :

    ԱՌԱՋՆՈՐԴ ՋՈԶԵՖ. –
    Ձեզ էլ շնորհակալություն, Մեթթ և Դևիդ: Հսկայական հաճույք էր այսօր ձեր հետ լինելը: Եվ թող միշտ և ամեն ինչում ձեզ ուղեկից լինի Մեծ Հոգու հանգստությունը:



    Այս հարցազրույցը, հատկապես մեկ երրորդ մասը, ավելի շուտ ուրախ խնջույք էր հիշեցնում: Ձնե մա՞րդ: Բրիտնի գրողի տարած Սպի՞րս: Այդքան հեռու հասնելու միտք ես չունեի: Բայց այնքան հարմարավետ էի զգում ինձ առաջնորդ Ջոզեֆի հետ, որ անցա հարցման ազատ ձևին:

    Եվ դա խնջույք էր, որը ես չէի ցանկանում ավարտել: Հետո Ջոնը միացավ մեզ ու մենք գնացինք քաղաքից դուրս, որտեղ Մեթթը նկարահանեց թեթևակի ձնով ծածկված` շուռ տված “W” հիշեցնող սարերը, սքանչելի լայնատարած լանդշաֆտն ու ալարկոտ թռչկոտող եղնիկին:

    Հետո մի ռեստորան գտանք, որտեղ լավ մսեղեն էին տալիս, հետո, մինչ Մեթթն ու Ջոնը վայելում էին իրենց սուրճը, ես կողքի սենյակում ուրախությամբ նկատեցի փոքեր խաղացողների: Ազատ աթոռ կար, իսկ ես սիրում եմ փոքեր, այնպես որ միացա խաղացողներին: Մոտեցավ Ջոնն ու հրաժեշտ տվեց: Ես էլի խաղացի: Մեթթը հետ վերադարձավ մոթել:

    Մի քանի ժամ ես գարեջուր էի խմում ու խաղում էի տեղացիների հետ: Երբ ասացի նրանց, որ իրենց քաղաք եմ եկել առաջնորդ Ջոզեֆի հետ հարցազրույցի համար, մեծամասնության հայացքների մեջ քաջալերանք չտեսա: Ոչ ոք բացեիբաց ոչինչ չասաց, ինչը ես լավ նշան համարեցի: Բայց կարող եմ ասել, որ նրանք բոլորը մտածեցին, որ մեռելների հետ խոսելու համար Լոս Անջելեսից այստեղ հասած ջահելի խելքը հաստատ տարած է:

    Թող մտածեն ինչ կուզեն: Ես ինձ շատ լավ էի զգում: Սառը գարեջուրը հագեցնում էր ծարավս: Փոքերն ուրախացնում էր: Ես հաղթում էի:

    Հետո բարը փակվեց և խաղն ավարտվեց: Իմ նոր ընկերներից մեկն ինձ մեքենայով մոթել հասցրեց Կոդի քաղաքի անամպ գիշերվա մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #77
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.

    ՔՐԱՅՈՆ ԱՆՈՒՆՈՎ ՎԱՐՊԵՏԸ




    Լի Քերրոլլը, հավանաբար, մեր ծրագրի ամենաճանաչված հաղորդատուն էր: Նրա գրքերը վաճառվում էին միլլիոնից ավել տպաքանակով, և նա ամբողջ աշխարհում իր անհամար հետևորդներն ուներ: Ես ժամերով լսում էի նրա հաղորդատվությունները Քրայոն անունով էության հետ, ու նաև կարդացել էի հսկայական քանակություն նրա տեքստերից, այդ պատճառով գիտեյի, որ Քրայոնի ոճն ավելի պրոֆեսիոնալ է:

    Լեկցիաների ժամանակ, օրինակ, Քրայոնը երբեք ժողովրդից հարցեր չի ընդունում: Եվ մինչև օրս բոլորին մերժել էր նաև հարցազրույց տալ կինոխցիկի աևջև որտեղ էլ որ լինի: Այդ պատճառով ես զարմացած, և նույնիսկ ավելին, հիացած էի, երբ Լին և Քրայոնը համաձայնվեցին մասնակցել մեր այս նախագծին:

    Մեթթի ստուդիայի դատարկ դահլիճում հետ ու առաջ քայլող Լին, թվում էր, ամենաքիչն է նման մեդիումի: Վաթսունչուրսամյա այդ տղամարդն ինձ համար դեռևս իր արժանապատվությունը չկորցրած երիտասարդի տեսք ուներ: Նա շատ հետաքրքրասեր էր և ինձ ու Մեթթին խեղդեց մեր անձնական կյանքի վերաբերյալ հարցերով:

    Ես հերթական անգամ շշմած էի, թե որքան երիտասարդ տեսք ունի հաղորդատուն, և հարցրեցի նրան այդ մասին: “Դե, - ասաց նա, - Քրայոնն ասում է, որ երբ ես տրանսի մեջ եմ, այդ ընթացքում բոլորովին չեմ ծերանում: Ես զբաղված եմ դրանով 1989 թվականից, իհարկե, ոչ ամեն օր, բայց բավական հաճախ: Այդ պատճառով համոզված եմ, որ դա դանդաղեցրել է իմ ծերացման ընթացքը”:

    Մեթթը միացրեց լուսավորությունը, պատրաստեց կամերաները, Լին իր տեղը զբաղեցրեց թիկնաթոռի վրա, իսկ ես` նրա առջևի աթոռին: Լին շատ հանգիստ էր, իսկ ես քիչ լարված, հավանաբար, ցանկանում էի որոշակի տպավորություն թողնել Քրայոնի վրա, երբ նա հայտնվի, քանզի գիտեի, որ առաջին մարդն եմ, ով նրա հետ հարցազրույց է ունենալու: Բայց սկզբից ես ցանկանում էի ինչ-որ բան պարզել Լի Քերրոլլի` որպես հաղորդատուի կյանքից:

    “Գիտեք, քսան տարի առաջ ես մտածում էի, որ ամեն այս էզոթերիկական խաղերը վերաբերվում են քառասունն անց կանանց և ոչ մի կերպ չեն առընչվում տղամարդկանց հետ, այդ պատճառով նույնիսկ վախեցա, երբ տարբեր մեդիումներ, սեանսների միջև ընկած երեք տարի ժամանակահատվածով, հաղորդեցին նույն լուրն այն մասին, թե ինչ է ինձ սպասվում: Ահա թե երբ ես սկսեցի մտածել, թե ինչպես այդ երկու հոգին, քսան տարի տարիքային տարբերությամբ, երեք տարի մեկմեկուց հեռու սեանսների ժամանակ, ինչպես նաև երբեք մեկմեկու չճանաչող, կարողացան ստանալ միևնույն տեղեկությունն ինձ համար: Իսկ տեղեկությունը հետևյալն էր. գոյություն ունի մի վարպետ Քրայոն անունով, ում հետ ինձ նախատեսված է հանդիպել”:

    Տագնապա՞ծ էր նա արդյոք կամ համակված կասկածներով:

    “Իհարկե, կար այդ ամենը: Երկար տարիներ ես ռադիոինժեներ էի: Այնքան էլ չէի սիրում մարդկանց: Գերադասում էի համարյա ամբողջ ժամանակս անց կացնել իմ ձայնագրման խցիկում, և դա ինձ դուր էր գալիս: Ես այնքան էլ կարդացած չէի, և շատ քիչ էի հետաքրքրվում` եթե ընդհանրապես հետաքրքրվում էի, - մետաֆիզիկայով ու հոգևոր բաներով”:

    Եվ ահա նա այստեղ է, երկու տասնամյակ անց ելույթ է ունենում ամբողջ աշխարհով մեկ, և Քրայոնը նույնիսկ ՄԱԿ-ում է ելույթ ունեցել արդեն մի քանի անգամ:

    “Ես հետևում էի նրան, ինչը կարելի է կոչել միայն իմ հոգու մղումներ: Դա ուղղակի այն էր, ինչ ես գիտեի: Ինձ նախատեսված էր զբաղվել դրանով: Ես չգիտեի, թե ինչու, բայց զգում էի, որ այդպես է: Հիմա ես գիտեմ, որ դա համաձայնություն էր, կնքված Քրայոնի հետ նախքան իմ ծնվելը` Երկրի վրա լինել նրա մարդկային անոթը: Չնայած ես միակը չեմ այդպիսին, այլ մարդիկ նույնպես հասարակայնորեն կապնվում են նրա հետ, բայց կարծում եմ, որ միակն եմ այս երկրում”:

    Նույնիսկ լինելով հաղորդատու արդեն երկար տարիներ, Լին դեռևս ունի կասկածներ, ոչ թե կապի հաշվով, այլ այն հարցում, թե ինչպես մարդկանց բացատրի, թե ինչով է ինքը զբաղվում:

    “Ինչպես ձեզանից շատերը, ես էլ մի քանի ընտանիք եմ ունեցել: Ամուսնացած եմ եղել մի քանի անգամ, - բացատրեց նա: - Այսօրվա կնոջս հետ ինձ ծանոթացրել են ձայնագրման ստուդիայում: Այն ժամանակ ես արդեն Քրայոնի երրորդ գիրքն էի գրում: Եվ մենք նրա հետ հանդիպում էինք բավական երկար ժամանակ, բայց նա այդպես էլ չգիտեր, թե ինչով եմ ես զբաղված: Հիշում եմ, այն օրը պատրաստվում էինք գնալ մի տեղ սպագետտի ուտելու, բայց այդպես էլ տեղ չհասանք: Ես ասացի ինձ. Այժմ կամ երբեք: Նա պետք է իմանա: Որովհետև սրտով զգում էի դա, և դա տեղի ունեցավ: Ես ասացի ինձ. Ես պարտավոր եմ` կամ կանեմ այդ, կամ ամեն ինչ կկործանեմ: Այդ պատճառով բերեցի նրան` տուն, և մենք այդպես էլ ոչ մի տեղ չգնացինք: Քանզի նա ասաց, որ հասկանում է, բայց պետք է մտածի այդ ամենի մասին: Հետո նա կարդաց գրքերը, զանգեց ինձ ու ասաց. “Դա հենց այն է, ինչին ես հավատացել եմ միշտ”:

    Այստեղ մենք արդեն պատրաստ էինք Քրայոնի առանձնահատուկ ներկայությանը, այդ պատճառով Լին փակեց աչքերը, ընդամենը մեկ անգամ երկար շունչ քաշեց և արտաշնչեց: Մի քանի վայրկյան անց ավելի բարձր և խորը ձայնն սկսեց խոսել, և Լիի դեմքը, իսկ իրականում ամբողջ մարմինը, կարծես թե ավելի կենդանի դարձավ:

    “Ողջունում եմ ձեզ, հարգելիներս, - ասաց ձայնը: - Ես` Քրայոնն եմ”:

    Արդեն մեր հանդիպման ամենասկզբում, երբ ես հարցրեցի, թե ինչ կարող է նա ասել որպես նախաբան, ես զգացի վստահ և հզոր, բայց ոչ կործանիչ մի էներգիա, որ արձակում էր այդ էությունը: Եթե Թոբիասը, թվում էր, թե հիշեցնյում է եղբորդ, Քրայոնն ավելի շատ ուժեղ, բայց բարի քեռու էր նման:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #78
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՔՐԱՅՈՆ. – Քրայոնի համար չկա այնպիսի հասկացութուն, ինչ ներածական խոսքն է, բայյց կա հայտարարություն` իրական ժամանակի, ներկա ժամանակի մեջ: Ես կպատմեմ այն մասին, թե ինչ է տեղի ունենում հենց հիմա: Այն, ինչ նկարահանում եք դուք ձեր տեխնիկայի օգնությամբ, - դա այն քայլն է, որը կարող է նմանապես տեղի ունենալ նոր էներգիայի մեջ: Դա ձեր նախաձեռնած այն բազում քայլերից մեկն է, որն, ինչպես սպասվում է, կուղեկցի ձեզ այնտեղ, որտեղ կկարողանա ամբողջովին ծառայել մարդկային արարածներին: Այդժամ մարդիկ իրենք կտեսնեն, թե ինչն է համապատասխանում կամ չի համապատասխանում նրան, ինչը դուք անվանում եք կապ ալիքների միջոցով, իսկ մենք անվանում ենք մարդկանց հետ մարդկանց միջոցով շփվող Տիրոջ սերը: Այսպիսով, սա իրոք որ ներածական խոսք է, և ես կասեի, որ երանի այն մարդուն, ով տվյալ պահին կարդում է սա, և ով լայն հայացք ունի, ով հոգևոր է և ամբողջական, որպեսզի հարցնի. “Աստված ավելի մեծ է, քան ես կարծու՞մ էի: Շարունակե՞մ կարդալ: Կարո՞ղ է արդյոք սա իրականում տեղի ունենալ”:


    Կարո՞ղ եք փոքր ինչ բացատրել, թե ով եք դուք:

    ՔՐԱՅՈՆ. –
    Քրայոն` անուն է, որը նումերոլոգիական պատճառներով ես ընտրել եմ այն էության համար, ով հրեշտակ է, ձեր քույրն ու եղբայրը, և ում դուք ճանաչում եք, երբ գտնվում եք ոչ այս մոլորակի վրա: Երբ դուք այստեղ չեք, Երկրի վրա չեք, ես ճանաչում եմ ձեզ, ես գիտեմ ձեր անունը: Դուք ամբողջի մասն եք, նրա, ինչին Աստված եք անվանել, այդ պատճառով համարեք ինձ ձեր եղբայրը, քույրը, ներկա հրեշտակը: Բայց ոչ թե հզորությամբ օժտված, ինձ հպատակվել պետք չէ: Ես նա եմ, ով ձեր տարածք է մտնում իմ գործընկեր Լիի միջոցով: Ես նա եմ, ով տեղեկություններ է տալիս, թե ինչպես ձեր կյանքն ավելի լավը դարձնել, խորհուրդ է տալիս այն, ինչը կմոտեցնի ձեզ Աստծոն, նաև խորհուրդներ այն հաշվով, ինչը ձեզ կմտցնի Տիեզերքի համակարգի մեջ, որը մենք համա-արարում ենք անվանել: Այդ դեպքում դուք կասեիք, որ ես Քրայոնն եմ, մարդկությունը սիրող:


    Դուք հաճախ եք ձեզ կոչում Քրայոն` “մագնիսական ծառայությունից”:
    Ի՞նչ է դա նշանակում
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Ես առաջին էությունն եմ, ով ձեզ լուրեր է փոխանցել ձեր մոլորակի մագնիսական հաղորդիչ ցանցի վերաբերյալ, որը տարածքից տարածք հաղորդակցվում է ձեր ԴՆԹ հետ: Դա այն է, ինչ դուք դեռ չգիտեք, և ձեր գիտությունն էլ դեռ չի հայտնաբերել, բայց ձեր ԴՆԹ նույնպես մագնիսական հատկություններ ունի: Այդ մագնիսական դաշտը հատվում է Երկրի մագնիսական դաշտի հետ: Եվ դա ստեղծում է այն, ինչը դուք կոչում եք ինդուկցիա: Այդ պատճառով ինդուկցիան` երկու մագնիսականորեն համընկնող մագնիսական դաշտերի միջև հաղորդակցման նկարագրությունն է: Ձեր մոլորակի մաֆգնիսական դաշտը փոխվում էր 1989-ից մինչև 2002 թիվը, ինչը գրանցված է ձեր գիտնականների կողմից: Այդ ընթացքում այն ավելի շատ է փոխվել, քան վերջին հարյուր տարիների ընթացքում: Դա այն է, ինչ տեղի ունեցավ, երբ ես հայտնվեցի այստեղ, դա վերաբերվում է վարագույրի բարձրացմանը, դա վերաբերվում է ձեր ԴՆԹ հետ շփման նոր միջոցին: Այդ պատճառով, այնպես ինչպես դա իմ մասնագիտությունն է, ես հանդես եկա որպես Քրայոն` մագնիսական ծառայությունից: Դա իրոք անուն է, որը թերևս չեն հասկանում, հավանաբար այն համարում են մետաֆորա, բայց և այնպես, այն կպել է ինձ:


    Քրայոն, եթե մենք բոլորս վարպետներ ենք,
    ինչու՞ ենք թաքցրել մեր վարպետությունն ու
    որոշել ենք Երկիր գալ
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Դուք արդեն հարցրել եք. ո՞րն է կյանքի իմաստը: Այդ հարցին պատասխանում են նորից ու նորից: Այնքան շատ հաղորդատվություններ, այնքան շատ ալիքների միջոցով կապեր փորձում են բացատրել մարդկային արարածին, թե ինչու հրեշտակները, ով դուք կաք, մարդկային էության դիմակի տակ գալով Երկիր, այս խաղադաշտը, մոռանում են, թե ով են իրենք, և աշխատում են գրված սցենարով, որը երբեմն դժվար է, երբեմն փորձող է, երբեմն` պարգևատրող: Դրա պատճառն այն է, որ այս մոլորակի վրա քննություն է անց կացվում: Միլիարդավոր մոլորակների մեջ սա` ազատ ընտրության միակ մոլորակն է: Եվ միայն մեկն ամբողջ Տիեզերքում կրում է Արարչի մասնիկները, քողարկված մարդկային արարածների դիմակի տակ: Եվ թե ինչ տեղի կունենա կոնկրետ ժամանակաշրջանի ավարտից հետո, դուք եք որոշելու: Հայայի բնակիչներ, քանի որ Երկրի էներգիան ձեզ է վերաբերվում, ուրեմն ամենն, ինչ դուք անում եք ձեր թրթիռների հետ, նմանապես ազդում է Հայայի վրա: Եվ փորձության վերջում անց է կացվում հաշվարկ: Հրեշտակներն ինքնուրույն նման որոշում կայացնել չեն կարող: Աստված նույնպես չի կարող որոշում ընդունել, որովհետև սիրո հարցում Նա կողմնակալ է: Այդ պատճառով այդ անշահախնդիր տեստը հիմնված է թրթիռների բարձրացման և ցածրացման վրա: Այս ժամանակների վերջում` շատ հեռու ապագայում, երբ մարդիկ կորոշեն այլևս մարդ չլինել, թրթիռները կօգտագործվեն նոր արարման և իր վրա ձեր ոտնահետքերը կրող նոր Տիեզերքի համար: Հենց նոր ես ակնարկը տվեցի նրա, ինչը բոլորովին չի օգնում ձեր կյանքին: Ուղղակի հետաքրքրասեր մարդկային արարածների համար դա առաջինն է, ինչ նրանք ցանկանում են իմանալ: Իսկ հարցն իրականում հետևյալն է. Ինչու՞, լինելով Աստծո մասնիկներ, դուք գալիս և անում եք այս ամենը: Նմանապես կարելի է հարցնել, թե ինչու՞ է Քրայոնը ցանկանում լվանալ ձեր ոտքերը: Ինչու՞ եմ ես սիրում նրանց, ովքեր գտնվում են այստեղ: Որովհետև դուք` նրանք եք, ովքեր որոշել են կատարել այս դժվար աշխատանքը, և ես կուզենայի ասել ձեզ. մեծամասնությունը ձեզանից, ով անվրդով կնայի դրան հենց հիմա, եղել է այստեղ առաջ էլ և գիտի, թե ինչում է հավերժական իմաստը: Եվ դուք նրանք եք, ով կվերադառնա նորից, որպեսզի ավելի շատն անի:


    Եթե մենք եղել ենք այստեղ առաջ էլ և այդպիսի վարպետներ ենք,
    ինչպես դու ես ասում, ուրեմն ինչու՞ որոշակի պահերի
    մեծ հիասթափոություններ ենք ապրում
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Հիասթափությունը կառուցվում է այն բանի վրա, ինչը դուք իրականություն եք համարում: Չի կարող լինել փորձություն առանց գլուխկոտրուկների: Գլուխկոտրուկը` երկվություն է: Երկվությունը ներկայացված է որպես լույսի և մութի բազմատարածքայնություն, բազմահաճախականություն: Երբ դուք գալիս եք այստեղ, այդ գլուխկոտրուկը տրվում է ձեզ: Ձեր ազատ ընտրությամբ դուք կարող եք գնալ յուրաքանչյուր ցանկացած ուղղությամբ, և շատերն ընտրում են ուղղություն, որը դրամաներ է ստեղծում: Դրա արդյունքն են դժվար փորձությունները: Եվ միայն մարդիկ կարող են որոշել, դուրս գա՞ն այդ պրոբլեմների միջից, թե՞ մնան այնտեղ: Դուք մարդուն տրված ազատ ընտրություն ունեք, ինչպես նաև ունեք ճանաչում: Այդ պատճառով ձեր հարցի պատասխանն է. դուք արդեն դուրս եք եկել խաղադաշտ, որտեղ էներգիան անհամապատասխան է ձեր աստվածայնության հետ: Եվ դա, բարեկամս, պատճառն է այն պատերազմների, հիասթափությունների, ամբողջականության պակասի, անազնվության և շատ այլ բաների, որոնց մեջ դուք սուզվում եք, և որոնք կուզենայիք, որ ավելի լավ վիճակում լինեին: Եվ դա, բարեկամս, թանկագին բարեկամս, այս մոլորակի պոտենցիալն է: Լսիր ինձ, այս մոլորակի պոտենցիալը նշանակալիորեն ավելի շատ է, քան դու կարող ես տեսնել: Այն ընդգրկում է իր մեջ խաղաղությունը Երկրի վրա, ընդգրկում է նրանց, ով լուծելու է խնդիրը, որը դուք Մերձավոր Արևելք եք անվանում: Անլուծելին աստիճանաբար լուծելի կդառնա: Ահա թե ինչու է Քրայոնն այստեղ` որպեսզի պատմի, որ էներգիան, որի մեջ դուք գտնվում եք, այժմ բազմապատկվում է: Նրանք, ովքեր կանցնեն ձեր ճանապարհով, նրանք, ովքեր ամեն օր ծնվում և աշխատում են այստեղ, այս Երկիր մոլորակի վրա, կտեսնեն նոր էներգիան և նոր գիտակցություն ձեռք կբերեն: Հետևեք դրան, ահա պատասխանը:


    Այսպիսով, երեխաները որոշակի իմաստով կմբռնեն դա,
    իսկ կա՞ արդյոք հույս մեր համար, նրանց, ով ավելի մեծ է
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Դուք տեսնում եք, թե ինչպես է ընթանում բարեշրջումը: Դուք տեսնում եք դա նրա ամբողջ վեհությամբ: Իսկական փոխակերպումը ԴՆԹ մեջ է: Իրականում դուք կտեսնեք երեխաների, ովքեր լրիվ այլ վերաբերմունք ունեն աշխարհի հանդեպ: Դուք հարցնում եք, կարո՞ղ եք արդյոք դուք էլ փոխվել: Եվ պատասխանն է` միանշանակ այո: Որովհետև դուք կարող եք նմանվել երեխաներին: Դառնալ այնպիսին, ինչպիսին նրանք են: Ամենն, ինչ անհրաժեշտ է ձեզ, - ունենալ ձեր էներգիան փոխակերպելու մտադրություն: Նրանք դրանով ծնվում են, իսկ ձեզ պետք է սովորել դրան: Դա Քրայոնի ուսմունքն է այն մասին, որ յուրաքանչյուր իրավիճակում, յուրաքանչյուր էներգիայի մեջ, յուրաքանչյուր փորձության կամ պրոբլեմի մեջ` մարդկային արարածը կարող է վերցնել և վերամշակել իր կյանքը, որպեսզի գտնի իր ներսում ունեցած Աստծո մասնիկը, և ստանա լույսը, որին արժանի է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #79
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ծնվել եմ անմեղ, իսկ այժմ ինձ պետք է հիշեցնե՞լ այդ մասին:

    ՔՐԱՅՈՆ. –
    Մարդիկ մտածում են, թե իրենք մաքուր են ծնվում: Նրանք կուզենային մտածել, որ իրենք անաչառ են, բայց սա այդ դեպքը չէ: Մտածենք մի փոքր կենդանիների մասին, չէ՞ որ դուք հեշտությամբ ընդունում եք, որ կենդանու որոշակի ձևը ծնվում է որոշակի բնազդներով: Կենդանին կարող է ամենավաղ հասակում կորցնել իր ծնողներին, և այնուհանդերձ գիտի, թե ով են իր թշնամիները, ինչ ուտի, իսկ ինչն է թունավոր, ուր գնա, ուր թռչի, որպեսզի չսառի: Նրանք բնազդներով են ծնվում, բայց մարդիկ էլ: Մարդիկ ծնվում են որոշ բնազդներով, ոմանք դա անվանում են կարմա` նախորոշված ծրագրով և հավաքածուով նրա, ինչ ապրել եք նախկինում, և դա այնքան էլ ճիշտ չէ: Ոմանք ստիպված են շարունակել դա կամ մոռանալ: Այսպիսով, դուք այս աշխարհ եք գալիս փորձությունների նախատրամադրված հավաքածուով, որն անհրաժեշտ է ուսումնասիրել: Դա երկվության մասն է:


    Ինչու՞ ենք մենք որոշում անել դա նորից ու նորից:

    ՔՐԱՅՈՆ. –
    Պրոցեսը հետևյալն է. երբ մարդկային էությունն անցնում է իրեն տրված փորձությունը, արտադրվում է նոր էներգիա, որն օգնում է մոլորակին: Այժմ դուք, հավանաբար, քիչ ավելի շատ եք հասկանում: Այդ պատճառով, երբ չեք կատարում այն բաները, որոնք նախատեսված էին նրա համար, որպեսզի դուք տեսնեք դրանք, ընկղմվեք դրանց մեջ, հաղթահարեք, հաղթեք, - ուրեմն զոհաբերող եք դառնում ոչ միայն դուք, այլ նաև մարդիկ ձեր շուրջ, ինչպես նաև ինքը Հայան: Այսպիսով, կա, ինչպես կասեիք դուք, առաջընթացի շարժիչը, - դա իր դրաման հաղթահարող մարդկային էությունն է: Մարդկային էություններ, որ անցնում են փորձությունների միջով: Եվ այդ էներգիան նույնիսկ կարելի է զգալ: Փորձության այն կողմում էյֆորիան է: Դա հոգու ազնիվ, պինդ գրկախառնությունն է, և, զգալով այն, դուք գիտեք, որ ինչ-որ բացառիկ բան եք արել: Այդ պատճառով, ձեր հարցի պատասխանը հետևյալն է. դուք աշխարհ եք գալիս նախատեսված փորձություններով, որոնք անհրաժեշտ է անցնել, և երբ աշխատում եք դրանց վրա, երբ ավարտում եք, հաղթահարում եք դրանք, դրա օգուտը ստանում է Հայան:


    Դուք ասում եք, որ Հայան` Երկիրը, - ազատ ընտրության
    միակ մոլորակն է միլիարդավորների մեջ
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Ճշմարիտ է:


    Ինչու՞ է այդպես, կամ ինչպե՞ս է դա աշխատում:

    ՔՐԱՅՈՆ. –
    Գոյություն ունի այդ պրոցեսը բացատրող հսկայական սխեմա: Սխեմա, որը բավական հեռու է ձեր ըմբռնման սահմաններից: Բայց այն հայտնի է բոլորին: Շատ բարակ է ձեզ ամբողջական գիտելիքներից անջատող վարագույրը: Դուք հաճույքով գալիս եք այստեղ, որպեսզի աշխատեք այդ մեծ սխեմայի վրա: Ես բավականին բացատրել եմ ձեզ, որպեսզի դուք գիտենաք. այն, ինչ տեղի է ունենում հիմա, կփոխվի և կդառնա էլի ինչ-որ բան, ինչը դուք ապագա կկոչեք: Այն կապնված կլինի տիեզերական սանդղակի հետ, այլ Տիեզերքների հետ: Տիեզերքները ստեղծվում են անընդմեջ: Ոչ մի Մեծ Պայթյուն գոյություն չունի, և ձեր գիտնականները մի օր կտեսնեն դա: Մնացորդային նյութը, ուրը դուք չափում եք Տիեզերքում և համարում եք Մեծ Պայթյուն, բազմատարածքայնության հատկանիշ է, այլ ոչ տիեզերական պայթյուն: Տիեզերքները ծնվում են անընդհատ և նրանցից յուրաքանչյուրը պետք է սկզբնական էներգիա ունենա, դա մասն է ծրագրի, որը մեզ հետ է բազում դարաշրջանների ընթացքում: Այս Տիեզերքում ամենասկզբից հայտնի էր, որ այստեղ է գտնվելու Երկիրը, որ այն կբնակեցնեն հրեշտակները, որ այն միակ այդպիսի տեղը կլինի, և նրա շուրջ Տիեզերքում շատ ինֆորմացիա կլինի, բայց դա կլինի միակ մոլորակը, որի վրա կլինի այն, ինչը դուք կանվանեք տեստ կամ փորձություն: Թեև դուք կարող եք չհասկանալ պատճառները, թե ինչու է այդպես, մենք կասենք, որ դրա մեջ ամփոփված է ամբողջականություն, սեր, վեհություն, և մյուս կողմից` շղարշ, որը քողարկում է ձեզանից ամենն, ինչ դուք գիտեք այդ մասին:


    Եվ ուրեմն ճշմարի՞տ է, որ Երկրի վրայի ամեն մարդ` հրեշտակ է:

    ՔՐԱՅՈՆ. –
    Երկրի վրայի ամեն մարդ` հրեշտակ է:


    Ինչու՞ մենք չենք հասկանում դա մեր ամբողջ կյանքում:

    ՔՐԱՅՈՆ. –
    Երկվությունը սահմանվում է որպես այն, ինչը ձեզ հետ է պահում ձեր հրեշտակային ծագման մասին գիտելիքներից: Եվ դա կարծեցյալ օքսյումորոն է, որովհետև դուք ինքներդ եք ասում. մեզ անհրաժեշտ է անցնել մեր տեստը, մեզ պետք չէ իմանալ ավելին այն մասին, թե ով ենք մենք: Մենք արդեն խոսել ենք այդ մասին առաջ: Եթե ձեր Երկրի վրա կատարվող ամեն ինչ լիներ տեսանելի և բացատրելի, մենք կարող էինք ուղղակի վառել լույսը, և բոլորը տուն կգնային: Տեսնում եք, գաղտնիքներ պե՛տք է լինեն: Պետք է ծածկոց լինի, քող, պետք է լինի ուղղորդիչ էներգիա, որը հայտնում է ձեզ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես գիտեք դուք: Դա մի փոքր բարձունք է ստեղծում, որը պետք է հաղթահարել, այնպես չէ՞: Նրանք, ովքեր կտեսնեն այս վիդեոն, նրանք, ովքեր կտեսնեն այս հաղորդումը տանը, գիտակցեք, որ սա բարձունքի մի մասն է, որը պետք է հաղթահարել: Որովհետև նույն բանը պետք է անել ձեր հավատի հետ էլ: Այն, ինչ ձեզ ասել են, հակառակն է նրա, ինչ դուք զգում եք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի ձեզ հայրտնի դառնա այս ամենի ամենահասարակ պատասխանը: Արարչի սերը` աշխատանք է, դա անձնական մի բան է, այն վերաբերվում է ձեզ, այն շատ մեծ է: Այնտեղ շատ ավելին կա, ինչի մասին մենք կարող էինք պատմել ձեզ, ինչը կյանք է ստեղծում այն ամենի շրջանակներից դուրս, ինչի մասին դուք կարող եք մտածել: Ապաքինումը հնարավոր է նույնիսկ ձեր սեփական կյանքի ընթացքում: Բոլոր հարաբերությունները կարող են հարթվել: Բոլոր այն բաները, որոնք դուք շատ եք բարդացնում և բոլոր ձեր օրենքները, որոնք ձեր համար տիեզերական կարևորություն ունեն, և այնուհանդերձ այդ ամենը մի մարդու սրտի մեջ անգամ ճառագում է դեպի սերը: Այո, դուք բոլորդ հրեշտակներ եք:


    Իսկ չէ՞ր կարող արդյոք ամբողջ պրոցեսն ավելի նրբագեղ ու հեշտ լինել,
    թե՞ մենք ինքներս ենք ցանկանում այս փորձությունները
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Դա գալիս է այն էներգիայի հետ, որտեղ թագավորում է ազատ ընտրությունը: Դուք կարող էիք հարցնել. “Կարո՞ղ է ամեն ինչ ավելի հասարակ լինել”: Բացարձակապես: Սակայն ազատ ընտրությունը տանում է նաև դեպի ծանր էներգիաները, որտեղ ղեկավարում են ժլատությունը, ամբողջականության բացակայությունը, անպատվությունն ու իշելու զգտումը: Այդպես եղել է միշտ: Եվ եթե դուք նայեք Երկրին և նրա զարգացմանը, կտեսնեք, որ այսքան դարերի ընթացքում դա նրա զարգացման միջոցն է դարձել: Կարո՞ղ էր արդյոք դա ավելի հասարակ լինել: Այո, ազատ ընտրության դեպքում: Եվ նույնիսկ վարագույրի այն կողմում մնացած աստվածները կասեն. “մենք ամեն ինչ կտեսնենք”, և դուք էլ կասեք. “մենք ամեն ինչ գիտենք”: Բայց ես կասեմ ձեզ հետևյալը. Ոչինչ հայտնի չէ այս մոլորակի վրայի մարդկանց ազատ ընտրության մասին: Մենք գիտենք պոտենցիալ հնարավորությունների մասին, բայց ոչ մի հրեշտակ կամ էություն, նույնիսկ Քրայոնը, չի ասի, թե ինչ տեղի կունենա վաղը: Դա կախված է նրանից, ինչ այս մոլորակի վրա անում են հրեշտակները, նրանց ազատ ընտրությունից, որը հնարավորություն ունի փոխել ամեն ինչ: Կարո՞ղ էր ամեն ինչ ավելի հեշտ լինել: Այո: Կարո՞ղ էիք դուք ձեր աշխատանքն ավելի լավ կատարել: Տվեք “ավելի լավ աշխատանքի” ձևակերպումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #80
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա ասեք, սրտի ինչպիսի՞ էներգիա պետք է արտադրի մարդ,
    որպեսզի ոչ միայն օգնի ուրիշներին, այլ ինքն էլ ավելի լավ կյանք ապրի
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Դուք գտնվում եք Մեծ Անցման էներգիայի մեջ: Ձեզանից շատերը զգում են այն, և կարող է դա է պատճառը, որ դուք սարքում եք այս ֆիլմը: Կարող է, ձեր կյանքում տեղի է ունեցել ինչ-որ բան, ինչը ձեզ թույլ է տվել մի պահ բացել ձեր գիտակցությունն ու նայել ներսն ինչ-որ բանի, ինչը միշտ համարել եք անտրամաբանական, հնարավոր` խելագարների համար միայն: Իսկ փոխարենն այստեղ հորդացող իմաստություն եք գտնում: Հնարավոր է, որ զգում եք անգամ հորդացող սերն Աստծո: Մենք ցանկանում ենք ասել ձեզ հետևյալը. այնքան շատ բան կա այստեղ թաքնված, բայց դուք պետք է զգաք դա: Այդ փոփոխությունը տեղի է ունեցել վերջերս, հատկապես վերջին մոտավորապես 25 տարիների ընթացքում: 1987 թվից սկսած ամեն ինչում փոխվել է գործունեության կերպը, և մենք անվանում ենք դա “Ներդաշնակային Զուգամերձություն”: Լուծվեցին ինտեգրացման գոյություն ունեցող խնդիրները: Շատ մեծագույն երկրներում կառավարությունը հանձնեց իր դիրքերն այն ժամանակ, երբ ոչ ոք չէր սպասում: Նախկին թշնամիների մեջ խաղաղություն հաստատվեց: Իսկ ապագայում մենք ավելի մեծ փոփոխություններ ենք սպասում: Սակայն միաժամանակ կարող են տեղի ունենալ այնպիսի բաներ, որոնք կփորձեն դեպի հետ քաշել ձեզ, դա փորձություն է, որը ես կանվանեի մասսայական ինֆորմացիայի միջոցներ, որոնք միշտ ցանկանում են ներառնել ձեզ ձեր մոլորակի վրա տեղի ունեցող ամենավատ բաների մեջ, փոխարենը ցուցադրելու ամենալավը: Դուք ինքներդ պետք է գաք նրան, որ իրականում գոյություն ունեն շատ ավելի դրական, սիրով լեցուն իրադարձություններ: Դուք ապրում եք էներգիայի փոխակերպման ժամանակներում, և ձեզանից շատերը զգում են դա: Որովհետև տեղի են ունենում բազում փոփոխություններ, ինչը կբերի ձեզ նրան, ինչ գուշակել են մայաները, 2012 թվականի ցուցանիշին, որը կուղղորդի ձեզ դեպի Հայա մոլորակի նոր թրթիռները: Բայց դա ոչ թե պոռթկում կլինի, այլ դանդաղ անցում դեպի այն դարաշրջանը, որը նրանք “դեղին արևի դար” են անվանել: Մայաների գրերում դուք կարող եք տեսնել, որ նրանք չափում էին ոչ թե արևադարձություններն ու գիշերահավասարությունները, նրանք միակն էին, որ չափում էին մոլորակի վիբրացիան: Նրանք խոսում էին մոլորակի էզոթերիկական մակարդակի և նրա վերելքը սկսելու ժամանակի մասին, և դուք գործոում եք հենց ըստ նրանց գրաֆիկի: Հետևեք դրան, թանկագիններս, փնտրեք լավը: Պատասխանը հետևյալն է. ամեն ինչ փոխվում է:


    Կարո՞ղ է արդյոք մարդ մտադրված և գիտակցաբար
    փոխել իր թրթիռները, և ինչպե՞ս
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է դա, կարող է փոխել իր թրթիռները: Եվ դա շատ հեշտ է: Մարդկային էությունները սիրում են ամեն ինչ դասակարգել: Նրանք ցանկանում են գիտենալ վերելքի քայլերը: Մաս առ մաս ցանկանում են գիտենալ, թե ինչ պետք է անեն, որպեսզի ուրախացնեն Աստծոն: Այդպես էլ չեն ցանկանում հասկանալ, որ եթե իրենք Աստծո մասնիկներն են, ուրեմն փոխարկիչն իրենց ներսում է, և իրենք արդեն պատրաստ են շարժվել: Այդ փոխարկիչը` մաքուր մտադրությունն է: Ոչ թե պասիվ մտադրությունը, ոչ թե հետաքրքրասիրությունը, այլ Մաքուր Մտադրությունը: Երբ մարդ ասի. “Արարիչ, ցույց տուր, թե ինչ է պետք անել, ես պատրաստ եմ” , - և ասի դա լրջորեն, - փոխարկիչը կմիանա: Եվ այդ փոխարկիչը, որի մասին հայտնի է ամբողջ աշխարհի հոգևոր մթնոլորտում, կլինի միակը, որը ձեզ թույլ կտա լուսավորվել: Թույլ կտա ձեր լուսավորմանը սկսվել և շարունակվել: Դուք կստանաք ձեր պատասխանները: Դա տեղի է ունենում դանդաղորեն, և դուք ստիպված կլինեք մոռանալ ամենն, ինչ ձեզ սովորեցրել են, բայց այդպես է որ կա: Յուրաքանչյուր մարդ կարող է անել դա մաքուր մտադրության օգնությամբ, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում է գտնվում, որտեղ է և ով է ինքը: Այսպիսով, պատասխանն է` ամեն ինչ սկսել մաքուր մտադրությամբ, հետո թողնել ինքնահոսի և հետևել փոխարկմանն ու նրան, ինչ տեղի կունենա դրանից հետո: Հետո` ընթացեք առաջ:


    Անձամբ ես զգում եմ, որ փոխարկումը միացել է:
    Բայց ես նույնպես ետընթացք և հիասթափություն եմ զգում:
    Ինչպե՞ս մարդիկ հաղթահարեն սա
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Ետընթացքն ու հիասթափությունը մի շփոթեք անհաջողության հետ: Որովհետև երբեմն վերադարձը նախկին վիճակին` հանգստի պահ է միայն: Բայց առաքելություն իրագործողները երբեք այդպես չեն մտածում: Նրանք, հավանաբար, մտածում են, որ եթե իրենց թույլ տան հանգստանալ, այլ ոչ թե չարչարվել այն բանի վրա, ինչ տեղի է ունենալու, ուրեմն պարտություն կկրեն: Իսկ ձեր դեպքում վերցրեք, օրինակ, այն, ինչը հիասթափություն եք համարում անհաջողությունների ժամանակ, այն դեպքերում, երբ ինչ-որ բան չի ստացվել, իսկ դուք համարում էին, որ պետք է ստացվեր: Այդ անհատական դեպքում մենք ասում ենք, որ հաջորդականությունը չի պահպանվել, այդ պատճառով դուք հանգստանում եք: Հարգեք հաջորդականությունը: Ձեր ժամանկը` Աստծո ժամանակը չէ: Ես ձեր համար մի լուր էլ ունեմ: Իրականությունը ճչում է, իսկ հավատը` շշնջում: Ձեր համար դա երկվություն է: Բայց երբ դուք տեղադրեք ձեզ ձեր ունեցած իրականության կենտրոնում, այն կսկսի շշնջալ: Այդ ժամանակ դուք կունենաք երկու հավասար շշնջացող բաներ, այդ ժամանակ դուք կունենաք լավագույն ժամանակը, որպեսզի հասկանաք, թե որն է ձախողումը, իսկ որն է սպասումը:


    Ինչ վերասբերվում է ֆիլմին, սկզբում ինձ մոտ շշնջոց էր,
    իսկ հետո` կոչ, այնպես որ ես համարում եմ, որ այն հաջորդական է
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Հաջորդական է: Այս սենյակում տեղի ունեցող ամեն ինչ հաջորդական է: Դա պետք է մի անգամ տեղի ունենա, պետք է ինչ-որ տեղ սկսվի: Եվ դա վերջը չի նրա, ինչ դուք անում եք: Իրականում այն կտանի ձեզ մի ավելի մեծ բանի, ինչը կարող է կատարելապես տարբերվել այս ֆիլմից: Դա հաջորդականություն է, բայց դա նաև ձեր ճանապարհի ամբողջականությունն է: Այդ պատճառով կարող եք նայել հետ և ասել. “Ես առաջինն էի, ով արեց դա”: Դա նշանակություն կունենա: Այն, ինչ անում եք դուք այստեղ, կփոխի մոլորակը: Որովհետև ոչ շատ մարդիկ են լավ գործերը հաջորդականորեն անում, իսկ ովքեր անում են, նրանց սրտի ամբողջականությունը փոխվում է:


    Վահ: Ես հիացած եմ:
    Իսկ որտե՞ղ է Քրայոնի շքախումբը
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Այո, Քրայոնն անհաշվելի շքախումբ ունի: Որովհետև շքախումբը մասերի չի բաժանվում: Եթե այս սենյակն անսպասելիորեն լցվեր ապուրով, դուք չէիք կարողանա ասել, թե քանի հատ ապուր կա այստեղ: Եվ նույնն է նաև միջտարածքային բաների համար: Դա նման է ապուրի: Եվ եթե դուք ապուրի մեջ համեմունք եք ավելացնում, ավելացնում եք ամբողջ ապուրի, այլ ոչ թե նրա մի մասի մեջ: Մենք ցանկանում ենք ասել, որ Քրայոնի շքախումբը դրան է նման: Դա էներգետիկ դաշտ է, բայց կազմված է էություններից, ում անունն է Քրայոնի շքախումբ: Եվ այն գալիս է այստեղ ոչ թե որովհետև Քրայոնն է այստեղ, այլ որովհետև այստեղ եք դուք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #81
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր են գալիւս քո ընտրած որոշ բառեր,
    որոնք լսել եմ արդեն այլ սեանսների ժամանակ:
    Ի՞նչ է նշանակում “ծնունդի քամի”:


    ՔՐԱՅՈՆ. –
    Այդպես Քրայոնը նկարագրում է` ամենալավն, ինչ ես կարող եմ անել, - վարագույրի մյուս կողմից նկարագրել այն զարմանահրաշ փորձը, երբ մարդ պատրաստվում է ծնվել: Իրականում դա այն պահն է, երբ մարդ հայտնվում է այս աշխարհում և իր առաջին շունչն է շնչում: Դա այն պահն է նաև, երբ դուք կանգնել եք, նորից մոլորակ վերադառնալու պատրաստ: Եվ ինձ թվում է, որ բացված հսկայական տարածքի մեջ շարժվում է ոռնացող քամին, որտեղ բառացիորեն հարյուրներն ու հազարները ձեզանից ամեն վայրկյան այդպիսի ընտրություն են կատարում: Դուք կարծես խոնարհվում եք այդ քամուն, որը երեքտարածքային եք անվանել, բայց փոքրիկ տատանում անգամ չկա: Դուք պատրաստ եք գնալ և թաքցնել ձեր մեծությունը, պատրաստ եք մեկ կյանք ևս մարդ ձևանալ: Ես նայում եմ ձեր աչքերի մեջ և նորից հարցնում եմ. “Պատրա՞ստ եք”: Իսկ դուք պատասխանում եք. “Մենք այդ հնարավորությունը բաց չենք թողնի”: Եվ մուտք եք գործում: Դա ծնունդի քամին է: Ինձ համար դա այն է, ինչ ես երբեք չեմ անի և երբեք չեմ արել: Բայց տեսել եմ հերոսների, որ հրեշտակներ են և ովքեր անում են դա: Հիմա ես այստեղ եմ:


    Ինչու՞ դու ինքդ երբեք չես անի դա:

    ՔՐԱՅՈՆ. –
    Ես հրեշտակի այն տիպը չեմ: Կան հրեշտակային էներգիաներ, որոնք դուք “հատուկ” կանվանեիք: Մեզ այդպիսի դասակարգերի չեն բաժանում, որովհետև մենք մի ամբողջականություն ենք, բայց մենք բոլորս մեր խնդիրներն ունենք և որոշակի աշխատանք ենք կատարում մեկս մյուսի համար: Այդ պատճառով կարելի է ասել, որ ոմանք գալիս են Երկիր, իսկ ոմանք նրանց աջակցում են: Եվ աջակցողներն ավելի շատ են, քան նրանք, ովքեր Երկիր են գալիս: Ես նա եմ, ով աջակցում է:


    Ես լսել եմ, որ ասում են, թե այսօր Երկրի վրա
    ամենալավերն ու ամենախելոքներն են:
    Դա ճի՞շտ է
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Բայց վերադառնում են նաև ամենաանուղղելի սրիկաները, որոնք երբևիցէ գոյատևել են Երկրի վրա, որպեսզի մեկ շանս ևս ստանան: Եվ նրանցից շատերը կարող են զարմացնել ձեզ: Ոչ, դուք միանման չեք: Դուք շարունակում եք պարբերաբար այդ անել, դուք գալիս եք այստեղ, այստեղ կա մի ատրիբուտ, որի մասին ես կպատմեմ: Ձեզ հարկ է գիտենալ դա, որովհետև դա ամենաերեքտարածքային իրականությունն է, և դուք պետք է հասկանաք դա: Ամեն անգամ, երբ դուք թրթիռային փոփոխություն եք կատարում Երկրի վրա, ասենք, ամեն անգամ, երբ հաղթահարում եք վախը, ամեն անգամ, երբ ինչ-որ բան եք հայտնաբերում ժամանակի մեջ, ձեր հոգևոր սափորը քիչ-առ-քիչ լցվում է ներսից: Այդ հոգևոր սափորը` ձեր Ակաշան, - կուտակում, պահում է ձեր կատարած գործերի էներգիան: Եվ երբ դուք վերադառնում եք հաջորդ անգամ, այդ ամենը պատրաստ է ձեզ համար այն նույն մակարդակի վրա, որի վրա դուք այն թողել էիք, ձեզ երբեք հարկ չի լինի նորից սովորել դրան: Շատերը երբեք չեն բացում պահարանը, որպեսզի անպաշտպան չթողնեն այն, ինչ իրենց էզոթերիկական “Ես”-ն է: Մեր շուրջ քայլում են նախկին շամաններ, նախկին բուդդաներ, ովքեր երբեք նորից բուդդաներ ու շամաններ չեն լինի: Բայց այդ ամենն այստեղ կա: Նրանց ամբողջ կենսափորձն այստեղ է: Ազատ ընտրությունն է սահմանում, կբացե՞ն արդյոք նրանք պահարանը, և երբ անեն այդ, դուք կնկատեք, որ նրանք կիրառում են ամենն, ինչ գիտեցել են: Այդպես կարող եք հանդիպել մեկին, ով կատարյալ տգետ է հոգևոր հարցերում և անսպասելիորեն Վարպետ է դառնում: Դա, թվում է, նման չէ այն բանին, թե ինչպես է ամեն ինչ աշխատում, բայց նրանք վճարել են անհրաժեշտը, և նրանք սովորել են, ունեցել են կյանքի ճանաչում ճիշտ այնպես, ինչպես դուք:


    Եթե մենք Աստծո մասնիկներն ենք,
    ինչու՞ ենք հարկադրում մեզ սովորել
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Դա վերաբերվում է Երկրագնդին և նրան, ինչպես արդեն ասացինք, ինչ տեղի է ունենալու Տիեզերքում, այդ պատճառով որպես հրեշտակ դուք իրականում ոչինչ չեք սովորում: Դուք մասնակցում եք ճանաչման փորձին, որպեսզի օգնեք մոլորակին և նրան, ինչ նրա սահմաններից դուրս է գտնվում: Այդ պատճառով դուք կասեիք, որ ուսուցումը` մոլորակի թրթիռների փոխարկման շարժիչն է: Եվ այդ իմաստով միշտ էլ ուսուցումը կլինի:


    Եվս մեկ ֆրազ, որ ինձ դուր է գալիս.
    “երգեք ձեր անունը լույսի մեջ”:
    Ի՞նչ է դա նշանակում
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Դա փոխաբերությունն է նրա, թե ինչի է դա նման վարագույրի այն կողմից: Որովհետև ձեր կողմում` ամեն ինչ սահմանափակ է, սահմանափակ է դաժանորեն: Այդ սահմանափակման մեջ ձեր և ձեր իրական “Ես”-ի տարբերություն այնպիսին է, ինչպես, ասենք, ձեր` որպես մարդու և ափսեի վրայի բակտերիայի միջև: Այդքան տարբեր է ամեն ինչ: Վարագույրի իմ կողմից, ձեր անունը չի արտասանվում, այն երգվում է: Այն երգվում է միանգամից բոլոր հաճախականությունների մեջ, լույսի մեջ, այնքան ներդաշնակ, որքան դուք պատկերացնել անգամ չեք կարող, այնպիսի երաժշտական տոների մեջ, որոնք Երկրի վրա չկան անգամ, այնպիսի դաշնաձայնային կառուցվածքներում, որոնց մասին երազել անգամ չեք կարող: Եվ ձեր ամեն մի անուն հնչում է այնպես, ասես այն երգում են բոլորը միասին, ինչը կարող է ձեզ բարդ թվալ, բայց ամեն ինչ շատ ներդաշնակ է: Եվ այդ պատճառով, երբ ես ասում եմ ձեզ, որ մի անգամ կերգեմ ձեր անունը լույսի մեջ, դա իմ միջոցն է արտահայտել, որ դուք վիթխարի եք, հրաշալի եք, որ դուք Աստծո մասն եք:


    Դա ինձ ստիպում է ցանկանալ
    ճանապարհվել այնտեղ հենց հիմա
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Իրականում մարդու հոգեկանի վրա գլխարկի պես մի բան է հագցված, որպեսզի հավասարակշռված մարդն իրեն չզրկի կյանքից: Եվ դուք գիտեք նաև, որ բոլոր կրոններում դա մեծ չարիք է համարվում, անպատշաճ մի բան: Եվ դա ծառայում է իր նպատակին, դուք աշխարհ եք գալիս գիտելիքով այն մասին, ինչ պետք չէ անել, և ոչ ոք չի անի դա հանուն մյուս կողմն անցնելու, քանի դեռ ի հայտ չի եկել անհավասարակշռություն կամ ինչ-որ մեկը խաբեությամբ չի համոզել մարդու անել այդ:


    Բայց ես լսել եմ նաև, որ ամեն մի մահ` սուիցիդ է,
    որովհետև մարդիկ իրենք են ընտրում իրենց մահվան ժամանակը:
    Մի՞թե նրանք չեն անում դա որոշակի մակարդակի վրա
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Մի ինչ-որ մակարդակի վրա մահն, այո, ընտրվում է: Շատ հետաքրքիր է, որ դուք բարձրացրեցիք այս հարցը, որովհետև, երբ գալիս եք մոլորակ, կա նախատրամադրվածություն, որ դուք կարող եք ցույց տալ ճանապարհը, որով կանցնեք, և այդ ճանապարհի վրա կա նաև ձեր մահվան պոտենցիալ պահը: Մարդկային էակները, սակայն, հասկանում են, որ կարող են շեղվել ճանապարհից և իրենց ազատ ընտրությամբ ուրիշ կողմ գնալ, ինչը նշանակում է, որ այն առաջին ճանապարհի վրա իրենց մահվան հետ նրանք երբեք չեն հանդիպի: Այդ պատճառով մենք ասում ենք հետևյալը. չնայած մահն` ամբողջ ժամանակ ձեր շուրջ գտնվող պոտենցիալն է կյանքի որոշակի մակարդակի վրա, բայց այս մոլորակի վրա բազմաթիվ միջոցներով դուք կարող եք կառավարել ձեր կյանքը: Ձեր մահվան ճշգրիտ, որոշակի ժամանակ չկա: Դուք եք ընտրում այն տվյալ պահին, ընտրության ազատության օգնությամբ երեքտարածքային իրական ժամանակի մեջ:


    Այսպիսով, ցանկացած մահ` սուիցիդ է,
    որովհետև մե՞նք ենք այն ընտրել
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Եթե դուք բնորոշում եք սուիցիդը որպես ընտրած մահ, ուրեմն ես կասեմ “այո”: Բայց սուիցիդը շատ տհաճ զուգընթաց նշանակություն ունի: Ինչու՞ դրա փոխարեն չասել “ընտրովի տունդարձ”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #82
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք ասացիք, որ համբարձված Վարպետները վերադարձել են,
    նրանք գտնվում են այստե՞ղ, ֆիզիկական ձևի մե՞ջ
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Այո, նրանք այստեղ են: Սպասվում էր Քրիստոսի երկրորդ գալուստը, ով ոմանց համար մեսիա է, ուրիշների համար եղբայր, նա այստեղ է: Մարդիկ ճիշտ էին, երբ սպասում էին նրա երկրորդ գալստյանն այս էներգիայի մեջ: Նրանք, ովքեր ներկա ժամանակներում սպասում էին համբարձված Եղիա Վարպետին և առաջին Բուդդաներից մեկին, ճիշտ են: Նույնիսկ նրանք, ովքեր տեսել էին Մուհամմեդի համբարձումը Տաճարի Սարի վրա և սպասում էին նրա վերադարձին, նրանք նույնպես ճիշտ են: Այդ ամենը տեղի է ունեցել: Նրանք բոլորը գտնվում են, ինչպես կասեիք դուք, ձեր մոլորակի բյուրեղյա ցանցի վրա: Այն գտնվում է տարածքների միջև, դուք չեք կարող հայտնաբերել այն, մի փնտրեք: Դուք չեք տեսնի մի օր փողոցով անցնող կամ պրես-կոնֆերանս վարող Հիսուսին: Դա այն է, ինչը հայտնում է մեզ, որ վերելքի էներգիան գտնվում է այստեղ, մոլորակի վրա: Այդ պատճառով ամենն, ինչ հայտնի է տարբեր կրոններին, իրոք տեղ է ունենում: Դա տեղի ունեցավ, բայց ոչ այն տերմինաբանությամբ և ոչ այն տարածքում, ինչպես բոլորն էին սպասում: Եվ իրականում հենց դա է պատճառը նրա, թե ինչու է մոլորակի վրա Մեծ Անցում կատարվում, որովհետև Վարպետի էներգիային, եթե կուզեք, կարող է դիպչել ձեզանից յուրաքանչյուրը, և դրա անունն է Արարչի Սեր:


    Այն իրո՞ք գտնվում է մեր ներսում:

    ՔՐԱՅՈՆ. –
    Եթե դուք ցանկանում եք դա: Դա ընտրության ազատություն է:


    Եթե մարդ ցանկանում է ավելի ամուր կապնված լինել
    Արարչի հետ, ուրեմն նա կարող է այդ անե՞լ
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Երբ դուք սկսեք միասնացման ճանապարհը, սկզբում հարկ կլինի որոշ ֆիզիական գործողություններ կատարել: Դուք կարող եք ենթադրել, որ լավագույն միջոցը, որը կօգնի ձեզ կարգավորվել, խորհրդածումն է, և ճիշտ կլինեք: Որովհետև այդ դեպքում դուք հակառակ կգնաք նրան, ինչ “խաղացվում է” ձեր ուղեղում: Այդ պատճառով խորին խորհրդածումը կարող է մասը լինել նրա, ինչից կսկսեք, որպեսզի շարժման դնեք ինֆորմացիայի աղբյուրը: Դա այն է, ինչ մենք կառաջարկեինք օգտագործել սկսնակներին` ներկա պահին հանգիստ լինելու համար: Բայց ճանաչման ընթացքում դուք կսկսեք տարբեր հարցեր տալ: Ինչպե՞ս ես վարվեմ: Ինչու՞ եմ ես այստեղ: Ի՞նչ է տեղի ունենում: Ի՞նչ եմ ես անում այստեղ, ի՞նչ եմ անում այնտեղ: Եվ կարող է հիմնավորված թվալ հարցնել ամենքին, հատկապես վարագույրի այն կողմից եկած ոգուն, և մենք բոլորս կասենք ձեզ նորից. գոյություն ունի միայն մեկ հարց, որ արժի տալ: Մարդիկ կարող են ասել, որ դա արագ ճանապարհ է դեպի հոգևորը, արագ ճանապարհ է ստանալ այն, ինչի հետևից եկել եք դուք: Բայց այդ միակ հարցը հետևյալ կերպ է հնչում. “Արարիչ, ասա ինձ այն, ինչ ինձ պետք է գիտենալ”: Եվ այդ հարցը կբացի դուռը դեպի հաջորդ իրադարձությունները, որոնք դուք, հնարավոր է, երբեք չէիք էլ մտածել մտցնել Աստծոն տրվելիք ցուցակի մեջ: Այդ պատճառով մենք ասում ենք այժմ այս ֆիլմը դիտող մարդկային արարածներին. ինչ էլ որ լինի ձեր առջև, որքան դժվար էլ լինեն ձեր փորձությունները, այդ ամենի միջով արագորեն անցնելու միջոցն է` մաքուր մտադրությամբ մտնել խորհրդածման վիճակի մեջ և ասել Արարչին, ոգուն. “Ես սիրում եմ Քեզ, ես գիտեմ, որ դու այստեղ ես, ցույց տուր ինձ, թե ինչ պետք է ես գիտենամ”: Բայց մի մտածեք, որ պատասխանը կգա ձեզ ֆիզիկական ձևի մեջ, դրա փոխարեն համարեք, որ կապնվել եք առաջին հայացքից քաոս թվացող տիեզերական համակարգի հետ: Կապնվել եք այնպես, որ դրան հաջորդող իրադարձությունները կսկսեն հայտնվել ձեր կյանքում այս ու այնտեղ բացվող փոքրիկ դռան ձևով, որը կտանի ձեզ այն տեղերը, որտեղ կպատասխանեն ձեր հարցերին, ինչն այլ դեպքում երբեք չէիք ստանա:



    Անհրաժե՞շտ է արդյոք ինչ-որ կերպ պահպանել այդ կապը,
    թե՞ այն ստեղծված է ընդմիշտ
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Լուրջ հարց տվեցիք: Երբ էներգիան շարժվում է առաջ, կշարունակե՞ն արդյոք իրերն առաջվա պես փոխվել: Ձեզ իրո՞ք անհրաժեշտ է կանոնավորել, թե՞ կտրել կապը: Ինչպե՞ս կվարվեիք հեռախոսով շփվելու դեպքում: “Բարև” և “ցտեսություն” կասեիք միաժամանա՞կ: Եվ պատասխանն է` ոչ: Որովհետև այդ էներգիան կնպաստի մշտապես շարունակվող հարյուր տոկոսանոց միասնությանը: Դա այն է, ինչ կարող է ունենալ ամբողջ մարդկությունը: Դա չի նշանակում, որ դուք ստիպված կլինեք մի տեղից մյուսը շարժվելու համար անպայման փորձությունների միջով անցնել: Դժվար թե: Մի տեղից մյուսը դուք կշարժվեք հանգստության մեջ: Այսինքն, խաղաղության մեջ կլինեք ձեր հետ, ձեզ կտրվեն պատասխաններ, որ անհրաժեշտ են ձեզ: Դուք սովորական մարդ կթվաք, բայց սովորական մարդ` առանց որևէ դրամայի: Նրանք, ովքեր պատասխաններ ունեն այն պահին, երբ դրանք պետք են, նրանք, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ ժամանակ են տրամադրում խորհրդածմանը, քանզի նրանց համար դուռը միշտ բաց է: Դուք չեք թվա տարօրինակ կամ արտասովոր մեկը, բայց կլինեք նա, ով գիտի, որ դուռը բաց է: Եվ այդ ամենին կնպաստի ձեր նոր էներգիան և փոփոխությունները ձեր մեջ:


    Իսկ կարո՞ղ է լինել խորհրդածում` քայլելիս:

    ՔՐԱՅՈՆ. –
    Իհարկե, և ամեն քայլափոխին: Նույնիսկ մեքենա վարելիս: Զգույշ եղեք: Բայց դա իրոք պատահում է: Շատերը կասեին, որ հրեշտակներն են հոգ տանում ձեր մասին, երբ դա տեղի է ունենում ձեր հետ: Բայց իսկական պատասխանը հետևյալն է. դա մի վիճակ է, որը դուք չեք գիտակցում: Դուք գիտակցում եք խորհրդածման վիճակը, քնի, արթնության վիճակը, գիտակցվածության, հավանաբար, նույնիսկ տեսիլքային վիճակները: Բայց այդ վիճակը շատ ավելի խորն է թվարկած բոլոր վիճակներից: Դա վիճակ է, երբ ձեր մարմինը գիտի, թե ինչ է կատարվում ձեր շուրջ, ամբողջապես և լիովին, նույնիսկ խոսակցության պահին: Դուք ունեք երրորդ լեզու, ևս մեկ ձայն, որը կարելի է պատկերացնել հենց մակուղեղի մեջ, դա երրորդ աչքն է, վեհ ձայն, որը միշտ պատասխաններ է տալիս, ձևակերպում է հարցեր և տալիս է երեքտարածքային իրականության մեջ ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչ:


    Քրայոն, դու ինձ ավելի իրական ընկեր ես թվում,
    քան բոլոր իրական մարդիկ: Մենք ծանո՞թ ենք
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Եվ նույնիսկ շատ լավ: Թույլ տուր մի բան ասել քեզ, թանկագինս: Իմ գործընկերը նստած է այս թիկնաթոռին, քանզի դու ես կանչել նրան: Եվ նա կասեր “ոչ” ցանկացած այլ մարդու, բայց ոչ քեզ: Քո նպատակն էր հայտնվել այստեղ: Բայց դու գնացիր այդ ճանապարհով սեփական ընտրությամբ միայն: Դու հաստատեցիր կապն անհրաժեշտ պահին, և ես միջամտեցի քեզ համար: Մի արա եզրակացություններ քո այս ծրագրի մասին, մինչև չավարտես այն:


    Մինչև շատերը դիտեն այն կամ...

    ՔՐԱՅՈՆ. –
    Ոչինչի մասին եզրակացություններ մի արա: Ավարտիր այն և հաջորդ իրադարձություններին թույլ տուր ընտրել իրենց ուղղությունը, այլ ոչ թե գնալ համաժամանակացման քո ճանապարհով:


    Խնդիրն այդ է: Ես փորձում եմ ուժ տալ որոշ իրադարձությունների:

    ՔՐԱՅՈՆ. –
    Իրոք որ:


    Այդ իրավիճակում դու ի՞նչ խորհուրդ կտայիր անձամբ ինձ:

    ՔՐԱՅՈՆ. –
    Հիշիր, թե ինչպես են բացվում ու փակվում դռները: Եվ երբ քո համաժամանակացումը խրվի ճահճում, մի կողմ դիր այդ ամենը, մինչև կգա ժամանակը: Բայց միշտ շարժվիր առաջ, խոսիր այդ մասին անհրաժեշտ մարդկանց հետ: Եվ թույլ տուր այդ ամենին աճել այն արագությամբ, որով դրան հետևում է շարժվել: Քեզ կարող են որոշ անակնկալներ սպասել, այնպիսիք, ինչպես նա, ով նստած է քո առջև: Հասկանում ես, իրերն իրականում ոչ միշտ են այն, ինչ թվում են: Գոյություն ունի բարձրագույն մակարդակ, և դու չգիտես, թե ինչպիսին է այն, բայց դու գերազանցորեն ներլուծվում ես նրա մեջ, երբ թույլ ես տալիս ամեն ինչի գնալ իր հերթով, և թող այդպես էլ լինի:


    Այսպիսով, ավելի մեծ խաղաղությանը կարելի՞ է վստահել:

    ՔՐԱՅՈՆ. –
    Իրականում շատերը կասեին` հավատալ: Եվ մենք էլ ասում ենք դա նորից: Ոչ միայն քեզ համար: Հավատն ու վստահելն այնքան կենսունակ են, որ այն դեպքում, երբ երեքտարածքային կյանքը, որով դուք ապրում եք, ստիպված է գոռալ ձեր վրա, հավատն ու վստահելն ընդամենը շշնջում են: Երբ դուք կարողանաք հավասարակշռել ձեր երեքտարածքային կյանքը հավատով ու վստահելով, հենց այդ ժամանակ ամեն ինչ կսկսի տեղի ունենալ: Դուք ստիպված կլինեք ճնշել ձեր հին ընկալումը, թե ինչպես է ամեն ինչ աշխատում: Ստիպված կլինեք ճնշել այն, ինչ ձեզ պատմում էին Աստծո մասին: Դուք ստիպված կլինեք ամեն ինչ տեղադրել այն մակարդակի վրա, որտեղ վերջիվերջո կկարողանաք լսել այն շշնջացող ձայնը, որ միշտ ձեր մեջ էր և ասում էր. “Ես Աստված եմ, ես ունեմ պատասխանները, բացիր այդ աղբյուրը”: Նա այստեղ է քեզ համար:


    Դա ինձ համար համահունչ է թվում այն կոչի հետ, որ մարդ պետք է
    վստահի իր սրտին և ապրի, հետևելով սրտի պոռթկումներին,
    բայց ի՞նչ է դա նշանակում իրականում
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Ամեն մարդու համար տարբեր բան: Մենք ասում ենք, որ պետք է հավասարակշռություն լինի գիտակցության և այն բանի միջև, ինչը դուք սիրտ եք անվանում: Հավասարակշռված մարդը կարտահայտի դա: Դուք այդպիսի մարդուն կճանաչեք այն պատճառով, որ նա ձեզ փափկանկատ կթվա: Կթվա ավելի բաց և ավելի քիչ դատապարտող: Դրանում է հավասարակշռությունը: Նաև կարելի է ասել, որ նրա գործողությունները սրտից են բխում: Բայց դա այդպես չէ, ուղղակի դրանք հավասարակշռված են: Երբեք դեն մի նետեք ձեր ճշմարտությունը, ձեզ ինչ-որ բան ասող ձեր տրամաբանությունը, այլ փափկացրեք այն ձեր սրտի զգացմունքներով և հավասարակշռություն ձեռք բերեք: Եվ այդ ժամանակ նրանք կքայլեն միասին, ձեր սիրտն ու միտքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #83
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ենթադրում եմ, որ երեքտարածքային իրականության խոսքերով դժվար է,
    բայց ինչպե՞ս դուք կնկարագրեիք կամ կսահմանեիք Աստծոն
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Դժվար է: Բայց իմ ակնթարթային պատասխանը կլինի. Աստված` այդ դուք եք: Իմ անհապաղելի պատասխանն է. դա իմ եղբայրներն ու քույրերն են, ովքեր այստեղ են գալիս տարբեր դարաշրջանների ընթացքում: Ձեր հանդիսատեսին սա դուր չի գա, քանզի նրանք ցանկանում են Աստծոն տեղադրել պատվանդանի վրա և ասել, որ ամեն լավ բան միայն Աստծոց է գալիս և որ ծննդյան օրից իրենց սովորեցրել են, որ իրենք ոչինչ են: Բայց դա այդպես չէ: Դուք բոլորդ հրաշալի եք: Ինձ համար Աստված` նրանք են, ում առջև ես նստած եմ: Դուք ցանկանում եք, որ Աստված անհատական ամբողջականություն լինի, որովհետև գտնվում եք երեքտարածքային իրականության մեջ: Ցանկանում եք խոնարհվել Աստծո առջև, որովհետև գտնվում եք երեքտարածքային իրականության մեջ: Ես կասեմ ձեզ հետևյալը. այն օրը, երբ դուք սկսեք կասկածել նրա վրա, ինչ ձեզ ասել են, և բացեք դուռն այն բանի առջև, ինչ իրականում հանդիսանում է Աստված, Աստված այդ դռնով կմտնի ներս, և դուք դեմ առ դեմ կբախվեք նրա հետ:


    Դա ցնցող է և սքանչելի:
    Այդ պատճառով ես ենթադրում եմ, որ իրոք,
    Տիեզերքում չկա ավելի բարձր ուժ, քան մենք ինքներս ենք
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Եվ դա, թանկագին ընկերս, այն է, ինչ մարդիկ երբեք չեն ընդունի, բայց դու ասացիր այդ, և իրոք այդպես է:


    Մենք երբեք չենք ընդունի դա...
    Ուրեմն ինչու՞ ենք այստեղ
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Դուք երբեք չեք ընդունի դա, որովհետև դա չափազանց գլոբալ է: Դա չի ներծծվում երկվության սֆերայի մեջ: Այդ պատճառով երևույթը, որ դուք տիրապետում եք բարձրագույն հզորության, երբեք չի ընդունվի: Մարդկության մեծամասնությունը միշտ էլ կգտնի մի բան, ինչն իրենից բարձր կհամարի: Մոլորակի բնակչության միայն փոքր մասը կհավատա, որ դուք Աստվածներ եք: Դրանում է երկվության դժվարությունը, քանի դեռ մոլորակը չի հաղթահարել իր վերելքը: Սպասեք դրան և մի մեղադրեք, դրանում բացասական ոչինչ չկա: Դա արդեն նույնիսկ փորձություն էլ չէ: Դա ուղղակի ճանապարհ է, որով ընթանում է ամեն ինչ: Դա բացասական մի՛ համարեք:


    Իսկ ի՞նչ, եթե ես գիտեմ, որ Վարպետ եմ,
    բայց չեմ արտահայտում դա Երկրի ոլորտում
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Մարդկանց երկու տիպ կա, ովքեր գիտեն, որ իրենք վարպետներ են: Մեկը գիտի, որ Վարպետ է, և ջանում է արտահայտել դա ամեն հնարավոր միջոցով: Հավանաբար, կատարելով և ճիշտ, և սխալ քայլեր էլ: Երկրորդ տիպը բացարձակապես համոզված է, որ Վարպետ է, և ընտրության ազատության շնորհիվ ձգտում է չցուցադրել դա: Այս երկուսը` հիմնական տիպերն են: Գոյություն ունի ընտրության ազատություն, և նա, ով Վարպետ է, չի կարող դա չիմանալ, այդ պատճառով ես կասեմ. երանի նրանց, ովքեր գիտեն, թե ով են, և առաջ են ընթանում: Նրանք, ովքեր ընտրում են շարժումը հակառակ ուղղությամբ, կարող են այդպես անել շնորհիվ ընտրության, բայց, հրաժարվելով առաջընթացից, իրականում հավասարակշռության մեջ չեն լինի: Կան նաև նրանք,ովքեր համարում են, որ իրենց կյանքը լիքն է դրամայով, և այդ պատճառով չեն էլ մտածում, թե ինչպիսի շամաններ են իրենք: Երևի սա ավելի երկար պատասխան էր, քան դուք ցանկանում էիք, բայց դա այդպես է:


    Քրայոն, դու լավատեսորե՞ն ես տրամադրված
    Երկրի և մարդկության ճակատագրի հանդեպ
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Այն, ինչ ես տեսնում եմ, ինչին սովորեցնում եմ և գիտեմ, - մարդկության պոտենցիալն է Երկրի վրա: Այդ պոտենցիալ հնարավորություններն, ամենայն հավանականությամբ, կիրականանան, եթե հիմնվենք ներկա պահի էներգիայի փայլքի վրա: Նայեք դրան հետևյալ կերպ: Երբ մենք գալիս ենք վարագույրի այն կողմից և նայում ենք որոշումներ ընդունող միլիոն, միլիարդ մարդկանց, տեսնում ենք, թե որքան վառ են փայլում նրանք, և իրականում այդ նրանք են, որ ունեն ամենամեծ պոտենցիալն այսօր: Այսպիսով, եփվում է ապուրը, որին դուք նախագուշակում անունն եք տվել: Ես նախագուշակումներ չեմ անում, ես ձեզ ասում եմ հավանական հնարավորությունների մասին, և տվյալ պահին ձեր մոլորակի պոտենցիալը հետևյալն է`այն գտնվում է ապաքինման շատ դանդաղ ընթացքի մեջ, որը երկար կտևի, բայց կբերի նրան, ինչը ոչ ոք չէր սպասում, այնտեղ, որտեղ պատերազմներ այլևս չեն լինի: Այո, դա ինձ քաջալերում է: Այդ պատճառով է, որ ես այստեղ եմ, խոսում եմ ձեր հետ, ասում եմ բոլոր նրանց, ով լսում է ինձ. հույս կա՛, և այն ավելին է, քան դուք կարծում եք: Այդպիսին է ձեր մոլորակի պոտենցիալը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #84
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարո՞ղ եմ ես ասել բառեր, որպեսզի դուք մեկնաբանեք դրանք:
    Օրինակ, “Լույսի աշխատող”:


    ՔՐԱՅՈՆ. –
    Դա մարդ է, ով իր համար բարձր թրթիռներ է ընտրել և լույս է հղում մոլորակին:


    Ուրախություն:

    ՔՐԱՅՈՆ. –
    Ուրախությունը` ներքին, ներըմբռնողական մանկական զգացմունք է, որն ամեն մարդ որպես պարգև ստանում է իր աշխատանքի համար: Այն ամփոփված է ձեր ԴՆԹ մեջ, դա Աստծո էությունն է, իսկ այնքա՜ն շատ մարդիկ ճնշում են այն:


    Սեր:

    ՔՐԱՅՈՆ. –
    Սերն ամեն ինչ է:


    Ատելություն:

    ՔՐԱՅՈՆ. –
    Ատելությունն` ամեն ինչ է:


    Կարո՞ղ եք ավելի շատ բան ասել այս մասին:

    ՔՐԱՅՈՆ. –
    Սերն ու ատելությունը` երկվության երկու բևեռներն են, որ գոյություն ունեն հավասար քանակությամբ, և երբ դուք ծնվում եք, կարող եք ընտրել նրանցից յուրաքանչյուրը, որը ցանկանաք: Սիրո գործակիցն ավելի ակտիվ է, ատելությանը` պասիվ: Այսինքն, կարելի է ասել, որ եթե դուք ունեք մութ սենյակ, և եթե այնտեղ մի փոքրիկ լույս եք վառում, այդ սենյակն այլևս մութ լինել չի կարող: Բայց եթե ունեք լուսավոր սենյակ և այնտեղ մի փոքր մութ է ընկնում, ոչինչ տեղի չի ունենա: Այսինքն ես խոսում եմ այն մասին, որ երկուսն էլ ամեն ինչ են մարդկության համար: Տարբերությունը կախված է նրանից, թե ինչ եք դուք նրանց հետ անում: Այժմ, ընդհանուր առմամբ, սերը բառացիորեն ատոմային կառուցվածքի հիմքն է հանդիսանում: Ատելությունն` այն է, ինչ մարդկությունը ստեղծել է իր գոյատևման համար: Այդ պատճառով, երբ ես ասում եմ, որ սերն ու ատելությունն ամեն ինչ են, դրա կոնտեքստն է երկվությունը, որի հետ բախվում եք դուք:


    Որևէ այլմոլորակայիններ փորձու՞մ են մեզ օգնել:

    ՔՐԱՅՈՆ. –
    Շատ են նրանք, ովքեր արդեն օգնել են, և դուք կգտնեք նրանց այնտեղ, ինչն անվանում եք Յոթ Քույրեր, դրանք բազումքցիներն են, հենց նրանք, ովքեր օգնեցին ձեզ փոխել ձեր սկզբնական ԴՆԹ: Դա շատ երկար պատմություն է, որը պետք է համառոտ պատմել նրանց համար, ում ականջներն ավելի ընկալունակ են, քան ականջները նրանց, ով լսում է հիմա:


    Սեքս:

    ՔՐԱՅՈՆ. –
    Մարդկային էությանը յուրահատուկ ամենախոր և սքանչելի ատրիբուտներից մեկը: Երկու լուսավորված մարդկային էություններ, մտադրված բացելով հոգևոր սկզբնաղբյուրը, զբաղվելով այդ պրակտիկայով, իրականում կարող են փոխել մոլորակի էներգիան անգամ: Սեքսը ստեղծվել է, որպեսզի արտահայտի սեր: Այն նմանապես կոչված է լինել որպես ծննդաբերության մեթոդ: Բայց սրտից բխող գործողությունն ինքը մինչև օրս չհետազոտված է մնացել: Այն աստվածային է:


    Ինչպիսի՞ն է մարդկային ամենահամապատասխան սննդակարգը:

    ՔՐԱՅՈՆ. –
    Այն, որը մարդ ինքն է ընտրում իր համար: Սխալ մի գործեք, սովորական մարդիկ չկան: Դուք այստեղ եք եկել տարբեր հարթակներից, տարբեր կյանքերից, մշակույթներից, և եկել եք ա՛յս մշակույթ: Ոմանք ցանկանում են ուտել մի բան, մյուսները մի այլ բան: Դուք ցանկանում եք, որ ձեր մարմինն իրեն լավագույն կերպով զգա և արդյունքում ավելի շատ էներգիա տա, ավելի լավ համապատասխանի ձեզ: Բայց նաև պետք է գիտակցել, որ կան սննդամթերքներ, որոնք խախտում են ձեր կյանքի ցիկլը: Գոյություն ունեն միջոցներ, որոնց օգնությամբ մարմինն իրոք կարող է ահազանգել այն մասին, թե ինչի հանդեպ ունի ալերգիա, ինչ է ցանկանում, ինչ չի ցանկանում, ինչ դիետա է իրեն հարմար: Եթե դուք լսեք և օգտագործեք դրանք, ձեր մարմինը կկարողանա իսկապես շփվել ձեր հետ, որպեսզի դուք կարողանաք սնվել համապատասխան կերպով, ինչն էլ օգտակար կլինի ձեր սեփական էներգիային:


    Գոյություն ունի՞ արդյոք մեղք և կարո՞ղ ենք մենք
    քննարկել մեղքի հասկացությունը
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Մեղքի հասկացությունը քննարկվել է բազմաթիվ անգամներ, և ես կասեմ այն, ինչը կհակադրվի համարյա ամենին, ինչ ձեզ սովորեցրել են այդ մասին: Մեղք գոյություն չունի: Մեղքը ստեղծվել և ստեղծվում է այն մարդկային էության կողմից, ով ցանկանում է դրան ինչ-որ բան վերագրել: Հաճախ դա հսկողություն է, հաճախ` պատիժ: Եթե դուք ունեք ուսուցիչներ, ովքեր ասում են, թե ինչն է համապատասխանում կամ ինչը չի համապատասխանում Աստծոն, նրանք, այդպիսով, հսկում են, թե ինչպիսին պետք է լինի ձեր կյանքը: Այդ պատճառով վարագույրի այն կողմում մեղքին համապատասխան ոչինչ գոյություն չունի: Ամենագազանային արարքներն անգամ ամփոփված են հավասարակշռության սխեմայի մեջ, որն ինքներդ եք ընտրել ձեր մշակույթի համար: Հոգևոր իմաստով մարդիկ, կատարելով այդ արարքները, արել են դա ընտրության ազատութունից ելնելով, ինչն այս մոլորակի վրա անց կացվող քննության մասն է: Երբ նրանք ընկնում են վարագույրի այն կողմը, նրանց չեն դատում: Այդ պատճառով մեղքն իր նախորոշելիք բնությամբ որպես մեղք գոյություն չունի:


    Կարո՞ղ եք որպես հրաժեշտ
    մի քանի հուսադրիչ խոսքեր ասել
    :

    ՔՐԱՅՈՆ. –
    Ես միշտ էլ ունեմ հուսադրիչ խոսքեր: Իմ գործընկերոջը մեղադրեցին նրանում, որ նա կույր լավատեսական մեդիում է: Քննադատը կասի հետևյալը. “Ամենն, ինչ կարող եք անել, արծաթե պարունակություն եք տեսնում ամեն ինչի մեջ: Դուք ասում եք, որ դժոխք չկա, մեղք չկա: Այնպիսի տպավորություն է, թե դուք մակերեսին եք գտնվում, որովհետև հնարավոր չէ իմանալ ճշմարտությունն էմպիրիկ ճանապարհով: Թվում է, թե դուք չեք զգում, ինչն է ճիշտ, և ինչը սխալ”: Ես կասեմ, որ այդ ամենը սահմանափակված է այն մարդու ընկալմամբ, ում ուրիշներն են ասել, թե ինչն է ճիշտ, ինչը ոչ: Եթե դուք բարձրացնեք վարագույրն ու նայեք մեր կողմը, այստեղ միայն մաքուր սեր կտեսնեք: Իսկ այն, ինչ տեսնեք ձեր ներսում, - հոգու պոտենցիալ վերելքն է: Ոչ միայն ձեր, այլ նաև ձեզ շրջապատող մարդկանց համար: Ձեր կյանքը զարմանալի կերպով կփոխվի այն պահին, երբ դուք կորոշեք ազատվել դրամայից, միանալ նրան, ինչը մենք անվանեցինք միասնություն վարագույրի այն կողմի հետ, և ես ցանկանում եմ, որ դու, թանկագին մարդկային էություն, գիտենաս դա... Կարևոր չէ, թե մոլորակի ինչ կրոնի ես պատկանում: Կարևոր չէ, թե ինչ դոկտրինա է գերակշռում մոլորակի վրա, դուք կարող եք լինել ինչպիսին կարող եք և սիրել Աստծոն ըստ ձեր կարողության: Դուք չեք ցատկում մի տուփից մյուսը: Դուք արմատական խնդիր եք լուծում: Դուք, որպես Արարչի մասնիկ, միշտ կառավարել եք և կկառավարեք ձեր կյանքն այս Տիեզերքում:
    Եվ դա այդպես է:



    Երբ Լին վերադարձավ ու տրորեց աչքերը, ես թեթևություն զգացի գլխումս և մտացրիվ էի, կարծես այդ ինքս դուրս եկա տրանսից: Հազիվ կարողանում էի խոսել, մտա ննջարան` փորձելու փոքր-ինչ հավաքվել: Ինչ-որ բան կատարվեց ինձ հետ` այն սենյակում, Մեթթի փոքրիկ բնակարանում, Հոլիվուդի սրտում: Ապաքինու՞մ: Խորին միացու՞մ: Մինչև օրս համոզված չեմ, թե ինչպես անվանեմ այդ: Մտքիցս դուրս չէին գալիս Քրայոնի հայտարարություններն այն մասին, որ դա իմ նպատակն էր` նկարել վավերագրական ֆիլմ, և որ նա կասեր “ոչ” ցանկացած այլ մարդու Երկիր մոլորակի վրա:

    Երբ մեքենայով տուն էի վերադառնում, ամբողջ մարմինս թրթռում էր: Մտքերիս մեջ նորից ու նորից խաղարկելով այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ, զգում էի ինձ այնպես, ասես ինչ-որ մեկը լարել էր ինձ: Տանը, չնայած դեռ վաղ երեկո էր, պառկեցի ու փորձեցի ննջել: Բայց քունս չէր գալիս: Նույնիսկ երկու ժամ հետո էլ ճնշումը դեռ չէր թուլացել, ուղեղս շարունակում էր մարսել տեղի ունեցածը:

    Ես վեր կացա ու սկսեցի զբաղվել տարբեր բաներով, մինչև վերջիվերջո քնելու համար ավելի բարենպաստ ուշ գիշերվա ժամին ինձ նորից անկողին գցեցի: Հետաքրքիր է, “հետևու՞մ էր” արդյոք Քրայոնն ինձ այդ պահին: Իսկ մյուսները, նրանք, ովքեր ինձ արդեն հին ընկերներ էին թվում` Թոբիասը, բազումքցիները, Տորան, առաջնորդ Ջոզեֆն ու Բաշարը, - կապնվա՞ծ էին նրանք արդյոք ինձ հետ միասնության անտեսանելի թելով: Հենց հիմա, հենց այս պահին, լոսանջալեսյան իմ բնակարանում...

    Չեմ կարող ասել, թե բացահայտորեն զգում էի նրանց, լսում էի նրանց ձայները կամ նման բաներ: Բայց երբ տվեցի այդ հարցը, կողքի՞ս են նրանք արդյոք, իմ սիրտը շշնջաց ինձ...

    “Իհարկե”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #85
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՐՈՇ ԱՄՓՈՓՈՒՄՆԵՐ

    Անցել է արդեն երկու տարի այն պահից, երբ ես վերջին հարցազրույցն ունեցա Քրայոնի հետ: Ֆիլմը կինոթատրոններում չցուցադրվեց, բայց ամեն ինչ ավարտվեց նրանով, որ շնորհիվ վիդեո-սկավառակների, մարդիկ դիտեցին այն ավելի քան 30 երկրներում: Արձագանքը մեծամասնությամբ դրական էր և մարդիկ էլեկտրոնային փոստով երախտագիտություն էին հայտնում մեզ այն բանի համար, որ մենք այդպիսի խորը նյութ առաջարկեցինք: Դա ինձ մեծ հաճույք էր պատճառում, և ես միշտ պատասխանում էի:

    Ես դեռևս շատ եմ զարմացած նրանից, որ այլ աշխարհներից ու տարածքներից եկած բոլոր վեց էությունները, թվում էր, թե խոսում էին միաձայն, նորից ու նորից նշում էին միևնույն բանը: Երեբեմն ես զգում եմ նրանցից մեկնումեկի էներգիան, և այդժամ ճանապարհվում եմ մի լուռ տեղ իմ ներսում և խնդրում եմ նրանց ցույց տալ ճանապարհը:

    Դա կատարելապես սքանչելի մի փորձ էր, որ մինչև օրս օգնել է ինձ անհամար քանակությամբ անգամներ: Ոչ, կյանքս մոգական փոփոխություններ չի կրել: Ճիշտ է, ես վեր կացա ինքս իմ վզին փաթաթած մեխերով լիքն անկողնուց... բայց նոր անկողինս էլ` որոշակիորեն շատ ավելի հաճելի, - երբեմն գունդուկծիկ է լինում: Ես չեմ կարող առայժմ հայտարարել, որ մշտապես ուրախ եմ, և այդ պատճառով աշխատում եմ, ինչպես Բաշարն է ասում, որոշ “արմատական խնդիրների և համոզմունքների” վրա: Ժամանակի մեծամասնությամբ ես բավական երջանիկ եմ և գոնե հասել եմ հավասարակշռության ու ներդաշնակության ինչ-որ նմանակի, բայց այսօր չեմ կարող ասել, թե բոլոր երազանքներս իրականացել են, բոլոր ցանկություններս բավարարված են և ստացել եմ բոլոր հարցերիս պատասխանները:

    Շատ բացասական փորձեր, անհիմն կոնֆլիկտներ ու վեճեր վերացել են կյանքիցս, ապաքինվել են շնորհիվ հաղորդատվության միջոցով ստացած նյութերի: Եվ ես ինձ այնքան ուժեղ եմ զգում ստացածս լուրերը մարդկանց փոխանցելու հարցում, որ ձեռնարկեցի “Ռադիոկարգավորում – 2” ֆիլմի նկարահանումները յոթ այլ հաղորդատուների հետ և նոր թեմաներով: Այդ աշխատանքը, թվում է, իսկապես կանչում է ինձ:

    Եվ այնուհանդերձ, լսել անմիջականորեն ոգուց բխող այդ ճշմարտությունը մի բան է, իսկ իսկապես ապրել պայծառացած մարդու կյանքով, ամեն պահ զգալ սեփական աստվածայնությունը, - լրիվ այլ բան: Որովհետև դա, վերջիվերջո, ոչ պակաս, քան իսկական առաքելություն է, ամբողջովին գիտակցել, ինչպես ասաց Թոբիասը, որ “...դուք նույնպես Աստված եք”:

    Ես գիտեմ, ձեզանից շատերը հոգևոր գրքերի կույտեր են կարդացել, մասնակցել են սեմինարների, վեհ ֆիլմեր են դիտել, աղոթել են Աստծոն, խորհրդածել են, շփվել են բյուրեղների միջոցով, եկեղեցական նվիրատվություններ են կատարել, զբաղվել են տեսապատկերականացմամբ (վիզուալիզացիա), մտահաստատմամբ (աֆֆիրմացիա), զբաղվել են հմայանքներով, ինչ-որ բաներ են գոչել երկինք և, կարող է նաև, նույնիսկ մեկ կամ երկու այծ են զոհաբերել: Դուք, հնարավոր է, նշանակալի առաջընթաց եք կատարել, ճեղքում կամ նույնիսկ երկուսը: Եվ այնուհանդերձ... ու՞ր է իսկական ճառագայթումը:

    Ենթադրվում է, որ չնչին բաները բավական են` ջերմորեն գրկել երեխայիդ, դիտել մայրամուտը, լպստել պաղպաղակի ծայրից: Բայց և այնպես... համարյա միշտ մի շշնջոց եմ լսում գիտակցությանս հետնաբակերից (և, հնարավոր է, դուք կարող եք դա հասկանալ), որն ասում է, որ Ես Մեծություն Եմ և այս մոլորակ եմ եկել վսեմ հետքեր թողնելու համար: Հնարավոր է, դուք էլ եք նման շշնջոց լսել և երբեք իսկականից չեք հավատացել դրան, ինչպես նաև չեք գործել, հենվելով դրա վրա: Հնարավոր է, վաղուց փակել եք մուտքը դեպի այդ սենյակ, որովհետև չափազանց ցավալի է լսել մեծության հասկացության մասին, երբ ինքներդ դրա առջև առաջարկելու ոչինչ չունեք: Աշխարհի կոպտության առջև և սեփական անձի աննշանության մասին ձեր զգացումով, ձեր ուժը կորչում է, իսկ սիրտը` հանձնվում: Զգացմունքները խոցված ու ճնշված են, ունայնությունը պարուրում է ձեզ մամուռի պես: Դուք, հնարավոր է, համաձայնվել եք նույնիսկ հուսաբեկությամբ լի կյանք ունենալ: Դա կոչվում է “աստվածային անբավարարվածություն”, և մեզանից շատերի համար վճռական քայլ է դեպի մեր աճը: Պարտադիր չէ, որ հենց այդպես լինի, բայց հաճախ դա այն ճանապարհն է, որն ինչ-որ մակարդակի վրա մենք ընտրում ենք, որպեսզի արթնանանք:

    Ձեր մեծությունը միշտ այստեղ է, շղթայված, փակված է այս սենյակում: Դուք ուղղակի այնքան մասնատված եք, այնքան կոտրված, որքան ձեզ ընկալում եք այդպիսին: Ոմանք կարող են համարել, որ մեր մեծությունը, նույնիսկ նմանությունն Աստծոն (!) – ուղղակի մեր էգոյի ձեռնածությունն է: Բայց այդպես չէ: Մենք ի ծնե գիտենք մեր մեծության մասին: Մեր երակներում պար է գալիս հավերժությունը: Բայց կյանքը և նույնիսկ մասսայական գիտակցությունն աղում են այդ փայլուն միտքն այնքան ժամանակ, քանի դեռ այն չի վերածվել փոշու, և սառը քամին տանում է այն: Մեր պարտքերը, պարտականությունները, բոլոր այդ “հետևում”-ները, աշխատանքը, որից զզվում ենք, չհաջողված ամուսնությունները, կաբելային հեռուստատեսության շոուները, տրանսպորտի դեպարտամենտի քաղաքականությունը և նման այլևայլ բաներ հաճախ տաշում է հզոր սեքվոյան, ինչը մենք ենք, և դարձնում է այն խղճուկ և անօգնական փայտի մի կտոր: “Աշխարհը” կծծի ձեր ողնուղեղը և կհափշտակի ձեր քիթը հենց ձեր աչքի առջև, եթե միայն դուք թույլ տաք:

    Նույնիսկ այժմ, երբ մենք մուտք ենք գործել, այդ այլտարածքային էությունների խոսքերով ասած, գովական Մեծ Անցման մեջ, այդ անցումնային ժամանակաշրջանը դեպի նոր, ավելի արդար և խաղաղասեր հասարակարգը, դժվար է չկասկածել, որ ամեն ինչ այդպես է: Ժամանակ առ ժամանակ կարելի է զգալ, որ մենք դեռևս արմատներով գամված ենք մեր հին, հոգնած տեղին: Զինվորների արյունը շարունակում է սնուցանել ճակատամարտերի վայրերը, երեխաները սոված են, Հայային շարունակում են բռնանալ:

    Երբեմն թվում է, որ մարդկությունը խղճուկ հույս ունի, իսկ մարդիկ` հիմնականում սափրած մարդանման կապիկներ են: Անշնորհք տատանվելով, մենք քայլում ենք մեր մանրախնդրության, տգիտության, ժլատության միջով, երբեմն հայացք գցելով մեր շուրջ փայլկտող գեղեցկությանը, ինչը մենք որոշակիորեն չենք տեսնում մեր աչքերում, երբ նայում ենք մեզ հայելու մեջ:

    Կրոնն ասում է մեզ, որ մենք ծնվել ենք մեղքի մեջ, որ քիչ ենք տարբերվում Աստծո կոշիկի կրունկին կպած ծամոնից: Ծնողները մեզ սովորեցնում են, որ աշխարհը` վտանգավոր և նույնիսկ չար տեղ է, և մինչև կհասցնեինք դուրս գալ բարուրից, մենք հաճախ ընդունում ենք վախի վրա հիմնված հենց նրա՛նց աշխարհընկալումը: Մոդայիկ ժամանցները մեզ ցույց են տալիս, որ փողոցներն իրոք ներկված են արյունով: Միակ ճանապարհը` կտրել-անցնել կոպիտ մրցակցության միջով, որտեղ հաղթողը քնում է ոսկեզոծ սավանների տակ, այն ժամանակ երբ աշխարհը դողում է ցրտից:

    Շատ դեպքերում կյանքը Երկրի վրա խելացնորությունից ոչինչով չի տարբերվում: Մենք շվարած արքաներ ու թագուհիներ ենք ուրվականների աչքերով, թանձր մառախուղի մեջ խարխափող արքայազներ և ճմռթված պսակաթագերով արքայադուստրեր: Եվ այնուհանդերձ...

    Հարևան բլուրից մեզ է հասնում սքանչելի եղրևանի թույլ հոտը, թեթևակի հրում է մեզ և ինչ-որ մեծ բան է խոստանում: Միգուցէ մի քանի փորձություն ու վերամարմնավորում են մեզ բաժանում նրանից, ինչ գտնվում է բլուրից այն կողմ, բայց կյանքի հրապուրանքն այնքան է մեծ, որ ընդամենը դյույմ առ դյույմ ենք առաջ ընթանում: Դեպի այն, ինչ առջևում է, բայց ոչ ոք համոզված չի կարող ասել, թե ինչ է դա: Մենք գտնվում ենք հենց նոր ծնունդ առնող Մեծ Անցման փուլում: Մենք դանդաղ դուրս ենք գալիս մեր տգիտության կճեպից: Հարսնյակը ճաքել է և երկչոտ լույսը ներս է թափանցում: Եղրևանի հոտը հասնում է մեր քթին և մենք շնչում ենք այն, դա մեզ ուժ է տալիս: Մենք կատարում ենք քայլ, հետո մեկն էլ, դեպի այն, ինչը բլուրից այն կողմ է: Մենք աղոթում ենք, որ դա ևս մեկ փակուղի չլինի, չլինի ևս մեկ տեսիլք:

    Այս անգամ նման բան չի լինի:

    Մեր ընտանիքը, որը մարդկություն է կոչվում, սկսում է արթնանալ երկար ու դաժան մղձավանջից: Մենք բոլորս մեր մեջ կրում ենք փոփոխությունների սերմերը, և այդպես եղել է Երկրի վրա ուրիշ մարմնավորումների ժամանակ էլ: Բայց այն ժամանակ ամեն ինչ ավարտվում էր նրանով, որ մենք խրթվիլակին դեմքը ցած` ցեխն էինք գցում, և բոլոր սերմերը շաղ էին գալից: Այժմ մեր սերմերը ցանված են նոր Երկրի հարուստ ու սննդատու բնահողի մեջ, որը ստեղծում ենք մենք` մեր երբեմն տատանվող, բայց կատարելապես վերանորոգված մարդկային ոգով:

    Եվ մեր օգնականների` այն էությունների, ում հետ կապնվեցինք հաղորդատվության միջոցով, - նոր էներգիան, մեզ թույլ է տալիս ջրել արմատներ տվող սերմերը, որոնք կծլարձակեն վառ-կանաչավուն շիվերով: Այս անցումնային ժամանակաշրջանը կարող է հարթ կամ ծանր լինել, կլինի այնպես, ինչպես մենք կորոշենք: Մեզ պետք է թույլատրել մեր երևակայությանը համբառնել նոր բարձրություններ և իսկապես “կախարդների ազգություն” դառնալ, ինչպիսին մեզ նախատեսված էր լինել: Մենք խաբնվել էինք մեր թուլության մասին ստով և անընդհատ վաճառում էինք ինքներս մեզ ամեն պատահական գնով: Մեր սրտերում մեզ քիչ ավելի շատ պոէզիա է անհրաժեշտ և ավելի քիչ վաճառվողություն:

    Մենք լցրել ենք մեզ այս բիոլոգիական պարկի մեջ և որոշել ենք այս կարևոր ժամանակներում լինել Երկիր միլորակի վրա: Մենք սկսում ենք ավելի շատ աստվածային լույս պարունակել մեր մեջ և, չնայած արտաքին տեսքին, փոխակերպում ենք աշխարհը: Մենք հղի ենք մեր բարձրագույն “Ես”-ով: Ծննդաբերությունը կարող է ոչ այնքան հաճելի լինել... բայց երեխան արդեն ճանապարհին է: Մենք սկսում ենք երազել նորի մասին, և շուտով աշխարհում ավելի շատ կախարդանք կլինի, ինչպես այն մրրիկը, որը Դորոթիին Օզ աշխարհը տարավ: Կյանք կյանքի հետևից մենք մեզ թաղում էինք հողի տակ, բայց այս անգամ կհասնենք ծիածանին:

    Մենք ստիպված ենք ինքներս մեր հերոսները դառնալ, որովհետև այսօրվա օրը փրկել սլացող ուրիշ հերոսներ չկան: Ներիր, խանդավառ ամբոխ: Եվ կործանման առաքյալները նույնպես իրենց Արմագեդոնը չեն գտնի... համենայն դեպս Երկրի այն տարբերակի վրա, որը մենք պատրաստվում ենք կառուցել: Միգուցէ մեկ այլ անգամ, մեր խեղճ տառապյալներ: Հիսուս չի պատռի երկինքը և չի սայթաքի ցած` ձեզ հրաշալի դարձնելու համար: Այլմոլորակայինների տիեզերանավերն իրենց ճառագայթների վրա ձեզ չեն տանի ամենալավագույն մոլորակ: Եվ 2012 թվականին էլ աշխարհը չի վերանա: Ինչպես նաև կախարդական կերպով դրախտի էլ չի վերածվի: Ես ենթադրում եմ, որ սրանք վատ նորություններ են ոմանց համար, քանզի որոշակի իմաստով այս բոլոր սցենարներն ավելի հասարակ են և ներքին աշխատանք չեն պահանջում:

    Լավ լուրն այն է, որ Մեծ Արթնացման ժամանակ նոր կյանքի փոքրիկ կանաչ բողբոջը լոտոսի պես կծաղկի բոլորի սրտերում: Երբեմն աշխարհը որոշակիորեն խառնաշփոթությանն ու իրարանցմանը կուլ գնացած է թվում... ահա թե ինչու է այդքան կարևոր ականջ դնել հոգու շշնջոցին: Ինչի՞ մասին այնուհանդերձ գիտի այս բղավող, սայթաքող աշխարհը: Դա ուղղակի հին, ծեծված աղյուսյակ է, որը վերապրում ենք մենք կրկին ու կրկին: Հետ նայեք, աշխարհը քայքայքվում է:

    Այդ պատճառով այսօր մեզ անհրաժեշտ է մաքրել մեր տունը: Մենք թափ ենք տալիս մեր գորգերը, և օդը ծանրանում է փոշուց, այնքան խիտ փոշուց, որ մենք երբեմն, հավանաբար, հազիվ ենք կարողանում տեսնել: Մենք շնչում ենք ծանր և խարխափում ենք: Բայց մի անհանգստացեք, փոշին կնստի:

    Վաղ թե ուշ մենք ստիպված ենք հանդիպել մեր ներքին մթության հետ, մեր խորին վերքերի հետ: Այ դա` իսկական աշխատանք է: Ամենահիմնական “աշխատանքը լուսի հետ”` ոչ թե օգնել ուրիշներին, այլ հակադրվել քո այն կողմերին, որոնք չես ցանկանում տեսնել, և քո ինքնաապաքինումը: Մնացած ամեն ինչ երկրորդական է: Այդ պրոցեսում դուք կօգնեք ուրիշներին էլ, բայց դա միայն բնական հետևանք է: Նպատակադրվեք ապաքինել ձեր չարորակ վերքերը, և մնացած ամեն ինչ իր տեղը կընկնի: Ես ասում եմ սա, ելնելով սեփական փորձից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #86
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կողմնակի դիտողն իմ կյանքը կարող էր “անկման” պես մի բան համարել: Մռայլ մասնագիտական կարիերա: Ընտանիք չունեմ: Դրամական խնայողություններ չունեմ: Համայն անհաջողություն թվացող վերջին քսան տարիները: Երկու տասնամյակ շարունակ թափառումներ հոգու ծակուծուկերում, և ոչ միշտ է պարզ եղել, թե որն է իմ նախանշումը: Իմ հասակակիցներն իրենց “Ֆերարիներով” սլանում էին կողքովս այն ժամանակ, մինչ ես ճաղատ անկները տակն իմ հին “Բզեզ-Ֆոլքսվագենով” հազիվհազ քարշ էի գալիս դանդաղ շարքերում: Ես չէի համապատասխանում իրերի սահմանված կարգավիճակին և եկել էի եզրակացության, որ ինձ հետ ինչ-որ բան որոշակիորեն այնպես չէ: Բայց սխալվում էի: Բոլոր այս տարիները ես գտնվում էի խորին ապաքինման պրոցեսում:

    Փոխաբերական իմաստով ես հանեցի վզիցս իմ երիտասարդության կրոնի խաչը և հարություն առա: Վերջիվերջո հետևեցի Թոբիասի խորհրդին ու դարձա անկախ էություն և հաղթահարեցի մնացած ամեն ինչ: Կամ, համենայն դեպս, դրանց մեծ մասը:

    Երբեմն ես ընկնում եմ դեռևս դժվար իրավիճակների մեջ այն պատճառով, թե ինչ կերպ և ինչու եմ ստեղծում որոշ իրադարձություններ իմ կյանքում, բայց եթե հետևում եմ հավատիս նշույլներին, սովորաբար հանգում եմ բավարարող պատասխանի: Եվ որոշակիորեն հավատում եմ առաջնորդ Ջոզեֆին, երբ նա ասում է, որ մենք այդ ամենը ստեղծում ենք մեր համար, “ամեն մասնիկ”, սկսած ծննդից մինչև մահ: Եթե դուք առանձնատուն եք ցանկանում, իսկ այն չի հայտնվում ձեր կյանքում, մի մեղադրեք չափազանց դաժան աշխարհին: Ավելի լավ է հետազոտեք ձեր արմատական համոզմունքներն այնքան ժամանակ, քանի ձեր թրթիռները չեն համապատասխանել ձեր ցանկություններին: Դուք փոխում եք ձեր կյանքը, փոխելով այն, ինչ զգում և մտածում եք: Ուղղակի այդպես է աշխատում ամեն ինչ: Ուղղակի, բայց ոչ միշտ` հեշտորեն:

    Ես ընդունում եմ, որ մեծ քանակությամբ փողի բացակայությունը դեռևս հուզում և նույնիսկ բարկացնում է ինձ երբեմն: Փողը` ուրախություն է, ես սիրում եմ այն: Բայց ակնհայտ է, ես նույնպես, ինչպես և ձեզանից շատերը, իմ գիտակցության մեջ առայժմ մշակում եմ միայն լիառատության մասին իմ խոտորումները: Ընդ որում, կարո՞ղ ենք մենք արդյոք մեզ Մեծություն զգալ առանց դղյակի: Իհարկե: Որովհետև իսկական թագը մարդու սրտում է գտնվում, այլ ոչ թե գլխին: Բացի այդ, ես լիովին համաձայն եմ Թոբիասի հետ. իրականում դա կարևոր էլ չէ: Զվարճալի կլիներ խաղալ փողի մեծ կույտերի հետ, բայց ուրախության համար եկամուտն առաջնահերթ չէ: Մեր սկզբնական երազանքները նյութական չեն (տներ, մեքենաներ, կանխիկ դրամ), նաև հիմնված չեն իշխանության վրա (արքա մյուսների վրա կամ ամեն գնով հաղթանակ)... Նրանք ավելի համահունչ են գոյության ուրախության կամ իրականությունը գիտակցելու հետ: Որովհետև այդ ժամանակ մենք առընչվում ենք մեր աստվածայնության հետ, և դա քիչ կապ ունի այն բանի հետ, թե որքանով են լիքը մեր սնդուկները:

    Այսպիսով, Մեծ Անցումը հաշվի չի առնում ավելի մեծ տունը կամ առավել քմահաճ ավտոմեքենան: Որոշակի իմաստով դա նույնիսկ նյութական իրերի առջև ցուցադրովի, պարտադրած մշակույթային երկրպագությունների հաղթահարումն է: Իրականում դա, ինչպես ցույց են տալիս բազումքցիներն ու մյուսները, գիտակցության լայնացումն է, լայնացումը մինչև օրս գոյություն ունեցող սահմաններից այն կողմ:

    Հպարտացեք դրանով: Մեր ֆիլմի մասնակիցներն ասում են, որ միլիարդավոր մոլորակներից միայն մերն է հիմնված կամքի ազատության վրա: Քրայոնը դա “քննություն” է անվանում: Արտաքինից թվում է, թե մենք լավագույն կերպով չենք հանձնում այդ քննությունը, բայց մենք կարող ենք դա հաղթահարել:

    Բոլոր այս տարիների ընթացքում ես խարխափել եմ մթի մեջ, իսկ այժմ գիտակցում եմ, որ ինչ-որ մակարդակի վրա ինքս եմ այդ ամենն ընտրել, ես ցանկացել եմ ամբողջովին ընկղմվել մթի մեջ ու բերել եմ ինձ այս տեղերը: Ես եմ ցանկացել ճանաչել կյանքի այս փորձը Երկրի վրա: Ես սեղմել եմ ատամներս և ապրել եմ ավելի շատ հիասթափություններ, քան համարձակվում եմ թվարկել, իմ շատ երազանքներ, անապատում ավտովթարի ենթարկված գազանի պես մնացել եմ մահանալու ճամփեզրերին: Հաճախ այս մոլորակը մի խելակորույս աշխարհ է թվում, որտեղ նույնիսկ լինելն է պայքար:

    Շնորհիվ Արարչի ես երբեք չեմ հանձնվի և Սեմի ճանապարհով երբեք չեմ գնա: Շնորհիվ շատ օգնականների, ես դուրս պրծա տատասկների միջից: Մեզ, որպես անկախ էությունների, հարկ չի լինի միայնակ անցնել նրանց միջով, կուլմինացիոն պահերին մենք տիեզերական օգնություն ենք ստանում: Օգնությունը միշտ կա, հենց որ դու խնդրում ես:

    Հաղորդատուների միջոցով ստացած այս տեղեկությունները ես սկսեցի տարածել դրանց թարմացնող իմաստության և որոշակիորեն իրականակերպ լինելու պատճառով, նրա համար, որպեսզի այլ մարդկանց էլ օգնեմ դուրս պրծնել մութ ջունգլիների թավուտներից, որտեղից ես արդեն դուրս եմ պրծել: Բայց միևնույն է, ես դեռ շատ քայլեր պետք է անեմ իմ ինքնակատարելագործման ճամփորդության մեջ, և իրականում այն վերջ չունի, վերջնական նպատակ չկա: Այն, թե ինչպես առաջնորդ Ջոզեֆը սահմանեց հաջողությունը, այժմ շատ ավելի մեծ իմաստ ունի ինձ համար: “Հաջողության իրական չափը` այն ուրախությունն է, որը դուք ապրում եք”, - ասում է նա: Ես հասկացա նաև այն, որ կյանքն ինքը, նրա ամեն պահ վերաբերվում է` որքան էլ ծամծմված հնչի պատասխանը, - սիրոն: Իմ ճանապարհին որոշակիորեն մի սքանչելի անգիր արած համաչափություն է դիտվում: Հնարավոր է նույնիսկ, չափից դուրս մոգական: Իմ ճամփորդությունն իրականում վերաբերվում էր արմատական համոզմունքների հետազոտմանն ու հաճախականության մեծացմանը:

    Ծրագրում մասնակցելը և հաղորդատուների հետ կապը որոշակիորեն Մեթթին էլ է փոխել: “Անցած իրադարձություններին գնահատական տալու դեպքում կատարելապես ակնհայտ է դառնում, որ ինձ նախատեսված էր մասնակցել ծրագրում, - ասում է նա: - Ամեն ինչ կատարյալ ճիշտ էր թվում, Սկսած Դեյվի հետ առաջին հանդիպումից, և վերջացրած այդ հարցազրույցներով, ճամփորդություններով ու մոնտաժով: Հեշտության տեսանկյունից ամեն ինչ այնքան բնական էր ընթանում, որ դա ամենազարմանալի ծրագրերից մեկը դարձավ, որոնց վրա ես երբևիցէ աշխատել եմ:
    Այդ ամբողջ փորձը սովորեցրեց ինձ, կամ ծայրահեղ դեպքում սովորեցնում է, թե ինչն է իրականում կարևոր կյանքում: Նկարահանումներից հետո ես սկսեցի ազատվել իմ կյանքում տարբեր անկարգություններից` թե ֆիզիկական, և թե մարդկանց հետ հարաբերություններում: Նույնիսկ սկսեցի հարցնել իմ հոլիվուդյան ամբիցիաներին, իրո՞ք ես ցանկանում եմ ստեղծել այն դատարկ կինոն, որը հոսքի է դրված Հոլիվուդում: Հետևանքը եղավ այն, որ այսօր այդ խաղերի հանդեպ ախորժակս քչացել է, ես սկսել եմ ավելի շատ հետաքրքրվել իմ` որպես մարդկային էության զարգացմամբ, քանի դեռ գտնվում եմ այստեղ, այս մոլորակի վրա:
    Չեմ կարող ասել, թե որ հաղորդատուն կամ էությունն ազդեց ինձ վրա ամենից շատ, որովհետև այդ ամենն ինձ մի ընդհանուր գերազանց նախշանկար է թվում, մաս-մասի հետևից իր տեղն ընկնող փազլ: Ես կասեմ, որ այդ հայտարարությունը. Դուք էլ Աստվածներ եք, - որով հանդես եկավ Թոբիասը, և իհարկե, մյուսներն էլ, իմ հոգու խորքում ինչ-որ բան շարժեց: Չեմ կարող ասել, որ առայժմ իրոք ընդունել եմ դա, բայց ինչ-որ տեղ ներսում զգում եմ, որ դա ճիշտ է: Կարծում եմ, թե դեռ կբացահայտեմ, թե ինչպես ապրել դրա հետ ամեն օր”:

    Ես նույնպես: Դա խորը գաղափար է... և այնուհանդերձ ես գիտակցում եմ, որ նման գրքերը դուք կարդում եք, որպեսզի սովորեք ավելացնել ձեր բանկի հաշիվը, իրականացնել փայլուն ճամփորդություններ, ստանալ ավելի մեծ չափերի տուն, և պարտադիր չէ, որ այսպիսի վեհ խոսքերի շնորհիվ: Բայց արտահայտեք ձեզ: Դուք Արարիչ եք: Եվ ուրեմն կանչեք ամենն, ինչ ցանկանում եք, և խաղացեք, խաղացեք, խաղացեք: Ինձ այնքան դուր է գալիս այդ ամենը: Ես բոլորովին հետաքրքրված չեմ, որպեսզի մենակյացի կյանք վարեմ (չնայած բացարձակապես համոզված եմ, որ մեկ կամ երկու այդպիսի կյանք արդեն ապրել եմ): Բայց այստեղ մեզ հետ որոշակիորեն շատ ավելի մեծ բան է տեղի ունենում, քան ուղղակի նյութական արժեքների չնչին արտահայտումը: Դա իրոք որ վերաբերվում է Գիտակցվածությանը, Արթնացմանը և Լույսին: Եվ արդյունքում դա վերաբերվում է Սիրոն. սիրոն ինքդ քո հանդեպ, մեկմեկու հանդեպ: Մոլորակի հանդեպ:

    Նույնիսկ Այնստայն անունով տարօրինակ գիտնականն էր ընդունում դա: “Մարդկային էությունը ` ամբողջի մասնիկն է, նրա, ինչը մենք Տիեզերք ենք անվանում, ժամանակի և տարածության մեջ սահմանափակված մասնիկը, - ասաց նա: - Նա զգում է իրեն, իր մտքերն ու զգացմունքները` որպես մնացած ամեն ինչից առանձին ինչ-որ բան, և դա նրա գիտակցության օպտիկական պատրանքն է:
    Այդ մոլորությունը բանտի պես մի բան է մեզ համար, որ սահմանափակում է մեզ մեր անձնական ցանկություններով և համակրություններով միայն մի քանի մեզ մոտիկ մարդկանց հանդեպ:
    Մեր խնդիրը պետք է դառնա ազատագրումն այդ բանտից, մեր կարեկցանքի շրջանակների լայնացումը և բոլոր կենդանի արարածների ու բնության իր ամբողջ գեղեցկությամբ ներդրումը մեր կարեկցանքի մեջ”:

    Այլ խոսքերով ասած, մեր խնդիրն է` գտնվել սիրո մեջ: Աշխարհի հետ, մեկմեկու հետ և հատկապես ինքներս մեր հետ: Մենք պետք է դուրս գանք սահմանափակումներից և անկախ ազգ դառնանք` լույսը մեր ներսում և օրենսդրության մեջ միակ սկզբունքով. սեր: Թող բարությունը մեր արժույթը դառնա, մեր նոր շքեղ հագուստը:

    Այս անցումնային ճանապարհին մենք որոշակիորեն մի քանի ողողափոսեր կընկնենք, կլինեն մի քանի վճռական շրջադարձներ, բայց մենք նրանք ենք, ով որոշել է Երկիր գալ հենց այս ժամանակ և մասնակցել հենց այս վիթխարի փոփոխությանը: Մի վախեցեք նստել ղեկին, եթե նույնիսկ չգիտեք ճշգրիտ, թե ուր է ուղեվորվել մեքենան, եթե նույնիսկ փոշուց մթագնել է երկինքը և անաստղ է թվում: Գիշերը պարտված է, և այս ռելսերը մեզ մի տեղ կբերեն: Ուղղակի թող հավատը ձեզ տանի ճիշտ ուղղությամբ, իսկ երբեմն աղոտ թվացող լույսերը թող լուսավորեն նեղ ու ողորկ ճանապարհը:

    Որոշակի իմաստով այս ամենն ընդամենը խաղ է, բայց ամեն դեպքում` Մեծ Խաղ: Այն խաղը, որը դուք խիզախորեն եկել եք խաղալու, որը մեծամասնությամբ այնքան իրական է թվում, որ դուք մոռանում եք հաճախ, որ խաղի ժամանակ պետք է ուրախ լինել: Նույնիսկ առանց ծովափին գտնվող սեփական տան և առանց նոր կաբրիոլետի, այն պետք է ուրախ ընթանա: Ինչպես ասաց Քրայոնը, “ինչպես դիմակահանդեսի ժամանակ”: Մենք բոլորս մեր դիմակներն ենք փորձում: Այդ էություններն ասում են, որ մենք լավ հետազոտել ենք բոլոր դերերը, կրել ենք սև ու սպիտակ գլխարկներ, եղել ենք մեղսագործներ և սրբեր: Մեր հետևյյալ քայլն է` համախմբել այդ ամենը և հոգևոր ալքիմիայի օգնությամբ ստեղծել մի կատարյալ նոր բան, ինչը կընդգրկի բևեռները, լույսն ու մութը, և դրանից այն կողմ կգնա:

    Մենք հաճախ ենք մեզ խցկել զնդանը և ստորաբար վերաբերվել մեկմեկու: Այժմ “ճշմարիտ է ուժեղը”, “ժլատությունը` լավ է”, “գայլի օրենքներ” խաղերը հնացել են: Մենք մուտք ենք գործել Արթնացման պրոցեսի մեջ, և դա վերաբերվում է այն բանի գիտակցմանը, որ մենք այլևս չենք կարող վարվել, ինչպես նախկինում, ձևացնել, թե բաժան ենք: Կարիք չունենք այլևս ձևացնել, թե մենք` մեզ հարվածող ճակատագրի կամ` եկեք վերջապես դեմքով շուռ գանք դեպի դա, - կատարելապես սարսափելի և անբանական Աստծո թուլակամ զոհերն ենք:

    Գիտե՞ք, թե իրականում ովքեր են գտնվում այդ հիասթափությունների, դավաճանությունների, այդ խորը սպիների տակ: Մարմնավորված Աստվածություններ: Երկրի Հրեշտակներ: Այո, կասեմ վերջնականապես. նույնպես Աստված: Մենք արթնանում ենք դեպի այդ: Այսպիսով, տրորեք ձեր քնաթաթախ աչքերը և մի ննջեք նորից: Վեր կացեք և սկսեք քայլել: Բառի բուն իմաստով: Դուք պատրաստ եք, և կամ չեք կարդացել բոլոր այս խոսքերը:

    Բոլոր այս էություններից, ում հետ մենք կապնվեցինք հաղորդատուների միջոցով, և ոչ մեկն ավելի հզոր չէ, քան դուք: Եկեք պարզենք ամեն ինչ. հնարավորություն կա ունենալ Երկինքը Երկրի վրա, չնայած, քանի որ մենք գտնվում ենք սաղմնային ընթացաշրջանում, դա դեռ նիրվանա չի լինի: Մեր ոչ-ֆիզիկական բարեկամներն արձագանքեցին մեր կոչին հիշեցնել մեզ, թե ով ենք մենք իրականում, այո, հենց նրանք, ով համախմբում է իր մեջ մարմինն ու ոգին, ով լույսի մարդկային տունն է դառնում: Մենք գիտակցում ենք, որ մեր վրա բարդած բանտը` դա ընդամենը վանդակի ստվերն է:

    Սկսվել է Նոր Խաղ, և այս անգամ մենք ավելի լավ ենք խաղալու: Ապագան` դատարկ էջ է, և մենք այլևս չենք թաթախելու մեր գրիչներն արյունոտ թանաքի մեջ: Այս անգամ, այս փառավոր ժամանակ, մեզ նվիրած այս փառապանծ մոլորակի վրա մենք կկարողանանք մեր ճանապարհը գծագրել լույսով:


    ՎԵՐՋ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Ամուսնալուծությունից առաջ և հետո
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 28.09.2009, 21:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •