User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: 2012 և հետո

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    2012 և հետո

    2012 ԵՎ ՀԵՏՈ


    ԱՊԱԳԱ ԱՇԽԱՐՀԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ
    ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ



    Հեղինակ. ԴԵՎԻԴ ԹՈՄԱՍ





    Եթե տաս տարի առաջ մեկնումեկն ինձ ասեր, որ ես վավերագրական ֆիլմ կնկարեմ հոգևոր ալիքներից տեղեկություններ ստացող հաղորդատուների մասին, ես այդ մարդուն խելագար կհամարեի:

    Ես թերահավատության գորշ թիկնոցը կրող փորձառու լրագրող էի, և միակ բանը, որ գիտեի ալիքների մասին, այն էր, որ հեռուստացույցիս մեջ դրանք կան հսկայական քանակությամբ: Իսկ ամեն մի անբնական բարբաջանք ծաղրի էի ենթարկում, եթե ընդհանրապես ուշադրության էի արժանացնում այն:

    Բայց իմ ոլորապտույտ ճանապարհն իրոք ինձ բերեց “Ռադիոկարգավորումը. Հոգևոր հաղորդատուներն Ամերիկայում” ֆիլմի ստեղծմանը: Եվ այո, ես եկա ըմբռնման, որ այդ ֆենոմենը` բարձրագույն գիտակցության խոսքերի փոխանցումը մարդկանց միջոցով, - իրականություն է և ավելի ու ավելի հաճախ է դիտվում ամբողջ աշխարհում:

    Դուք կարող եք մտածել, որ ես դեսուդենից տարբեր նոր ծայրահեղական գաղափարներ եմ ձեռք գցել, որ ես ուղղակի ևս մեկ, յուրաքանչյուր հանդիպած հիմարությունից կառչող մոլորված ուխտավոր եմ: Եվ դուք ճիշտ չեք լինի: Ալիքների միջոցով ստացվող տեղեկությունների օգնությամբ ես գտա իմ ճանապարհը: Համարյա ամբողջ կյանքումս ինձ տանջող հարցերին, կարևոր “Ինչու՞ եմ ես այստեղ: Ո՞վ եմ ես” հարցերին, ես սքանչելի և ինձ բավարարող պատասխաններ ստացա:

    Ես իրոք եկա ըմբռնմանը, որ անբնականը` դեռևս չհասկացված բնականն է: Ես գիտնական չեմ և չեմ կարող բացատրել ձեզ քվանտային մեխանիկան այն հանգամանքի, թե ինչպես ոգիները կարող են խոսել իրենց տեղեկությունները ստացող մարդ կոչվող բիոլոգիական էակների օգնությամբ: Հիմնականում դա ոչ թե ոգու էներգիայի “ցած ուղղված” ֆիզիկական սուբստանցիա է, այլ ավելի շուտ, ներշնչման մեջ մտած մարդու “վերև ուղղված” էներգիա: Ինչ-որ տեղ մեջտեղում էներգիայի այս երկու հոսանքները միանում են, և շփումը հնարավոր է դառնում:

    Բայց ինչու՞ է դա տեղի ունենում: Որովհետև մենք անընդհատ օգնություն ենք խնդրել շատ դարերի ընթացքում, և մենք ստացա՛նք այն: Ներկա պահին մենք մտել ենք մի ժամանակաշրջան, որը ոմանք կոչում են Մեծ Անցում: Գիտակցության լուռ հեղափոխություն է տեղի ունենում, և ալիքների միջոցով ստացած տեղեկությունները` դրա մասն են: Մենք արագորեն զարգանում ենք, և ոգիները գալիս են, որպեսզի ուղեկցեն մեզ, որպեսզի մեզ անպայմանական սեր և ընկալման ավելի լայն հեռանկարներ առաջարկեն: Մեր հաստատակամորեն ամրապնդված նվաղուն էկոնոմիկայի, ինչպես նաև մոռացված, խճճված ու վախվորած բազմաքանակ մարդկանց համար այս տեղեկությունները չեն կարող ավելի պատեհաժամ լինել:

    Լի Քերրոլլի հետ կապնված, բարձրզարգացած չմարմնավորված հոգևոր Վարպետ Քրայոնը լիովին գիտակցում է թերահավատների առատությունը: “Շատ մարդիկ, - ասաց ինձ նա, - կասեն, որ դա չի կարող պատահել: Այդպիսի ալիքով կապն անհնար է: Ուրեմն գիտեցեք հետևյալը. բոլոր ձեր հոգևոր գրերը, որոնք դուք այդքան գնահատում եք, փոխանցվել են այսպիսի ալիքներով: Սա շփման հին սրբազան ձև է, և հիմա մենք առաջարկում ենք այն նորից: Եթե դու մոտենաս այս նյութին բաց սրտով ու հոգով, հնարավոր է, դու կշահես դրանից, թանկագին մարդ”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ այդ ալիքներից ստացած նյութերը փրկեցին կյանքս: Կարող է, դա և հնչում է չափազանցված, բայց տաս տարի առաջ ես ապրում էի, ամբողջովին ինչպես Համլետը, խորինս դժբախտ, մինչև ականջներս խրված սեփական հոգևոր խնդիրների մեջ: Ճկռած Կասկածի և Վհատության ծանրության տակ, ես խմում էի շատ և շատ քիչ հաճույք էի ստանում կյանքից: Ես գտնվում էի կյանքի հետ ամենադառը “բաժանման” պրոցեսում, և եթե լրիվ ազնիվ լինենք, ինձ երկար չէր մնացել ապրել այս կեղտոտ մոլորակի վրա: Ես չունեի փող, չունեի ընկերուհի, ինձ դուրս էին վռնդում Լոս Անջելեսի իմ տանից, և սցենարիստի ապագա ստեղծելու հույսերս էլ հօդս ցնդեցին:

    Ես դեռ չէի փորձել խցկել գլուխս ջեռոցի մեջ, բայց հուսահատ ու անմխիթար էի: Ես իրոք չէի տեսնում կյանքս շարունակելու իմաստը, եթե իմ գոյատևումը պետք է անցներ այդքան դատարկ, սրտաճմլիկ ու խղճուկ աղքատության մեջ: Անգամ բժիշկն ինձ հակաընկճվածության դեղահաբեր էր նշանակել: Դրանք էլ չէին օգնում:

    Մի շաբաթ օր ես գարեջուր էի խմում տանս ետնամուտքի աստիճաններին նստած, մտածելով այն մասին, թե ինչի նման կլինի դա, եթե ես մի քանի օր հետո մնամ անտուն, - երբ էլեկտրոլարերի վրա, ուղիղ իմ առջև, մոտ յոթ-ութ մետր հեռավորության վրա, թառեց մի թռչուն:

    Դա քաղաքի սպիտակ աղավնիներից չէր, այլ ավելի շուտ ձյունափայլ մի աղավնի: Մեր հայացքները հանդիպեցին, և մոտ մեկ րոպե մենք նայում էինք մեկմեկու: Ես զգացի, որ ինչ-որ բան իմ մեջ ասես կենդանանում է, զգացի վիճակիս բարելավման մի մեծ ալիք: Այդ պահին ես գիտեի, որ մենակ չեմ Տիեզերքում, որ ամեն ինչ լավ կլինի, ինչ էլ որ պատահի: Հետո աղավնին թափահարեց թևերն ու թռավ դեպի Լոս Անջելեսի ծխապատ հորիզոնը:

    Ոչ մի թուփ հաստատ չէր վառվում, բայց միգուցէ դա նշա՞ն էր: Ես համարեցի, որ դա հենց այդպես է: Ճիշտ հաջորդ օրը գրախանությում ես կանգ առա “Զրույց Աստծո հետ” թեմայով գրքերի մոտ և հենց այնտեղ, “Բառնզ և Նոբլ” խանությում, բազմոցին նստած, թերթեցի այդ գրքերից երկուսը: Դա հոգևոր ալիքի միջոցով ստացած տեղեկություն էր, որը գրել էր Նիլ Դոնալդ Ուոլշը, այն հափշտակեց ինձ: Պատասխանները` իրական, համոզիչ պատասխաններ, - ամփոփված էին այդ էջերին, նրանք հագեցնում էին ծարավս ճիշտ այնպես, ինչպես սառը ջուրն է հագեցնում Մահվան Դաշտավայրը սողալով անցած մարդու ծարավը: Ես հասկացա, որ նույնիսկ դրամ չունեմ, որպեսզի գնեմ այդ գրքերը, այդ պատճառով ես նստել էի ու նստել, կարդում էի ու կարդում: Ստամոքսս սկսեց ղռղռալ, ես կտրեցի հայացքս գրքից ու տեսա, որ արդեն չորս ժամ է անցել:

    Ես գնացի տուն, մտա Համացանց և սկսեցի փնտրել այդպիսի ալիքների միջոցով ստացած նյութերը, պարզվեց, որ դրանք հսկայական քանակության են: Որոշ գրքեր չէին անդրադարձվում ինձ հետ և ես դրանք բաց էի թողնում: Ես գտա մի քանի հաղորդատուների, որոնք բացահայտ խաբեբաներ թվացին ինձ, շառլատաններ, և, իհարկե, ես այլևս չվերադարձա նրանց:

    Իմ միակ չափանիշը, շարունակել արդյոք աշխատել որոշակի հաղորդատուի հետ, ողջամտությունն էր և այն, թե զգու՞մ էի ես արդյոք ճշմարտությունը… սրտով, երիկամներով և ողնուղեղով: Ես վերադառնում էի այդ նյութին նորից ու նորից, հայտնաբերում էի, որ այն ոչ միայն պատասխաններ է տալիս կյանքի, Աստծո, գոյատևության, ամեն ինչի մասին, այլ նաև ոգևորում է ինձ և մխիթարում: Դա իսկական սպեղանի էր, ապաքինում:

    Բայց և այնպես ես փորձառու լրագրող էի և պրոֆեսիոնալ թերահավատ: Այդ պատճառով ոչինչ չասացի ընկերներիս հաղորդատուների մասին: Ես դաստիարակված էի որպես կաթոլիկ, այդ պատճառով նույնիսկ ընտանիքիս էլ չվստահեցի մտքերս:

    Ոչ թե ես վախենում էի ինչ-որ մեկի ռեակցիայից, ես ուղղակի չէի ցանկանում, որ ինձ վրա նայեն ինչպես տարօրինակի: Ինձ գլխացավանք պետք չէր, ես չէի ցանկանում ոչինչ բացատրել, չկար ոչ մի պատճառ, որպեսզի ուրիշներն այդ մասին իմանան:

    Բայց ընտանիքս և ընկերներս սկսեցին նկատել, որ ես ավելի հանգիստ ու երջանիկ եմ դարձել: “Ուղղակի վիսկին լավն էր”, - կատակում էի ես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջիվերջո, այդ նյութի մեջ մոտ տասնամյա խորացումից հետո, ես միտք հղացա` ստեղծել վավերագրական ֆիլմ, հոգևոր ալիքների միջոցով տեղեկություններ ստացող հաղորդատուների մասին: Ես համոզված չէի, թե որտեղից եկավ այդ միտքը, և դեմ տվեցի երկրորդ այտս, այսպես ասած, փորձելով մոռանալ իմ այդ իդեան:

    Բայց այն կպչուն էր` գանգիտ մեջ տզզացող ճանճի պես: Եթե ես այնուհանդերձ նկարահանեմ այդ ֆիլմը, շատ հավանական է, որ ստիպված կլինեմ հրաժեշտի համբյուր ուղարկել իմ “լուրջ լրագրող” կոչմանը: Ես երկար կշռադատում ու հասունացնում էի այդ ծրագիրը, մինչև վերջիվերջո մի օր արթնացա ու որոշեցի, որ ժամանակն է: Ուղղակի գիտեի, որ եկել է ֆիլմ ստեղծելու ժամանակը:

    Եթե ինձ վրա այդքան դրականորեն ազդել էին հոգևոր ալիքների միջոցով փոխանցված այդ խորը հաղորդատվությունները, ուրեմն շատ ուրիշ մարդիկ էլ իմ այս մտահղացումից որոշակի օգուտ կստանան: Ես այսպես ասած ցատկ կատարեցի դեպի անհայտություն, հավաքեցի բանկում ունեցած փոքրիկ խնայողություններս, վաճառեցի ավտոմեքենաս ու փոխարենը մի քրչոտն առա, վաճառեցի ունեցածս մի քանի ոսկե դրամներն ու ամենն, ինչ հնարավոր էր վաճառել:

    Որպես սցենարիստ ես կապեր ունեի Լոս Անջելեսում, այդ պատճառով գտա մի քանի ընկերներ ու կապեր կինոստուդիայում, ես մտածում էի այն մարդկանց մասին, ովքեր կցանկանան ինձ հետ կատարել այդ ճամփորդությունը: Բայց բոլորի ռեակցիան հետևողական և միակողմանի էր… “Ֆիլմ մեդիումների մասի՞ն… Դու խելքդ գցե՞լ ես”:

    Կարող է, և գցել եմ, բայց որոշումն ընդունված էր, և ես նահանջել անկարող էի: Քրեյգսլիստի վրա հայտարարություն թողեցի այն մասին, որ փնտրում եմ գործընկեր, ով ունի նկարահանման կամերա, պրոֆեսիոնալ լուսավորություն և ձայնագրման սարքավորում, և ով կարող է ֆիլմը մոնտաժել: Ես ստացա մոտ քսան պատասխան, ընտրեցի նրանցից ոմանք և հանդիպեցի հավակնորդների հետ: Գոլդիլոկի սկզբունքով, առաջին երեքը պիտանի չեղան: Բայց երբ Սանտա Կլարիտայում, համբուրգերի սեղանի շուրջ, հանդիպեցի չորրորդի, կանադացի երիտասար ռեժիսսոր Մեթյու Կլինկի հետ, ես արդեն գիտեի, մեկս մյուսի հանդեպ համակրանք ունենք: Մեր միջև շատ բնական փոխհարաբերություններ ծնունդ առան, և մի քանի րոպե անց մենք զրուցում էինք, ինչպես հին բարեկամներ: Ավելի ուշ նա ասաց ինձ. “Ինձ մոտ ծնվեց այդ վայրկենական կապը քեզ հետ, ասես թե մենք երկար ժամանակ ճանաչում էինք իրար: Բայց երբ դու սկսեցիր խորանալ մանրամասների մեջ, անցար ալիքների միջոցով ոգիների հետ կապնվելուն, խոստովանում եմ, հիշեցի Վուպի Գոլդբերգին “Ուրվականում”: Բայց դու այնքան հափշտակված էիր դրանով և այնքան լավ էիր բացատրում, որ իմ հետաքրքրասիրությունը հաղթեց”: Մինչև կբերեին անուշեղենը, ես հասցրեցի հասարակ խոսքերով ներկայացնել Մեթթին ամբողջ գործը, ասելով, որ մենք նախագծի գործընկերներ կլինենք: Ի զարմանս իրեն, Մեթթը հանկարծակի նկատեց, որ ստորագրում է թղթերը:

    “Ոչ մի լարում իմ կողմից` ոչ առարկայի քննարկում, ոչ շուկայի քննում, ոչ բիզնես-ծրագիր, - հիշում է նա հիմա ծիծաղով: - Հիմնականում ես գնացի դրան քո խանդավառության պատճառով և ուժեղ ինտուիտիվ զգացումով, որ ինձ նախատեսված է դրանով զբաղվել: Դու ասացիր, որ արդեն կապնվել ես երեք հաղորդատուների հետ հարցազրույցի համար և խոստացար կապնվել ևս երեքի հետ: Ես չէի ճանաչում քեզ: Ես համոզված չէի, թե դու ճիշտ ես ասում”:

    Եվ այսպես, նրան դուր եկավ իմ կիրքը ծրագրի հանդեպ, ինձ դուր եկավ նրա էներգիան և այն փաստը, որ նա ուներ անհրաժեշտ սարքերի մեծ մասը, որ նա բաց սրտով ընդունեց ոգիների հետ կապը հաղորդատուների միջոցով, որ նա նորեկ էր Լոս Անջելեսում, այդ պատճառով դեռ չէր հասցրել հղփանալ: Մենք մեկմեկու ձեռք սեղմեցինք և ընդամենը մեկ շաբաթ անց նստած էինք Դերրիլ Անկայի` ծառերի տակ թաքնված փողոցի վրա գտնվող համեստ տանը, Սան Ֆերնանդո դաշտավայրում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.

    Բ Ա Շ Ա Ր



    Անկան` տղամարդ է ցածր ձայնով, իր 58 տարիները չմատնող հարթ, կլոր դեմքով, և պինդ կրծքավանդակով: 1983 թվականից նա կապնված է այլմոլորակային էություն Բաշարի հետ, որը պետք է ապրի 300 տարի հետո ապագայում: Ես հասկանում եմ, դա հնչում է ավելի շատ որպես ֆանտաստիկա, բայց Բաշարը հետ է գնացել ժամանակի մեջ, որպեսզի ասիստենտ լինի Երկրին Անցման ժամանակաշրջանում, իսկ Դերրիլը նրան համարում է իր ապագայի ասպեկտը, իր գալակտիկական ծոռի ծոռի ծոռի ծոռի ծոռը:

    Ուշ նոյեմբերյան արևի ծիրանագույն շողքերը լցրել էին սենյակը, Դերրիլն, ակնոցներն աչքերին, բացատրում էր, որ ինքն, իհարկե, համաձայն է, որ շատերին դժվար կլինի հավատալ, որ նա կապնվում է այլմոլորակայինի հետ:

    “Ես միշտ մարդկանց հասկացնել եմ տալիս, որ նրանց պարտադիր չէ հավատալ, որ Բաշարն իրոք այլմոլորակային է, - ասում է նա: - Եթե նրանք ցանկանում են հավատալ, որ խոսքերը գալիս են իմ գիտակցության մեկ այլ մասից, թող այդպես լինի: Ես ոչ մի կերպ չեմ կարող որևէ մեկին ապացուցել Բաշարի գոյությունը: Ամենակարևորը` տեղեկությունն է, որտեղից էլ որ այն գա: Այն շատերի կյանքն է փոխել, այդ թվում նաև իմ սեփականը”:

    Իմ կյանքը նույնպես այն փոխե՛ց: Ես հանդիպեցի Դերրիլին ու Բաշարին մոտ յոթ տարի առաջ և անմիջապես մուտք ստացա դեպի այս նյութը: Մինչ կորոշեյի նկարահանել ֆիլմը, ես սեանսների ժամեր էի լսել Համացանցում, սկավառակների վրա և նույնիսկ ներկա էի եղել նրանց սեանսին:

    Անկայի հաղորդատվական կապը ծնվել է մոտ չորս տասնամյակ առաջ: “1973 թվականին, միևնույն շաբաթվա մեջ երկու անգամ, ցերեկով, ինձ շատ մոտ հեռավորության վրա, ես ՉԹՕ եմ տեսել, և երկու անգամն էլ ականատեսներ կային, - պատմում է նա: - Ամեն անգամ մենք դիտում էինք մի եռանկյունի օբյեկտ ամեն կողմից մոտ տաս մետր երկարությամբ: Նրա անկյուններին սպիտակա-երկնագույն լույսեր կային, իսկ կենտրոնում լույսը կարմրա-նարնջագույն էր: Առաջին անգամ օբյեկտը գտնվում էր մոտ 50 մետրի վրա, իսկ երկրորդ անգամ` ընդամենը 20“:

    Անկան սկսում է կարդալ ձեռքն ընկած ամեն ինչ այլմոլորակայինների մասին, բայց նա դեռևս չունի բանալին դեպի նա, ով ի վերջո կկապնվի իր հետ:

    “Հետո 1983-ին ընկերոջս հետ ես մեդիումի սեանս այցելեցի, - շարունակում է նա, - ոչ այն պատճառով, որ ես տարված էի դրանով, ուղղակի այն պատճառով, որ դա հրապուրիչ էր հնչում”:

    Նա սկսում է հաճախել հաղորդատուի սեանսերին, ինչպես նաև լսում է որոշ ձայնագրություններ: “Ես զարմացած էի տարբեր թեմաներով լսածս ինֆորմացիայի որակով, ասում է Անկան: - Վերջիվերջո, այդ մեդիումն առաջարկեց ալիքով կապ հաստատել յուրաքանչյուրին, ով կցանկանա: Սկզբում դա ինձ զարմացրեց, քանի որ ես համարում էի, որ հնարավոր չէ սովորեցնել այդ կերպ տեղեկություններ ստանալուն: Բայց և այնպես, ես միացա պարապմունքներին, միտք չունենալով դառնալ հաղորդատու, այլ ավելի շուտ նրա համար, որպեսզի ավելի շատ բան իմանամ այդ պրոցեսի մասին, որի օգնությամբ հաղորդատուն, թվում էր, հնարավորություն է ստանում մուտք գործել անվերջանալի թեմաներով տեղեկությունների շտեմարան:

    Պարապմունքների մոտավորապես կեսին, - շարունակում է Անկան, - սկսեցին իրոք հետաքրքիր բաներ կատարվել: Խորհրդածման (մեդիտացիա) ժամանակ ես մտավոր տեղեկացում ստացա և անմիջապես գիտակցեցի երեք բան: Տեղեկացումն ուղարկել էր այլմոլորակային մի էություն, որին ես պետք է կոչեի Բաշար: ՉԹՕ-ն, որը տեսել էի տաս տարի առաջ, նույնպես նրան էր պատկանում. ես սկսեցի վերհիշել, որ ես, որոշ իմաստով, նախապես համաձայնվել եմ այս կյանքում նրա հետ կապնվել: Եվ հիմա եկել է համաձայնությունն ի կատար ածելու ժամանակը, եթե ես դեռևս համաձայն եմ այդ անել:

    Սկզբում ես հարց տվեցի ինձ այդ ներքին փորձի մասին. “Կարող է, դա պատրա՞նք է”: Միգուցէ դա խորհրդածման տարօրինակ կողմնակի էֆե՞կտն էր, որը երբեմն զգում էին պարապմունքների մասնակիցները: Քանի ես լուռ նստած, քննության էի առնում այս հարցերը, պարապմունքների ղեկավարը հասկացավ, որ ես շփվում եմ գոյության լրիվ այլ հարթության վրա գտնվող ինչ-որ էության հետ: Նա համոզեց ինձ հավատալ դրան և սովորեցրեց աշխատել դրա վրա:

    Քիչ մտորելով տեղի ունեցածի մասին, ես որոշեցի ուսումնասիրել այդ էության, Բաշարի, հնարավորությունը խոսել իմ օգնությամբ և տեսնել, թե հետո ինչ տեղի կունենա: Ես համարեցի, որ եթե դա իրականում նույնիսկ այլ էություն էլ չի, նույնիսկ եթե դա իմ գիտակցության մի ինչ-որ խորհրդավոր մասնիկն է, - այդ պրոցեսի միջոցով ստացած տեղեկությունը կարելի է օգտագործել նրա համար, որպեսզի մարդիկ իրենց կյանքում դրական և կոնստրուկտիվ փոփխություններ կատարեն: Ինչպիսին էլ որ լիներ աղբյուրը, ես որոշեցի շարունակել: Սկսած 1983 թ. այդ պահից, ես հրապարակորեն կապնվում եմ Բաշարի հետ, ով խոսում է հսկայական քանակությամբ թեմաներով հազարավոր մարդկանց հետ Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Ճապոնիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում, Անգլիայում, Եգիպտոսում”:


    Եվ ահա եկավ զրո ժամը, իմ սիրած ժամը: Ժամը կապի, երբ Բաշարը մատչելի է, իսկ ես կարող եմ տալ իմ հարցերը: Դա մնաց անփոփոխ բոլոր վեց հարցազրույցների հետ էլ, որոնք մենք անց կացրինք հաջորդ երկու ամիսների ընթացքում: Ես հարցնում է ինչի մասին ցանկանամ, և հարցերից ոչ մեկը նախապես չի պատրաստվել:

    Դերրիլը նստած էր հասարակ փայտե աթոռին, իսկ ես նրա դեմ բազմոցին, աշխատում էր մի քանի կամերա, մեկն էլ Մեթթն ուներ ձեռքին: Անկան հանեց ու մի կողմ դրեց մետաղե շրջանակներով իր ակնոցը, ճռթճռթացրեց ոսկորները, մի քանի անգամ պտտեց գլուխը:

    Հետո նա փակեց աչքերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enna Adoly (03.08.2013)

  6. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նա խորը շունչ քաշեց: Մեկ անգամ էլ: Ու էլի: Նրա դեմքը սկսեց ցնցվել: Նրա շնչառությունն ավելի ու ավելի խորանում էր, մինչև որ համարյա աղմկոտ դարձավ: Թվում էր, թե նրա գլուխը շատ ավելի ծանրացել է, նրա կզակը կախվեց ցած և վերջիվերջո դիպավ կրծքին: Դեմքի ցնցումներն ավելացան:

    Անսպասելիորեն ես հասկացա, որ շատ հուզված եմ, սիրտս դմբդմբում էր, ասես կոտրված մխոց լիներ: Ես մի քանի անգամ խորը շունչ քաշեցի, քանի Դերրիլն ընկղմվում էր իր տրանսի վիճակը:

    Մոտ մեկ րոպեանոց հաճախակի շնչառությունից հետո Դերրիլի գլուխը վեր թռավ, և նրա ամբողջ մարմինը մի պահ ցնցվեց ջղաձգության մեջ: Հետո մի իսկական ամպրոպային ձայն հնչեց. “Բարի առավոտ` բոլորին ձեր ժամանակի մեջ, ինչպե՞ս եք”:

    Բաշարի էներգիան այնքան հզոր ու թրթռացող էր, որ ես մտածեցի, թե գլխամաշկս կպոկվի: Սենյակը լցվեց նրա ճարճատող էներգիայով: Ես սրտապնդվեցի և սկսեցի տալ հարցերս: Ինձ հետաքրքիր էր իմանալ, թե ի՞նչ է կատարվել մեռած տատիկիս հետ, իսկ վեհ բաներից… ինչպե՞ս մենք ձևակերպենք մեր փորձը, ինչպե՞ս ավելի լավ ապացուցենք ինչ-որ բան, ինչպե՞ս առողջ մնանք, ի՞նչ է Աստված:

    Ամենասկզբից նա հստակորեն բացատրեց, որ մենք պատասխանատու ենք մեր սեփական կյանքի համար, լրիվ պատասխանատու ենք, և մեր փոխարեն ոչինչ չի արվի, իսկ ավելի շուտ` կարվի մեր օգնությամբ:

    Ինչպիսի թրթիռներ էլ որ արտադրեք, ինչպիսի հաճախականություն էլ որ ստեղծեք, ինչպիսի սահմանումներ էլ որ մշակեք` ճիշտ նույնպիսի փորձ էլ կգա դեպի ձեզ, արտացոլված ձեր իրականությամբ, - ասաց Բաշարը: - Որովհետև ֆիզիկական իրականությունն իրականում` այդ իրականության մասին ձեր սահմանումից առանձին գոյություն չունի: Նույնիսկ ձեր քվանտային ֆիզիկոսները սկսում են բացահայտել դա: Ֆիզիկական իրականությունը հայելու է նման:

    Ինչ էլ որ դուք արձակեք ձեզանից, ինչ ձև էլ որ ձեզ տաք, ինչպես էլ սահմանեք և ընկալեք ձեր անձը, ձեր իրականությունը կարտացոլի այդ նույնը, այդ պատճառով դուք եք որոշողը, ցանկանու՞մ եք արդյոք հավատարիմ մնալ ձեր գաղափարներին, նրանց թրթիռների հենց այդպիսի հաճախականությանը, թե ցանկանում եք փոխել նրանք
    ”:

    Բաշարը ճոճվում էր, ձեռքերն, ինչպես զորավարինը, օդն էին կտրատում:

    Մեր տեսանկյունից, ձեր իրականությունը փոխելու ամենաէֆեկտիվ միջոցն է` գիտակցված վերանայել ձեր համոզմունքները: Սահմանեք այն, ինչին հավատում եք, ճանաչեք այն և ճշգրիտ որոշեք: Հենց որ որոշեք, թե ինչին եք հավատում, այդ ժամանակ կկարողանաք հասկանալ մեխանիզմը, թե ինչպես է ստեղծվում ձեր ապրած ամեն ինչի հաճախականությունը: Ավելի ուշ դուք կարող եք փոխարինել այդ համոզմունքը նրանով, որը որ կգերադասեք:

    Հետո, եթե ցանկանաք, կարող եք նաև հավատալ, որ այդ նոր համոզմունքն արդյունավետ կփոխարինի հինը և ճիշտ նույնպես, ինչպես հինը, կստեղծի իր իրականությունը: Բայց, հենց որ փոխեք համոզմունքը, այն կսկսի արտադրել նոր ապրումներ, մտքեր և վարք, և այդ ժամանակ դուք կստանաք այդ գաղափարներն արտացոլող նոր իրականություն
    ”:

    Ես ավելի կոնկրետացում էի ցանկանում, և, չէ՞ որ մենք բոլորս էլ ցանկանում ենք բանկում մեծ հաշիվ ունենալ, - հարցրեցի փողի մասին:

    Մենք հասկանում ենք, որ փողը` ձեր մոլորակի վրա առատության սիմվոլներից մեկն է, և դա լավ է, - ասաց Բաշարը, - դուք կարող եք ունենալ այնքան փող, որքան ցանկանում եք: Բայց իրականում գաղափարն այն է, որպեսզի լայնացվի առատության հասկացողությունը, որովհետև այն չպետք է հոսի դեպի ձեզ միայն թղթադրամների միջոցով: Դուք բացում եք դուռը, որի միջով առատությունը կարող է ներս մտնել տարբեր ձևերի մեջ: Իրականում առատությունը` տիրապետելն է նրա, ինչ ձեզ անհրաժեշտ է ամեն ակնթարթ, և ձեզ անհրաժեշտ յուրաքանչյուր բանի ի կատար ածելը յուրաքանչյուր անհրաժեշտ պահին:

    Գաղափարը նաև այն է, որպեսզի հետազոտվի համոզմունքների այն համակարգը, որտեղ դուք կարող եք դիմադրել առատության գաղափարին, որովհետև ձեզանից շատերն ունեն համոզմունքների մի ենթագիտակցական համակարգ, որը հենվում է առատությունն իրեն մոտիկ չթողնող փորձն ստանալու գաղափարին: Օրինակ, ձեր մոլորակի վրա գոյություն ունեն տարբեր իրար հակասող և մեկմեկու հետ վիճաբանող համոզմունքներ փողի մասին, այնպիսիք ինչպես. “սերը դեպի փողը` ամեն չարի արմատն է” և “դուք երբեք չեք կարող հաջողակ լինել, քանի դեռ շատ փող չունեք”: Ինչպե՞ս կարելի է այս երկուսին թույլ տալ կողք-կողքի գոյատևել, առանց խճճվելու:

    Շատ մարդիկ համարում են այսպես. “Ես երբեք հաջողակ չեմ լինի, եթե շատ փող չունենամ”, բայց նրանք հավատում են նաև, որ եթե շատ փող ունենան, կդառնան ժլատ ու վատը: Շատերը թույլ չեն տալիս իրենց նյութապես բարելավված լինել, որովհետև նրանց համար շատ ավելի կարևոր է լինել լավ մարդ, այլ ոչ վատը: Այդ պատճառով, եթե վատ մարդու հասկացողությունը նրանց մոտ զուգորդվում է շատ փող ունենալու հետ, ուրեմն դա այն հասկացողությունն է, ինչին պետք է ավելի լավ նայել, որովհետև նրանց մոտ չպետք է այդպիսի զուգորդում լինի: Գաղափարն այն չէ, որ ավելի շատ առատություն ստանաք, քան ունեք, այլ այն, որպեսզի միահամուռ լինեք այն մտքի հետ, ինչ դուք ասում եք ինչ-որ բանի մասին, ինչին դուք առատորեն տիրապետում եք: Եթե ձեզ մոտ ինչ-որ բանի չհերիքելու առատություն է, ուրեմն դուք կարիքի առատություն եք ապրում:

    Ամեն ինչ նորից գալիս է սկզբնական համոզմունքին: Առատության գաղափարի հետ կապված ի՞նչ համոզմունք է խանգարում ձեզ ապրել առատությունն այնպես, ինչպես կցանկանայիք: Այդ հարցը դուք պետք է տաք ինքներդ ձեզ: Բացահայտեք պատասխանները, գտեք, թե ինչ համոզմունքներ են դրա հետ կապված, և փոխեք հիմնական համոզմունքը
    ”:

    Բաշարը նման էր լավ տրամադրության մեջ գտնվող վարպետ-ուսուցչի: Ուրիշ էությունները, ում հետ ես ավելի ուշ հանդիպեցի, ավելի բացահայտ սիրո էներգիայի էին տիրապետում, ավելի փափուկ էին: Բաշարին դուր չէր գալիս սահուն սեղմել ոտնակները, նա անմիջապես անցնում էր բուն էությանը: Մտքերի փոխանակման ժամանակ ես, իհարկե, զգում էի նրա սերը, բայց նրան ավելի շատ մտահոգում էր տեղեկությունների փոխանցումը և այն, որ նա օգնում էր մեզ հասկանալ:

    Ես նայեցի Մեթթին ու տեսա, որ նա խորինս կենտրոնացած է Բաշար-Դերրիլի նկարահանման վրա, հնարավոր է նույնիսկ, մի փոքր էլ էքստազի մեջ է գտնվում: Ես դեռևս էներգիայի հորդում էի զգում, ասես թե էլեկտրական թեթև հոսանք էր վազում ոտքերիս ծայրերից մինչև ականջներս:


    Իսկ հետո հետևում են մնացած հարցերն ու պատասխանները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու՞ եք հիմա դուք կապի մեջ մտնում Դերրիլի միջոցով:

    ԲԱՇԱՐ. Կապի մասին պայմանագիրը կնքվել էր, այսպես ասած, այս ֆիզիկական կյանքից առաջ, ինչպես դուք կասեիք, գերհոգու վիճակի մեջ, որի մի մասն էլ ես հանդիսանում եմ: Մենք միևնույն հոգու մասնիկներն ենք: Դուք կարող եք վերաբերվել ինձ ինչպես այս “Ես”-ին ապագայում, այս խոսող մարմնավորմանը, ում ես դիտարկում եմ որպես իմ “Ես”-ի անցյալ: Ուղղակի նշեք դա գծային տերմիններով: Դիտելով ձեր ժամանակա-տարածքային դիտակետից, մարմնավորումները տեղի են ունենում մեկը մյուսի հետևից: Բայց մեր դիտակետից ուրիշ տարածքի շրջանում մենք դիտում ենք բոլոր կյանքերը, բոլոր տարածքները, որպես զուգահեռ գոյատևողներ: Այդ պատճառով ես գոյություն ունեմ Դերրիլի հետ միաժամանակ, չնայած ձեր տեսակետից դուք կարող եք ասել, որ ես նրա անցյալ կյանքն եմ, իսկ նա` իմ ապագա կյանքը: Այդպիսով, քանի որ մենք գոյություն ունենք միաժամանակ և միևնույն հոգու տարբեր մասնիկներ ենք, ես հնարավորություն ունեմ շփվել իմ գոյատևության այս ասպեկտի հետ, ինչը ներկայացված է որպես հաղորդատու այս ֆիզիկական կյանքի մեջ:


    Դուք ինքներդ երբևիցէ մարդկային ձև ունենե՞լ եք:

    ԲԱՇԱՐ.
    Ինչպես հենց նոր ասացի, իմ ֆիզիկական հաղորդատուն նստած է ձեր առջև, և դա իմ անցած կյանքերից մեկն է Երկրի վրա: Բայց ես այլ կյանքեր էլ ունեմ այլ քաղաքակրթություններում: Ես ֆիզիկական մարմին ունեմ իմ սեփական քաղաքակրթությունում, բայց ես մի քանի ֆիզիկական կյանքեր եմ ունեցել: Իսկ մեր դիտակետից` ես միաժամանակ մի քանի մարդկային կյանքեր եմ ապրում:


    Եվ այսպես, Դերրիլն արել է դա նախկինում,
    ես ի նկատի ունեմ համաձայնությունը:
    Նա կնքել է այն նախկինու՞մ:


    ԲԱՇԱՐ.
    Մինչև այս կյանքը դա Դերրիլը չէր: Բանն այն է, որ որոշումն ընդունվել էր գերհոգու մեջ, ում մասնիկներն ենք մենք երկուսս: Եվ հետո գերհոգին ստեղծեց ինձ և նրան, նախախգծեց մեզանից ամեն մեկի կյանքը տարբեր ոլորտների, տարբեր տարածքների ֆիզիկական իրականություններում: Դա արված է այն ոճով, որպեսզի հեշտացնի այն, ինչը դուք հիմա ընկալում եք որպես շփում, որը դուք կոչում եք կապ հոգևոր ալիքի միջոցով: Որպեսզի մենք մեր հենակետից կարողանանք ձեզ փոխանցել այն գաղափարներն ու ինֆորմացիան, որը կօգնի հոգևոր զարգացմանն ու գիտակցական աճին և աջակցություն ցույց կտա քաղաքակրթությանը, որի մեջ ստեղծված է իմ հաղորդատուն:


    Որոշակի իմաստով, հաղորդատվության միջոցով
    եկող այս ամբողջ նյութը, պետք է մեզ հիշեցնի
    ինչ-որ բան, ինչը մենք արդեն գիտե՞նք:


    ԲԱՇԱՐ.
    Այո, այդպես է, որ կա: Դուք բոլորդ հոգևոր էություններ եք: Ձեզանից յուրաքանչյուրը գիտի ամենն, ինչ քննարկվում է այսպես կոչված արթնացման նոր դարում: Եվ այս ինֆորմացիան ոչ ամբողջովին է նոր ձեզ համար: Բայց ծնվելով ֆիզիկական իրականության մեջ, ստեղծելով ֆիզիկական անձ, դուք որոշ չափով մոռանում եք, թե ով և ինչ եք դուք իրականում: Եվ այսպես, ոգու ուսումնասիրման և գիտակցության բարձր մակարդակների արթնացման ամբողջ գաղափարն է` վերհիշել, հիշեցնել այն մասին, թե ով և ինչ եք դուք, որպեսզի դուք կարողանաք ապրել և արտահայտել այդ բարձր հաճախականությունը, բարձր մակարդակը, բարձր գիտակցության գաղափարները տվյալ իրականության մեջ ավելի գիտակցված և չմոռանաք այդ մասին այլևս, ինչպես մոռանում էիք հազարավոր տարիների ընթացքում:


    Ինչու՞ էինք մենք անցնում այդ մոռացման միջով:

    ԲԱՇԱՐ.
    Որովհետև դա անհրաժեշտ փորձ է: Իրականությունն ուսումնասիրելու նշանակալից փորձերից, նշանակալից միջոցներից մեկը: Եվ, կարելի է ասել, այն իրոք ձեզ թույլ է տալիս անցնել փորձի մի այնպիսի պրոցեսի միջով, որն անհնարին կլինի անցնել ուրիշ, ավելի բարձր մակարդակների վրա: Իմաստն այն է, որ դուք մոռացման փորձ եք ստեղծում և հետո, նույնիսկ մոռանալով, միևնույն է բացահայտում եք վերհիշողությունն այն մասին, թե ով եք դուք, և ավելացնում եք ընդհանուր փորձին ինքներդ ձեր կրկնակի բացահայտումը նոր դիտակետից, նոր տեսանկյունից: Դա պահանջում է մոռացում, որպեսզի կարողանաք ստանալ վերհիշողության փորձը, և արարման ընթացքի մեջ այդ փորձը նշանակալի է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր մոռացկոտության մեջ հաճախ ցավ կա
    և դժբախտություն:


    ԲԱՇԱՐ.
    Այո:


    Ինչու՞ ենք մենք ցանկացել անցնել այդ ամենի միջով:

    ԲԱՇԱՐ.
    Դուք պարտադրված չեք անցել դրա միջով: Բայց որոշ իմաստով դա փորձի անքակտելի մասն է` ապրել քո իսկական “Ես”-ից կտրված լինելու զգացումը: Իմաստն այն է, որպեսզի դուք իմանաք, որ պետք չէ այդ անել, բայց այդ գիտելիքը պետք է ձեզ գա հեռանկարից, այնտեղից, որտեղ դուք այն արդեն կատարել եք, որպեսզի նորից ձեր ձեռքին ունենաք գիտելիք, որ պետք չէ ձեզ այդ անել: Ասեմ ավելի պարզ: Դուք պետք է զգաք մութը, որպեսզի հասկանաք, թե ինչ է իրենից լույսը ներկայացնում: Հակադրությունների միավորման համար շատ կարևոր է բացարձակ հակադրությունը: Առանց հակադրությունների նրանց միավորում չի լինում: Եվ նորից` դիտելով այդ ամենի հեռանկարից, ինքդ քեզ գիտակցելու հեռանկարից, - այդ ամենն` ուղղակի ինքդ քո մասնիկը գիտակցելու կարևոր փորձ է: Այդ պատճառով այն իր մեջ հակադրություններ կպարունակի և նույն այդ հակադրության փորձությունը` նրա համար, որպեսզի ապրի ինտեգրացման միջոցով ինքն իր հետ վերամիավորումը:


    Եվ այսպես, եթե ինչ-որ մեկը քաղցկեղ ունի, նշանակում է,
    որ այդ մարդն ինչ-որ մակարդակի վրա ի՞նքն է
    ցանկանում անցնել դրա միջով:


    ԲԱՇԱՐ.
    Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ֆիզիկական անձը ցանկանա այդպիսի փորձ ապրել: Բայց դա կարող է ձեր հիմնական համոզմունքների համակարգի, հիմնական գաղափարների ու որոշումների անքակտելի մասը լինել, որոնք ձեզ թույլ են տալիս ապրել այն զգացմունքը, որ դուք ինչ-որ բանի զոհն եք կամ որ կոնկրետ ձեր դեպքը կարգավորման ենթակա չէ: Բայց այդ ամենի միջով անցնելու իմաստն է, որպեսզի հայտնաբերեք, որ ձեր այդ կարծիքը սխալ է, որ իրականում դուք կարող եք ինչ-որ այլ բան էլ ստեղծել: Դուք կարող եք վերափոխել այդ գաղափարը, այդ փորձը` ևս մի ինչ-որ բանի, և ի շնորհիվ դրա` մի նոր դրական բան սովորեք: Նմանապես պետք է հիշել, որ անկախ ֆիզիկական անձի հետ ամեն տեղի ունեցածի, - ոգին, էությունը, գիտակցությունը` հավերժ են և ունակություն ունեն փորձել յուրաքանչյուր բան ցանկացած քանակությամբ անգամներ: Եվ նույնիսկ այդ դեպքում, երբ մարդ իրեն ցավ ու տառապանք բերող ինչ-որ փորձ է ապրում, - դա ժամանակավոր փորձ է, որը հոգին կարող է օգտագործել հօգուտ իրեն: Հիմա ես ոչ մի դեպքում չեմ ցանկանում ասել, որ ցավն անպայման պետք է ապրված լինի: Ես ուղղակի ասում եմ, որ դա ֆիզիկական, ժամանակա-տարածքային իրականության անբաժանելի մասն է, որը դու՛ք եք որոշել ապրել: Դա հնարավոր է տվյալ փորձի մեջ, բայց իմաստը` այդ փորձի օգնությամբ հասկանալ, որ իրականում դուք տառապելու ոչ մի անհրաժեշտություն չունեք: Դուք կարող եք վերհիշել, որ դուք ինքներդ եք ձեր կյանքը ստեղծում և ձեզ պետք չէ լինել այն համոզմունքների ու որոշումների զոհը, որոնք ասում են, որ ձեր դեպքը կարգավորման ենթակա չէ: Ահա թե որն է այդ գաղափարն ամբողջությամբ: Դուք կարող եք գտնել լույս կամ ստեղծել լույս, որը կարող է գալ նույնիսկ մթի և մոռացության միջից: Դա ցույց է տալիս, թե որքան հզոր եք դուք որպես էություն, որպես արարած, որպես ոգի:


    Մեր օրերում շատ են խոսում Ներգրավման
    օրենքի մասին:


    ԲԱՇԱՐ.
    Այո, դա այն է, ինչը մենք երրորդ օրենք ենք համարում:


    Ինչպե՞ս դուք այն կնկարագրեիք:
    Բացատրեք, ինչպե՞ս է այն աշխատում:


    ԲԱՇԱՐ.
    Ես կնկարագրեմ այն չորս օրենքների կոնտեքստում, որոնք, ինչպես մենք ենք հասկանում, հսկում են ամեն ինչ արարման ներսում: Մեր փորձից ելնելով, մեզ հայտնի են միայն չորս օրենք, որոնք թույլ են տալիս փորձել ամեն ինչ և ստեղծել ամեն ինչ: Առաջինը հասարակ օրենք է`դուք կաք: Եվ այն երբեք չի փոխվի: Փոխվում է միայն ձևը, այլ ոչ թե ձեր գոյության փաստը: Գոյատևումը չի անցնում անէություն, որվհետև անէությունն արդեն լիքն է նրանով, ինչ երբեք գոյություն չի ունենալու, և անէության մեջ տեղ չկա արդեն իսկ գոյատևող բաների համար: Գոյատևումը միակ որակն ունի ընդամենը` ինքը գոյատևումը, գոյը: Նրա մեջ անէություն չկա: Այդ պատճառով` այսպիսին է համար առաջին օրենքը. դուք կաք, միշտ եղել եք և միշտ կլինեք: Երկրորդ օրենքը սա է. միասնությունն ամեն ինչում է և ամեն ինչ` միասնություն է: Ամբողջը կազմված է մասերից: Մասերն իրենք արդեն իսկ տեսակետներ են, եթե ամեն մասն իր ձեռքով ստեղծած ամբողջություն է պարունակում: Երրորդ օրենքն այն է, որը դուք կոչում եք Ներգրավման օրենք, և այն շատ հասարակ է. ինչ որ դուք տալիս եք, այն էլ ստանում եք ի պատասխան: Եվ այսպես, ինչ էլ դուք տարածեք ձեր շուրջ, ինչպիսի ձև էլ ձեզ տաք, ինչին էլ նմանեցնեք ձեզ և ինչպիսին էլ ձեզ սահմանեք, հենց այդ էլ վերադառնում է ձեզ որպես ձեր իրականություն, այնպես որ դուք եք որոշողը, ցանկանու՞մ եք արդյոք կառչել այդ գաղափարից ու հաճախականությունից, թե՞ այնուհանդերձ ցանկանում եք փոխել դրանք: Եվ դա բերում է մեզ չորրորդ օրենքին, որը հնչում է այսպես. միայն փոփոխությունն է մշտական, և ամեն ինչ փոխվում է, բացի առաջին երեք օրենքները, որոնք երբեք չեն փոխվում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ժամանակներում շատ են խոսում նաև այն մասին,
    որ “միտքն արարում է”…


    ԲԱՇԱՐ.
    Իրականում “հավատն է արարում”: Բայց մենք հասկանում ենք, որ տերմինաբանությունը ձեր մոլորակի վրա երբեմն կարող է ազատ որոշումներ էլ կայացնել, և ըստ էության դա ճիշտ է. ձեր մտքերն են ստեղծում ձեր իրականությունը: Ավելի հիմնավոր մակարդակի վրա հենց ձեր սահմանումներն ու համոզմունքներն են արտադրում զգացմունքներ, որոնք իրենց հերթին ծնում են ձեր մտքերն ու արարքները, և այդ ամենն է, որ ուժ է տալիս ձեր իրականությանը: Բայց առաջին հերթին այն ծնունդ է առնում ու ստեղծվում է հատկապես այն հզոր համոզմունքներով և սահմանումներով, որոնք դուք ճշմարտություն եք համարում:


    Այլ կերպ ասած, այն բանից հետո, երբ մենք
    փոխում ենք մեր արմատական համոզմունքները
    և սկսում ենք գործել դրանից ելնելով,
    մեր արտաքին իրականությունը, ինչպիսին էլ այն լինի,
    և մեր կյանքերը, պետք է փոխվե՞ն:


    ԲԱՇԱՐ.
    Այո, բացարձակորեն այդպես է: Բայց սկզբում, քանի որ դուք ապրում եք ժամանակա-տարածքային իրականության մեջ, կարող է ի հայտ գալ այսպես կոչված “արձագանք-էֆեկտ”, և կարող է թվալ, թե արտաքին իրականությունը չի փոխվել: Բայց իր համոզմունքները փոխած անհատականության համար, իր ներսում տեղի ունեցող փոփոխությունների իսկական ապացույցը ոչ թե այն է, որ սկզբում պետք է փոխվի արտաքին իրականությունը, այլ այն, որ անհատն ինքն է սկսում այլ կերպ պատասխանել իրականությանը, նույնիսկ եթե այն ինչ-որ ժամանակ դեռևս անփոփոխ է մնացել: Երբ դուք այլ կերպ եք պատասխանում իրականության միևնույն արտացոլմանը կամ նրա “արձագանք-էֆեկտին”, դա ապացուցում է, որ դուք փոխվել եք, և եթե շարունակեք այլ կերպ արձագանքել, դա կհզորացնի նոր հաճախականությունը և վերջին հաշվով, կստեղծի ձեր իրականության նոր արտացոլում: Ահա թե ինչպես է դա աշխատում, և իրականում դա ուղղակի էներգիայի ֆիզիկան է: Եվ վերջ: Այս նոր գաղափարների դարաշրջանում, երբ մարդիկ ասում են, որ դուք եք ստեղծում ձեր իրականությունը, ձեր մոլորակի վրա այլևս գաղտնիք չէ, որ ձեր իրականությունը` ձեր մտքերի, համոզմունքների, վարքի, զգացմունքների նյութականացումն է: Իրականում դա էներգիայի ֆիզիկական էության արտահայտման աշխարհիկ միջոցն է: Եվ նորից, ինչ որ դուք արտաբերում եք, այն էլ արտացոլվում է: Ամեն մի արարմունք ունի հավասարազոր հակազդեցություն: Դա ուղղակի ֆիզիկա է, բայց դիտվող նոր, հասկացման ավելի խորը մակարդակի վրա, գումարած գիտակցությունը դեպի հավասարեցումը: Որովհետև գիտակցությունը` հենց այն է, ինչը ստեղծում է ձեր փորձը: Գոյություն չունի փորձով հաստատված արտաքին իրականություն: Ավելի ճիշտ է ասել, որ միակ բանը, որ իրական է, - դա ձեր փորձն է այդ իրականության մեջ:


    Երբեմն դժվար է մի տեղից ընկնել մեկ այլ,
    ավելի գերադասելի տեղ…


    ԲԱՇԱՐ.
    Այո: Կրկին, դժվարությունները կարող են բխել գաղտնի համոզմունքներից, որոնցում դուք ձեզ նույնիսկ հաշիվ տալ չեք կարող, և կապն այդ համոզմունքների հետ կարող է խանգարել ձեզ ապրել կյանքի ուրախությունը: Բայց բանն այն է, որ խորը թաքնված համոզմունքներից ազատվելու նպատակով նրանց ուսումնասիրելու հետ զուգահեռ, դուք կարող եք գործել, հիմնվելով ձեր ուրախության վրա, երբ էլ որ այն արտահայտվի, գործել , հիմնվելով ձեր կրքի վրա ամեն հնարավոր դեպքում, և դա նույնպես կհզորացնի ձեր ընդունակությունը` շարժվել տրված ուղղությամբ: Որովհետև կիրքը, հուզմունքը, ուրախությունը, սերը` այդ զգացմունքներն ու ապրումները ձեր մարմնում, մարմնում հավասարակշռության և հանգստության զգացումը` սա մարմնի անցումն է դեպի այն թրթռացող հաճախականությունը, որն արտացոլում է ձեր ճշմարիտ, բնական, հիմնական, իսկական “Ես”-ը: Այն “Ես”-ը, որը դուք իրոք ստեղծեցիք, արարելով ձեր գոյությունը:

    Այն, ինչ մենք ասում ենք, իրականանում է: Ահա թե ինչու է ձեզ կամքի ազատություն տրվել: Դուք եք բացարձակ ու վերջնական որոշողը, թե ինչպիսի իրականության փորձ եք ունենալու: Մենք հաճախ ենք ասել, որ ձեզ տրված ամենամեծ նվերներից մեկն է, և մենք գիտենք, որ ձեր լեզվով դա սկզբում զվարճալի կհնչի, բայց համբերատար վերաբերվեք մեզ, խնդրում եմ. Արարչի կողմից ձեզ տրված ամենամեծ նվերներից մեկն է, - կյանքի անիմաստությունը: Դրա տակ մենք ի նկատի ունենք հետևյալը. իրականում չկա ոչինչ, ոչ մի իրադրություն և պարագա, որը կառուցված է որոշակի մտադրությամբ: Ամեն ինչ չեզոք է, զուրկ նշանակությունից: Դա հիմք է, պայմանանշան: Պատկերացում հասկացման մասին: Բայց այն նշանակությունը, որը դուք մեքենայորեն տալիս եք դրան, գիտակցաբար կամ անգիտակցորեն, յուրաքանչյուր տվյալ չեզոք իրադրությանը վերագրվող նշանակությունը, սահմանումը, - դա հենց այն է, ինչը որոշում է տվյալ իրավիճակից ձեր ստացած տպավորությունը: Բոլոր իրավիճակներն էլ չեզոք են և կարող են երկակի նպատակի ծառայել: Նրանք կարող են ձեզ համար թե դրական և թե բացասական արտացոլումներ ստեղծել: Դա որոշվում է բացառիկորեն համակարգի էներգիայով, թրթիռներով ու համոզմունքներով, և այն սահմանումով, որը դուք տալիս եք տվյալ իրավիճակին: Այդ պատճառով կարևոր չէ, թե ինչպիսին կարող են լինել ևս ինչ-որ մեկի մտադրությունները ձեր վերաբերյալ տվյալ իրավիճակում. եթե դուք դրական լուծում եք տվել այդ իրավիճակին, այդ դեպքում միայն դրական տպավորություն կստանաք նրանից, և կարևոր չէ, թե ինչ կզգա մեկ ուրիշը: Եվ նորից երրորդ օրենքը. այն, ինչ դուք տալիս եք, հենց այդ էլ ստանում եք ի պատասխան: Եվ քանի որ ամեն մի անհատականություն իրոք իր սեփական իրականությունն է, որ կա, իր սեփական Տիեզերքն է, որ կա, - ուրեմն ամենը, ինչ դուք ասում եք, գործում է ձեր Տիեզերքում: Եվ ձեզ անհրաժեշտ չէ համաձայնվել նրա հետ, ինչ ուրիշ մարդիկ կարող են առաջարկել որպես այլընտրանքային համոզմունք, եթե դուք չեք ցանկանում ընդունել այն: Դուք չեք ունենա նրանց հետ միևնույն փորձը ճիշտ նույնպիսի իրավիճակում: Դա կրկին, ուղղակի ֆիզիկա է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ դեպքում չի՞ թվա արդյոք, որ մարդիկ դժբախտ են
    և աստվածայինը լքել է նրանց, որովհետև
    նրանք չեն գիտակցում, թե որքան հզոր են իրականում:


    ԲԱՇԱՐ.
    Չնայած իրականում դուք երբեք առանձնացված չեք եղել Ամենայն Գոյից, կամ, ինչպես դու ես ասում, աստվածայինից, բայց որոշ իմաստով, դուք կարող եք ստեղծել ճիշտ նույնպիսի փորձ, ինչպես եթե իրոք առանձնացված լինեիք: Բայց քանի որ դուք կաք որպես ամբողջ ստեղծագործման մի մասը, իրականում չեք կարող նրանից առանձնացված լինել: Դուք կարող եք միայն ապրել այնպիսի փորձ, իբր թե նրանից առանձնացված եք: Արարիչն, անխոս, սիրում է ձեզ և կաջակցի ձեր կատարած յուրաքանչյուր ընտրություն: Ինպես նաև կապահովի ձեզ, ձեր ընտրած փորձն ավելի կատարյալ անցնելու բազմաթիվ հնարավորություններով: Այդ պատճառով իրականում դուք եք որոշողը, թե ինչու եք ընտում կոնկրետ այդ փորձը, կամ փոխում եք ձեր այն համոզմունքները, որոնք ինչ-որ պատճառով տրամաբանական եք համարում փոխել:


    Ուրեմն, եթե մարդ ընկճվածության կամ
    նույնիսկ հուսահատության մեջ է, դա տեղի է ունենում
    այն պատճառով, որ նա իրեն որոշ իմաստով
    առանձնացված կամ կտրվա՞ծ է համարում:


    ԲԱՇԱՐ.
    Այո: Այդպիսի մարդիկ չեն զգում իրենց կապը գոյատևող ամեն ինչի հետ, ինչն իրենց թույլ կտար գիտենալ, որ բացարձակորեն միշտ` իրենց կամքից է կախված, - ընտրել լինել գոյատևության այն վիճակում, որն իրենից միայն երջանկություն է ներկայացնում, և որ դրա համար իրենց պետք չէ որևէ այլ պատճառ, որոնք իրենք ընտրում են այդ անելու համար: Ամենայն Գոյը երբեք ձեզ չի հակառակվի: Այդ իմաստով Աստված չեղյալ չի հայտարարում ձեր ցանկությունը: Աստծո կամքը` ձեր կամքն է: Եվ այդ իմաստով, ձեզ ազատություն է տրված` ինչ էլ որ ընտրեք, դուք կարող եք այն օգտագործել: Դա արդեն իսկ սահմանված է:


    Դուք օգտագործեցիք “Աստված” բառը, որը
    մեր մոլորակի վրա բավական մեծ կշիռ ունի:


    ԲԱՇԱՐ.
    Այո: Եվ այդ պատճառով մենք հաճախ ասում ենք “Ամենայն Գոյ”, տերմինները փոխելու համար, որովհետև հասկանում ենք, որ “Աստված” տերմինը ձեր մոլորակի վրա կարող է տարբեր մեկնաբանություններ ունենալ: Բայց երբ մենք այն օգտագործում ենք, դա ուղղակի ընդհանրացում է, որպեսզի հեշտ լինի պարզաբանել տվյալ քննարկվող հասկացությունը: Բայց ավելի հաճախ մենք օգտագործելու ենք “Ամենայն Գոյ” տերմինը, դա այն է, ինչն անվերջ է, դա միասնություն է: Ամեն ինչ հենց այդպես է սահմանված: Դրանից դուրս ոչինչ չի գոյություն չունի, չի կարող այլ կերպ լինել ըստ սահմանման:


    Մեր ժամանակներում մակերես են դուրս գալիս
    շատ մութ բաներ և վերքեր, որոնք մարդկությանը
    բուժել է անհրաժեշտ: Դա այդպե՞ս է:


    ԲԱՇԱՐ.
    Ձեր արթնացման իմաստն է` մակերես հանել այն ամեն բացասականը, ինչ կարող է թաղված լինել ձեր գիտակցական կամ ենթագիտակցական “Ես”-ի ներսում, և աշխատել նրա հետ, ինտեգրացնել այն: Հասկացեք, որ դա ուղղակի ձեր մասն է: Հասկացեք, որ դրա հետ դեմ առ դեմ է անհրաժեշտ հանդիպել: Հասկացեք, որ այն հարկավոր է սիրել: Հասկացեք, որ այն հարկավոր է հասկանալ: Դա պետք է նրա համար, որպեսզի դուք կարողանաք օգտագործել այն դրական իմաստով: Դրանից դուք շատ բան կարող եք իմանալ ձեր մասին: Ամենը, ինչ գալիս է դեպի ձեզ, ամենափոքրիկ տեղեկությունը ձեր մասին, դրական թե բացասական, - կարող է օգտագործվել դրականորեն, եթե միայն դուք այդ ցանկանաք: Եվ այսպես, այո, այս, այսպես կոչված նոր դարում, կամ արթնացման դարում, կամ հոգևոր գիտակցման դարում, - ձեր մոլորակի վրա ամբողջ իմաստն այն է, որ դուք իրոք գտնվում եք սահմանափակումների բոլորաշրջանի վերջում, որն ինքներդ բարդել եք ձեր վրա հազարավոր տարիների ընթացքում, և դուք արթնանում եք, որպեսզի վերհիշեք, որ այդպես վարվելու կարիք այլևս չունեք: Այդ պատճառով դուք բարձրացնում եք ամբողջ բացասականի մնացորդները, դուրս եք հանում դրանք մակերես, որպեսզի կարողանաք փռել սեղանի վրա վառ լույսի տակ և, տիրապետելով ամբողջ ինֆորմացիային, գիտակցված որոշում ընդունեք: Հետո, հենց որ ընդունեք այդ որոշումը, ամեն ինչ նորից թաքցնելու և արգելքի տակ պահելու փոխարեն, այդ խնդրի հետ ոչ ոգու աշխատել, դրանից ինչ-որ բան սովորել, այն ինտեգրացնել թույլ չտալու փոխարեն, - օգտագործեք այն ինչ-որ կերպ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսինքն, փոխաբերականորեն կարելի է ասել,
    որ արևածագից առաջ` միշտ էլ ամենամութ ժամանա՞կն է:


    ԲԱՇԱՐ.
    Այո, ճիշտ այդպես: Ամենաշատ մութը` արևածագից առաջ է: Այս մեխանիզմը նկարագրելու համար մենք հաճախ այն համեմատում ենք փաթեթավորման ռետինի հետ: Մենք գիտենք, որ ձեր մոլորակի վրա կա այդպիսի մի բան, որի անունն է փաթեթավորման ռետին: Եվ մենք գիտենք, որ եթե դուք այն շատ ուժեղ ձգեք, իսկ հետո բաց թողնեք, հակառակ ուղղությամբ այն կթռչի շատ ավելի հեռու և արագ: Այս նույն համեմատությունը համապատասխանում է նաև սահմանափակումներն ու մութն ուսումնասիրելու գաղափարին և ճիշտ պատասխանում է դրա վերաբերյալ քո նախկինում տված հարցին: Հոգու տեսակետից իմաստն այն է, որ որքան ավելի խորանում եք մթի մեջ, որքան ավելի եք այն ուսումնասիրում, որքան ավելի եք ձգում ռետինը դեպի մութ կողմը, այնքան ավելի արագ ու հեռու եք հայտնվում լուսավոր կողմում, ազատ արձակելով ձեր վախերն ու սահմանափակումները:Այդպիսով, դեպի լույսը թռիչքի շարժիչ ուժը կուտակվում է մթության հնարավորինս խորն ուսումնասիրության շնորհիվ:


    Եվ դա տեղի է ունենում հիմա՞:

    ԲԱՇԱՐ.
    Դա տեղի է ունենում հիմա: Ձեր ընթացքն արագանում է: Մինչև 2012 թիվը, որը բազմաթիվ ներըմբռնողությանը տիրապետող մարդկանց կողմից ճանաչվել է որպես ձեր մոլորակի ելակետային խաչմերուկ, դուք ավելի շատ դրական էներգիա կունենաք, քան բացասական: Եվ դա սկիզբ կդառնա իրերի ընթացքի ավելի արագացմանը դեպի դրականը, այնպես որ, մոտ 20-30 տարի տևող սահմանափակ ժամանակաշրջանից հետո դուք ի հայտ կբերեք, որ ամեն ինչ ձեր մոլորակի վրա անճանաչելիորեն փոխվել է դեպի դրականը:


    Բայց դա այդքան շատ ժամանա՞կ կպահանջի:

    ԲԱՇԱՐ.
    Անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ, որովհետև դուք դեռևս ապրելու եք ժամանակա-տարածքային ընթացքի էությունը: Իրականում 20-30 տարին բոլորովին էլ շատ չի. պատմականորեն ասած, դա ակնթարթ է, վայրկյանի մի պահ` ժամանակի այն քանակության համեմատ, որի ընթացքում ձեր մոլորակի վրա դուք ապրում էիք նեգատիվ ու սահմանափակումներ, և դա տեղի էր ունենում հազարավոր, հազարավոր և հազարավոր տարիների ընթացքում:


    Այն, ինչ դուք հենց նոր նկարագրեցիք,
    կոչվում է վերե՞լք:


    ԲԱՇԱՐ.
    Դա վերելքի մի ձև է, չնայած մենք նորից հասկանում ենք, որ ձեր մոլորակի վրա այդ բառի մի քանի նշանակություններ գոյություն ունեն: Դուք դեռևս կմնաք ձեր ֆիզիկական իրականության մեջ, բայց ձեր թրթիռները շատ ավելի բարձր կլինեն: Իմաստն այն է, որ դուք կարիք չեք ունենա այլ տեսք ունենալ, բայց թույլ տվեք ասել, որ 300 տարի առաջ ապրող մարդը չէր կարողանա նայել ձեր արտաքինին 300 հետո: Իրականում նրանք կտեսնեին ձեր փայլքը, որովհետև ձեր հոգևոր թրթիռները շատ ավելի բարձր կլինեն, քան 300 տարի առաջ: Դուք փնտրում եք փայլք, բայց քանի որ ընտելացել եք ձեր թրթիռներին, չեք տեսնում, թե ինչպես եք շողարձակում: Դուք կշարունակեք շողալ ավելի ու ավելի վառ, քանի որ դուք շատացնում, հզորացնում ու բարձրացնում եք ձեր հաճախականությունը: Եվ որոշ իմաստով դա վերելքի ձև է: Վերջիվերջո մարդկությունը կհասնի ոչ-ֆիզիկական տարածքային փորձին, որի ընթացքում է այժմ գտնվում իմ քաղաքակրթությունը: Դա անցում է նրանից, ինչը համեստության համար կարելի է կոչել չորրորդ տարածք, դեպի հինգ տարածքներ ունեցող ոչ-ֆիզիկական իրականությունը, չնայած դուք հիմա անցնում եք միայն երրորդ տարածքից չորրորդը: Մոտավորապես հազար ձեր տարիներից հետո մարդկությունն այլևս չի ընտրի վերամարմնավորումը Երկրի վրա: Միայն որոշ Հոգիներ կմնան մոտակայքում, որպեսզի Երկրի վրա կյանք հաստատող հաջորդ կենսական ձևի համար հանդես գան, ինչպես դուք եք ասում, ոչ-ֆիզիկական ուղեվարների դերում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկիրը` կենդանի՞ էակ է:

    ԲԱՇԱՐ.
    Այո: Բոլոր առարկաները գիտակցության արդյունք են և ունեն իրենց սեփական կառուցվածքն ու գիտակցության արտահայտչաձևը: Որովհետև գիտակցությունը հենց ինքը` Ամենայն Գոյն է: Այսպիսով, բոլոր առարկաները իրենց տեղն ունեն գիտակցության մեջ և ծագել են միայն նրանից: Բայց գիտակցությունը տարբեր ձևերով է արտահայտվում: Ձեզ, մարդկանց, կարող է թվալ, որ Երկիրը գիտակից չի, որովհետև դուք կարծում եք, որ միայն դուք եք գիտակցություն ունեցող էությունները, բայց ինքնին Երկիրն էլ բացարձակ գիտակից է, ինչպես նաև ձեր մոլորակի վրա ամեն ինչ:


    Ճշմարի՞տ է արդյոք, որ հոգիներն են որոշում,
    թե երբ հեռանան, մեռնեն:


    ԲԱՇԱՐ.
    Ընդհանուր առմամբ` այո: Որոշ հոգիներ կարող են դա թողնել ֆիզիկական իրականության մեջ տեղի ունեցող իրավիճակների կամքին, որովհետև նրանք ոչ պարտադիր են կապում հեռանալու ժամանակը` որոշակի ժամանակահատվածների հետ, ինչպես կարող են անել դա ուրիշները: Բայց հիմնականում այո, դու՛ք եք ընտրում ձեր ծննդյան և մահվան ժամանակները: Ոմանք ընտրում են ունենալ ժամանակահատված, որի ընթացքում դա կարող է տեղի ունենալ, պլյուս-մինուս օրերի, շաբաթների, ամիսների և նույնիսկ տարիների որոշ քանակություն, կախված նրանից, թե ինչ փորձ է որոշված ապրել:


    Իսկ մենք ընտրում ենք մեր գնալու ժամանակը
    մինչև՞ մեր ծնունդը, թե՞ հետո:


    ԲԱՇԱՐ.
    Դա կարող է լինել ինչպես ցանկանաք:


    Կարո՞ղ ենք մենք դա փոխել, երբ արդեն
    մարմնի մեջ ենք:


    ԲԱՇԱՐ.
    Կարող եք, եթե դա ծառայելու է այն փորձին, որի նպատակն է հենց ինքը` այդ որոշումը փոխելու փորձն ապրելը: Եվ, չնայած ձեր մեծամասնության համար չկա անհրաժեշտություն այն փոխել, բայց և այնպես դուք դա կարող եք անել:


    Ճի՞շտ է, որ մարդիկ ուղեվարներ կամ
    օգնականներ ունեն:


    ԲԱՇԱՐ.
    Բոլոր մարդիկ, այո, ունեն ուղեվարներ կամ օգնականներ: Դուք բոլորդ էլ շատ ավելի մեծ ընտանիք ունեք, քան կարող եք գիտակցել:


    Որքա՞ն և ի՞նչ տեսքի:

    ԲԱՇԱՐ.
    Դա կապ ունի շատ պահերի հետ: Ուղեվարներից շատերն ուղղակի ընկերներ են, որոնց հետ դուք հանդիպել եք այլ կյանքերում և որոնք չեն մարմնավորվել ձեզ հետ միասին ձեր ներկա կյանքում: Նրանք, կարելի է ասել, այս պահին մնացել են որպես ոգիներ, որպեսզի օգնեն ձեզ վարագույրի այն կողմից: Կան ուղեվարներ էլ, որոնք գալիս են այլ մակարդակներից, կամ, ինչպես դուք եք ասում, այլ տարածքներից, այլ իրականություններից, և նրանց նպատակն էլ կարող է ձեզ օգնելը լինել: Ոչ միայն ձեզ օգնելու, այլ նաև այն պատճառով, որ իրենց անձնական նպատակն էլ` իրենց սեփական աճն ուսումնասիրելու համար, - օգնություն ցուցաբերելու փորձն ապրելն է: Բայց ձեր մոլորակի վրա մարդկանց մեծամասնությունն ունի ուղեվար-ընկերների մի ընտանիք, որոնց հետ դուք տարբեր միջոցներով փոխներգործություններ եք ունեցել մինչև այժմ, և հիմնականում դուք ունեք մեկ գլխավոր ուղեվար, բայց նաև երկու – երեք ուրիշներ էլ, որոնք օգնում են նրան կամ փոխվում են ժամանակ առ ժամանակ, կախված նրանից, թե ինչով կարող են օգնել ձեզ, ինչպես նաև կախված այն բանից, թե ինչ են իրենք ուսումնասիրում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞րն է նրանց հետ կապ հստատելու
    լավագույն միջոցը:


    ԲԱՇԱՐ.
    Ամենահասարակը` ուղղակի ապրել կյանքդ այնքան կրքոտ, որքան հնարավոր է, նրա համար, որպեսզի գործես շատ բարձր հաճախականության վրա, որն այդ դեպքում ավելի ընկալունակ կդառնա դեպի նրանցից ուղղություններ և տեղեկություններ ստանալն այն պահերին, երբ դա հարմար կլինի: Բայց գաղափարը նաև այն է, որ տեղեկացնելու պահերին ուղեվարներն ավելի հաճախ աշխատում են աննկատ մնալ, որովհետև ձեզ ղեկավարելու ամբողջ իմաստն է`իրականում սովորեցնել ձեզ, որ դուք ինքներդ ձեր ամենալավ ուղեվարը լինեք: Այդ պատճառով ուղեվարը շատ անգամներ կօգտագործի ձեր ֆիզիկական իրականության մեջ առկա հենակետերը, որպեսզի ձեր ուշադրությունը գրավի դեպի այն ինֆորմացիան, որը, ինչպես ինքն է համարում, կարող է անհրաժեշտ լինել ձեզ կամ ծառայել ինչ-որ բանի: Դա, օրինակ, կյանքի հաջորդականությունն է: Այսպիսով, փոքրիկ զուգադիպությունները` քամու պատահական պոռթկումներ չեն անհրաժեշտ տեղում և անհրաժեշտ պահին: Անհրաժեշտ պահին պատահաբար լսած խոսակցությունը, անհրաժեշտ տեղեկության ստացումը որոշակի պահին, - կարող է ձեր ուղեվարների աշխատանքը լինել. այդ նրանք են շարժում ձեզ որոշակի ուղղությամբ և անմիջականորեն չեն տալիս տեղեկությունը, քանզի գիտեն, որ այն արդեն հասանելի է ձեզ ձեր իրականության մեջ, եթե միայն նրանք թեթևակի հրեն ձեզ համապատասխան փողոց համապատասխան ժամանակին: Ահա ամենն, ինչ նրանցից կարող է պահանջվել տվյալ պահին: Երբեմն դուք կարող եք նույնիսկ լսել նրանց, երբ նրանք անմիջականորեն ձեզ են դիմում: Կարող եք նաև հանդիպել նրանց ձեր երազներում: Շատ հաճախ շփումը քնի մեջ` ամենագործուն միջոցն է, որի օգնությամբ ուղեվարները շփվում են ձեզ հետ, և դուք, երբ արթնանում եք, կարող եք վերհիշել շատ այնպիսի երազներ, որոնք ոչ թե ձեր օրվա անցուդարձի պատահական հավաքածուն են, այլ իրական շփում ընկերների և ընտանիքի հետ մեկ այլ մակարդակի վրա:


    Իսկ անձամբ Դուք գերաճե՞լ եք
    ուղեվար ունենալու անհրաժեշտությունը:


    ԲԱՇԱՐ.
    Մենք ունենք մեր սեփական ուղեվարները: Երբեք չի գա այնպիսի ժամանակ, երբ ավելի բարձր մակարդակներից օգնություն ստանալու կարիք չի լինի, քանի դեռ ամենը չի դարձել մեկ և այլևս գոյություն չունեն բարձր մակարդակներ:


    Այդպիսով, դուք է՞լ սկսում եք ամեն ինչ սկզբից:

    ԲԱՇԱՐ.
    Կարելի է այնդպես էլ ասել, բայց հիշեք. Ամենայն Գոյը ժամանակի առարկա չէ: Դուք կարող եք նոր բոլորաշրջան անցնելու փորձ ստեղծել, որտեղ նոր փորձ կստանաք: Բայց փորձը կարող է տարափոխվել և տարբեր ձևեր ընդունել, և դա միևնույն սկիզբը չէ, դա մի ինչ-որ բացարձակ այլ բանի կատարում է: Նոր մեթոդների օգնությամբ, նոր հեռանկարով: Այդ պատճառով հիշեք. ամենն, ինչ դուք ապրում եք` միևնույն ակնթարթն է, բայց տարբեր տեսակետերից: Այդ պատճառով միասնությունը գոյություն ունի միայն այստեղ և հիմա: Ամենայն Գոյի միակ գոյությունը: Բայց իմաստն այն է, որ ամեն մի բան, որն ընկալվում է որպես մի ինչ-որ կատարյալ այլ բան, - դա նույն ինքն է, բայց դիտվող այլ տեսակետից: Այդ պատճառով, հասարակ բառերով մենք ասում ենք, որ ամեն մի մարդ` ուղղակի Աստծո մեկ այլ կերպարանքն է: Ամենայն Գոյի տեսակը, Նրա այլ հեռանկարը:


    Երկրի վրա ոմանք Հիսուս Քրիստոսին են
    օգտագործում որպես ուղեվար, բայց ո՞րն է
    նրա իսկական նշանակությունը:


    ԲԱՇԱՐ.
    Քրիստոսին գիտակցելու գաղափարը մեր տեսակետից այսպիսին է. նա Երկրի վրա եղած բոլոր հոգիների գերհոգին է: Դա բարձրագույն տեսակետ է: Բայց Բուդդայի բնության էությունը, Կրիշնայի ոգու էությունը, Քրիստոսի գիտակցության էությունը համանշանակ են: Որոշ իմաստով դա բոլոր հոգիների կոլեկտիվ ոգի, կոլեկտիվ հոգի է:


    Բայց նրանք այնքան տարբեր են մեկնվում…

    ԲԱՇԱՐ.
    Մարդկանց` առանձնացվածության փորձ ստեղծելու հակման պատճառով և ելնելով այդ մակարդակից, հոգևոր մակարդակի տեսակետից մեկմեկու հասկանալու փոխարեն, ստեղծվում են տարբեր մեկնություններ, որտեղից էլ գալիս են տեղեկությունները: Դրա հետ մեկտեղ, քանի որ ֆիզիկական իրականությունն ավելի խիտ է ինֆորմացիա տվող իրականությունից, նա էլ կարող է աղավաղել ընկալումը:


    Կգա՞ Երկրի վրա ժամանակ, երբ մենք չենք պատերազմի
    այն բանի համար, թե ում Աստված է ամենալավը:


    ԲԱՇԱՐ.
    Այո: Ինչպես մենք ասացինք, ձեր երկու-երեք հազար տարիների ընթացքում դուք կնկատեք, որ ձեր մոլորակի վրա բավական շատ փոփոխություններ են կատարվել, և նման բաներ այլևս տեղի չեն ունենա: Հասկանալի կդառնա, որ ամեն հավատ ճշմարիտ է, միանման ճշմարիտ է, որովհետև բոլոր նրանք միևնույն արարման տեսակետերն են: Այդպիսով, նրանք բոլորը հավասար արժեք ունեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք ասացիք, որ կյանքում ամեն ինչ միաժամանակ է ապրվում: Այդ պատճառով ես կարող եմ ենթադրել, որ մենք բոլորս էլ
    եղել ենք մարդասպաններ և մեզ բոլորիս էլ սպանել են:


    ԲԱՇԱՐ.
    Հատկապես բոլորաշրջանի այս կետում, դուք բոլորդ ամենահաճախը հենց դա եք արել: Դուք մոտենում եք սահմանափակումների բոլորաշրջանի ավարտին, որովհետև նրա մեջ, իրականում, ուսումնասիրությունների համար քիչ բան է մնացել: Դուք ամեն ինչ արդեն արել եք: Իսկ հիմա վերհիշում եք, որ արթնանում եք այդ քնից, որովհետև դուք համարյա հասել եք նրա վերջին:


    Մենք բոլորս էլ ուսումնասիրե՞լ ենք ամենամութ կողմերը:

    ԲԱՇԱՐ.
    Այո, համարյա բոլորը ձեզանից: Բայց Երկրի վրա կան նաև նրանք, ովքեր որոշակի իմաստով, ինչես դուք կանվանեիք, նորեկներ են, - նրանք չեն անցել տարբեր մարմնավորումների անհրաժեշտ դիապազոնը, որոնք դուք կարող եք ապրել Երկրի վրա որպես մարդ: Բայց ձեր մեծամասնությունն` այո, դուք փորձել եք համարյա ամենն, ինչ կարող էիք փորձել: Դուք սպանել եք, և ձեզ էլ են սպանել: Դուք բարեգործ եք եղել, և ձեր համար էլ բարեգործություններ են կատարել: Դուք եղել եք և տղամարդ, և կին: Դուք փորձել եք ամեն ինչ: Դուք ընկեր եք եղել ամեն մեկին և ամեն ընտանիքի անդամ: Դուք հիվանդացել եք յուրաքանչյուր հիվանդությամբ, ինչով հնարավոր էր հիվանդանալ: Որոշ կյանքերում դուք բացարձակ ուրախություն եք ապրել: Ազատություն: Վախ: Ամեն ինչ: Ամբողջ սպեկտրը: Ներկա պահին` ձեր մեծամասնությունը: Դե, մոտավորապես 95 տոկոսը:


    Ի՞նչ է նշանակում գլոբալ տաքացում:

    ԲԱՇԱՐ.
    Դա ձեր մոլորակի վրա բնության բոլորաշրջանի էֆֆեկտ է, որն արհեստականորեն արագացվել է ձեր որոշ տեխնոլոգիաների պատճառով: Այսպիսով, դա բնական բոլորաշրջանի և արհեստական արագացման զուգակցություն է: Բայց դա մի բոլորաշրջան է, որը ձեր մոլորակի վրա թույլ կտա փոփոխություններին տեղի ունենալ այնպես, որպեսզի կրկին տա նոր ուժեր, աջակցի և նորից սկսի նոր գաղափար, նոր բոլորաշրջան, նոր թրթիռ, նոր էներգիա: Տեղի ունեցող փոփոխությունները կազդեն ձեզ վրա ձեր սեփական համոզմունքներին համապատասխան, և որոշակի իմաստով հարուցված են ձեր համոզմունքներով, բայց արագացումն էլ հրահրված է ձեր շատ համոզմունքներով:


    Շատերը ենթադրում են, որ դա Երկրագնդի մաքրում է:

    ԲԱՇԱՐ.
    Այո: Եվ դա նորից բնական բոլորաշրջան է, որը դուք արագացրել և ուժեղացրել եք:


    Երկրագնդի համար կդառնա՞ խոչընդոտ այն,
    ինչ մեզանով է հարուցված:


    ԲԱՇԱՐ.
    Որոշ իմաստով դա խոչընդոտ է: Բայց Երկիրը հարմարակերպվող է: Հասկացեք, նա շատ ավելի հզոր և ավերիչ փոփոխությունների միջով է անցել, քան ընդունակ է ստեղծել մարդկությունը: Եվ սակայն նա ապաքինվել է: Այսօր իմաստն այն չէ, որպեսզի պահպանենք Երկիրը, այլ այն, որպեսզի պահպանենք ձեզ: Այդ պատճառով, երբ դուք խոսում եք մոլորակը փրկելու մասին, մի՞թե ի նկատի չունեք, որ խոսում եք ինքներդ ձեզ փրկելու մասին: Դուք ցանկանում եք շարունակել ձեր կյանքը Երկրի վրա որպես մարդկություն: Երկիրը, միևնուն է կմնա կենդանի: Խնդիրը դուք եք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց մենք որոշում ենք ընդունել
    շարունակել ապրել, այդպես չէ՞:


    ԲԱՇԱՐ.
    Ինչ-որ մակարդակի վրա: Բայց և այնպես վերհիշեք, խնդրում եմ, որ զուգահեռ իրականությունների անվերջանալի քանակություն գոյություն ունի, և դուք բոլորդ, փոխելով ձեր թրթիռները, իրականում միացնում եք ձեզ Երկրի զուգահեռ իրականությանը, որտեղ արդեն իսկ առկա է այն գաղափարը, որ դուք այլևս վնաս բերող արարածներ չեք լինի: Եվ այսպես, հին Երկիրը դեռևս կշարունակի գոյատևել, իսկ իրականության մեջ կան նաև Երկրի շատ զուգահեռ իրականություններ, որտեղ նա, վերջիվերջո, կործանվել է: Բայց դուք կարող եք ընտրել Երկրի այն զուգահեռ իրականությունը, որն իրենից ներկայացնում է իրականության այն ձևը, որտեղ դուք գերադասում եք գոյատևել, ինչը հավանաբար ձեր վարքի արտահայտված փոփոխություններ կպահանջի: Դա բացատրվում է նրանով, որ ձեր թրթիռներն ու ցանկություններն այսօր ատրահայտում են արդեն ոչ այն, ինչ դուք առաջ եք արել: Եվ դա կփոխադրի ձեզ Երկրի այն զուգահեռ իրականությունը, որտեղ այդպիսի փոփոխություններն արդեն արտահայտված են: Դուք կարող եք ապրել դա արագ կամ դանդաղ` ըստ ձեր ցանկության: Դա կախված է նրանից, թե որքան արագ կամ դանդաղ կփոխեք ձեր հաճախականությունը: Այդ պատճառով, եթե դուք ցանկանում եք տեսնել, թե ինչպես է փոխվում ձեր աշխարհը, ամենն, ինչ պետք է անել` բավարար չափով փոխել ինքներդ ձեզ: Պայմանավորվեք ուրիշ մարդկանց հետ, ովքեր կանեն նույնը, և այդ ժամանակ, ըստ այդ համաձայնության, դուք բոլորդ կհանդիպեք մեկմեկու նոր Երկրի վրա, նոր զուգահեռ իրականության մեջ, որտեղ չեք հանդիպի նրանց, ով չհամաձայնվեց ապրել ձեզ հետ միևնույն Երկրի վրա: Նրանք կմնան այլ զուգահեռ իրականության մեջ:


    Այդ պատճառով, եթե ինչ-որ մեկը կրոնական
    կամ այլ հավատքներից դրդված, համոզված է,
    որ աշխարհը գնում է դեպի իր վերջը,
    նա կտեղափոխվի այն զուգահեռ իրականությունը,
    որտեղ աշխարհը կդարարի գոյատևե՞լ:


    ԲԱՇԱՐ.
    Այո, հենց այդպես: Կան փորձի անսահման բազմազանություններ, որոնք կարելի է ապրել զուգահեռ իրականություններում: Եվ նորից կասեմ. Դուք կամքի բացարձակ ազատություն ունեք: Անվերջանալի Տիեզերքում կամքի ազատությունը նշանակում է հետևյալը: Դուք կարող եք փորձել ամեն ինչ, նույնիսկ ձեր աշխարհի ամբողջական կործանումը: Եթե դա այն է, ինչ ձեզանից պահանջում է ձեր հավատը, դուք, իհարկե, դա կապրեք: Բայց կրկին. վերհիշեք, որ դուք հավերժական ոգի եք, դուք շարունակելու եք գոյատևել:


    Ուրեմն, գոյություն չունի ճիշտ և սխա՞լ:

    ԲԱՇԱՐ.
    Ոչ այդ իմաստով: Պարզորեն ասած, կա դրական և բացասական փորձ: Այնքան էլ շատ չեն սուբյեկտիվորեն վատ, լավ, ճիշտ ու սխալ գաղափարները: Բայց դուք կարող եք օբյեկտիվորեն ընդունել, որ դրական էներգիան ինտեգրացվում, համախմբվում, ուժեղանում է, իսկ բացասականն առանձնանում ու մասնատվում է, այն հակասական է և ոչ-ներդաշնակ: Սա ինքնաբերական սահմանում է: Այսպիսով, ի՞նչ կգերադասեք դուք. աններդաշնակություն և բաժանում, վախ և կասկածնե՞ր, թե՞ ներդաշնակություն, միասնություն, ուրախություն և հանգստություն: Ուղղակի պետք է որոշել, թե ի՞նչ տպավորություններ եք ցանկանում ունենալ, որոնք կցանկանայիք պահպանել ձեր իրականության մեջ:


    Այստեղ, Երկրի վրա, մի ասացվածք կա` “լավ դժբախտություն”:
    Ոմանց դուր են գալիս գժտությունները…


    ԲԱՇԱՐ.
    Դուր են գալիս, բայց այն պատճառով միայն, որ նրանց սովորեցրել են, իբր ուրիշ ոչինչ հնարավոր չէ: Նրանք կարող են գործիքների վատ հավաքածու ունենալ, որը խանգարում է հասկանալ, թե իրենց հասանելի ինչ գործիք կօգնի կատարյալ այլ բան փորձել:


    Ես գիտեմ, որ մենք շատ ենք փոխել Երկիրը,
    բայց ի՞նչ կարող ենք սպասել մոտակա տարիներին:


    ԲԱՇԱՐ.
    Առաջինը, դուք բոլորդ պետք է հիշեք, որ գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է ապագայի գուշակությունը: Գոյություն ունի ապագա իրականությունների անվերջանալի բազմազանություն, և, երբ ինչ-որ մեկն ապագայի գուշակություն է անում, նա չի գուշակում ապագան, նա զգում է ներկա, գուշակություն անելու պահին գոյություն ունեցող էներգիան: Եթե այդ էներգիան չփոխվի, եթե նա մեծ քանակության շարժիչ ուժ և իներցիա ունի, ուրեմն ամենայն հավանականությամբ, ոչինչ չի փոխվի և, ինչպես դուք եք ասում, գուշակությունը կիրականանա: Իսկ եթե այդ էներգիան փոխվի, ուրեմն գուշակությունը չի կատարվի, որովհետև բոլոր գուշակությունները հիմնվում են գուշակությունն արտասանելու պահին գոյություն ունեցող էներգիայի վրա: Բայց երբեմն ինքը` գուշակության փաստը, կարող է փոխել էներգիան, և գուշակությունը չի կատարվի: Իմաստն այն է, որպեսզի հասկանաք, որ կարևոր չէ, թե ինչ կարող է ի հայտ գալ կամ չգալ, կամ ինչ կարող ենք ասել այս պահին, որովհետև ձեր այն էներգիան, որը մենք զգում ենք հինա, փոփոխական է: Մենք, օրինակ, զգում ենք հիմա, որ 2010 թվականին ձեր ներկա գտնվելավայրում (Լոս Անջելես) նշանակալի սեյսմիկ իրադարձություններ տեղի կունենան: Բայց և այնպես մենք հասկանում ենք, որ ձեր կոլեկտիվ էներգիան կարող է այն ավելի փոքր սեյսմիկ իրադարձությունների շարք դարձնել, որոնք առանց մեծ վնասների ազատ կարձակեն այդ էներգիան: Նմանապես մենք ընդունում ենք, որ Մերձավոր Արևելքում այժմ բարձր է տեռորիստական միջուկային կոնֆլիկտի հնարավորության աստիճանը: Եվ նորից, հենց դուք կարող եք փոխել այդ էներգիան և անել այնպես, որ վտանգը վերանա: Բայց ես կասեմ ձեզ հետևյալը. եթե այդ իրադարձությունը տեղի չունենա 10 տարվա ընթացքում, եթե Մերձավոր Արևելքում այդ միջուկային տեռորիստական հարվածը տեղի չունենա, ուրեմն ես կասեմ, որ ձեր էներգիան փոխվել է այնքան, որպեսզի դա էլ երբեք տեղի չունենա: Երբե՛ք: Բայց դա կարող եք անել միայն դուք, որովհետև սա ձե՛ր մոլորակն է: Մենք իրոք որ չենք կարող խառնվել այդ համատեքստով: Միակ անգամը, երբ մենք կարող էինք միջամտել անցյալում, պահն է, երբ դուք հայտնվեցիք համընդհանուր միջուկային ոչնչացման շեմին: Որովհետև դա կազդեր ոչ միայն ձեր աշխարհի վրա, այլ կդիպչեր այլ տարածքների էլ, ինչը թույլ տալ մենք չէինք կարող: Այդ պատճառով ձեր կառավարությանն ու բանակին ցուցադրվեցին տիեզերանավեր, ձեր այսպես կոչված ՉԹՕ-ները, որոնք մոտեցան ձեր հրթիռարձակման սարքավորումներին և ապաակտիվացրեցին ձեր հրթիռները, հստակորեն ցուցադրելով, որ մենք թույլ չենք տա համընդհանուր միջուկային պատերազմ հրահրել: Բայց մենք չենք կարող կանխատեսել առանձին դեպքերը, իսկ դուք կարող եք:


    Ինչու՞ է կառավարությունը ՉԹՕ-ները գաղտնի պահում:

    ԲԱՇԱՐ.
    Տարբեր պատճառներով: Կրկին` շատ բան կապված է վախի հետ, անջատվածության, համոզմունքի, որ հասարակությունը խուճապի մեջ կնկնի, և մենք ստիպված ենք հարգանքով վերաբերվել դրան, որովհետև այդ դուք եք ընտրել ղեկավարներին, որոնք ասում են, որ այդ տեղի կունենա, այդ պատճառով մենք դա գաղտրնի ենք պահում, և միայն դուք եք պատասխանատու այն բանի համար, որ դա շարունակվում է: Բայց եթե դուք ցանկանաք, որ ամեն ինչ բացահայտվի, ուրեմն ձեզ պետք է ավելի ակտիվանալ, ինչը մեզ թույլ կտա գիտենալ, որ դուք պատրաստ եք ինֆորմացիայի ավել մեծ քանակի, և այդ կերպ դա թույլ կտա ձեր ներկայացուցիչներին ավելի շատ տեղեկություններ դուրս թողնել: Կրկին, ամեն ինչ ձեր ձեռքին է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,273
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ի՞նչ, եթե մենք դա որոշենք
    անհատական հիմքի վրա:


    ԲԱՇԱՐ.
    Երբեմն դուք կարող եք այդպես անել և երբեմն անում եք, սակայն շատ մարդիկ, ովքեր համարում են, որ պատրաստ են շփմանը, իրականում պատրաստ չեն: Մենք հայտնաբերեցինք, որ ձեր ֆիզիկական գիտակցությունը գոյատևում է տրոհված ձևի մեջ, դուք իրականում ձեր մի մասը թաքցնում եք ինքներդ ձեզանից ձեր ենթագիտակցական բանականության մեջ, դա ձեր կյանքի այն մասն է, որին դուք վախենում եք նայել: Եթե դուք կապի գնաք շատ ավելի ինտեգրացված, շատ ավելի բարձր հաճախականության էներգիա կրող էության հետ, այդ էներգիան կարող է համակել ձեր անձի տրոհված էներգիան, դա կարող է բերել նրան, որ ձեր տրոհված մասերի սահմանը կվերանա, և դուք ստիպված կլինեք դեմ առ դեմ հանդիպել այն բաների հետ, որոնք դեռ պատրաստ չեք ձեր մեջ տեսնել: Այդ պատճառով ֆիզիկական ցնցում հրահրելու պոտենցիալը բավական մեծ է: Այդ պատճառով է, որ մենք շփումը չենք պնդում: Մենք համբերատար սպասում ենք, թե երբ յուրաքանչյուր անհատ ցույց կտա, որ ինքն իրոք պատրաստ է ադպիսի շփման: Եվ երբ բոլորը պատրաստ լինեն, դա տեղի կունենա: Հիմա ես ձեզ որոշ բան էլ կասեմ: Շատ շփումներ արդեն տեղի են ունեցել ձեր տարածքի փոքր ինչ աղավաղված վիճակում, ֆիզիկական ցնցումից խուսափելու նպատակով: Բայց դուք չեք հիշում այդ շփումները, որովհետև նրանք կայացել են փոխված իրականության մեջ: Ձեզանից շատերն արդեն ունեցել են նման շփումներ, բայց դա արվել է այնպես, որ դուք չհիշեք այդ, հանուն նրա, որ դա չխանգարի և չխառնվի ձեր սեփական ինտեգրացիայի ընթացքին:


    Դա նմանապես տեղի է ունենիմ քնի վիճակու՞մ:

    ԲԱՇԱՐ.
    Այո, բայց հիմա ես խոսում եմ իսկական շփման, իրականության մի փոքր աղավաղված տարածքի մեջ ֆիզիկական շփման մասին:


    Եվ այսպես, մոտավորապես 30 տարի հետո
    կգա ժամանակ, երբ մեր Տիեզերական եղբայրները
    կսկսեն քայլել մեր մե՞ջ:


    ԲԱՇԱՐ.
    Այո: Սկզբում դա հազվադեպ երևույթ կլինի: Որպեսզի դուք սկսեք սովորել իրեն` գաղափարին: Բայց վերջիվերջո մոտավորապես 2033-ից մինչև 2037 թվականները ձեր մոլորակին թույլ կտրվի “Աշխարհների Միասնության” հարգարժան անդամը դառնալ: Եվ մեր մեջ իսկական հարաբերություններ կսկսվեն: Ահա այսպես ենք մենք այսօր կարդում էներգիան:


    Ո՞վ է “լույսի հետ աշխատողը”:

    ԲԱՇԱՐ.
    Անհատ, ով ուղղակի հիշում է, որ ինքը կապված է ոգու հետ, և բարձր թրթիռային էներգիային կարող է գիտակցաբար թույլ տալ թափանցել իր մարմին` դրական ազդեցությունների համար: Երկրի վրա նրա դրական օգտագործման համար: Այսօր ձեր մոլորակի վրա ծնվող շատ երեխաներ` ինքնաբերաբար լույսի հետ աշխատողներ են, որովհետև նրանք այդպես էլ չեն մոռացել, թե ով են իրենք ոգիների ոլորտում: Նրանք չեն մոռանում իրենց կապի մասին, այն մասին, թե ինչին են հաղորդակցված: Եվ նրանցից ավելի ու ավելի շատերն օրինակ են ծառայելու ձեզ ամեն օր, քանի աճում են:


    Մի՞թե երեխաների մեծամասնությունն այդպիսին է:

    ԲԱՇԱՐ.
    Որոշ իմաստով, բայց հիմա նրանք ավելի շատ են, քան երբևէ: Շատ երեխաներ, որոնք ծնվել են ձեր Երկրի վրա վերջին 15 տարիների ընթացքում, ոչ միայն նոր սերունդ են, նրանք բառի բուն իմաստով գենետիկական նոր ձև են և իրոք մեծ գենետիկական հնարավորություն ունեն հասնել էներգիայի ավելի բարձր մակարդակների: Նրանք լավագույն անտեննաներն են, ընդունիչները, եթե փիլիսոփայորեն արտահայտվենք: Եվ այսպես, այո, երեխաները հիմնականում միշտ էլ տիրապետում են նման հնարավորության և հետո կտրվում են դրանից, եթե կարող ենք այդպես արտահայտվել: Նրանք կտրվում են դրանից սկսած մոտավորապես երեք տարեկանից: Եվ վերջնականապես յոթ տարեկանում ձեր իրականության մեջ: Բայց հիմա` նրանցից ոչ բոլորը: Այդ երեխաները գալիս են ունենալով այն, ինչը դուք ներքին ամրություն կանվանեիք, և ի շնորհիվ այն հանգամանքի, որ նրանց կենտրոնն ամրացված է որոշակի էներգիական հաճախականությամբ, նրանք ավելի քիչ են ենթակա մնացած հասարակության բացասական համոզմունքների համակարգի հեռամտաընկալական ներգործությանը: Նրանք ուղղակի չեն մասնակցի նման համոզմունքներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1155
    Վերջինը: 02.12.2019, 02:30
  2. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  3. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 220
    Վերջինը: 05.01.2014, 14:27
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Ամուսնալուծությունից առաջ և հետո
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 28.09.2009, 21:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •