Շնորհակալություն կարծիքիդ համար, Մհեր: Ցտեսություն ու բարի քննարկումներ![]()
Շնորհակալություն կարծիքիդ համար, Մհեր: Ցտեսություն ու բարի քննարկումներ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լիոն, դու որ քո ամեն երկրորդ գրառման մեջ որոշ ակումբցիների «կծում-մծում» ես չակերտավոր լիբերալներ, կոսմոպոլիտներ ու եսիմ ինչ եզրույթներ օգտագործելով, հանդուրժում ենք չէ՞, համ կծոցների հասցեատերերն են հանդուրժում, համ ադմինիստրացիան: Բա էդ ո՞նց եղավ, հանկարծ քո սադրանքին Տրիբունը արձագանքեց միանգամից՝ աղմուկ աղաղակ: Սա իրականում քո համար չեմ գրում, Լիոն, դու սա գիտես, ես էլ գիտեմ, որ գիտես. գրում եմ կողքից կարդացողի համար, որովհետև շատ ժամանակ որ չենք պատասխանում, կողքից կարող ա թվալ, թե իսկապես պատասխանելու բան չկա, կամ որ քո հանդեպ ինչ-որ հալածանքներ են կիրառվում ստեղ ադմինիստրացիայի թողտվությամբ:
Ինչ վերաբերում ա էս թեման որպես «արցունքների տետր» օգտագործելուդ, շատ լավ գիտես, որ գոյություն ունի «բողոքի գիրք» կոչվող թեմա, որտեղ էս քո գրառումը տեղին կլիներ, իսկ էս թեմայում քո կարծիքը արդեն հայտնել ես, ինչի համար շատ շնորհակալ ենք:
Chuk (28.01.2013), StrangeLittleGirl (28.01.2013), Ուլուանա (29.01.2013)
Սուտ ես ասում, ապեր, ու դեմագոգիա ես անում: Սա գրում եմ ոչ թե քո ու քո ընկերների համար, այլ նրա համար, որ կողքից կարդացողին չթվա, թե ասելու բան չունեմ:
Առանց կոնկրետ օրինակների ասածդ մի հոտած ձու էլ չարժե, իսկ որտեղ ես գրել եմ օրինակ "լիբերալներ", ես բացարձակապես նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վիրավորել, ես ուղղակի երևույթն եմ նկարագրել, իսկ նման դեպքերում կիրառելի է չակերտ: Ինչ վերաբերվում է կոսմոպոլիտին, ապա կրկին, ես որևէ մեկին կոնկրետ նկատի չեմ ունեցել, իսկ եթե մեկը դա իր վրա է վերցրել, դա արդեն իր խնդիրն է:
Ուզում եմ հիշեցնել, որ այստեղ ոչ պակաս ակտիվությամբ գրվում են բաներ, որոնք, ոնց "լիբերալների" ու "կոսմոպոլիտների" պարագայում, կարող է վիրավորական թվալ մարդկանց, բայց դրանց չգիտես ինչու չեք արձագանքում: Պահ, այս թեմայում գրեցի, լավ զգացիք - դուք, ձեր ֆորումը ու եթե այս թեամյում գրում ենք, ապա նրա համար, որ օգնենք ՁԵՐ ԱԿՈՒՄԲԻՆ խելքի գալ - չեք ուզում, չենք գրի, Դուք` Ձեր Ակումբը, ինչ ուզում եք արեք, շատ էլ պետքա, ինչ-որ շատ մեծ կարծիք կազմեցիք Ձեր Ակումբի մասին...![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 28.01.2013, 16:47:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բոլդով գրելուց ասածդ ավելի հիմնավոր չի դառնում, լավ մնա)
Կարմիր վարկանիշի համար էլ մերսի, վաղուց չէի ստացել![]()
Chuk (28.01.2013), StrangeLittleGirl (28.01.2013)
Իսկ որպես պատասխան անիմաստ գրածդ էլ հիմնավոր չի դարձնում... հոտած ձուն, լավ մնա![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ձայնալար (28.01.2013)
Lion, չափից շատ ես բարդացնում իրավիճակը
Եթե համակարծիք չես ուրիշների հետ, չի նշանակում պետք ա թողնես, գնաս:
Lion (28.01.2013), Sambitbaba (28.01.2013)
Chuk (28.01.2013), Moonwalker (28.01.2013), Sambitbaba (28.01.2013), StrangeLittleGirl (28.01.2013), Աթեիստ (28.01.2013), Գալաթեա (28.01.2013), Ձայնալար (28.01.2013), Տրիբուն (28.01.2013)
Mephistopheles (28.01.2013), Sambitbaba (28.01.2013), Գալաթեա (28.01.2013)
ապեր, լավ էլի.
ու հա, ես էտ լրիվ արդարացիորեն իմ վրա եմ վերցնում, քանի որ էտ թեմայում արդեն ասել էի, որ կողմ եմ փառատոններին ու հնարավորության դեպքում կմասնակցեի էլ. ես էլ եմ «փուչ լիբերալներից», «տականքներից» /հլը մի հատ էլ Նժդեհին ես մեջ բերել/: Բայց էս գրառմանը արձագանքել չէի ուզում, որովհետև բնական էի համարում, դու իմ գաղափարական հակառակորդն էիր /հատկապես էտ հարցում/:
Հիմա էլ Տրիբունի համար է քո գրառումը տուֆտա /սա դեռ ավելի մեղմ է, քանի որ վերաբերում է գրառմանդ, և ոչ թե քեզ/ ու Տրիբունն էլ քո նման կոնկրետ քո անունը չի նշում, բայց դե դու էլ արդարացիորեն քեզ վրա ես վերցնում:
Մի խոսքով ցանկություն չկա էս թեման վերածելու էն թեմայի կրկնօրինակը:
Chuk (28.01.2013), Mephistopheles (28.01.2013), Աթեիստ (28.01.2013), Ձայնալար (28.01.2013), Տրիբուն (28.01.2013)
Քո վրա էիր վերցրել, ապեր, նեղություն կրերի ճշտեիր ու կիմանայիր, որ ես քեզ բացարձակապես նկատի չեմ ունեցել: Էս ես տղավարի եմ ասումԵս նկատի էի ունեցել Վանյանին:
Ինչ վերաբերվում է վիճահարույց գրառմանը, ապա այն գրված էր իմ խոսքերի մեջբերմամբ ու ակնարկն ակնհայտ էր: Դե իսկ այն, որ Ակումբի ադմինիստրատորն էլ արդարացնումէ նման վերաբերմունքը, վերջնականապես բոլոր կետերը դնում է իր տեղը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ստի պահով մենք սաղս ստեղ մանուկ ենք քո հետ համեմատած… դու ստերի գիրք ունես գրած անունն էլ ռազմական տարեգիրք ես դրել ու ակումբոմ դրած քննարկում ես… քեզ էլ պատմա անի տեղ ես դրել…
Ստան նրան սուտասան ասելուց առաջ նախ պետք ա մի հատ ինքդ քեզ հարց տաս դու էն ե՞ս ինչ քեզ ներկայացնում ես… էս Ակումբում չկա նենց օգտատեր որ քո չափ ու քո մասշտաբի ապատեղեկացնի ու կեղծի իրականությունը… դրան մենք հումորով ու հասկացողությամբ ենք մոտենում ու հանդուրժում ենք…
Պետք չի ամեն առիթով գալ արցունք թափել ու սրան նրան կարմիր վարկանիշ տալ, դա մանր ստորություն ա հիշացնում՝ անվնաս բայց այնուամենայնիվ ստոր(իկ)ություն ա…
Chuk (28.01.2013), StrangeLittleGirl (28.01.2013), Աթեիստ (28.01.2013), Գալաթեա (28.01.2013)
Վերջին խմբագրող՝ Lion: 28.01.2013, 19:42:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion, բնական ա, որ թեմաներում հակառակ կարծիք ունենալու դեպքում պիտի բանավեճի մեջ մտնես, դիմացինիդ լսես, քո տեսակետը գրես ու հիմնավորես: Բայց ախր գիտե՞ս խնդիրն ինչումն ա. դու քո կարծիքը դարձնում ես բացահայտ ճշմարտություն ու բոլդով, իտալիկ-միտալիկով խփում ես ակումբի ճակատին ու վե՜րջ: Է, հետո՞: Տենց բանավեճեր չեն տարվում, Lion ջան:
Վեճեր, կոնֆլիկտներ սադրելուդ, մարդկանց վիրավորելուդ ապացույցներ ես ուզու՞մ: Թուրքիա, թուրք, մահմեդական, Տիգևան ՄԵծ, հայ, եղեռն ու նմանատիպ պիտակներով որոնում տուր, կգտնես: Գիտես, էնքան տհաճ ա, երբ հայրենասւրությունդ դրոշակ սարքած՝ դիմացինիդ հետ էն տոնով ես խոսում, կարծես թե էդ մարդը ո՛չ գիտի հայն ով ա, ո՛չ էլ Հայաստանի տեղը գիտի նույնիսկ քարտեզի վրա:
Էնքան թեմաներ են եղել, հենց պատմությանը վերաբերող, որտեղ ցանկացել եմ բանավեճի մեջ մտել, բայց համառությանդ արդեն ծանոթ լինելով՝ լռել եմ: Որովհետև գիտեի, որ մի գրառում անեմ, տասը դու ես անելու, երկուսն անեմ, քսանն ես անելու՝ քո ունեցած նույն տեսակետը քսան անգամ կրկնելով: Իսկ ես տանել չեմ կարողանում նման, կոպիտ ասած՝ խոսքի տակ չմնացող գրառումները:
Մի ակումբցի ունենք, ինչքան նկատել եմ՝ պահպանողական ա: Ես հարգում եմ էդ մարդուն, իրա շատ տեսակետներ չեմ կիսում, բայց հարգում եմ: Ինքը միշտ առանց վիրավորանքների, իր տեսակետը հիմնավորող գրառումներ ա անում, դիմացինի կարծիքն էլ հարգում ու հաշվի ա առնում:
Ակումբցիների մեջբերածդ գրառումներն էլ համապատասխան գրառումներիդ արձագանք են: Քո սխալներն էլ տես, Lion ջան:
In consiliis nostris fatum nostrum est.
Chuk (28.01.2013), Sagittarius (28.01.2013), Sambitbaba (28.01.2013), StrangeLittleGirl (28.01.2013), Աթեիստ (28.01.2013), Գալաթեա (28.01.2013), Եկվոր (28.01.2013), Ձայնալար (28.01.2013), Տրիբուն (28.01.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ