Ուզում ես ջնջի, ապեր, ուզում ես ոչ - անձամբ ես չէի ջնջի իմ քննադատությանը, այսինքն իմ
առողջացմանը ուղղված նույնիսկ ամենահետին այն գրառումը, որը 101 տոկոսով համարում եմ սխալ: Կոնկրետ դեպքում ես կոնկրետ օրինակի վրա ուղղակի ցույց տվեցի այն, ինչ մինչ ինձ այս կամ այլ կերպ ասացին այլ մասնակիցներ, մնացածն էլ դու գիտես, ապեր

Մի անգամ ասել եմ ու էլի կկրկնեմ - Ակումբը
Արտակ Հարությունյան անհատի ստեղծագործությունն է ու և Ակումբի տրիումֆը, և նրա կատաստրոֆան ցույց է տալու հենց Արտակ Հարությունյան անհատի հաջողությունը կամ անհաջողությունը, նման գործ կազմակերպել կարողանալու կամ չկարողանալու հարցը: Դա ինչ-որ տեղ քո ներքին էության, բնավորության արտահայտությունն է` հայելին: Ու եթե ջնջես իմ գրառումը, ազնիվ խոսք, մազաչափ իսկ չեմ նեղվի, ուղղակի երևի թե
էլ բան չեմ ասի այս թեմայով, քանի որ ասածս հիմնականում ասացի: Ու եթե արդյունքում Ակումբը մի օր մեռնի (

), ես ընդմանեը կտխրեմ ու մեկ էլ... ինքս իմ մեջ կփաստեմ, որ Արտակ Հարությունյան անհատը մի հիանալի գործ սկսեց ու ոչ վատ հաջողությունների հասավ, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացավ "
հարվածի թափը պահել" ու հաջողությունը պահպանել, այսքան բան, ապեր

Էջանիշներ