Եվս մեկը
Եվս մեկը
Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերային
Նժդեհը սաղ ըլներ, մի հատ սրանց սաղի քամակը ցեղակրոն փեդ մտցներ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 27.01.2013, 21:20:
Ճշմարտությունից էնքան էլ հեռու բան չես ասել: Ազգային ժողովի նախորդ ընտրությունների նախօրյակին մի գործարար արտաշատցի էր եկել մոտս: Արտաշատում նախընտրական մթնոլորտի մասին բառացիորեն ասաց հետևյալը. «Եթե Հիսուս Քրիստոսը հենց հիմա երկնքից ցած իջնի Արտաշատում չի կարողանա դեպուտատ ընտրվել»
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Ամմէ (30.01.2013)
Mephistopheles (27.01.2013), Աթեիստ (28.01.2013), Գալաթեա (27.01.2013)
Mephistopheles (27.01.2013)
Չգիտեմ` ով ինչ ա մտածում, ու հատկապես` ինչ են մտածել էդ արտահայտությունը ծաղրողները ու դերասանի անձի հետ կապողները, բայց ինձ վրա շատ տգեղ տպավորություն է թողել այս ամենը: Մի կողմ թողնենք ազատամտությունը, խոսքի ազատությունը, քննադատական միտքը: Սա ուրիշ կոնտեքստի հարց է. էդ մարդը մեր ժողովրդի ներսում հերոսական կերպար է, իր ժամանակի համար մեր կարևորագույն գործիչներից, ով մենակ չէր խոսում, այլև` գործում էր: Դա հայկական իրականության մեջ եզակի դեպք էր և է: Ու անհեռատես հումորի հետևից ընկնելով մենք ստացանք այն, ինչին արժանի էինք: Իսկ այսօր Արմնյուզի տաղավարի բանավեճի ընթացքում մեկը այդ ամբողջ ծաղրանկարների ստեղծվելը համեմատեց մատնաքաշի վերաբերյալ ստեղծվածների հետ: Փաստորեն, Նժդեհն ու մատնաքաշը միևնույն հարթության մեջ կարող են դիտարկվել:
Ես ցավ եմ ապրում մեր ժողովրդի համար, ով չունի իր դիմագիծը պայմանավորող մարդկանց հանդեպ տարրական պատկառանք, ով չի գիտակցում, որ պարտադիր չի ինչ-որ օրենք ընդունել, որով կարգելվի կոնկրետ մարդկանց ծաղրի առարկա դարձնել, ուղղակի պետք է սեփական ինտելեկտի շրջանակներում նման քայլերից զերծ մնալ: Կռիվ ունեն ՀՀԿ-ի դեմ, թող գնան նրանց գրասենյակի առջև վրան խփեն, թող պահանջեն, որ ՀՀԿ-ն հրաժարվի ցեղակրոնությունը իր գաղափարախոսություն հռչակելուց, կռիվ ունեն Քեշիշյանի դեմ, թող ստորագրահավաք սկսեն ու պահանջեն Հանրայինից նրան հեռացնել, բայց ոչ թե այդ կռիվը միջնորդավորված տանեն, այն էլ` Նժդեհի միջոցով:
Մենք ունենք արժեքներ, որոնք, սակայն, դեռ որպես արժեք չեն ընկալվում: Ցավալի է շատ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Լավ էր ասված, Astgh ջան: Չնայած նման դեպքում շնորհակալությունն ու վարկանիշը կարծես թե հերիք են, որ միանամ ասածիդ, բայց չեմ կարող ինձ չզսպել ու նաև պոստում չասել, որ դիպուկ էր ասված:
Ըհը, մաքուր ջրի կաթիլի պես պարզ ճշմարտություն, բայց տեսեք... հիմա կսկսվեն այս ակնհայտության, ակնհայտ ճշմարտության հերքման փորձերը: Դե, սկսեք...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Astgh ջան, գնահատում եմ կարծիքդ, բայց... եթե որևէ մեկի մոտ էս ծաղավիդեոներից հետո կնսեմանա Նժդեհի կերպարը (կրկնեմ, Նժդեհի, ոչ թե ֆիլմի ու դերասանի, դերակատարման), ուրեմն ես էդ մարդուն խղճում եմ: Չափից ավելի եք ծայրահեղացնում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (28.01.2013), Mephistopheles (28.01.2013), Quyr Qery (28.01.2013), Rammstein (28.01.2013), Sagittarius (28.01.2013), Tig (28.01.2013), Աթեիստ (28.01.2013), Ամմէ (30.01.2013), Ամպ (28.01.2013), Արէա (28.01.2013), Գալաթեա (28.01.2013), Լեո (28.01.2013), մարդագայլուկ (16.04.2014), Նաիրուհի (28.01.2013), Շինարար (28.01.2013), Տրիբուն (28.01.2013)
Աստղ ջան, Արմնյուզի արած համեմատությունները չգիտեմ, բայց ախր էդ ծաղրանքները ուղղված չեն Նժդեհի դեմ: Նժդեհին ծաղրողը ինքն իրեն ա ծաղրում, ուղղված են ենթադրյալ վատ ֆիլմին, որը արժանի ա վատը ենթադրվելու՝ շնորհիվ սույն ռեժիսորի նախորդ գլուխգոծրոցների: Մարդկանց մի մեղադրեք չարած բաների մեջ ու չեղած բաների համար ցավ մի ապրեք: Ես ի դեպ էդ ամենին բացարձակ չեմ մասնակցել, որովհետև ինձ հետաքրքիր չի եղել, ուղղակի չեմ սիրում, երբ այլ լույսի ներքո ա ներկայացվում էն, ինչը ակնհայտորեն էդ չէր:
Էն ամերիկյան դպրոցի կրակոցների դեպքերից հետո գերմանական ալիքով լուրերն էի նայում:
Ուրեմն, ցույց է տալիս, որ գերմանական քաղաքներից մեկում դեռահաս մի աղջիկ երեկոյան տուն գնալուց գնացքի գծերը հատելու ժամանակ ընկել է գնացքի տակ: Մութ է եղել, եղանակը վատ է եղել, մի քիչ խուլ բնակավայր է եղել ու ճանապարհը արգելող խոչընդոտը /չեմ իմանում էտ բարձրացող-իջնող փայտին ոնց են անվում/ հետիոտնի համար չի եղել՝ միայն լուսամփոփ: Ու խոսում էին մասնագետներ՝ ասում, որ իրականացնում են տեղանքի վերլուծություն, նման այլ դեպքերի հետ համեմատություն ու ըստ դրա կորոշեն, թե ինչ լայնածավալ փոփոխություններ կատարեն էտ ու նման այլ վայրերի անվտանգությունը բարձրացնելու համար:
Դրանից անմիջապես հետո ռեպորտաժ ԱՄՆում դպրոցի կրակոցներից հետո դեպքերի զարգացումների մասին: Բացվել են մի շարք դպրոցներ կրակել սովորել ցանկացողների համար՝ որոշ մարդիկ անվճարեն դասընթացքներ տալիս, մարդիկ հաճախում են հազարներով, արագացված կուրսեր: Կոլումբիական մի ընկերություն սկսել է ամերիկացիների համար զրահապատ դպրոցական պայուսակների արտադրությու՝ սպառվում ա հազարներով: Ամերիկյան ֆուտբոլի աստղերից մեկը խաղադաշտ է դուրս գալիս զոհված երեխաններից մեկի անունը իր խաղակոշիկներին: Դրամա՜... շոու՜... oh, god bless America! Մի խոսքով մարդիկ զբաղված են ամեն ինչող, բացի բուն խնդրի լուծումից՝ ամեն լակոտի ձեռքին հրացան կա, ատելությունը ու bullyingն են դպրոցներում իշխում:
Ու ստեղ հասկանում եմ, թե հայերը լոսում խի են տենց լավ զգում: Մենք էլ ենք տենց: Շոու, շուխուռ, ինչքան ուզես:
Մի կողմից մի խումբ մարդիկ, որոնք ջանասիրաբար փորձում են "ծաղրել" /չնայած էլի նշեմ, որ անձամբ ես էտ վիդեոներում նույնիսկ ֆիլմի նկատմամբ ծաղրանք չեմ տեսնում, ֆիլմի հաջողված լինելու դեպքում էլ դա կհամարեմ որպես հաջողված հումոր/ մի ֆիլմ, որը նույնիսկ դեռ դուրս չի եկել... ստեղ նկատի ունեմ ոչ թե վիդեո ստեղծելու փաստը, այլ էն որ գոռում են ծաղրում ենք կամ ծաղրում են:
Մի կողմից էլ մի քյանդրբազ լակոտ, որը իրան համարում է դերասան, ֆիլմը և Նժդեհի կերպարը քննարկելու փոխարեն /եթե ուղեղի ծալքերը հերիքեին դրա համար/ մամուլով «բազառ» ա անում ինչ-որ անհայտ ջահելների հետ ու սահուն ձևով բազառի մեջ ա քաշում Նժդեհին:
ՈՒ սա ընկալվում է որպես՝ «ֆասս» հրահանգ «Հայրենասիրության» ստուգարքը դեռևս չստացածների համար, որոնք առիթը բաց չեն թողնում զանազան քոմմենթներում, բլոգերում և ֆորումներում իրենց PQ /patriotism quotient/ ի ցույց դնելու համար: Անհայտ յութուբյան դեմքերին քֆրտելը բավականին անշառ զբաղմունք է վերջապես, երբեմն նաև շահավետ՝ ուսխորհուրդ, սապոն, շահնազարով, հետույք, բան-ման: Ու ջահնդամ թե բավականին հայտնի դեմքեր օր ու գիշեր ոչ թե ծաղրում այլ Կայֆավատ /մեծատառով/ են լինում «իրանց» Մարգարեի /որ մի իդիոտը Նժդեհին սարքեց մարգարե/ ու իրանց էության վրա: Ջահնդամ թե հենց իրանք PQ նոր միավորների հետևից ընգած էս էժանագին «բազարին» են խառնում Գարեգին Նժդեհին, որի կերպարը էս սաղ պատմության հետ ճիշտ այնքան կապ ունի, որքան Գարեքին Նժդեհ կայարանի հետ:
Երեք միլիոն մարդ ուզում եք ստանդարտացված նույն մոտեցումը ունենա՞: Գրեք ձեր տեսակետը, քննադատեք էն, ինչի հետ համաձայն չեք, թե չէ դարձավ Հայով հարց: Ուրիշ էլ խնդիր չկա երկրում:
Սկի Lincoln ու Abraham Lincoln: Vampire Hunter ֆիլմերը միասին վերցրած էտքան շուխուր չարին, որքան չկայացած Քեշիշյանը դեռևս չթողարկված ֆիլմը /ու չփորձեք համոզել, թե Նժդեհը Լինքոլնից ավելի մեծ դեմք ա/: Բայց դե Նժդեհը վամպիր որսողի դերում վատ չէր նայվի, վամպիրների դերն էլ սաշիկ, լֆիկ, նեմեցները կխաղային:
հ.գ. հենց կսկսեք էս թեմայում Նժդեհի կերպարը ժամանակակից հայ արվեստում /այդ թվում կինոյում/ քննարկել, իմ առաջին գրառումից կշարունակեմ:
հ.գ.գ. արյա, էս ինչ մի գրել գրեցի... դե լավ մի հատ էլ ավելացնեմ Թուրքերի մաման, Նժդեհի ցավը տանեմ, որ հայրենասիրության պակասի մեջ չմեղադրեն:
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 28.01.2013, 02:36:
Ծիծաղելի ա, որ դեռ քննարկվում ա էդ «Я Га'регин Нжде»-ն անձի հետ կապելը։
Ի դեպ, չեմ ալարելու, ամեն անգամ էդ անասուն շեշտը դնելու եմ, որտև տրեյլերում հայը իրա անունը հենց տենց ա արտասանում ։), նենց էր դերի մեջ մտել, որ մի պահ իրան նույնիսկ ռուսի տեղ էր դրել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ariadna (28.01.2013), Chuk (28.01.2013), Mephistopheles (28.01.2013), Moonwalker (28.01.2013), Rammstein (28.01.2013), Tig (28.01.2013), Անվերնագիր (29.01.2013), Արէա (28.01.2013), Տրիբուն (28.01.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ