User Tag List

Էջ 7 13-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 181 հատից

Թեմա: Գարեգին Նժդեհ. ազգային հերոսը ժամանակակից հայ կինոյում

  1. #91
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ ջան, մի օրինակ բերեմ, հենց մեր ակումբից: Լիոնը շատ բաներ գրում ա առանց փաստերի, ենթադրության վրա հիմնված: Հիմա մենք բոլորս ասում ենք` ու՞ր են քո փաստերը: Ինքն էլ ասում ա` ախպեր, սա իմ գիտական գնահատականն ա: Հիմա ո՞րն ա կարևոր էս դեպքում, Լիոնի, Հեռունու, Վարպետյանի, կամ ասենք Գարսոյանի գնահատականը, որը ի դեպ տարբերվում ա առաջին երեքից, թե՞ փաստերը:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. #92
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը

    Դավ ջան ես որ ասում եմ գիտական գնահատական ինկատի ունեմ փաստի գիտական գնահատականը… չկա փաստ չկա գիտական գնահատան… ի՞նչը գնահատեն… Իսկ Լիոնինը փաստերի մանիպուլյացիա ա no offense … առանց փաստի կարելի ա ենթադրություններ անել ու վարկածներ առաջադրել…

    հիմա ես էլ մեկ ուրիշ բան ասեմ… նույն փաստը կարա մի քանի ձևի մեկնաբանվի նայած ինչ կոնտեքստում նայես… օրինակ Կարսի գրավումը…

  3. #93
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ ժամանակվանից շատ բանի մասին սկսվեց խոսվել, որ մինչև էտ չէր խոսվում, այդ թվում Նժդեհի: Բայց նժդեհականությունն իրա ցեղակրոնությամբ ավելի թարմ երևույթ ա, ու էսօր ամենահարմարն ա ուղեղների լվացման համար: Դրա համար էլ հիմա Անդրանիկ, Չաուշ, Սերոբ, Դրո, էլ մոդա չի: Հիմա մոդան Նժդեհն ա, քանի որ պետք ա իրա ցողակրոն գաղափարախոսությունը: Դրա համար էլ կախվել ենք իրանից:

    Պրիտոմ, էս գաղափարախոսության հիմքերը Նժդեհը չի դրել էն ժամանակ, երբ հայրենիքի համար կռվում էր, մնացած բոլոր հերոսների նման: Նժդեհի ցեղակրոնությունը 30-ականներին ա առաջ եկել, երբ ինքը վաղուց արդեն չէր կռվում, ու հնարավոր ա պարապ էր: Մարդու մտքով երևի չէր էլ անցնում, որ մի օր էտ կարող ա երկրի իշխող գաղափարախոսություն կդառնա:
    Էդ պահով համաձայն եմ հետդ, բայց դե դա չի գցում իր արած գործը, չէ՞:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. #94
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ պահով համաձայն եմ հետդ, բայց դե դա չի գցում իր արած գործը, չէ՞:
    Դավ ջան, ես Նժդեհի արած գործը ոչ գցում եմ, ոչ էլ բարձրացնում եմ հասցնում հանրապետական բարձունքների… ես ասում եմ որ էդ մարդու, հերոսի գնահատականը դեռ տրված չի, նա դեռ իր տեղը մեր պատմության մեջ հստակ չունի… և էս սաղի հետ միասին իրա անունն էսօր չարաշահվում ա ու օգտագործվում ա իրանց կեղտոտ, ապերախտ ու ազգադավ գործերը շղարշելու համար… դրա համար էլ ասում եմ որ էդ կինո-մինոն ինձ չի հետաքրքրում ու դաժե վատ ա որ նկարում են…

  5. #95
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ պահով համաձայն եմ հետդ, բայց դե դա չի գցում իր արած գործը, չէ՞:
    Իրա արած գործերին ես բա՞ն եմ ասել: Ինքն էլ, այնպես ինչպես էտ տարիներին բոլոր հայ զորավարները, խմբավարները, ֆիդայիները, կռվողները, պաշտպանում էր հայրենիքը, կռվում էր թուրքերի դեմ, ճիշտ բաներ էր անում, մեկ ու մեջ սխալ բաներ էլ էր կարող ա անում: Նժդեհը առաջին հանրապետության առանցքային դեմքերից մեկն էր: Հերի՞ք ա էսքանը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.01.2013), Tig (27.01.2013), Դավիթ (27.01.2013)

  7. #96
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ուղիղ ասա ինչ ես ուզում ասես Դավիդուս ջան, դրա պատասխանը ինչի՞ ես ուզում ինձնից լսես… գուգլ չես կարու՞մ անես…
    Նրա համար, Մեֆ, որ Նժդեհը Հիսուսը չի, որ նրա լինել չլինելն ես ուզում դիտարկես՝ էն էլ իր բոլոր առավելություններով, թուլություններով ու թերություններով: Դա քեզ ոչ մի գիտական արժեքավոր արդյուք չի տա, բայց կողքից ահագին խնդալու ա նայվում:

  8. #97
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտքներով չի՞ անցել մի քիչ ավելի գլոբալ նայեին խնդրին, եթե տենց հարց կար դրված, որ էտ տարիների համար մի հատ կինոյա պետք հանել: Օրինակ Դաշտենցի Ռանչպարների Կանչի վրա մի հատ լավ կինո կարելի էր հանել:

    Բայց դե դա իրանց տանձին չի, իրանց պետք ա որ ՀՀԿ դրոշով ու գաղափարախոսության հիմնավորումով կինո լինի, էն էլ ոնց որ սպասվում ա չհաջողված:

    Կինո եք ուզում նայեք, ոգի եք ուզում էտ ժամանակների, հայրենասիրություն եք ուզում, Ձորի Միրոն մի հատ էլ նայեք:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (27.01.2013), Tig (27.01.2013), Արէա (27.01.2013), Մինա (27.01.2013)

  10. #98
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ ջան, հեչ հավես չկա պաշտպանելու Նժդեհին, բայց ուշադիր կարդա սա ու ասա, որ իր դերը դեռ պարզ չեր:

    Ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին՝ Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում։ Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։

    Կրթությունը

    Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո` Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։

    Զինվորական գործունեությունը

    Բալկաններ

    1907-թ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։

    Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։

    Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

    Առաջին համաշխարհային պատերազմ

    Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար Դրոի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

    Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

    Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստան

    Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

    Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ 1920 թ-ի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921 թ., նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Զանգեզուրը մնալու էր Հայաստանի կողմից: 1921 թ-ին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան: Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.01.2013), Lion (27.01.2013), Malxas (27.01.2013), Tig (27.01.2013)

  12. #99
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրա համար, Մեֆ, որ Նժդեհը Հիսուսը չի, որ նրա լինել չլինելն ես ուզում դիտարկես՝ էն էլ իր բոլոր առավելություններով, թուլություններով ու թերություններով: Դա քեզ ոչ մի գիտական արժեքավոր արդյուք չի տա, բայց կողքից ահագին խնդալու ա նայվում:
    ապեր կարա՞ս գրառումներս կարդաս… Նժդեհի լինել ճլինելու հարց չի քննարկվում… խի կարող ա իրավունք չունե՞մ Նժդեհի թերությունների, սխալների մասին իմանալ… թե՞ աստված ա չի քննարկվում…

    եղած բանին "չի եղել" չես կարող ասել… ինչպես լավ էնպես էլ վատ…

    իսկ եթե Նժդեհը քո համար մի հատ ընենց կերպար ա որի թերությունների ու թուլությունների մասին չի կարելի բարձրաձայնել ուրեմն ընդունիր շնորհավորանքներս, դու հենց նոր անդամագրվեցի Հանրապատական կուսակցությանը ու քո ձայնն ավտոմատ կգնա Սերժին…

  13. #100
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեյելե՛ք: Հատկապես, երբ ազգի մեծերի մասին ա ասում:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (27.01.2013), Tig (27.01.2013), Արէա (27.01.2013), Լուսաբեր (27.01.2013), Ռուֆուս (27.01.2013)

  15. #101
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, հեչ հավես չկա պաշտպանելու Նժդեհին, բայց ուշադիր կարդա սա ու ասա, որ իր դերը դեռ պարզ չեր:

    Ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին՝ Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում։ Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։

    Կրթությունը

    Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո` Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։

    Զինվորական գործունեությունը

    Բալկաններ

    1907-թ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։

    Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։

    Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

    Առաջին համաշխարհային պատերազմ

    Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար Դրոի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

    Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

    Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստան

    Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

    Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ 1920 թ-ի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921 թ., նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Զանգեզուրը մնալու էր Հայաստանի կողմից: 1921 թ-ին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան: Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա:
    գիտեմ Դավ ջան… բայց արի սա չքննարկենք… գիտեմ փաստեր ես ասում… բայց հարցը մենակ փաստերը չեն…

  16. #102
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, բայց գրել էիր, որ փաստերի վրա պետք ա լինի գիտական կարծիքը: Նկատի, որ էդ ցեղակրոն, բան-մանհաշվի չեմ առնում, միայն մինչև կարմիրների հաստատումը Հայաստանում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  17. #103
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր կարա՞ս գրառումներս կարդաս… Նժդեհի լինել ճլինելու հարց չի քննարկվում… խի կարող ա իրավունք չունե՞մ Նժդեհի թերությունների, սխալների մասին իմանալ… թե՞ աստված ա չի քննարկվում…
    Էն որ ասում ա՝ ես մենակ իմ մեռնելու օրը չգիտեմ: Մեֆ, երրորդ անգամ եմ մեջբերում գրածդ:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Նժդեհի տեղը պետք ա գտնել պատմության մեջ… նրան ոչ պետք ա հանել օդ աստվածացնել, ոչ էլ գետնովը տալ… նախ պետք ա հաստատվի որ Նժդեհը եղել ա մարդ իր բոլոր առավելություններով, թուլություններով ու թերություններով ու օբյեկտիվորեն գնահատվի նրա ներդրումը Հայաստանի պետականության մեջ…
    Ապեր, ի՞նչ ա քեզ տալիս Նժդեհի թերությունների, սխալների մասին իմանալը, որ դու ուզում ես դիտարկես պատմության համատեքստում: Օրինակ, դու գիտական լուրջ, արժեքավոր նշանակություն համարու՞մ ես Պապ թագավորի գոմիկ լինելը:

    Հ.Գ. Ընտրությունների թեմայով արի չխոսենք, էլի. տարիքս թույլ չի տալիս, անչափահաս եմ, ուժ ու եռանդս թույլատրելի սահմաններից անցնում են

  18. #104
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վեյելե՛ք: Հատկապես, երբ ազգի մեծերի մասին ա ասում:

    Ծայրահեղացված է, մի մոռացեք, ԽՍՀՄ օրոք է նկարված...

  19. #105
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու սա գրում ա ակումբում ամենաուժեղ վերլուծական կարողություններ ունեցող մարդկանցից մեկը:

    Ապեր, իսկ եթե հակառա՞կ կողմից գաս. էդ մարդը ամեն ինչ էնքան ճիշտ ու հասկանալի ա ասել, որ դրանից կարողանում են օգտվել նաև...
    Նժդե՞հն ա մեղավոր, որ էսօր մեր երկրում իրավիճակը էնպիսին ա, ինչպես կա:

    Կինոն թողած՝ ինչ եք քննարկում...
    Դավ, Տրիբունի ասածը շատ տառացի ես մեկնաբանում: Ակումբում մարդիկ կան, որ կոնտեքստը թողած բառի հետևից են ընկնում, բայց դու, ախր հաստատ գիտեմ, որ լավ էլ ճիշտ ես հասկանում:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (27.01.2013)

Էջ 7 13-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան Գարեգին Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.12.2016, 11:09
  2. Գարեգին Գևորգյան
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.02.2012, 21:14
  3. Արձակ. Նպատակի մասին... Գարեգին Նժդեհ
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 24.11.2010, 13:50
  4. Սիմպսոնները կինոյում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Կինո
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.08.2008, 17:37
  5. Իմ սիրած հերոսը
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 5
    Վերջինը: 23.03.2007, 19:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •