Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
Էն որ ասում ա՝ ես մենակ իմ մեռնելու օրը չգիտեմ: Մեֆ, երրորդ անգամ եմ մեջբերում գրածդ:



Ապեր, ի՞նչ ա քեզ տալիս Նժդեհի թերությունների, սխալների մասին իմանալը, որ դու ուզում ես դիտարկես պատմության համատեքստում: Օրինակ, դու գիտական լուրջ, արժեքավոր նշանակություն համարու՞մ ես Պապ թագավորի գոմիկ լինելը:

Հ.Գ. Ընտրությունների թեմայով արի չխոսենք, էլի. տարիքս թույլ չի տալիս, անչափահաս եմ, ուժ ու եռանդս թույլատրելի սահմաններից անցնում են
լավ չես կարդում ընգեր… մենակ քեզ ուղղվածները մի կարդա…

սխալն ու թերությունը մենակ մարդու սեքսուալ օրիենտացիայի մասին չի, ակրծես դա չի քննարկվում… քննարկում ենք իրա գործունեությունը… մարդն ուրիշ հատկություններ էլ ունի… սխալ կամ ճիշտ քայլեր արված իր գործունեության ընթացքում…

մարդու սխալների մասին իմանալը միշտ էլ օգտակար ա, եթե տեղյակ չես ասեմ, մարդիկ սխալների վրա ավելի շատ են սովորում… սխալն ա ստիպում մարդկանց հարցականի տակ դնել իրանց քայլերն ու զարգանալ… չենք ասում դիտմամբ սխան անենք…

Նժդեհի սխալներն իրա փառքի ու պատվի վրա չի անդրադառնա… եթե կուռք ես ուզում, Քրիստոսը կա, գնա պաշտի Նժդեհին պետք չի սարքել քննարկումներից ու քննադատությունից դուրս… դա հենց Նժդեհի անվան վրա ա ազդում… մարդկանց մեջ արդեն հակակրանք ա առաջանում մի հերոսի նկատմամբ որին փորձում են աստվածացնել չքննարկելով նրա մարդ լինելն ու դրանից բխոխ բոլոր հետևանքները…