Շուտով էկրաններին կհայտնվի "Գարեգին Նժդեհ" ֆիլմը: Հետաքրքիր կլինի իմանալ մարդկանց կարծիքը այդ ֆիլմի մասին: Իսկ առայժմ եկեք քննարկենք ֆիլմին անակնկալ կերպով "ընկերացած" մեկ այլ երևույթ.
Գարեգին Նժդեհի անունը տեղի-անտեղի օգտագործելը չի արդարացնում հասարակության նման դրսևորումը. ռեժիսոր
tert.am
Չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որ Գարեգին Նժդեհին հերոս չի համարում, բայց եթե մի կուսակցություն շահարկում է Նժդեհի անունը՝ տեղի-անտեղի օգտագործելով, դա չի արդարացնում հասարակության նման դրսևորումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը, նկատի ունենալով «Գարեգին Նժդեհ» ֆիլմի շուրջ սոցիալական ցանցերում և, մասնավորապես, «Ֆեյսբուքում» ֆիլմի ակտիվ քննարկումներն ու «Я Гарегин Нжде» տեսանյութերը:
«Նման տեսանյութերում ոչ թե ձեռ է առնվում կոնկրետ ֆիլմը, այլ դրսում նայում են և օտար լեզվով այդ բառերից երևում է, որ ինքը Գարեգին Նժդեհն է»,- ասաց նա և ավելացրեց, որ դա ևս ազգային հերոսներին նսեմացնելու միտում է:
«Բոլորն իրենց ազգային արժեքները նսեմացնելու իրավունք են վերապահում: Անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել»,- նշեց նա:
Արշակ Զաքարյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կայքերն էլ արդեն ակտիվորեն տարածում են այդ տեսանյութերը:
«Տեսանյութերից մեկում ադրբեջանցի «դավայ դասվիդանիայի» հերոսը հայտարարում է՝ «Я Гарегин Нжде»: Հավանաբար թուրքերի գլխում նման միտք չէր կարող ծագել, ինչ մեր որոշ հայրենակիցները արեցին: Ստեղծողները հայեր են, կապնվեցի համապատասխան օրգանների հետ, հաստատեցին, որ հայեր են»,- ասաց նա:
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը անարդարացի է համարում ֆիլմը քննադատել կամ գովել, քանի դեռ այն չի ցուցադրվել: «Հասկանում եմ, որ ոչ թե Նժդեհն է, այլ ֆիլմն է, դա Քեշիշյանի հետ է կապված, ես ինքս՝ որպես կինոգործիչ, կարծում եմ, որ ցանկացած մարդու գործ քննադատել պետք է նայելուց հետո: Բայց ժողովրդի մեջ մի կարծիք կա, որ բոլոր ֆիլմերը տրվում են Քեշիշյանին»,- ասաց նա ու հավելեց, որ սխալ է այն մոտեցումը, որ Նժդեհի կերպարը մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանը իրավունք չուներ այդ դերը ստանձնելու, քանի որ, սերիալներում բացասական դերեր է խաղացել։
Սենց բաներ...
Էջանիշներ