Արէա-ի խոսքերից
Գարեգին Նժդեհ: Հասկացանք: Պետք չի էսքան շահարկել մի մարդու անունը ու կարծես ընդգծել թե Նժդեհը միակն էր: Ախր ո՞նց էր է միակը: Կարող ա միակն էր, որ գիրք ա գրել, բայց հաստատ միակը չէր էլի: Ու էն ամենամեծ իրադարձությունը չի էլի իր կյանքը, որ կարելի ա էդքան կառչել դրանից, մանավանդ հենց էս պահին, երբ մյուսների մասին բացարձակապես ոչինչ չունենք: Ուրիշ բան, եթե էդ ժամանակաշրջանի ընհանուր պատկերն արդեն ունենայինք ֆիլմերի, սերիալների, հաղորդաշարերի տեսքով, հիմա էլ անցնեին Նժդեհին: Բայց բոլորին գցել մի կողմ ու Նժդեհ Նժդեհ կանչել ճիշտ չի:
Գևորգ Չաուշը, Աղբյուր Սերոբը, Արաբոն, Քեռին, Հրայրը ի՞նչ տղեք էին, ախր ո՞նց կարելի ա էս մարդկանց մասին արդեն երեսուն տարի ա մի բառ անգամ չասել: Ո՞նց կարելի ա Առաքելոց վանքի կռվի մասին սերիալ էլ չեմ ասում, մի հատ կինո չնկարել: 36 հոգով տղեքը 8 հազարանոց բանակին մի ամիս կզցրած են պահել, դրա մասին էսօր խոսացող չկա:
« 1901 թիվն է: Առաքելոց վանքի մեջ ենք: Արդեն երեսուն օր է մեզ օղակել, պաշարել է թուրքական ութհազարանոց մի բանակ, մենք երեսունվեց հոգի ենք, արդեն մոտ հազար ասկյար ենք սատկացրել, մեզանից զոհեր չկան: Թուրքերը պատվիրակություն են ուղարկել, պարագլուխը Մուղդադ Էֆենդին է: Ցանցառ մորուք ուներ, նեղ աչքեր: Հազաց, խորխեց ափի մեջ ու սկսեց.
- Մենք պատվիրակներ ենք ...
- Ո՞ր երկրից,- ընդհատեցի նրան:
- Օսմանյան կայսրությունից:
- Ո՞ւր եք եկել, ո՞ր երկիրը:
- Տարոն: Մուշ:
- Ո՞ր երկիրը,- գոռացի:
- Հայաստան,- դողաց, ցնցվեց էֆենդին,- եկել ենք Հայաստան:
- Այդպես,- ասացի,- ո՞վ է ձեր թագավորը, ի՞նչ է ձեր գալու նպատակը:
- Նորին կայսերական մեծություն Աբդուլ Համիդի հանձնարարությամբ և նրա անունից եկել ենք հաշտություն խնդրելու ձեզանից, Անդրանիկ փաշա:
Ես քրքջոցս հազիվ էի զսպում՝ խնդրելո՜ւ: Ծո ցնծացեք է, լաո՜, ահեղ սուլթանը հաշտություն է խնդրում մեզնից՝ հայերից: »
Մարդու լաց ա գալիս: Տղա են: Սրանց մասին պիտի կինո նկարել, առաջին հերթին սրանց մասին, հետո անցնել մյուսներին: Սենց պատմություններ քիչ ազգեր ունեն, սենց հերոսներ քչերն ունեն: Սրանց մասին բան չենք խոսում: Նժդեհ հա Նժդեհ: Հասկացանք էլի:
Էջանիշներ