Հա մի բան էլ:
Ծաղրը հզոր զենք ա: Բայց բացարձակ ազատության պայմաններում այն դեգրադացվում ա: Հիշենք սովետական ժամանակահատվածում իր ժամանակի լավ ու վատ կողմերը ծաղրողների հումորի մակարդակը ու հիմիկվա ազատության պայմաններում ստեղծվող ծաղրի մակարդակը: Ծաղրը ամեն դեպքում գտնում է ելքը, նույնիսկ ծայրահեղ արգելքներ սահմանող համակարգերում: Ավելին, այդ դեպքում նա շատ ավելի բյուրեղացած է ի հայտ գալիս ու մի տեսակ գեղեցիկ փայլ ա ստանում: Բայց սա չի նշանակում, որ ես ասում եմ, թե արգելքներ սահմանող համագարգերը ավելի լավն են քան թե չսահմանողները: Ամեն մեկն իր տեղն ու դերն ունի այս խաղի ընթացքի համար: Ու հիմա... երևի աշխարհի կառավարիչները հենց դա հասկանալով է, որ մեզ "նվիրում են" դեմոկրատիան, խոսքի ազատությունը: Տվյալ դեպքում ծաղրը դառնում է պակաս վնասատու ու չի կարողանում կոտրել այն ցինիզմը, որի կրողներն են դարձել մեր և ոչ միայն մեր՝ կարծում եմ ողջ աշխարհի կառավարիչները: Կարծում եմ ցինիզմը մեր դարի ամենավատանգավոր վարակն է, ընդ որում ինքնակործան...
Այ էսքանից հետո կասեմ, որ խնդիրը նրանում է, որ մենք մեր էլիտայի կողմից մեր վզին փաթատած ցինիզմով չվարակվենք:
Էջանիշներ