Նորմալ երկրում պետք է լինի խոսքի ազատություն, եթե դա չի վիրավորում այլոց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը: Բայց խոսքն իհարկե դրա մասին չէ, խոսքը բարոյական հարթության վրա է և այս առումով ցանկացած ոք ինքն իր համար պետք է որոշի, ծաղրել օրինակ Նժդեհին, թե չէ: Դա ընտրության հարց է, որով, սակայն, յուրաքանչյուրը ցույ է տալիս իր բարոյական կերպարը ու հստակորեն պատասխանում է այն հարցին, թե ով է ինքը: