Էս ֆիլմը դեռ իր նկարահանվելու սկզբից սկսեց ջուր քաշել, քանի որ ոչ ճիշտ մարդկանց էր հանձնարարված գործը: Ինչ վերաբերվումա էս հումորային հոլովակներին, ապա համաձայն եմ այն մարդկանց հետ ովքեր ասում են, որ նախ դա ֆիլմին է վերաբերվում ոչ թե Նժդեհին, երկրորդ դա չի կարող նսեմացնել Նժդեհին:
Մենակ մի ավելացում եմ ուզում անել ԵՊՀ դասախոսներից մեկի գրառումով էս թեմայի շուրջ՝
<<...Ցավն այն է, որ երբ շատերին հանդիմանում են նման մոնտաժներ սարքելու կամ տեղադրելու հարցում, պատասխանը հնչում է ոչ որպես՝ դրանք ուղղված են ֆիլմի քննադատմանը, այլ այսպիսի պատասխան են տալիս. <<Նժդեհը մեր հերոսն ա, բայց հո աստված չի՞ որ իրա վրով բոցեր չանենք>>, ու այսօրվա այդ բոց վառող շատ երիտասարդներ շատ մակերեսային են ընկալում լուրջ մարդկանց կողմից խորը իմաստ վերագրվող այդ երևույթը... նրանք բոցերի կարիք ունեն, ու Նժդեհի անունն է շոշափվում այդ բոցերում, դա է ինձ անհանգստացնում...>>
Ու սա երիտասարդության մոտ կարա դառնա սովորույթ, այսինքն մեծություններ ծաղրելը սովորական բան: Իմ տեսանկյունից էս ա խնդիրը, թէ չէ իրոք էս հոլովակների մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում:
Էջանիշներ