User Tag List

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 181 հատից

Թեմա: Գարեգին Նժդեհ. ազգային հերոսը ժամանակակից հայ կինոյում

  1. #16
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե հա, "լայքողները" մեծ մասսամբ առանց խորանալու էլ լայքել են: Դե մի քանի հոգի էլ երևի "զա պռինցիպ" են լայքել - իրենք "լիբերալներ" են, ոնց կլինի, բայց թողնեն "հայրենասերներին" կծելու էս լավ առիթը Բայց իրականում ծայրահեղությունը լավ բան չի, ինչ տեսք էլ որ ունենա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #17
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Հուլիվուդյան ֆիլմերից հատվածները, տարբեր նկարներն ու ծաղրանքով արտահայտությունները ընկալվում են ոչ թե ֆիլմի հանդեպ վատ վերաբերմունք, այլ անարգանք հայ ժողովրդի ու նրա հերոսների հանդեպ: Ընդունում եմ՝ գովազդն ամեն օր ամեն 5 րոպեն մեկ եթեր է գնում, ֆիլմի թրեյլերը այնքան էլ հաջող ընտրված կադրերից չի կազմվել, մասնավորապես ինձ համար դերասանական կազմից կան անձինք, որ, մեղմ ասած, իրենց խաղը, կարծում եմ, չի համապատասխանում այն կերպարին, որը պետք է կերտեին, բայց նորից եմ կրկնում՝ սա միայն ֆիլմը, իսկ որպես պատմական կերպար Գարեգին Նժդեհն ինձ համար այն բացառիկ հայերից է, ում պետք է մեծարել, նշել նրա անունը խորը հարգանքով, այլ ոչ թե տեղի-անտեղի անվանարկել... Եթե այդքան խելացի եք ու կարծում եք, կարող եք էլ ավելի լավ ֆիլմ նկարահանել, ուրեմն մի հապաղեք, սկսեք նկարահանել: Սպասում ենք...
    Ասածս էն ա, որ էդ «յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը ոչ թե ֆիլմն ա «գնահատում», այլ անվանազրկում ա մեծանուն ՀԱՅ-ին....


    http://blognews.am/arm/news/35424/ya...nun-hayin.html
    այ էս արդեն ավելորդ ա, պետք չէ թելարդրել, թե ով ոնց պետք է սա ընկալի: Ոմն Արմեն Մխեյան էնքան չկա, որ ինձ թելադրի, թե ես դա ոնց պետք է ընկալեմ: Ես արդեն նշեցի կոնկրետ ես ոնց եմ ընկալում, իրականում ֆիլմի ու արտահայտության բավականին դրական պրոպագանդա, օրինակ էլ բերեցի
    This is Sparta! արտահայտության տեսքով, որը հիմա cool ջահելների մեջ ու շատերը մի տեսակ իրենց սպարտացու տեղ են դրել՝ wannabe սպարտացի են դառել:
    Բայց դա իմ ընկալումն ա, հիմա քոնը, Վահեինը, Արմենինը կարա այլ լինի: Բայց դե մենակ ընկալումը մեզնից ոչ ոքի ինկվիզիտորի դեր ստանձնելու ու դիմացինին «մահացու» մեղքերի մեջ մեղադրելու իրավունք չի տալիս:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (25.01.2013), Աթեիստ (25.01.2013), Նաիրուհի (25.01.2013)

  4. #18
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ էլ իրա կարծիքնա, ապեր: Ու եթե դու ակնհայտորեն այնքան ուղեղ ունես, որ սա առնվազն գոնե պետք եղած ձևով ընկալես, ապա մասսայական հանդիսատեսը, հնարավոր է, դրան ի վիճակի չլինի, էլ չասած, որ ինֆորմացիոն դաշտում մենք մեզ ծաղրելով թշնամուն հիանալի հաղթաթուղթ ենք ապահովում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #19
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ես մի բան կարող եմ ասել՝ թուրք ազերիներն իրենց մարդասպանին դարձնում են հերոս, իսկ մերոնք իրենց հերոսին, իրենց մարգարեին դարձնում են ծաղրի առարկա: Թուրքից վերան ազգ ենք մենք»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է դերասանը...

    «Ես մեծ հաճույքով կլսեմ, թե այդ ասողներն ի´նչ են նկարում: Թող նկարեն, գործն անեն, գան խոսենք»,- ավելացրեց դերասանը:

    «Էսօր, երբ ֆիլմ է նկարվել, թափթփուկներն ուզում են քարկոծել Գարեգին Նժդեհին: Թեկուզ աշխարհի ամենավատ ֆիլմը լինի, դու, հա´յ մարդ, դու պարտավոր ես քո մարգարեին, դու պարտավոր ես քո արվեստը, մշակույթը բարձր պահել: Մարդասպանին հերոսի կոչում են տալիս, իսկ դուք էսօրվա օրով, այն դեպքում, որ տարիներ շարունակ չի թույլատրվել Նժդեհի մասին խոսել կամ նկարել, վերցնում եք ու սրբապղծությամբ եք զբաղվում»,- վրդովված նշեց դերասանը:


    http://medialab.am/Hasarakutjun/Turq...narit-che.html

    Մի քիչ կտրուկ է ասված, բայց սկզբունքորեն ճիշտ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #20
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ես մեծ հաճույքով կլսեմ, թե այդ ասողներն ի´նչ են նկարում: Թող նկարեն, գործն անեն, գան խոսենք»,- ավելացրեց դերասանը:
    Հայաստանում տարածված էշ «փաստարկ». «կարում ե՞ս, ավելի լավն արա»։ Ընկեր, չեմ կարում, բայց էդ չի նշանակում, որ չեմ տենում ձեր արած էշությունը (տվյալ դեպքում շատ վատ տրեյլերը)։
    Դրա համար էլ սկի չեն էլ քննադատում, բացահայտ ղժժում են վրեքները, որտեղներն ուզում ա թող մռմռա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.01.2013), keyboard (25.01.2013), Moonwalker (25.01.2013), murmushka (02.02.2013), Quyr Qery (27.01.2013), Rammstein (25.01.2013), Yevuk (25.01.2013), Ամպ (26.01.2013), Անվերնագիր (26.01.2013), մարդագայլուկ (14.04.2014), Նաիրուհի (25.01.2013), Ներսես_AM (25.01.2013), Ուլուանա (25.01.2013), Ռուֆուս (25.01.2013), Տրիբուն (25.01.2013)

  8. #21
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի քիչ կտրուկ է ասված, բայց սկզբունքորեն ճիշտ...
    Մեղմ ասած գյադայություն ա, երբ մարդկանց ղժժալն իրանց վրայից գցում են Մեծ հայի վրա: Յանի մեզ չեն ձեռ առնում, Նժդեհին են ձեռ առնում:

  9. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.01.2013), keyboard (25.01.2013), Moonwalker (25.01.2013), Quyr Qery (27.01.2013), Rammstein (25.01.2013), Tig (25.01.2013), Yevuk (25.01.2013), Աթեիստ (25.01.2013), Ամպ (26.01.2013), Արէա (25.01.2013), Դավիթ (25.01.2013), Լեո (25.01.2013), Հայկօ (25.01.2013), մարդագայլուկ (14.04.2014), Նաիրուհի (25.01.2013), Ներսես_AM (25.01.2013), Ուլուանա (25.01.2013), Ռուֆուս (25.01.2013), Տրիբուն (25.01.2013)

  10. #22
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, վ տոչկու:

    Մի հատ էլ իմ կողմից.




    Հ.Գ. Ով որ գնալու ա էս կինոյին, թող հետը մի հատ սեղան տանի, որ էդ պահին կարողանա հայտնվել սեղանի տակ:

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (27.01.2013), Rhayader (25.01.2013), Լեո (25.01.2013), Հայկօ (25.01.2013), Նաիրուհի (25.01.2013), Ուլուանա (25.01.2013), Ռուֆուս (25.01.2013), Տրիբուն (25.01.2013)

  12. #23
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմի թրեյլերը նայեցի, ֆիլմը նայելու ցանկություն չմնաց, չգիտեմ ֆիլմն է անհաջող, թե գովազդը, բայց հարցը դա չէ… Հարցն այն է, որ ես թեև Նժդեհի ֆանատ չեմ, իրեն համարում եմ ազգայնամոլ, իսկ նացիզստն ինձ համար նացիստ է, եթե անգամ հայ նացիստ է, բայց մյուս կողմից էլ հարգում եմ այն ամենն, ինչ այդ մարդը արել է հայ ազգի համար, ու իր գործերն ուրանալը կլինի նաև ազգն ու արժեքներն ուրանալ: Յութուբյան հոլովակներում ծաղրն ուղղված էր ֆիլմին, հասկանալի է: Վերոգրյալում խոսք գնաց this is Sparta արտահայտության և я Гарегин Нжде արտահատության զուգահեռների մասին: Չե՞ք կարծում, որ երկու դեպքում էլ չափն անցնում են՝ ֆիլմի ծաղրից անցնելով անհատների ծաղրելու: Եթե տեղին հումորի դեպքում կհասկանաս, որ ծաղրը վերաբերում է անհաջող ֆիլմին կամ ֆիլմի անհաջող գովազդին, կծիծաղես, ապա այս դեպքում ես Սպարտայի մասին բավական ոչ դրական կարծիք ունենալով հանդերձ ծաղրող հոլովակը համարեցի նույնքան գռեհիկ ու անտեղին, որքան ֆիլմը ծաղրելու փոխարեն Նժդեհին ծաղրելը: Անգամ ժպիտ չառաջացրեց…
    Հ.Գ. Ֆիլմում դերասանի հիստերիկ տոնն ու կեցվածքը ,,я Гарегин Нжде,, արտահայտությունն անելիս արդեն իսկ ծաղր էին՝ առանց հետագա հոլովակների էլ:

  13. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան դեբիլ կինո ա, ի՞նչ արձագանք էիր սպասում: Մի երկու կադր են ցույց տվել, արդեն խայտառակ են եղել, բա որ կինոն ցույց տան ինչ կլինի:
    Կադրերից մեկում Նժդեհը սենց կերած խմած, փորը դուրս գցաց, կնգա ճտովն ընգած, սենց մեգահայրենասիրական տոնով ասումա. - Ամբողջ Հայաստանում, ինձանից բացի այլ թեկնածու չկա, որ կկարողանա կռվել թուրքի դեմ:
    Հայ-հա՜յ, ձուն գա ձեր էշ խելքին, սենց բան մեկ էլ գեներալիսիմուս Մանվելը կարար ասեր:
    Էս ա ծաղր Լիոն ջան, թե չէ էդ տեսահոլովակներն ի՞նչ: Մի ամիս հետո դրանց մասին հիշող չի լինելու: Անգրագետ ու անմակարդակ "դերասանին" որպես Նժդեհ ներկայացնելն ա ծաղր, էն մնացածը հավայի թեմաներ են, կանցնեն, բայց էս կինոն մնալու ա:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2013), Moonwalker (25.01.2013), Quyr Qery (27.01.2013), Tig (25.01.2013), Ամպ (26.01.2013), Դավիթ (25.01.2013), Ներսես_AM (25.01.2013), Տրիբուն (25.01.2013)

  15. #25
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կինոն նայենք, տեսնենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #26
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կինոն նայենք, տեսնենք...
    Երբ են ցուցադրելու
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  17. #27
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեկուզ աշխարհի ամենավատ ֆիլմը լինի, դու, հա´յ մարդ, դու պարտավոր ես քո մարգարեին, դու պարտավոր ես քո արվեստը, մշակույթը բարձր պահել:
    Ի՞նչ մշակույթի մասին ա խոսքը Եթե զիբիլ ա նկարված ազգային հերոսի մասին ուրմեն պետք ա սուր քննադատության, նույնիսկ ծաղրանքի արժանանա: Իսկ Գարեգին Նժդեհի ֆիլմի մասին խոսելը դեռ շուտ ա, քանի որ տրեյլերը առանձնապես ոչինչ չի ասում ֆիլմի մասին

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.01.2013), Malxas (25.01.2013)

  19. #28
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան դեբիլ կինո ա, ի՞նչ արձագանք էիր սպասում: Մի երկու կադր են ցույց տվել, արդեն խայտառակ են եղել, բա որ կինոն ցույց տան ինչ կլինի:
    Կադրերից մեկում Նժդեհը սենց կերած խմած, փորը դուրս գցաց, կնգա ճտովն ընգած, սենց մեգահայրենասիրական տոնով ասումա. - Ամբողջ Հայաստանում, ինձանից բացի այլ թեկնածու չկա, որ կկարողանա կռվել թուրքի դեմ:
    Հայ-հա՜յ, ձուն գա ձեր էշ խելքին, սենց բան մեկ էլ գեներալիսիմուս Մանվելը կարար ասեր:
    Էս ա ծաղր Լիոն ջան, թե չէ էդ տեսահոլովակներն ի՞նչ: Մի ամիս հետո դրանց մասին հիշող չի լինելու: Անգրագետ ու անմակարդակ "դերասանին" որպես Նժդեհ ներկայացնելն ա ծաղր, էն մնացածը հավայի թեմաներ են, կանցնեն, բայց էս կինոն մնալու ա:
    Իրան էն "դժբախտ երջանկություն" սերիալի միջի տուրիստական օֆիս գցողի դերը ավելի ա սազում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (25.01.2013), Արէա (25.01.2013)

  21. #29
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոնի էպոպեաները կարդալու ոչ ներվ ունեմ, ոչ ժամանակ, մի քանի լավ մեջբերում անեմ.

    Կարդացի Գարեգին Նժդեհի դերակատարի հարցազրույցն ու փշաքաղվեցի....
    Ցավում եմ, բայց, իսկը` սերիալի դերասան: Դերասանից նման գռեհիկ պահվածք չէի սպասում. «քննադատների գյամեր պետք է քաշել», «քննադատությունը դավաճանություն եւ սրբապղծություն է...», «հայոց պատմության դեմ է...» «քննադատներին հրավիրում եմ սահման, որն իրենց եղբայրենրի` թուրքերի եւ ադրբեջանցիների հետ հանդիպեն, տեսնեմ` ոնց են իրենց եղբայրներին դիմավորում...»: Չեմ հավատում, որ նման ներքնաշխարհով մարդը կարողանա դերը լավ խաղալ... Այ, խուլիգանի դեր, միգուցե, լավ խաղա: Ֆիլմը չեմ տեսել, ու առավել քան համոզվում եմ, որ մեծ հավանականությամբ` նայելու բան չէ միայն գլխավոր հերոսի դերակատարի ներքնաշխարհի ու մտահորիզոնի պատճառով: Եւ վերջինը. պետք չէ մանյովրել, թե մեծ հերոս Գարեգին Նժդեհին են քննադատում: Քննադատում են ֆիլմը, սցենարը, դերասանին ու նրա խաղը: Եթե Նժդեհի անվան տակ թաքնվող դերասանին չի կարելի քննադատել, ուրեմն չի կարելի քննադատել նաեւ այդ նույն անունի տակ թաքնվող, հայրենիքը կեղծող ու թալանող ՀՀԿ-ականին ու պաշտոնյային: Հետեւաբար, պետք չէ թաքնվել Նժդեհի թիկունքում ու պարտադրել, որ մարդիկ կարծիք չհայտնեն Նժդեհի անվան տակ թաքնվողների մասին:
    Աղբյուրը՝ Ստյոպա Սաֆարյան ( https://www.facebook.com/styopa.safa...86617424713006 )

    Լրիվ համաձայն եմ, Քեշիշյանն ու ֆիլմի մնացած կազմն ընդամենը փորձեր են անում իրենց արած ողորմելի աշխատանքը թաքցնել Նժդեհի անվան տակ:

    Խոսքն այս հարցազրույցի մասին է. http://www.1in.am/arm/armenia_arts_153061.html

    Ընդհանուր առմամբ, այս աղմուկի հետ կապված, Արտաշես Ալեքսանյանն աչքի է ընկնում խոսքով, որն, իմ կարծիքով, գռեհիկ է ու դեմագոգիայի անառողջ չափ է պարունակում: Էլ ի՞նչ սպասել մարդուց, ում համար Նժդեհը... «սեղանի գիրք» է:

    Իմ արձագանքն այսպես կոչված «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնության հայտարարությանը.
    Քեշիշյանի հանած էժանագին ու ապուշ ֆիլմը, որ միանշանակ քաղաքական պրոպագանդայի չհաջողված փորձ է. ահա իսկական ծաղրը Նժդեհի հիշատակի նկատմամբ: Ոչ ոք չի ծաղրում Նժդեհին, ծաղրում են Քեշիշյանի ֆիլմը: Ու «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը, կարծում եմ, հիանալի հասկանում է դա: Բայց արի ու տես՝ այս տակտիկան ծանոթ է: Ֆիլմի նկատմամբ դժգոհությունը վերանայել որպես վիրավորանք Նժդեհի նկատմամբ ու հասարակական/հայրենասիրական սենտիմենտն ուղղորդել դժգոհողների նկատմամբ: Կարծում եմ, սա գիտակցաբար արված քայլ է՝ ֆիլմը քաղաքացիական հանրության արդարացի դժգոհությունից պաշտպանելուն ուղղված: Չէի զարմանա, եթե պարզվեր, որ «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը նոր է հիմնադրվել կամ իրականում ընդհանրապես գոյություն չունի. ինտերնետային հասարակ որոնումը ցույց է տալիս, որ այս հայտարարությունն առաջին դեպքն է, որ նախաձեռնությունն աչքի է ընկնում: Հիշեցնում է «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն» խմբի հայտարարությունները, որոնք ուղղված էին Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի դեմ:

    Այնպես որ, մի քանի հարց «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությանը: Ո՞վ եք դուք: Քանի՞ անդամ ունեք: Ի՞նչ քաղաքական դիրքորոշում ունեք: Կատուներ սիրու՞մ եք: Ո՞րն է կյանքի, տիեզերքի ու ամեն ինչի պատասխանը: Գտե՞լ եք ձեզ այս կյանքում: Կարո՞ղ է պատահել, որ իրականում լրիվ դուք ոնց որ խառնում եք սաղ: Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Ազատիչի կերպարին հայկական ֆիլմերում:
    Մեկ էլ, տակներդ մի արեք, Նժդեհն այն մարդը չի, որ մի քանի դեմոտիվատորից, ինչպես դուք եք ասում, «նսեմանա»: Եթե համարում եք, որ Նժդեհը ծաղրից այդքան վախենում է, երևի նրան այդքան թույլ ու փխրուն սիմվոլ եք պատկերացնում: Բայց, ասենք, լռություն եք պահպանում, երբ լիքը մարդիկ Նժդեհի անունը շահարկում են, նամանավանդ նեոնացիստները, ու հասարակական անտիպատիա են ստեղծում նրա նկատմամբ՝ նույնն, ինչ ՍՍՀՄ-ում անում էին Ֆրիդրիխ Նիցշեի նկատմամբ: Նույնն, ինչ Նիցշեի գաղափարների նկատմամբ արեց Հիտլերը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.01.2013), Sagittarius (25.01.2013), Աթեիստ (25.01.2013), Ամպ (26.01.2013), Արէա (25.01.2013), Դավիթ (26.01.2013), մարդագայլուկ (14.04.2014), Մինա (27.01.2013), Ռուֆուս (25.01.2013), Տրիբուն (25.01.2013)

  23. #30
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, մի նորմալ ռեժիսոր չկա՞ր տային նորմալ նիկո նկարահաներ: Արդեն մի քանի առիթ եղել է համոզվելու, որ Հրաչ Քեշիշյանը լավ ֆիլմ նկարելու վարպետություն չունի: Թե կինոյի աշխարհում էլ է բոլոր տեղերի պես, այսինքն ծանոթով:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 17 հոգի. (0 անդամ և 17 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան Գարեգին Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.12.2016, 11:09
  2. Գարեգին Գևորգյան
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.02.2012, 21:14
  3. Արձակ. Նպատակի մասին... Գարեգին Նժդեհ
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 24.11.2010, 13:50
  4. Սիմպսոնները կինոյում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Կինո
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.08.2008, 17:37
  5. Իմ սիրած հերոսը
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 5
    Վերջինը: 23.03.2007, 19:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •