User Tag List

Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 181 հատից

Թեմա: Գարեգին Նժդեհ. ազգային հերոսը ժամանակակից հայ կինոյում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գարեգին Նժդեհ. ազգային հերոսը ժամանակակից հայ կինոյում

    Շուտով էկրաններին կհայտնվի "Գարեգին Նժդեհ" ֆիլմը: Հետաքրքիր կլինի իմանալ մարդկանց կարծիքը այդ ֆիլմի մասին: Իսկ առայժմ եկեք քննարկենք ֆիլմին անակնկալ կերպով "ընկերացած" մեկ այլ երևույթ.

    Գարեգին Նժդեհի անունը տեղի-անտեղի օգտագործելը չի արդարացնում հասարակության նման դրսևորումը. ռեժիսոր


    tert.am

    Չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որ Գարեգին Նժդեհին հերոս չի համարում, բայց եթե մի կուսակցություն շահարկում է Նժդեհի անունը՝ տեղի-անտեղի օգտագործելով, դա չի արդարացնում հասարակության նման դրսևորումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը, նկատի ունենալով «Գարեգին Նժդեհ» ֆիլմի շուրջ սոցիալական ցանցերում և, մասնավորապես, «Ֆեյսբուքում» ֆիլմի ակտիվ քննարկումներն ու «Я Гарегин Нжде» տեսանյութերը:


    «Նման տեսանյութերում ոչ թե ձեռ է առնվում կոնկրետ ֆիլմը, այլ դրսում նայում են և օտար լեզվով այդ բառերից երևում է, որ ինքը Գարեգին Նժդեհն է»,- ասաց նա և ավելացրեց, որ դա ևս ազգային հերոսներին նսեմացնելու միտում է:


    «Բոլորն իրենց ազգային արժեքները նսեմացնելու իրավունք են վերապահում: Անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել»,- նշեց նա:


    Արշակ Զաքարյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կայքերն էլ արդեն ակտիվորեն տարածում են այդ տեսանյութերը:


    «Տեսանյութերից մեկում ադրբեջանցի «դավայ դասվիդանիայի» հերոսը հայտարարում է՝ «Я Гарегин Нжде»: Հավանաբար թուրքերի գլխում նման միտք չէր կարող ծագել, ինչ մեր որոշ հայրենակիցները արեցին: Ստեղծողները հայեր են, կապնվեցի համապատասխան օրգանների հետ, հաստատեցին, որ հայեր են»,- ասաց նա:


    Ռեժիսոր Արշակ Զաքարյանը անարդարացի է համարում ֆիլմը քննադատել կամ գովել, քանի դեռ այն չի ցուցադրվել: «Հասկանում եմ, որ ոչ թե Նժդեհն է, այլ ֆիլմն է, դա Քեշիշյանի հետ է կապված, ես ինքս՝ որպես կինոգործիչ, կարծում եմ, որ ցանկացած մարդու գործ քննադատել պետք է նայելուց հետո: Բայց ժողովրդի մեջ մի կարծիք կա, որ բոլոր ֆիլմերը տրվում են Քեշիշյանին»,- ասաց նա ու հավելեց, որ սխալ է այն մոտեցումը, որ Նժդեհի կերպարը մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանը իրավունք չուներ այդ դերը ստանձնելու, քանի որ, սերիալներում բացասական դերեր է խաղացել։


    Սենց բաներ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 24.01.2013, 22:03:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2013), Ambrosine (27.01.2013), keyboard (25.01.2013), Malxas (24.01.2013), Sagittarius (24.01.2013), Tig (25.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան Գարեգին Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.12.2016, 11:09
  2. Գարեգին Գևորգյան
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.02.2012, 21:14
  3. Արձակ. Նպատակի մասին... Գարեգին Նժդեհ
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 24.11.2010, 13:50
  4. Սիմպսոնները կինոյում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Կինո
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.08.2008, 17:37
  5. Իմ սիրած հերոսը
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 5
    Վերջինը: 23.03.2007, 19:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •