User Tag List

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 180 հատից

Թեմա: Գարեգին Նժդեհ. ազգային հերոսը ժամանակակից հայ կինոյում

  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,892
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գարեգին Նժդեհ. ազգային հերոսը ժամանակակից հայ կինոյում

    Շուտով էկրաններին կհայտնվի "Գարեգին Նժդեհ" ֆիլմը: Հետաքրքիր կլինի իմանալ մարդկանց կարծիքը այդ ֆիլմի մասին: Իսկ առայժմ եկեք քննարկենք ֆիլմին անակնկալ կերպով "ընկերացած" մեկ այլ երևույթ.

    Գարեգին Նժդեհի անունը տեղի-անտեղի օգտագործելը չի արդարացնում հասարակության նման դրսևորումը. ռեժիսոր


    tert.am

    Չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որ Գարեգին Նժդեհին հերոս չի համարում, բայց եթե մի կուսակցություն շահարկում է Նժդեհի անունը՝ տեղի-անտեղի օգտագործելով, դա չի արդարացնում հասարակության նման դրսևորումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը, նկատի ունենալով «Գարեգին Նժդեհ» ֆիլմի շուրջ սոցիալական ցանցերում և, մասնավորապես, «Ֆեյսբուքում» ֆիլմի ակտիվ քննարկումներն ու «Я Гарегин Нжде» տեսանյութերը:


    «Նման տեսանյութերում ոչ թե ձեռ է առնվում կոնկրետ ֆիլմը, այլ դրսում նայում են և օտար լեզվով այդ բառերից երևում է, որ ինքը Գարեգին Նժդեհն է»,- ասաց նա և ավելացրեց, որ դա ևս ազգային հերոսներին նսեմացնելու միտում է:


    «Բոլորն իրենց ազգային արժեքները նսեմացնելու իրավունք են վերապահում: Անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել»,- նշեց նա:


    Արշակ Զաքարյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կայքերն էլ արդեն ակտիվորեն տարածում են այդ տեսանյութերը:


    «Տեսանյութերից մեկում ադրբեջանցի «դավայ դասվիդանիայի» հերոսը հայտարարում է՝ «Я Гарегин Нжде»: Հավանաբար թուրքերի գլխում նման միտք չէր կարող ծագել, ինչ մեր որոշ հայրենակիցները արեցին: Ստեղծողները հայեր են, կապնվեցի համապատասխան օրգանների հետ, հաստատեցին, որ հայեր են»,- ասաց նա:


    Ռեժիսոր Արշակ Զաքարյանը անարդարացի է համարում ֆիլմը քննադատել կամ գովել, քանի դեռ այն չի ցուցադրվել: «Հասկանում եմ, որ ոչ թե Նժդեհն է, այլ ֆիլմն է, դա Քեշիշյանի հետ է կապված, ես ինքս՝ որպես կինոգործիչ, կարծում եմ, որ ցանկացած մարդու գործ քննադատել պետք է նայելուց հետո: Բայց ժողովրդի մեջ մի կարծիք կա, որ բոլոր ֆիլմերը տրվում են Քեշիշյանին»,- ասաց նա ու հավելեց, որ սխալ է այն մոտեցումը, որ Նժդեհի կերպարը մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանը իրավունք չուներ այդ դերը ստանձնելու, քանի որ, սերիալներում բացասական դերեր է խաղացել։


    Սենց բաներ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 24.01.2013, 22:03:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2013), Ambrosine (27.01.2013), keyboard (25.01.2013), Malxas (24.01.2013), Sagittarius (24.01.2013), Tig (25.01.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,892
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեև դժվարությամբ, բայց փորձեմ ձևավորել մոտեցումս խնդրի վերաբերյալ: Նախ այն մասին, թե ինչու "դժվար"...

    Երբեմն կյանքում կան երևույթներ, որոնց նկատմամբ այն աստիճան ես սովոր մեկ, միատեսակ վերաբերմունք դրսևորել, որ ուղղակի չես պատկերացնում, որ այլ կերպ կարող է լինել: Տվյալ դեպքում էական չէ, թե այդ մեկ, միատեսակ վերաբերմունքը ճիշտ է, օբյեկտիվ ու հիմնավորված է, թե ոչ: Բայց Նժդեհի պարագայում գործնականում վստահ եմ, որ հիմնավորված է:

    Եվ այսպես, կա մի կերպար` Նժդեհ, կա մի արած գործ` Նժդեհի արած գործը, պարզ ու հասարակ մի գործ, որի արդյունքում պատմական Սյունիքի մի զգալի մասը, այսինքն Զանգեզուրը ոչ միայն հայաթափ չեղավ, այլև կազմեց այն ժամանակվա Հայաստանի ու կազմում է ներկայիս Հայաստանի մի մասը: Ավելորդ էլ է ասել, գործը մեղմ ասած կարևոր է, սրա մասին էլ երևի չարժե խորանալ:

    Եվ այսպես, ահա կա մի մարդ` ես, որ սովոր եմ մարդկանց մասին դատել ըստ իրենց գործերի: Կամ ես, կա Նժդեհը, կա իր գործը ու դա հերիք է, որ Նժդեհին ես, մեղմ ասած, անչափ հարգեմ ու նրան անչափ մեծ տեղ տամ մեր պատմության մեջ: Հիմա մոտենում եմ այն հարցին, թե ինչու է "դժվար"...

    Ահա, ուրեմն, երբ սովոր ես երևույթին միանշանակ մոտեցում ցուցաբերել և հանկարծ դեմ ես առնում դրա, այդ երևույթի կոպիտ ոտնահարման ու դրա ծաղրին... իրոք դժվար է միանգամից հասկանալ քեզ փոթորկող զգացումները: Պետք է փորփրես մեջդ որ հասկանաս քեզ փոթորկող բազմաշերտ զգացումների ողջ համաբույլը:

    Եվ այսպես (գրելով մտածում եմ) - առաջինը, որ մտքովդ անցնում է, փոթորկում է քեզ, դա զայրույթն է: Զայրանում ես երևի նրա համար, որ ոտնահարել են քեզ համար անչափ թանկ եղող մի երևույթ: Հետո փորձում ես հասկանալ նման բան "կրակած" անհատներին, իսկ սա արդեն մի քիչ ավելի դժվար է...

    Ովքեր են այն մարդիկ, որ իրենց թույլ են տվել նման կերպ ծաղրել մեր ազգի համար Զանգեզուրը պահած մարդուն? Արել են արդյոք այդ մարդիկ մեր ազգի համար Նժդեհի արածի գոնե 1.000-րդ մասը, որ իրավունք ունենան նման բան անելու: Անդրանիկը, նույնիսկ Անդրանիկի չափ էլ մեր ազգի համար արած մարդու մասշտաբի մարդը իրավունք չէր ունենա իրեն նման բան թույլ տար, թեև վստահ եմ, որ Անդրանիկի մտքի ծայրով էլ դա չէր անցնի:

    Ինչ ասեմ, երևի այս "գործի" հեղինակները նպատակ են դրել հարվածել Քեշիշյանին, գուցե սլաքն ուղղել են նաև ՀՀԿ-ի վրա, բայց չէր որ... ախր չէ որ սրանով ամենից առաջ նսեմացվում է հենց մեր ազգի հիմնարար արժեքներից մեկը, սրանով մենք արժեզրկում ենք հենց մեր ազգի համար հող պահած մարդուն - Քեշիշյանները կգան ու կգնան, իսկ նման հարձակումների հետքերը կարող են երկար մնալ...

    Չեմ ուզում մտածել, որ սա ինչ-որ մի մտածված գաղափարական դիվերսիա է: Ավելի շուտ սենց - քեշիշյանահհկական հարված նախատեսած մարդիկ իրենցից անկախ անհամեմատ ավելի մեծ արժեքների կպան: Չեմ ուզում ոչ-ոքի վիրավորել, չեմ ուզում ավել բաներ ասել, ուղղակի մի բան անելուց առաջ մտածել է պետք..., կուզենայի, որ այս մարդիկ մյուս անգամ ուղղակի մտածեն այսքան բան, առայժմ... այսքանը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2013), boooooooom (24.01.2013), shatboyov (25.01.2013), Մինա (27.01.2013)

  5. #3
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,163
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարեգին ՆԺդեհի կերպարն Ժամանակակից հասարակությանը /հատկապես եթե ցանկությունը կա նաև միջազգային հանդիսատեսին ներկայացնելու/ ներկայացնելուց պետք է շատ զգույշ մոտենալ. շատ հակասական կերպար ա:

    Ինքը իրա ժամանակի կերպար էր, ծայրահեղության հետևանք ու իրա էությամբ պարտադրված ծայրահեղություն: Որպես զուգահեռ, էսիմ, ինձ ինքը մի փոքր ավելի Չե Գեվարային է հիշեցնում: Դառը ու ծանր կերպար էր իրականում: ՈՒ հենց տենց էլ պետք է ներկայացվի, իրական, ոչ թե սև ու սպիտակի, բարի ու չարի, ասպետի ու դրագոնի պայքար, այլ հենց մի մարդու մեջ պայքար՝ ծայրահեղության կողմից անկյուն սեղմված մի մարդու պայքար, որը անձամբ ստիպված ծայրահեղություն է դառնում բալանսը վերականգնելու համար:

    Բայց իրա գաղափարոխուսությունը բառացի ժամանակակից սերունդին փոխանցելը այսօրվա աշխարհում ինքնակործանարար և վտանգավոր զբաղմունք է: Էտ գաղափարախոսության հիման վրա ոմանք Չե Գեվարաներ և Գարեգին Նժդեհներ են դառնում, ոմանք էլ Հիտլերներ և Ստալիներ: Ոչ առաջին խումբը, ոչ էլ մյուսը մասայական «արտադրության» համար չեն՝ շարքային քաղաքացու կերպար չեն:

    Իսկ հանրապետականները, հայ արծիվները, Նժդեհի կերպարը անխնա շահարկելը, վրից էլ Քեշիշյանը խոսում են մենակ մի բանի մասին՝ էլի *ա* մեջ են անելու:

    հ.գ. շատ կուզեմ էս թեմայի շուրջ իրար լսենք և հասկանանք. բարդ թեմա է:

    հ.գ. ավելացնեմ, որ «Նժդեհին ծաղրելու» Լիոնի ասած դեպքերի մասին տեղյակ չեմ, ստեղ նոր-նոր կարդում եմ, ֆիլմի մասին էլ մի անգամ, չեմ հիշում որտեղ էի կարդացել /երևի էլի ակումբում/: Ստեղ ուղղակի ներկայացրեցի Նժդեհին ժամանակակից սերնդին ներկայացնելու հետ կապված որոշ նրբություններ:
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 24.01.2013, 23:02:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.01.2013), ivy (25.01.2013), Lion (24.01.2013), Malxas (24.01.2013), Quyr Qery (27.01.2013), Rhayader (25.01.2013), Tig (25.01.2013), Ամպ (26.01.2013), մարդագայլուկ (14.04.2014), Ներսես_AM (25.01.2013), Տրիբուն (24.01.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,892
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յութուբում էդ այլանդակությունները լիքն են -

    http://www.youtube.com/results?searc....1.HXz59Fd3kx0
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #5
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,163
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Յութուբում էդ այլանդակությունները լիքն են -

    http://www.youtube.com/results?searc....1.HXz59Fd3kx0
    Լիոն, չսկսենցք իրար հետ «կռվել» ու տեղյակ չեմ ստեղծողները ինչ նպատակ են ունեցե, բայց ինձ վրա անտի-Նժդեհական տրամադրության կամ ծաղրանքի տպավորություն չթողեց: Դեռ ավելի մի տեսակ դզեց, գերթե բոլոր կերպարները դրական կերպարներ էին:

    Նույնն ա, ոնց որ սա՝



    Սպարտայի կամ Լիոնիդասի ծաղրանք համարվի: Մարդկանց ուղղակի էտ արտահայտությունը դուր ա եկել ու նոր սերնդի մեջ «ռասկրուտկա» են անում, ու ասեմ որ նման մեթոդը բավականին դրական էֆֆեկտ ա ունենում՝ իրանք ջահելիների համար մի տեսակ ավելի cool` զիլ են դառնում:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.01.2013), Quyr Qery (27.01.2013), VisTolog (25.01.2013), Աթեիստ (24.01.2013), Նաիրուհի (25.01.2013)

  10. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,892
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ ասեմ, ապեր, ինձ վրա շատ ծանր ու տգեղ տպավորություն թողեց...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,892
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Ռեժիսորը նշել է, որ թեև ինքը Հրաչ Քեշիշյանի կամ Արտաշես Ալեքսանյանի երկրպագուն չէ, սակայն իրեն իրավունք չի վերապահում քննադատել ֆիլմը կամ գովել:

    Զաքարյանի խոսքով՝ Հայաստանում սև PR-ի պես բան է տեղի ունենում: Հայտնի հոլովակում «Դավայ դոսվիդանյա»-ի հերոսը հայտարարում է, որ ինքը Գարեգին Նժդեհն է: Երևի թուրքերի գլխում այդքան խելք չէր լինի, որպեսզի կարողանային մեր ազգային հերոսին նման ձևով ձեռ առնել, կամ նույնն անել ինչ-որ կապիկի, մուլտհերոսի բերանով: Սա ուղղակի սարսափելի է», – նկատել է բանախոսը...


    Խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար ռեժիսորը ցուցադրել է հոլովակներն ու ընդգծել, որ ադրբեջանական գրեթե բոլոր կայքերը սկսել են տարածել դրանք:

    «Ստեղծողները հիմնականում հայեր են, ու քանի որ տենդենցը կա, թուրքերն էլ կառիթավորվեն ու ինչքան այլանդակ հնարավորություն կա, կօգտագործեն՝ մեր ազգի հերոսին նսեմացնելու, ու դա կանեն՝ օգտագործելով «Յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը», – ասել է Զաքարյանը:

    «Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Արթուր Պետրոսյանը տարածել է մի նկար, որտեղ ապահովիչի վրա «Մայր Հայաստանի» արձանն է ու հայկական դրոշը: Սա ամենևին կապ չունի ՀՀԿ-ի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի հետ, քանի որ ոչ ՀՀԿ-ն է սարքել «Մայր Հայաստանի» արձանը, ոչ ԲՀԿ-ն ու ոչ մի այլ կուսակցություն», – ասել է ռեժիսորը:


    «Սա կատարվում է օտար լեզվով, ու այստեղ գրված չէ հայերեն լեզվով ու մեր նշաններն են ու ոչ մի օտար մարդ չի հասկանա, որ այստեղ ապահով Հայաստանին են ձեռ առնում կամ ինչ-որ մեկին. այստեղ հասկանում են հայկական դրոշը, հայկական սուրբ արձաններից մեկը ու կարդում են հենց բառը», – ընդգծել է բանախոսը:


    http://www.epress.am/2013/01/24/«Յա-...-են-ա.html
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,070
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր մի հոգու հետ էլ խոսում էինք էս խոխմերից, ակնհայտ ա, որ խոխմն արվում ա ոչ թե Նժդեհի վրա, այլ «Я Га՛регин Нжде՛» արտահայտության, ու Նժդեհի անունը դեռ գրանցված ապրանքային նշան չի, որ արգելվի նրա անունն օգտագործել հումորների մեջ։ Սովետն էլ լիքը հերոսներ ուներ, բայց չեմ հիշում, որ մարդին վատ զգային Հունան Ավետիսյանի, Ճպլ Կատովսկու կամ Չապաևի մասին անեկդոտներից։ Իսկ ստեղ սկի մարդու մասին էլ չի, արտահայտության մասին ա, որի մեջ պարզապես կա իրա անունը։

    Աղմուկը համարում եմ փուչիկ, իսկ վիդեոների ճնշող մեծամասնությունը՝ հաջողված։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.01.2013), keyboard (25.01.2013), Quyr Qery (27.01.2013), Rammstein (25.01.2013), Rhayader (25.01.2013), VisTolog (25.01.2013), Նաիրուհի (25.01.2013), Տրիբուն (24.01.2013)

  14. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,892
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբունքորեն ճիշտ ես, Աթեիստ ջան, բայց հարվածն իրենից անկախ ոտնակոխ է անում հենց Նժդեհին, էդ ամենը տենց է ընկալվում, ուզում ես թե մի ուզի: Ու այն, որ մարդ պետք է լրացուցիչ ջանք գործադրի, որ սա չկապի Նժդեհի հետ, ինքին ասում է, որ ես ճիշտ եմ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #10
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    28
    Գրառումներ
    3,995
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցինիկություն են էտ սարքած վիդեոները: Ոչ տեղին արված «հումոր»:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.01.2013), Ambrosine (27.01.2013), Lion (24.01.2013)

  17. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,892
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտես, դրանց ճնշող մեծամասնությունը նույնիսկ ծիծաղելի էլ չէ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,892
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Հուլիվուդյան ֆիլմերից հատվածները, տարբեր նկարներն ու ծաղրանքով արտահայտությունները ընկալվում են ոչ թե ֆիլմի հանդեպ վատ վերաբերմունք, այլ անարգանք հայ ժողովրդի ու նրա հերոսների հանդեպ: Ընդունում եմ՝ գովազդն ամեն օր ամեն 5 րոպեն մեկ եթեր է գնում, ֆիլմի թրեյլերը այնքան էլ հաջող ընտրված կադրերից չի կազմվել, մասնավորապես ինձ համար դերասանական կազմից կան անձինք, որ, մեղմ ասած, իրենց խաղը, կարծում եմ, չի համապատասխանում այն կերպարին, որը պետք է կերտեին, բայց նորից եմ կրկնում՝ սա միայն ֆիլմը, իսկ որպես պատմական կերպար Գարեգին Նժդեհն ինձ համար այն բացառիկ հայերից է, ում պետք է մեծարել, նշել նրա անունը խորը հարգանքով, այլ ոչ թե տեղի-անտեղի անվանարկել... Եթե այդքան խելացի եք ու կարծում եք, կարող եք էլ ավելի լավ ֆիլմ նկարահանել, ուրեմն մի հապաղեք, սկսեք նկարահանել: Սպասում ենք...
    Ասածս էն ա, որ էդ «յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը ոչ թե ֆիլմն ա «գնահատում», այլ անվանազրկում ա մեծանուն ՀԱՅ-ին....


    http://blognews.am/arm/news/35424/ya...nun-hayin.html
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,224
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Արթուր Պետրոսյանը տարածել է մի նկար, որտեղ ապահովիչի վրա «Մայր Հայաստանի» արձանն է ու հայկական դրոշը: Սա ամենևին կապ չունի ՀՀԿ-ի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի հետ, քանի որ ոչ ՀՀԿ-ն է սարքել «Մայր Հայաստանի» արձանը, ոչ ԲՀԿ-ն ու ոչ մի այլ կուսակցություն», – ասել է ռեժիսորը:

    Էս ինչ լավն ա: Ափսոս իրա բուն նպատակին չի կարա ծառայի: Մենակ ՀՀԿ-ի գլխին քաշելու համար ա երևի պիտանի:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (25.01.2013), Quyr Qery (27.01.2013)

  21. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,224
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Հուլիվուդյան ֆիլմերից հատվածները, տարբեր նկարներն ու ծաղրանքով արտահայտությունները ընկալվում են ոչ թե ֆիլմի հանդեպ վատ վերաբերմունք, այլ անարգանք հայ ժողովրդի ու նրա հերոսների հանդեպ: Ընդունում եմ՝ գովազդն ամեն օր ամեն 5 րոպեն մեկ եթեր է գնում, ֆիլմի թրեյլերը այնքան էլ հաջող ընտրված կադրերից չի կազմվել, մասնավորապես ինձ համար դերասանական կազմից կան անձինք, որ, մեղմ ասած, իրենց խաղը, կարծում եմ, չի համապատասխանում այն կերպարին, որը պետք է կերտեին, բայց նորից եմ կրկնում՝ սա միայն ֆիլմը, իսկ որպես պատմական կերպար Գարեգին Նժդեհն ինձ համար այն բացառիկ հայերից է, ում պետք է մեծարել, նշել նրա անունը խորը հարգանքով, այլ ոչ թե տեղի-անտեղի անվանարկել... Եթե այդքան խելացի եք ու կարծում եք, կարող եք էլ ավելի լավ ֆիլմ նկարահանել, ուրեմն մի հապաղեք, սկսեք նկարահանել: Սպասում ենք...
    Ասածս էն ա, որ էդ «յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը ոչ թե ֆիլմն ա «գնահատում», այլ անվանազրկում ա մեծանուն ՀԱՅ-ին....


    http://blognews.am/arm/news/35424/ya...nun-hayin.html
    Լիոն ջան, էտ մեծ հային եթե էտքան սիրում ես, գնա Թոխմախի Մհերին ու Լֆիկ Սամոյին գլխից խփի: Ինձ թվում ա ավելի մեծ ծաղր Նժդեհի հասցեին քան իրանք են, չես կարա գտնես:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (25.01.2013), Quyr Qery (27.01.2013), Rammstein (25.01.2013), Աթեիստ (24.01.2013)

  23. #15
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,070
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավ գրած հոդված։

    http://www.tert.am/blog/?p=5714
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (25.01.2013)

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան Գարեգին Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.12.2016, 11:09
  2. Գարեգին Գևորգյան
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 26.02.2012, 21:14
  3. Արձակ. Նպատակի մասին... Գարեգին Նժդեհ
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 24.11.2010, 13:50
  4. Սիմպսոնները կինոյում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Կինո
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.08.2008, 17:37
  5. Իմ սիրած հերոսը
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 5
    Վերջինը: 23.03.2007, 19:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •