User Tag List

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 192 հատից

Թեմա: Թուրքական սերիալ, որը դիտում են աշխարհի 45-ից ավելի երկրներում:

  1. #1
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թուրքական սերիալ, որը դիտում են աշխարհի 45-ից ավելի երկրներում:

    Սերիալի անունը հայերեն թարգմանելուց "վախեցա" որ իմաստը ճիշտ չեմ թարգմանի, կխնդրեմ մոդերատորներին ճիշտ թարգմանության դեպքում փոխեն վերնագիրը սերիալի անունով:
    Սերիալը կոչվում է Великолепный век և ներկայացնում է 1520 ական թվականներին օսմանյան կայսրության Սուլեյման սուլթանի կառավարման տարիների պատմությունը:
    Բավականին հետաքրքիր է դիտելը, մանավանդ նրանց համար, ովքեր երբևե եղել են Ստամբուլում:
    Անկեղծ ասած, սերիալը իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց այն բանից հետո, երբ վերադարձա Ստամբուլից և դեռ տպավորությունների տակ էի ու հանկարծ նկտեցի այս սերիալը:
    Նկարահանված է 3 սեզոններ, ամեն մեկը բաժանված մասերի, առայժմ դեռ վերջին մասը չի նկարված, բայց կամաց-կամաց մոտենում է ավարտին:
    Բոլոր նրանց ովքեր հետաքրքրված են պատմությամբ, կարող են դիտել կամ եթե դիտել են քննարկենք:






    Թուրքերեն իմացողների համար կա առանց թարգմանության, ես դպրոցական տարիներիս անցել էի թուրքերեն, նայեցի թուրքերենով, բավականին բացվեց թուրքերենս:

    Սերիալը կինեմատոգրաֆի գլուխգործոց չէ, չի պարունակում գժական սպեցէֆեկտներ, բայց պատմությունը դուրս եկավ:

    Ռուսական թարգմանությամբ այստեղ ինչպես նաև այստեղ

    Խնդրում եմ ինձ ազգի դավաճանության մեջ չմեղադրել, բայց բավականին կարծիքս փոխվեց օսմանյան կայսրության մասին:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (12.08.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ ինչ փոխվեց մինչև ուղն ու ծուծը արյունի մեջ թաղված այդ կայսրության մասին մասին մեջդ, ապեր??
    Վերջին խմբագրող՝ Lion: 23.01.2013, 20:46:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (23.01.2013), Malxas (23.01.2013), Ափրիկյան (21.08.2014)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքերեն իմացողների համար կա առանց թարգմանության, ես դպրոցական տարիներիս անցել էի թուրքերեն, նայեցի թուրքերենով, բավականին բացվեց թուրքերենս:
    Հա էս մասը, սեփական փորձիցս կարող եմ հաստատել: Կուրսեցիներիս մոտ Muhteşem yüzyıl-ը ահավոր մասսայական ա, բայց ես 25-րդ սերիայից հետո էլ չեմ նայել: Հատկանշական ա, վարչապետ Էրդողանը պատմական մասի հետ ընդհանրապես համաձայն չի ու պնդում ա, որ իրանք նման սուլթան Սուլեյման չեն ճանաչում:



    Էրդողանի ու սերյալի հարաբերություններին Նոր տարվա կողմերը Times-ն էր անդրադարձել:

    Հ.Գ. Վերնագիրը ոնց ասես թարգմանում են հայկական մամուլում, հիմնականում՝ «Հրաշալի հարյուրամյակ/Հոյակապ դար»:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (23.01.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Իրենց արշավանքների ժամանակ օսմանյան զորքերը թալանում էին և այրում, ոչնչացնում անզեն բնակչությանը, հսկայական քանակությամբ մարդկանց գերի էին տանում, ապա վաճառում որպես ստրուկներ: Նրանք կործանում և ավերում էին շատ քաղաքներ, ամբողջ գավառներ և մարզեր, կազմակերպում էին նվաճված երկրների բնակչության մասսայական կոտորածներ: Թուրքական զորքերի արշավանքներն ու ասպատակումներն ուղեկցվում էին չտեսնված ավերումներով ու գազանություններով: Զավթիչների հորդաները գործում էին հրով ու սրով, զարհուրելի մոլեգնությամբ և դաժանությամբ",- սա հայտնի պատմաբան Ներսիսյանի նկարագրությունից է:

    Իսկ ահա թե ինչ են ասում է հենց իրենց` թուրքերի, մասին իրենց իսկ պատմիչ Փեչևին. "Մեր զորքը քանդեց ու ավերեց գյուղերը, իսկ շինությունները ոչնչացվեցին և հողին հավասարեցվեցին: Երևանում մերոնք ամեն ինչ կրակի տվեցին, այրեցին ու հողին հավասարեցրին, իսկ Նախիջևանում այն աստիճան քանդեցին և ավերեցին բոլոր գյուղերն ու ավանները, դաշտերը և շինությունները, որ շինության ու կենդանության հետք անգամ չմնաց":

    Հաստատ փայլուն դարաշրջան էր, խոսք չկա, փայլուն` ...թուրքական չափանիշներով...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (23.01.2013), Ափրիկյան (21.08.2014)

  9. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ինչ փոխվեց մեջդ մինչև ուղն ու ծուծը արյունի մեջ թաղված այդ կայսրության մասին մասին մեջդ, ապեր??

    Տողերիդ մեջ ատելություն կա ապ, բայց արյունի մեջ թաղված է եղել նաև Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծ թագավորը վերջապես, եթե էդ տրամաբանությունը առաջ տանենք:
    Նշվածս երեք "աշխարհակալներն" էլ ունեցել են նույն նպատակը, ինչ ունեցելա Սուլեյման սուլթանը իրա կառավարման տարիներին տիրանալ աշխարհին: Բավականին նորմալ ցանկություն ա կայսրության ղեկավարի համար իմ կարծիքով:
    Հատկանշականա էն, որ սուլթանը գրավելով բազում պետություններ, ինչպիսիք են Հունգարյան և այլն, տեղի բնակիչներին չի կոտորել, եկեղեցիներ չի քանեդլ, հավատափոխության պարտադրանք չի դրել, համենայնդեպս էդպես ա ֆիլմում նկարագրված:
    Ավելի հատկանշականա էն, որ անգլիայի դեսպանը թագավորին նամակա գրում, որում թագավորին ասում ա, որ պետք ա օրինակ վերցնել օսմանյան կայսրության դատական համակարգից:
    Ավելի հատկանշականա էն, որ թուրքը մտնում ա ռուսի խանութ ու պատռում ա Քրիստոսի նկարը, ռուսը դիմում ա դատարան, իսկ դատավորը` նուն մուսուլմանին, ով այլահավատներին неверный ա անվանում, բացատրում ա, որ Ստամբուլը գրաված ու հիմնած կայսրը, պատգամել ու հրամայել է, որ այլահավատներին երբեք չնեղացնեն ու չստորացնեն, որ նրանք ազատ են իրենց հավատքում ու դավանանքում ու դա եղելա դեռ էն ժամանակ, երբ մարդու իրավունքներ տերմինը սկի շանս չուներ գործածվելու:
    Գուցե ֆիլմում չափազանցված ա, դու պատմաբան ես,ինձանից հազար անգամ լավ կիմանաս, բայց դե չեմ կարծում, որ նկարագրված ամենը սուտ է:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.03.2013), Տրիբուն (23.01.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Էրդողանը ճիշտ է ասում, թե ինքը հեռուստասերիալում ներկայացված սուլթաններին չի ճանաչում։ Իրոք, սուլթանները հեռուստասերիալներում ներկայացվածի պես անմեղ չէին։ Բոլորն էլ հայրասպան, որդեսպան, եղբայրասպան սուլթաններ են եղել։ Ոչ մի սուլթան իր գնացած երկրում բացի արյունից, արտասուքից եւ ավերումներից բացի ոչ մի ժառանգություն չի թողել։

    Օրինակ՝ Էրդողանի նշած նախնին՝ սուլթան Սուլեյմանը խեղդել է իր 2 որդիների եւ թոռներին։ Արի ու հպարտացիր։ Բացի այդ, սպանել է իր իշխաններին ու 2 վեզիրներին։

    Սուլեյմանը, որով հպարտանում է Էրդողանը, բացառություն չէ։ Օսմանյան կայսրությունում բացառություն կլիներ եթե սուլթանն իր մահով մահանար կամ չսպաներ մեկ այլ ազգականի։ Իսկ այդ բացառությունը երբեք տեղի չունեցավ։

    Օսմանյան կայսրության հիմնադիր Օսմանը իշխանությունը վերցնելու համար առաջին գործը որ արեց՝ սպանեց մորեղբորը՝ Դյունդարին։

    Օրինակ՝ Էրդողանի կողմից շատ գովասանքների արժանացած եւ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաքը՝ Կոնստանդնուպոլիսը զավթած սուլթան Մեհմեդը առանց խղճի խայթ զգալու սպանեց իր 2 տարեկան եղբորը, որ հանկարծ նա հետագայում իրենից գահը չխլի։ Մեհմեդը ջախջախել է նաեւ իր 2 մեծ վեզիրների գլուխները։

    Իսկ Մուրադ 3-րդն իրար հետեւից խեղդեց իր 5 եղբայրներին։ Նա իր անթիվ կանանցից, որոնցից ոչ մեկը թուրք չի եղել, ունեցել է 110 երեխա։ Միթե՞ այդ երեխաներին ձիու վրա նստած էր ստեղծում։

    Եղբայրներին սպանելու քանակով Մուրադ 3-րդի ռեկորդը ձեռքից վերցրեց Մեհմեդ 3-րդը՝ 8 տարվա մեջ սպանելով 19 եղբայներին եւ իր երեխային։ Մի մասին կացնով էր սպանել տալիս, մի մասին՝ թունավորում, մյուսին գցում պարկի մեջ եւ նետում Մարմարա ծովը։

    Մեկ այլ օրինակ՝ Էրդողանի գովելի Օսման 2-րդի առաջին գործը գահին բարձրանալուց հետո եղավ խեղդել եղբորը, սակայն մի քանի տարի անց իրեն էլ վայր գցեցին։ Նրան բռնաբարեցին եւ սպանեցին ենիչերիները։

    Օրինակ՝ Մուրադ 4-րդը երբ բարձրացավ օսմանյան գահին, 11 տարեկան էր։ Չբավարարվելով 3 եղբայներին սպանելով, նա նոր ռեկորդ է սահմանել՝ սպանելով 6 մեծ վեզիրների։

    Էրդողանի սիրելի արյունոտ ու փառավոր սուլթաններից վեջին օրինակը բերեմ։ Մահմուդ 2-րդը 23 տարեկանում պարտադրված գահին նստեց, քանի որ պալատում տղա միայն նա եւ նրա եղբայրն էին մնացել։ Մահմուդ 2-րդի առաջին գործը եղավ իր եղբոր գլուխը թռցնելը։ Չգիտենք, թե նա Էրդողանի ասած 30 տարին ձիու վրա է անցկացրե՞լ, թե՞ պալատում, բայց 18 կնոջից ունեցել է 44 երեխա։ Իսկ այդքան երեխա ինչպե՞ս ունենալ ձիու վրա նստած։

    Մահմուդ 2-րդն արյան մեջ ճնշեց ենիչերիների խռովությունը։ Նա զորանոցներում այրեց ենիչերիներին, հրապարակում կտրեց նրանց գլուխները։ Արյունոտ արշավանքներ իրականացրեց Բալկաններ։

    Ահա, այն ամենը, ինչով հպարտանում է Էրդողանը՝ արյուն, արցունք, բռնազավթում, թալան, ստրկություն, կոտորած, բռնաբարություն, պալատական խարդավանքներ։

    Եւ չպետք է մոռանալ, որ Բալկաններում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում մայրերն իրենց երեխաներին վախեցնելու համար օգտագործում են. «թուրքերը գալիս են» արտահայտությունը։




    Դրանք մարդ չեն եղել, ժողովուրդ, ես լրիվ լուրջ եմ ասում: Հա, մարդու ֆիզիոլոգիան են ունեցել, բայց մարդ չեն եղել - մարդիկ իրենց տենց չեն պահում, իսկ այդ սերիալն էլ ծաղր է ու պրոթուրքական պիառ - մենակ վերնագիրն ինչ ասես արժե
    Վերջին խմբագրող՝ Lion: 23.01.2013, 21:01:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.01.2013), keyboard (23.01.2013), Malxas (23.01.2013), Marduk (25.08.2014), shatboyov (23.01.2013), Արէա (24.01.2013), Ափրիկյան (21.08.2014), Մինա (23.01.2013)

  13. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    "Իրենց արշավանքների ժամանակ օսմանյան զորքերը թալանում էին և այրում, ոչնչացնում անզեն բնակչությանը, հսկայական քանակությամբ մարդկանց գերի էին տանում, ապա վաճառում որպես ստրուկներ: Նրանք կործանում և ավերում էին շատ քաղաքներ, ամբողջ գավառներ և մարզեր, կազմակերպում էին նվաճված երկրների բնակչության մասսայական կոտորածներ: Թուրքական զորքերի արշավանքներն ու ասպատակումներն ուղեկցվում էին չտեսնված ավերումներով ու գազանություններով: Զավթիչների հորդաները գործում էին հրով ու սրով, զարհուրելի մոլեգնությամբ և դաժանությամբ",- սա հայտնի պատմաբան Ներսիսյանի նկարագրությունից է:

    Իսկ ահա թե ինչ են ասում է հենց իրենց` թուրքերի, մասին իրենց իսկ պատմիչ Փեչևին. "Մեր զորքը քանդեց ու ավերեց գյուղերը, իսկ շինությունները ոչնչացվեցին և հողին հավասարեցվեցին: Երևանում մերոնք ամեն ինչ կրակի տվեցին, այրեցին ու հողին հավասարեցրին, իսկ Նախիջևանում այն աստիճան քանդեցին և ավերեցին բոլոր գյուղերն ու ավանները, դաշտերը և շինությունները, որ շինության ու կենդանության հետք անգամ չմնաց":

    Հաստատ փայլուն դարաշրջան էր, խոսք չկա, փայլուն` ...թուրքական չափանիշներով...
    Ապ, ես քո հետ էդ հարցով չեմ վիճի, ես պատմությունից բավական հեռու եմ, բայց էս գրածիդ մի բանով կպատասխանեմ:
    Սերիալում կա դրվագ, որտեղ ենիչարները ապստամբում են սուլթանի դեմ ու հենց նույն ենիչարները սկսում են այրել ու ոչնչացնել Ստամբուլը, շուկան ու խախաղ բնակչությանը:
    Նրանք դա անում են իբր սուլթանի անուշադրությունից իրենց նկատմամբ սուլթանից պահանջելով աշխատավարձի բարձրացում և նոր արշավանքներ:
    Եթե զորքը սեփական ժողովրդին ա պատրաստ կոտորել,բնականա, որ կկոտորի նաև մյուս երկրների բնակիչներին, իհարկե ճիշտ ես, արյունը շատ ա, բայց էն, որ սուլթանը դրան դեմ ա եղել կարծում եմ սուտ չի:

  14. #8
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Утром – яичница, днем – яичница, ночью – омлет!
    Լավ էլի,էդ թուրքական սերիալներից արդեն չգիտեմ ուր փախնեմ:Առավոտվանից իրիկուն Հունաստանի ամենամեծ ալիքները նեյնիմ նեյնիմ են անում:Ոչ մի հաղորդում չեմ փորձում նայել,որ նույնիսկ գովազդներին դրանց լսեու տհաճությունից խուսափեմ,հիմա էլ` Դարում:Ես էս դարդին չեմ դիմանա ,լրիվ լուրջ եմ ասում:

    Հ.գ. օտար լեզվով արտահայտության համար զգուշացման սարսափից թարգմանեմ վերը մեջբերածս`առավոտ կանուխ `ձվածեղ,ճաշին`ձվածեղ,գիշերն էլ `Համլետ!
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  15. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Տողերիդ մեջ ատելություն կա ապ, բայց արյունի մեջ թաղված է եղել նաև Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծ թագավորը վերջապես, եթե էդ տրամաբանությունը առաջ տանենք:
    Ապեր, արի մի համեմատիր, հա? Թե չէ կխնդրեմ օրինակներ բերել, որ նույնացնես ասենք Տիկոյին ու Ալիկին ցանկացած թուրքական սուլթանի հետ: Հա, ատելություն կա: Ես ատում եմ թուրքերին, էդ իմ մեջս խրոնիկա, արյանս մեջա նստած: Երբ ես կարդում եմ Մեծ Եղեռնին նվիրված գրականություն, զգում, պատկերացնում եմ այդ ամենը, ուղեղս կանգ է առնում, ամեն ինչ լռում է մեջս` մնում է մի բան - ատելություն: Դրանց ճզմել է պետք, տառականների նման, դրանք մարդ կոչվելու իրավունք չունեն: Ըհը, սենց բաներ, ու մտածեք իմ մասին ինչ ուզում եք...

    Հատկանշականա էն, որ սուլթանը գրավելով բազում պետություններ, ինչպիսիք են Հունգարյան և այլն, տեղի բնակիչներին չի կոտորել, եկեղեցիներ չի քանեդլ, հավատափոխության պարտադրանք չի դրել, համենայնդեպս էդպես ա ֆիլմում նկարագրված:
    Լուրջ? Հաաա, դե եթե ֆիլմում այդպես է, ապա հաստատ իրականում այդպես էլ եղել

    Ավելի հատկանշականա էն, որ անգլիայի դեսպանը թագավորին նամակա գրում, որում թագավորին ասում ա, որ պետք ա օրինակ վերցնել օսմանյան կայսրության դատական համակարգից:
    Իհարկեե - ով էին բուրժուական հասարակարգ մուտք գործած անգլիացիք, որ իրենց դատական համակարգը ավելի լավը լիներ արխաիկ դարաշրջանում գտնվող Օսմանյան դատական համակարգից

    Գուցե ֆիլմում չափազանցված ա, դու պատմաբան ես,ինձանից հազար անգամ լավ կիմանաս, բայց դե չեմ կարծում, որ նկարագրված ամենը սուտ է:
    Էհհ, ախպերս, սենց ֆիլմերը հենց քո նման լսարանին էլ հասցեագրված են...

    Եթե զորքը սեփական ժողովրդին ա պատրաստ կոտորել,բնականա, որ կկոտորի նաև մյուս երկրների բնակիչներին, իհարկե ճիշտ ես, արյունը շատ ա, բայց էն, որ սուլթանը դրան դեմ ա եղել կարծում եմ սուտ չի:
    Ախր էլի մեր, հայկական չափանիշներով էս դատում: Ինչ զորք ու սեփական ժողովուրդ???!! Էդ հայի համարա զինվորը ԻՐ ԶԱՎԱԿԸ, իսկ զինվորի համար էլ ժողովուրդը ԻՐ ՀԱՅՐԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԵՐԸ: Անտոհմ, անսկիզբ ու անվերջ ենիչերիից ինչ պահանջես?? Ասել էլն է ավելորդ: Ու վերջոմ սենց մի մանր դետալ - ենիչերին իրավունք ուներ, լուրջ եմ ասում, իր թուրը սրելուց հետո դուրս գալ Ստամբուլի փողոց ու դրա սրությունը փորձել առաջին իսկ պատահած քրիստոնյաի վզի վրա - էդ քրիստոնյան կարողա սերիալով հիացած ցանկացած քրիստոնյան լինել, էս մասին չգիես ինչու ոչ-ոք չի մտածում...
    Վերջին խմբագրող՝ Lion: 23.01.2013, 21:03:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.01.2013), keyboard (23.01.2013), Malxas (23.01.2013), Ափրիկյան (21.08.2014), Մինա (23.01.2013)

  17. #10
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Утром – яичница, днем – яичница, ночью – омлет!
    Լավ էլի,էդ թուրքական սերիալներից արդեն չգիտեմ ուր փախնեմ:Առավոտվանից իրիկուն Հունաստանի ամենամեծ ալիքները նեյնիմ նեյնիմ են անում:Ոչ մի հաղորդում չեմ փորձում նայել,որ նույնիսկ գովազդներին դրանց լսեու տհաճությունից խուսափեմ,հիմա էլ` Դարում:Ես էս դարդին չեմ դիմանա ,լրիվ լուրջ եմ ասում:

    Հ.գ. օտար լեզվով արտահայտության համար զգուշացման սարսափից թարգմանեմ վերը մեջբերածս`առավոտ կանուխ `ձվածեղ,ճաշին`ձվածեղ,գիշերն էլ `Համլետ!

    Բժշկի դիմի հնգստացնող հաբեր կնշանակի, մեկ էլ զգուշ շաքարդ չբարձրանա

    Հ.Գ. Ես թեման հատուկ ստեղծել եմ, որ դու չդիմանաս
    Վերջին խմբագրող՝ keyboard: 23.01.2013, 21:13:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.03.2013), Տրիբուն (23.01.2013)

  19. #11
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, արի մի համեմատիր, հա? Թե չէ կխնդրեմ օրինակներ բերել, որ նույնացնես ասենք Տիկոյին ու Ալիկին ցանկացած թուրքական սուլթանի հետ: Հա, ատելություն կա: Ես ատում եմ թուրքերին, էդ իմ մեջս խրոնիկա, արյանս մեջա նստած: Երբ ես կարդում եմ Մեծ Եղեռնին նվիրված գրականություն, զգում, պատկերացնում եմ այդ ամենը, ուղեղս կանգ է առնում, ամեն ինչ լռում է մեջս` մնում է մի բան - ատելություն: Դրանց ճզմել է պետք, տառականների նման, դրանք մարդ կոչվելու իրավունք չունեն: Ըհը, սենց բաներ, ու մտածեք իմ մասին ինչ ուզում եք...

    Լուրջ? Հաաա, դե եթե ֆիլմում այդպես է, ապա հաստատ իրականում այդպես էլ եղել

    Իհարկեե - ով էին բուրժուական հասարակարգ մուտք գործած անգլիացիք, որ իրենց դատական համակարգը ավելի լավը լիներ արխաիկ դարաշրջանում գտնվող Օսմանյան դատական համակարգից

    Էհհ, ախպերս, սենց ֆիլմերը հենց քո նման լսարանին էլ հասցեագրված են...

    Ախր էլի մեր, հայկական չափանիշներով էս դատում: Ինչ զորք ու սեփական ժողովուրդ???!! Էդ հայի համարա զինվորը ԻՐ ԶԱՎԱԿԸ, իսկ զինվորի համար էլ ժողովուրդը ԻՐ ՀԱՅՐԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԵՐԸ: Անտոհմ, անսկիզբ ու անվերջ ենիչերիից ինչ պահանջես?? Ասել էլն է ավելորդ: Ու վերջոմ սենց մի մանր դետալ - ենիչերին իրավունք ուներ, լուրջ եմ ասում, իր թուրը սրելուց հետո դուրս գալ Ստամբուլի փողոց ու դրա սրությունը փորձել առաջին իսկ պատահած քրիստոնյաի վզի վրա - էդ քրիստոնյան կարողա սերիալով հիացած ցանկացած քրիստոնյան լինել, էս մասին չգիես ինչու ոչ-ոք չի մտածում...
    Ապ, իմ նման լսարանը չգիտեմ, մենակ էն կասեմ, որ քո մոտ ատելություն ա, իմ մոտ` հետաքրքրություն:
    Ես չգովացի ու չմեծարեցի սուլթանին ուղղակի զարմանքս արտահայտեցի, այո նաև մի պահ հավատացի, որ այդպես էլ եղել է: Ես էլ դու էլ փաստեր բերել չենք կարող, դու քո աղբյուրներով ճիշտ ես, ես էլ սերիալն եմ համարում աղբյուր, հիմա ի՞նչ:
    Հարցը էն չի, թե ով ինչքան ա կոտորել, հարցն էնա թե ինչ ձև ա դա ներկայացվում

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (23.01.2013)

  21. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց, ապեր, չհսակացա - դու էդ սերիալը պատմական աղբյուր ես համարում

    Իմ մոտելա հետաքրքրություն, հավատա: Ու դժվար թե քեզ ծանոթ մարդկանց մեջ գտնվի մեկը, ով կարողանա ինձնից շատ ու հետաքրքիր պատմել քեզ և ենիչերիների, և Օսմանյան սուլթանության մասին: Հետաքրքրվել եմ ավելի քան տաս տարի առաջ ու մինչև հիմա էլ հետաքրքրված եմ:

    Բայց էդ բժկի հետաքրքրությունա, որ ուսումանսիրումա բացիլը, ախտը, մարդկային տականքը` դրա բնույթը լավ հասկանալու ու դրա դեմ պայքարելու միջոցները հասկանալու ու մշակելու համար...
    Վերջին խմբագրող՝ Lion: 23.01.2013, 21:16:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.01.2013), Ափրիկյան (21.08.2014), Մինա (23.01.2013)

  23. #13
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց, ապեր, չհսակացա - դու էդ սերիալը պատմական աղբյուր ես համարում

    Իմ մոտելա հետաքրքրություն, հավատա: Ու դժվար թե քեզ ծանոթ մարդկանց մեջ գտնվի մեկը, ով կարողանա ինձնից շատ ու հետաքրքիր պատմել քեզ և ենիչերիների, և Օսմանյան սուլթանության մասին: Հետաքրքրվել եմ ավելի քան տաս տարի առաջ ու մինչև հիմա էլ հետաքրքրված եմ:

    Բայց էդ բժկի հետաքրքրությունա, որ ուսումանսիրումա բացիլը, ախտը, մարդկային տականքը` դրա բնույթը լավ հասկանալու ու դրա դեմ պայքարելու միջոցները հասկանալու ու մշակելու համար...
    Ապ, դու ինձ կբացատրե՞ս ու հիմնավորես, ինչու ա կոնկրետ ինչ որ մեկը համարում պատմիչ ու իրա գրածը պատմական աղբյուր: Ինչով դու կարաս ինձ համոզես, որ Եղիշեն Հայոց պատմությունը իրա սրտի ուզածով ու երևակայությանը զոռ տալով չի գրել: Ուշադիր կլսեմ:
    Քո տեսակետը ես իմացա, շնորհակալ եմ, ինչևե, չշեղվենք թեմայից, քննարկում ենք սերալը, իմ ու քո պատկերացումները ենիչերների ու թուրքերի մաիսն տա Աստված ռեալ հանդիպման ժամանակ կքննարեկնք:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (10.03.2013)

  25. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    keyboard ջան, դու զում ես, որ ես քեզ բացատրեմ, թե ինչու է դեպքերի ժամանակակից պատմիչ Եղիշեի գրածի Վարդանանց պատերազմի մասին պատմական աղբյուր, իսկ XXI դարի ռուս-թուրքական սերիալը XVI դարի Թուրքիայի մասին ոչ պատմական աղբյուր??

    Իսկ ընդհանրապես ասեմ, որ պատմությունը, որպես գիտություն, իրականում ավելի բարդ մի բան է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ընենց չի, որ ով ինչ գրեց, դրան հավատում եմ կամ էլ` ով կարողացավ պատմական երկ կարդալ, դառնում է պատմաբան: Պատմություն կոչվող գիտությունն ունի իր մեթոդիկան` իր ուսումնասիրման առարկան կազմող երևույթը հասկանալուն ուղղված գործիքների ամբողջությունը, որն անչափ բազմազան է` սկսած ընդհանուր-հասարակականներից և վերջացրած նեղ կամ ոչ հումանիտարներով: Աղբյուրները դիտարկվում են ամբողջության մեջ, քննարկվում են նշածս մեթոդիկայի ողջ բազայի կիրառմամբ, զտվում են տրամաբանական սխեմաների կիրառմամբ և միայնդ րա արդյունքում է հնարավոր գալ եզրակացության, որը հնարավորինս ճիշտ կարտահայտի անցած-գնացած իրականությունը...

    Հա, եթե ուզում եք գեղեցիկ հեքիաթ կարդալ ինտրիգների մասին, նայեք էդ սերիալը, հավատացեք, որ խեղճ Թուրքիան իրոք այդպիսին է եղել, որ իրանք, եթե սպանել էլ էն, ապա լաց լինելով ու լիքը խղճի խայթ զգալով, սպանել են, քանի որ... այլ ելք չի եղել Հավատացեք էդ հեքիաթներին, գուցե սկսեք սիրել էլ թուրքերին, ուղղակի ափսոս, որ էդ դեպքում ձեր ինքնապաշտպանական գլխավոր բնազդներից մեկը կթուլանա, իսկ դա, երբ ապրում ես թուրքերի կողքը, վերջի սկիզբն է...

    Ի դեպ, եթե ուզում եք ինտրիգներով լիքը հեքիաթ նայեք, դիտեք "Կրակի և Հրո" երգը - ավելի որակով է, հավատացեք
    Վերջին խմբագրող՝ Lion: 23.01.2013, 21:31:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (23.01.2013), Ափրիկյան (21.08.2014), Մինա (23.01.2013)

  27. #15
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    54
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժշկի դիմի հնգստացնող հաբեր կնշանակի, մեկ էլ զգուշ շաքարդ չբարձրանա

    Հ.Գ. Ես թեման հատուկ ստեղծել եմ, որ դու չդիմանաս
    -----------------------------------------------------------------------
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 13
    Վերջինը: 12.02.2014, 12:30
  2. Ի՞նչ մուլտեր են դիտում մեր երեխաները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 30.01.2013, 20:45
  3. Նկարի նախնական դիտում JS-ով
    Հեղինակ՝ shooter, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.10.2010, 19:34
  4. Ֆիլմային պլագիատը երրորդ աշխարհի երկրներում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.02.2010, 01:29
  5. Հայաստանն ու աշխարհը դիտում են Ա1+
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 24.06.2008, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •