Մալխաս ջան, արի տարանջատենք պրոպագանդան չարգելելուց։ Առաջինին ես էլ եմ դեմ, կինոփառատոնի թեման վկա։ Բայց եթե մեկը ուզում է կինոն ճարել նայել, թող նայի։ Դա արգելելը արդեն հակառակ ազդեցությունն է ունենում, Սովետի օրինակը վկա։
Վերջին խմբագրող՝ Malxas: 24.01.2013, 00:26:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Աաաա, դե ստիպում եք էլի ես թեմայում թեմայից դուրս գրեմ:
Մի քանի օր առաջ ընկերներիս հետ /հիմնականում գերմանացիներ էին, համենայն դեպս միակ հայը ես էի/ քաղաքի գլխավոր կայարանի դիմաց երեկոյան կանգնած էինք: Հետներիս աղջիկները զուգվել զարդարվել էին, փարթի էինք գնում:
Մեկ էլ մեզնից մոտ մի տաս մետր էն կողմ երկու տղա հայտնվան. hardcore քյառթ, բայց քյառթի գերմանական տեսակը /ստեղ դրանց ասի են ասում ու հիմնականում դրանք թուրքերն են/՝ քաշած ունքերով, երաժշտությունը մինչև վերջ քոքած հեռախոսով, adidas+D&G+BOSS համադրությամբ շորերով:
Սրանք երևի մի քիչ խմած էին, նաստիռնի մեր աղջիկներին էին շոռում: Ես էլ էի մի թեթև արդեն խմած, մեջս «հայկական թասիբը» արթնացավ՝ ասի սրանց հայացքով ճնշեմ:Մեկ էլ ականջ դրի, հեռախոսի երաժշտությունը հայերեն էր՝ ռաբիզ, Արտաշ-Մարտաշ չգիտեմ. մի խոսքով ցանկացած ոչ հայի համար թուրքական երաժշտության տպավորություն էր թողում, ինձ մոտ էլ սկզբից թողեց:
Հավանաբար, որ խմած էի, չկարողացա այդ փաստը անարձագանք թողել /ասա խի ձեն հանեցի/՝
- Հա՞յ ես,- համարյա գոռալով հարցրի,
- Հա, բա դու՞- ապուշ հարց,
- Ապեր, որ հայերեն եմ խոսում ուրեմն հայ եմ:
Վա՜յ, բա՜յ, չարը տանեմ... սկսվեց ավանդական ռիտուալը: Երկրորդը հայերեն խոսալ չգիտեր, Ռուսաստանի հայ էր՝
- Ազերբաջանու մամու եբ...- երևի ուզում էր ասեր ես էլ եմ հայ:
Աղջիկներին ավելի մոտիկից տեսան, էս ռուսաստանցի հայս ավելի ղզղնեց՝ աղջիկների թիկունքից «հու՜ հա» անհասկանալի հնչյուններով ծանոթության փորձեր էր անում: «Ապեր, հոյ-հեյ, ֆոոու, մեր հետ են»... ու սենց մի քանի րոպե չգիտեմ ինչ խոսամ սրանց հետ, խի ձեն հանի՝ «Բա ի՞նչ եք անում» չեք ուզում արդեն ձեր ճամփով՝ նկատի ունեմ: Մեկ էլ հրաշք, որ տեղի ունենում հազարից մեկ՝ լրիվ պատահաբար նույն վայրում հայտնվում է ևս մեկ այլ հայ, սրանք վազում իրա մոտ ողջագիրման ռիտուալը իրականացնելու: Մեր գնացքն էլ բարեբախտաբար էտ պահին ժամանանում ա: Գնացքում, ընկերներս հարցնում են՝
- Էդ, դու թուրքերեն գիտե՞ս,
- Չէ, հայ էին
հ.գ. առակս ինչ կուսուցանե՝ հայ լինելը օրեկան «Թուրքերի մաման» ասելու քանակով չի որոշվում![]()
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 24.01.2013, 00:55:
Սագիտարիուս ախպեր, թերևս այնքան էլ չհամաձայնեմ քեզ հետ: Ես ինքս թուրքական երաժշտություն չեմ լսում ու չեմ համարում, որ մեր ազգը պետք է թուրքական երաժշտություն լսելով ձևավորի իր երաժշտական ճաշակը: Բայց հային ու թուրքին իրար հետ խառնելը այդքան կապ չունի դրա հետ: Ռուսներն էլ սովետի ժամանակ անդրկովկասցիներին իրարից չէին ջոկում, բոլորին գռուզին էին անվանում, ու մենք էլ պրիբալտներին չէինք կարողանում տարանջատել արտաքին տեսքից ու երաժշտություն լսելու տեսանկյունից, թե արդյոք լիտվացի են. լատվիացի, թե էստոնացի: Էլ չեմ ասում աֆրիկացիների մասին, որոնք մեզ համար բոլորն էլ միևնույնն են, բայց իրականում տարբերվում են իրարից: Էլի կարելի է օրինակներ բերել, բայց կարծում եմ բավական է:![]()
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Lion (24.01.2013)
իսկ ո՞վ ա որոշում զիբիլ ա թե չէ… Թաթուլը կարող ա քո համար զիբիլ ա, իմ համար չէ… ես էլ TV կանալ ունեմ… ես՝ օրինակ սիրում եմ ադրբեջանական մուղամ և ուզում եմ իմ TV-ով կամ ռադիոյով տալ… իրավունք չունե՞մ… կարող ա գան ձերբակալե՞ն որ ես ադրբեջանական մուղամ եմ լսում որը սիրո մասին ա…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ