Էսօր եթովպացի ընկերս ինձ մի հատ վիդեո ցույց տվեց, թե Եթովպիայում ինչպես են թվերը բազմապատկում: Չնայած կարող ա մի քիչ խառը թվա, բայց շատ հետաքրքիր ձև է:
Վերցնում ենք երկու թիվ, օրինակ՝ 27 ու 32:
Ավելի փոքր թիվը գրում ենք ձախ կողմում ու բաժանում ենք 2-ի (եթե չի բաժանվում, նվազեցնում ենք էնքան մինչև բաժանվի), արդյունքը նորից բաժանում ենք 2-ի մինչև ստանանք 1՝
27 32
13
6
3
1
Աջ կողմում գրված մեծ թիվը բազմապատկում ենք 2-ով, ստացված արդյունքը նորից բազմապատկում ենք 2-ով, մինչև ստանանք թվերի 2 սյունակ.
27 32
13 64
6 128
3 256
1 512
Հիմա գալիս ա հետաքրքիր մասը, ջնջում ենք էն տողերը որտեղ թե ձախ, թե աջ կողմում զույգ թվեր են.
27 32
13 64
6 128
3 256
1 512
Որից հետո ջնջում ենք ձախ սյունակի բոլոր թվերը, իսկ աջ սյունակի թվերը գումարում ենք իրար, որն էլ բազմապատկման արդյունքն է:
27 32
13 64
6 128
3 256
1 512
32+64+256+512=864
27*32=864
Սա էլ BBC-ի տեսանյութը: Մեկ էլ ասում են, որ էս սիստեմը հիմա ծրագրավորման մեջ են շատ օգտագործում
Էջանիշներ