Ինգրիդ ջան, կներես ուշացումով եմ անդրադառնում…
կադացի նաև քննադատականները… ճիշտը որ ասեմ համաձայն եմ իրենց ասածների հետ, բայց ես իմ ուշադրությունը կկենտրոնացնեմ այլ բանի վրա… ինչքան հնարավոր ա ավելի ուղղակի մոտեցի հարցին... դրա լավ օրինակը "խայթոցիկներն են" մինչև բացատրվում են ինչպես են աշխատում արդեն իմաստը կորցնում ա… դրա պատճառով պատմվածքիդ կառուցվածքը չի երևում… դետալներն ու կոմպոնենտները խանգարում են որ կենտրոնանաք բուն թեմայի վրա… հետո ոնց որ մի քանի համակարգ օգտագործես... ասենք խաթոցիկների ալեգորիկ (տենց ե՞ն ասում), հետո ինչ որ տեղ իրական ու երևակայական համակարգեր են իրար հետ զուգահեռ գնում… ազնվորեն եթե ասեմ, ես սրանց դեմ չեմ… խնդիր չունեմ, ուղղակի պտի Ա կետից Բ կետ ուղի գծով գնաս որ կարողանաս իրական/երևակայական համադրումը, հյուսումը կամ ինգայջմենթը ավելի էֆֆեկտիվ անես… ավելորդ չծանրաբեռնվի… առանց էն էլ էդ իրական/երևակայակնը տեղից բարդություն ա ներկայացնում…
ես խննդիր չունեմ իրական/երևակայականի ֆյուժնի հետ… լավ ես անում, նույնիսկ սիրում եմ, բայց էդ դեպքում քո լեզուն պտի լինի ծայրաստիճան ուղիղ, որովհետև էդ ֆյուժնը (համադրրումը/խառնումը/հյուսումը) ինքնին արդեն բարդ պրոցես ա…
Վերջն էլ շատ կասկածելի էր որովհետև ընթացքը որևէ լուծում չեր սպասեցնում… կամ էլ դետալների ու կոմպոնենտների ու համակարգերի բացատրության մեջ թաղվել էր ու չէի հասկանում… դրա համար որ մաքրես հստակեցնես ու պատմվածքիդ կարկասը մեջտեղ բերես ու վրան կառուցես ու հավաքես պատմվածքը արդեն վերջաբանը կարաս փոխես, կամ նույնիսկ ոչ էլ անես… երբեմն վերջաբանները խանգարում են բուն պատմվածքին… գիտեմ ձեր՝ պրոֆեսիոնալների համար դժվար ա առանց ավարտի, բայց շատ հաճախ ավարտը կարծես գհիասթափություն ա բերում… կարծես պրոցեսն իր հմայքն ու ինտրիգը կորցնում ա… էսի զուտ անձնական մոտեցում ա… ինձ շատ հաճախ արվեստի կիսատ գործերն ավելի են դուր գալիս քան ավարտունները… պրոցեսը շատ եմ սիրում…
մի խոսքով ինչքան ես եմ հասկանում, հստակություն ա պետք մտցնել որ մենք չշեղվենք ուրիշ բաների մասին մտածենք ու գլխավոր միտքը բաց թողնենք…
մարդը միշտ էլ ուզում ա մաքսիմում հասկացված լինի ու հասկանալի լինի եթե շահագռգռվածա ա որ իրա գաղափարները մարդիկ ընդունեն ու հասկանան… անգամ ալեգորիան մարդիկ օգտագործում են հասկացված լինելու ու ավելի տպավորիչ ու պատկերավոր լինելու համար…




Մեջբերել
Էջանիշներ