Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
բան չհասկացա
ըստ իս, գրական ստեղծագործությունը պետք ա ինչ-որ նպատակով գրված լինի: այսինքն, գրողը պետք ա ինչ-որ նպատակ ունենա գրելուց (խոսքս բարոյախրատական բլաբլաբլաների մասին չի, կարող ա նպատակ բառը սխալ եմ օգտագործում, չգիտեմ): ու երբ նպատակ ունենում ա, կարդում ես, լավ-վատ, բայց հասկանում ես՝ գրողն ինչու ա գրել: էս դեպքում կարդացի ու ասեցի՝ մթոմ ի՞նչ
Նպատակները տարբեր են, բայց ասեմ առաջնայինը.
Գրական աշխարհում միշտ էլ եղել են նման վիճակներ: Նպատակը ժամանակակից հնարավորությունների միջոցով գրող-գրականագետներից մեկի էության պատկերումն էր:
Ավելի կարևոր էր հավերժական հարցերից մեկի արծարծումը. ոչ ոք չգիտի, թե ինքն ինչքանով է ինքնուրույն, ինչքանով է ինքը իր քայլերի պատասխանատուն, արդյո՞ք չկա մեկը, ով կառավարում է իրեն, այս դեպքում Ուշադիրին ստեղծողը Վարդինեն էր, ով ստեղծել էր նրան իր նպատակների համար, այլ դեպքում մարդն է, ում գուցե ևս ստեղծել են ինչ-որ նպատակների համար, գուցե մեր ինքնուրույնության դրսևորումները ևս պատրանք են: