Հունվար 16, 2013 | 15:21
Մոսկվայի կենտրոնում` Պովարսկոյ փողոցում սպանվել է հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, քրեական հեղինակության դեմ հարձակումը տեղի է ունեցել ժամը 14:30-ի սահմաններում` «Կարետնիյ դվոր» ռեստորանից դուրս գալու պահին:
LIfenews-ը հայտնում է, թե վաձու մարդասպանը մի քանի գնդակ է արձակել Ուսոյանի ուղղությամբ: Մի գնդակ էլ դիպել է պատահական անցորդի: Ուսոյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել «օրենքով գողի» կյանքը:
Ոստիկանությունը որոնում է մարդասպանին:
Նշենք, որ սա Ուսոյանի դեմ երկրորդ մահափորձն էր, առաջինը տեղի էր ունեցել 2010թ. սեպտեմբերի 16-ին:
news.am
Էջանիշներ