Այս մթնոլորտը պատճառ է ընդամենը նրա, որ մեծ մասը ծանոթ չէ Դեդ Հասանի գործունեությանը: Ծանոթ լինելու դեպքում, անշուշտ, այս թեմայում կգերակշռեր պատկառանքն ու հարգանքը: Ցավում եմ, սակայն տարիներ պետք է անցնեն, որ տեսնենք, հասկանանք, զգանք ու գնահատենք այս մարդու արածը: Ցավում եմ, որ նման մեծ կորուստ ունեցանք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Moonwalker (18.01.2013), One_Way_Ticket (27.01.2013), Rammstein (18.01.2013), VisTolog (19.01.2013), Աթեիստ (18.01.2013), Ռուֆուս (18.01.2013), Վահե-91 (18.01.2013)
Ինչքան քիչ ըլնեն տենց «բարերարները», էնքան լավ։ Իրանց վրա ղժժալով ցույց տանք, որ գողը (նույնիսկ օրենքով) վատ բան ա, ու մենք իրանց պակասելուց ուրախանում ենք (մեկը ես)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արտ, չի կարելի բոլոր օրենքով գողերին նույն արշինով չափել: Օրինակ վերցնենք հենց Դեդ Հասանին. հենց մենակ էն, որ ինքը խախտելով օրենքով գող լինելու համար կարևոր կանոնները, կարողացել ա շարունակել պահել իր տիտուլը: Հզորություն ա, խորացի: Իրանց կոդեքսն ասում ա, որ օրենքով գողն ընտանիք չպետք ա ունենա, ինքը տղա ուներ, ու մեկ ա շարունակում էր մնալ օրենքով գող, բիզնեսով չպետք է զբաղվեր, զբաղվել ու մնացել է օրենքով գող: Հասկանու՞մ ես, ի՜նչ մեծություն ա եղել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մալադեց, էնքան բան գրեցիր, քիչ էր մնում բառերս հետ վերցնեի ։) բայց ...
Քանի կանոնադրությունը չի արգելում, սաղ գողերին նույն արշինով եմ չափելու ։)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է Նարեկ Ղուկասյանը:
«Էսօր վարսավիրանոցում վարսավիրս 10-ով 0 արեց «սութի գողական» հայերին... Դեդ Հասանի մահից հետո առաջին անգամ էի վարսավիրանոց մտնում... Չէ, չէ, չմտածեք, թե քառասունք էի պահում, պարզապես վերջին անգամ Դեդ մահանալուց առաջ էի մտել վարսավիրանոց, համընկավ Հա, ինչ էի ասում. վարասվիրս ծիծաղելով դարձավ ինձ. - Ապե՞ր, էս եկել ես քառսունքից հանե՞մ: -Ինչ քառսո՞ւնք.-ասացի ես,- հաա, Դեդ Հասանի համա՞ր(ու ծիծաղում եմ): Վարսավիրս նայեց ինձ ու անտանելի ծիծաղով ասաց. - Այ ախպեր, ինչի ասիր Դեդ Հասան ու չասիր Վլադիմիր Աբաջյան... Հետաքրքիր մարդ եք: Դեդ Հասանն ու Վլադիմիր Աբաջյանը համարյա իրար հետ մեռան, բայց էս մի շաբաթից ավելա, ով մտնում ա մոտս, ասում ա. «Արա ախպեր Դեդ Հասանն էլ մեռավ, ափսոս էր»: Ու մեկը չեղավ, որ մտներ ասեր մեր Աբաջյանը մահացավ, հազար ողորմի... Անշուշտ, Ասլան Ուսոյանն էլ իր բնագավառում էր ճանաչված ու մեծ մարդ, բայց վարսավիրս ամեն դեպքում ճիշտ էր...»:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ