Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
Քո գրածը ոչ մի ձև չի հակասում իմ ասածին: Խաչակրանց արշավը խեղկատակություն չէր, ուներ լուրջ պատճառներ, դրանցից մեկն էլ Պապի իշխանության տարածումն էր:
Ի դեպ Լֆիկին խիստ պատվավոր տեղ ես հատկացրել քո ցուցակում
Միջնադարյան բոլոր Հռոմի Պապերին համամարդկային տականքների մեջ մտցնելով, ու դեռ Հիտլերից էլ շատ այն կողմ դնելով, մի քիչ չափը չես անցել? : Այս պահին այնքան էլ պատրաստ չեմ այդ թեմայով բանավիճելու, բայց Ալեքսանդր Վեցերորդ Պապի ու իր սերունդներից այս ու այն կողմ արժանավոր պապեր անշուշտ եղել են:
դե բոլորի մասին անհատապես տեղեկություն չունեմ ու ունենամ էլ՝ չեմ հավատում նման հնության պատմական դեմքերի մարդկային արժեքների մասին «հավաստի» տեղեկություններին /սկի ժամանակակից քաղաքական գործիչների մարդկային արժեքների մասին միանշանակ կարծիք կազմելը բարդ է/:

Բայց իրենց կազմակերպած խաչակրած արշավանքները ու միջնադարի «սովի» ընթացքում կուտակած հարստությունը /որի մի չնչին մասը մենք նույնիսկ այսօր կարող ենք տեսնել Վատիկանում/ ինձ թույլ է տալիս պնդել, որ առնվազն գոնե միջնադարի Պապի ինստիտուտը ընդհանուր առմամբ եղել է տականքների որջ՝ Պապն էլ գերագույն տականք: