User Tag List

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 123 հատից

Թեմա: Երեկ

  1. #91
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՜նչ հավես էր բայց...
    Քունս չէր տանում, ոչ մի կերպ քնել չէր ստացվում։ Տատին ու պապին վաղուց քնել էին, արթուն ու մենակ շրջում էի տանը։ Հետո որոշեցի օգտվել առիթից ու գնալ զբոսնելու։ Մեկ անց էր երբ դուրս եկա։ Էստեղ, տնից ահագին հեռու մի բլրակ կա։ Ամռանը բա՜րձր եղինջներ են աճում էդտեղ։ Փոքր ժամանակ, երբ պահմտոցի էինք խաղում միշտ էդտեղ էի թաքնվում, ոչ ոք չէր մտածում, որ ես եղինջների արգելքը անվնաս հաղթահարելու ձևը գիտեմ ու ոչ մեկը ինձ էնտեղ չէր գտնում։
    Դրսում ձյուն էր գալիս ու կարող էի հանգիստ, ուզածիս չափ քայլել, ոտնահետքերս քողարկելով ձմեռն ինքն էր զբաղվում։ Բլրակ հասա... Քայլում էի ու երգում... . Լուսնյակ գիշեր, բոլորովին քոն չունիմ.. . Ինձ տեսնողը կարծում է թե տուն չունիմ, ախ, տուն չունիմ... Բայց մենակ էսքանն էի հիշում։ Հետո լռեցի. պետք էր լսել թ ոնց են փաթիլները իրար խփում, պտտվում, պտտվում ու նստում գետնին։ Շների հաչոցը, դեմքիս փչող թույլ քամին, փաթիլների «ձայնը», հեռվում՝ մթության մեջ քնած անտառը... Ամեն ինչ էնքա՜ն ներդաշնակ էր ու սիրուն։ Մտածում էի, որ ամռանը արժի մի գիշեր գնալ անտառը տեսնելու...
    Ահագին մնացի դրսում։ Հետո եկա տուն, չայ խմեցի, հեքիաթ կարդացի ու քնեցի։
    Լիքը ձյուն է եկել... Էսօր կգնանք ձնագնդի խաղալու...

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (15.03.2015), Cassiopeia (02.01.2015), Sambitbaba (27.03.2015), Smokie (03.01.2015), Գոգարիկ (02.01.2015), Զաքար (02.01.2015), Ուլուանա (02.01.2015), Վոլտերա (28.03.2015)

  3. #92
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ձնագնդի խաղացինք ու ավելի լավ կլիներ եթե Բարբին չգար։ Էկել, ասում ա՝ կարելի է ես էլ միանամ ձեզ։ Ախր ձնագնդի խաղալու համար թույլտվություն պետք չի, կարելին ո՞րս է, ուզում ես խաղաս՝ միացի մեզ։ Պատասխանում ենք՝ հա ու շարունակում «ճակատամարտը»։ Էս Բարբին ձնագնդիի յուրահատուկ տեխնիկա ունի. հինգ անգամ «աաաա՜, մամաաաաաաա՜, էս ի՜նչ սառն ա ձյունը» բնույթի բացականչություններ, տաս հատ ձնագնդի կուտի ու մի անգամ կխփի... ծուռ... Հինգ րոպե չէր անցել արդեն դրա ծղրտոցը ներվերիս վրա սկսեց ազդել... Ձյունը սառն ա, ձյունը սառն ա... ուզում էիր տա՞ք լիներ «Ախպերական դու գնա Ջասթին Բիբեր լսի»։ Արդեն սկսում էի սմայլիկի նման կարմրել, բայց ցրտից չէ, տեղի տված նյարդերից, երբ վերջապես Բարբին գնաց, դե ինքը հո մեր պես էրեխա չի, յեքա մարդ ա։ Ու մենք վերջապես սկսեցինք հավեսով ձնագնդի խաղալ։
    Մազերս մինչև հիմա թաց են

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (15.03.2015), Cassiopeia (02.01.2015), Sambitbaba (04.05.2015), Smokie (03.01.2015), Գոգարիկ (02.01.2015), Ուլուանա (02.01.2015), Վոլտերա (28.03.2015)

  5. #93
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրերի գերլարված վիճակից անկապ, հիմար ու մղձավանջային երազներ եմ տեսնում։ Մեկ կտրում են ձեռքերիս մատներ, վառում ու նետի նման աղեղով կրակում (դաժան, զզվելի ու ցավոտ) մեկ թռչող գորգով թռչելիս գորգը հատ է գնում, դառնում երկար թել, փաթաթվում ինձ ու ցած քաշում (էս մղձավանջից արթնացա տեսնեմ ինչ֊որ ձևով մահճակալիս տակ եմ հայտնվել) , մեկ ձեռքերս են վառվում իսկ ես չեմ կարողանում գոռալ... Արդեն վախենում եմ քնեմ. .. Երեկ էլ երազիս տեսել էի իբր քննության եմ, քննությունը ընդամենը մի հարցից էր բաղկացած ու էդ հարցը.... երբեք մտքովս չէր անցնի, որ հայոցի քննության ժամանակ ստիպված կլինեմ պատասխանել «ո՞րն է հայկական ամենահայտնի լիմոնադը» հարցին
    Չէ, Նիկ, խոսք եմ տալիս՝ չեմ գժվի...

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.01.2015), Nadine (12.01.2015), Sambitbaba (04.05.2015), Smokie (09.01.2015), Գոգարիկ (15.02.2015), Մուշու (09.01.2015), Ուլուանա (09.01.2015), Վոլտերա (28.03.2015)

  7. #94
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախապես զգուշացնում եմ, որ էն ինչ գրում եմ կարդալու բան չի, սրա վրա ժամանակ ծախսել չարժի, էս գիշերվա կեսին շատ հաճելի մղձավանջից արթնացած նախկին ծովահենի զառանցանք է, որը մի օր որոշեց դուրս գալ Նեվրլենդից, կորցրեց տան ճանապարհը, հետո մարդիկ կտրեցին իր էլֆային ականջները, ինքն էլ դարձավ մարդ ու ստիպված է մինչև կյանքի վերջը ապրել մարդկանց մեջ, բայց չի դադարում հավատալ որ մի օր վերադառնալու է կախարդական կղզի ու շարունակելու է Հուկին կաթվածի հասցնելու չափ կատաղեցնել... Բայց էս լրիվ ուրիշ հեքիաթից էր... Լավ, ոչինչ... Մի խոսքով...

    Բայց ի՜նչ լավն էին հունվարի 1-ն ու 2-ը։ Երանի էդպես շարունակվեր։ Շատ ձյուն, լիալուսին, տաք չայ ու էլի ձյուն... Բայց ամեն ինչ սկսվեց 3-ից։ Վատ լուր վատ լուրի հետևից։ Մեկը ում հետ առավոտ հեռախոսով խոսում էիր, կարող է հաջորդ օրը էլ չլինել... Անընդհատ ասել եմ, որ կյանքը հեքիաթ է, բայց քիչ էր մնում խոսքերս հետ վերցնեի... Մի պահ ամեն ինչ էնքան վատ ու սև էր երևում, որ հրաշքը քթիս տակ չէի տեսնում։ Հիմա գիտեմ որ ամեն ինչ լավ կլինի։ Լավ կլինի որովհետև պետք է լավ լինի... Մեկ֊մեկ ես էլ եմ իմ լավատեսությունից ջղայնանում։ Ասում են՝ էդ խանգարում է տեսնել իրականությունը, բայց ախր ես ամեն ինչ տեսնում եմ ու հաստատ ամեն ինչ լավ է լինելու...
    Ասում են՝ իրականությունը չես տեսնում։ եսիմ է, ինձ թվում ա՝ լավ էլ տեսնում եմ։ Բայց եթե չեմ տեսնում, ունեմ պատճառները լուսաբանող մի քանի տեսակետ։
    1. Կարճատեսությունս հոգևոր դրսևորում էլ է ստացել, սկսել եմ իրականությունը վատ տեսնել։ Բայց ակնոց գոյություն չունի որը հնարավորություն կտա գոնե մի քիչ վիճակս լավացնել ու ոնց մտածում եմ՝ գլխիս ստացած ծանր հարվածը միայն կկարողանա վերականգնել «տեսողությունս», կամ լրիվ կուրացնել, բայց քանի որ կարճատեսությունս հոգեբանական է, հարվածն էլ պետք է հոգեբանական լինի։ (էս երբևէ հնչեցրած ամենահիմար նախադասություններից մեկն է, բայց ոչ միակը էս գրառման մեջ)
    2. Ես ուղղակի չեմ ուզում տեսնել։
    3. Ես խելքս հացի հետ կերել եմ, ինչի արդյունքում բանականությունս լուրջ վնասներ է կրել ու ես իրականությունը չեմ ընկալում նենց ոնց կա իրականում։
    4. Կյանքը իրոք հեքիաթ է ես հակված եմ էս տարբերակին

    Ես մինչև հիմա շարունակում եմ զարմացած մնալ ինքս իմ վրա, ո՞նց էի կարողանում էդ պահին ասել, համոզել որ ամեն ինչ լավ կլինի, ո՞նց էի հավատում դրան (հիմա էլ եմ հավատում)։
    Արդեն ամսի 12-ն է, արձակուրդը վերջացավ... Էդ իսկի չէր էլ սկսվել... Նոր տարին ինչ էկել ա, ժամանակը շատ դանդաղ ու ծանր ա անցնում, էն զգացողությունն ա, որ արդեն մարտն է, մայիսը, դեկտեմբերի 31-ը հեռու երազ ա թվում։ Բայց երբ նայում ես արձակուրդը վերջացրած աշակերտի աչքերով ոնց որ երեկ լիներ 26-ը... Գերհոգնած, գերլարված նյարդերով գնալու եմ դասի, որ ավելի գերհոգնեմ։ Որ հիշում եմ էլի տեսնելու եմ Սարգսյանի բադակտուցային մռութը, տեսնելու եմ ավելի հաճախ քան առաջ կիսամյակում ...

    Սատկելու չափ հոգնել եմ, ուղղակի էնքան աներես եմ որ չեմ սատկում։

    Հնդկական կինոները տանել չեմ կարողանում (բայց էս ի՞նչ կապ ունի մինչև էս գրածիս հետ... Գլուխս գրադարակիցս ավելի խառն է... Էս գրառումը ոնց որ երազիս ճշգրիտ պատճենը լինի... չէ, պատճենը չէ, նույն տրամաբանությունը ունեն, եթե կարելի է էդպես ասել. մեկ էստեղ եմ, մեկ էլ հանկարծ հայտնվում եմ լրիվ ուրիշ տեղում...) (բայց ինչ լավ բան ա էս փակագիծը, ես արդեն ոչ միայն փակագծերով գրում, խոսում եմ էլ, չակերտներով խոսելուց որ լավ է)

    Ի՞նչ էի ասում... Գրիր էկած առաջին միտքը... Մինչև էս հենց էդ էլ անում էի... Ոնց որ թե մտքերս վերջացան... Չէ, չեն վերջացել, ուղղակի ինձ հաջողվեց գլխիս մեջ մի քիչ տեղ ազատել, շատ քիչ, ճիշտ էնքան ինչքան իմ գրադարակից հանեմ անպետք սղագրությունները... Բայց ես համարյա չեմ սևագրում... Զարթնեցի ու հասկացա որ պետք է գրեմ, բայց եթե վառեմ սենյակիս լույսը, կողքի մահճակալին քնած հրեշտակի դեմքով պուճուր գոբլինը կզարթնի, ձենը գլուխը կգցի՝ լույսն անջատի թող քնեմ, բլա բլա բլա.... Ու ես ստիպված եմ բավարարվել ստեղնաշարով, բայց գրիչով թղթին գրելու հետ չի համեմատվի... Ձեռագիրը հոգի է դնում գրածի մեջ, անգամ իմ՝ ագռավի ճանկերի շատ նման ձեռագիրը։

    Ուզում եմ վերջացնել գրառումը, բայց ուզում եմ ուրախ վերջացնել, իսկ ժպտալ մի տեսակ չի ստացվում... Էսօր էլի մերոնք հավեսով ջղայնացան, բնականաբար մեղավորը ես էի։ Ախր հասկանում եմ, որ ինչ ասում իմ համար են ասում, բայց դե... Ես չեմ սիրում, երբ ինձ կաղապարի մեջ են դնում, տանել չեմ կարողանում... Իսկ իրենք ուզում են որ կարգին, չափած֊ձևած, օրինակելի աղջիկ դառնամ իրենք չհակաճառող, հեզ ու խոնարհ ոչխար են ուզու՞մ... Չեմ հասկանում... Գևն էլ էր կարգին կատաղել նենց եմ սիրում, երբ ախպերս ջղայնանում ա... Բայց ինչի՞ եմ ես էսքան վատը, ինչի՞ եմ սաղին ջղայնացնում, ինչի՞ եմ սաղին հակառակ ամեն ինչ անում...

    Անընդհատ ուզում եմ վերջացնել ու չի ստացվում, բայց ուզում եմ ուրախ վերջանա... Ի՞նչ հիմարություն կարելի է ասել... Չէ, դե մինչև հիմա մենակ հիմարություններ եմ գրել, բայց պետք է մի բան որ կգերազանցի ինձ ... Իմացա՜... Ես էս վերջերս սկսել եմ ինձ շատ սիրել Ախր ես շատ լավն եմ էլի, հո զոռով չի իմ բնավորության բացասական գծերն ավելի շատ են, քան դրականները, բայց էդ բացասականներն ավելի լավն են ու ես ինձ սենց թերի, կիսատ֊պռատ եմ սիրում ես իմ ճանաչած ամենահամառ մարդն եմ, ու ես նպատակներիս հասնելու եմ իսկ երազանքները... դրանց իրականացման համար պետք է ապացուցես որ արժանի ես, որ պայքարել ու կռվել գիտես։ Մի խոսքով, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լավ կլինի, որովհետև պետք է լավ լինի, որովհետև հնարավորությունները ցանկության դեպքում սահման չունեն, որովհետև չնայած ես սատկելու չափ հոգնած եմ, բայց մեկ ա առաջ եմ գնալու, հասնելու եմ վերջնագծին ու առաջինն եմ հասնելու

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (12.01.2015), John (12.01.2015), Sambitbaba (04.05.2015), Smokie (12.01.2015), unknown (14.01.2015), Գոգարիկ (15.02.2015), Զաքար (13.01.2015), Մուշու (17.02.2015), Շինարար (12.01.2015), Ուլուանա (12.01.2015), Վոլտերա (28.03.2015)

  9. #95
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես՝ Նիկեա Նեվրլենդցիս, խոստանում եմ ժամանակ հատկացնել մարդկանց ճանաչելու համար, որովհետև էս վերջերս բացահայտում եմ մարդկանց, որոնց ծանոթ եմ վաղուց, բայց նոր եմ ճանաչում։
    Խոստանում եմ երբևէ ոչ մեկին չլսել, որովհետև բոլոր մյուսները ուղղակի հանդիսատես են, իսկ քչերը ունեն ուղղակի խորհրդակցական ձայնի իրավունք։
    Խոստանում եմ սխալներիս համար չմեղադրել ոչ մեկին բացի ինձնից ու կրել արարքներիս պատասխանատվությունը։
    Խոստանում եմ չեմ հիվանդանա, հիմա հաստատ գրիպ֊հազ֊հարբուխի ժամանակը չի։
    Բայց ինչի՞ հանկարծ սկսեցի խոստումներ շաղ տալ։ Եսիմ։ Ի վերջո ոչ մի արտասովոր, տարօրինակ բան չի եղել, երկուշաբթի է, ամենասովորական երկուշաբթի... Ու որպես իր խոսքի տեր մարդ, խոստանում եմ կատարել խոստումներս։

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.01.2015), kitty (02.05.2015), Nadine (16.02.2015), Sambitbaba (04.05.2015), Smokie (20.01.2015), unknown (19.01.2015), Գոգարիկ (15.02.2015), Մուշու (19.01.2015), Վոլտերա (24.01.2015)

  11. #96
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եսիմ, երևի շատ մեծ բան ա ուզածս... Ուզում եմ, որ ժամը երեքին երբ դասից տուն եմ գալիս, ինձ մի բաժակ տաք չայը պատրաստ սպասի... Չեմ ուզում, որ նախօրոք ասած լինեմ էդ մասին... Թող ուղղակի անեն էն, ինչը ես կանեի եթե իմանայի, որ մեկը, ում ես սիրում եմ, ժամը երեքին հոգնած տուն կգա... Բայց էս չի լինում...

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.02.2015), Cassiopeia (16.02.2015), kitty (02.05.2015), Nadine (16.02.2015), Sambitbaba (04.05.2015), Smokie (04.03.2015), Գոգարիկ (15.02.2015), Զաքար (16.02.2015), Մուշու (17.02.2015), Վոլտերա (15.02.2015)

  13. #97
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի մտքերս խառն են, չնայած ե՞րբ խառը չեն եղել որ...
    Մաման ասում ա, որ ես շատ սառն ու անջիգյար մարդ եմ։ Եսի՜մ... Թող էդպես լինի...
    Ուղղակի ես ուրիշների ներկայությամբ չեմ լացում...
    Ուղղակի վերջերս «ուրիշների» սահմանները սկսել են ընդարձակվել...
    Տեսնելով որ երկար լեզվիս պատճառով ոչ մեկի հետ յոլա չեմ գնում, որոշեցի հնարավորինս քիչ խոսել։ Չէ՞ որ լռելը մուննաթ գալուց լավ է... Հիմա ոչ մեկին չեմ լսում, բայց որ մի բան են հարցնում, «հա, ըհն» եմ պատասխանում։ Ու շատ լավ ա որ ես չեմ լսել, թե ինչ են ասել...
    Կատու եմ պահելու, բայց էնպես կդաստիարակեմ որ մկներին մատով չկպնի։ Բայց այ թռչուն երբեք չեմ պահի, երբեք, ոչ մի տեսակի... Եթե ես թևեր ունենայի, միշտ օդում կլինեի, կգնայի նոր բարձունքների ետևից...
    ի՜նչ ֆանտաստիկ սիրավեպեր կգրեի, եթե մեր դպրոցի պահակի երևակայությունից ունենայի։ Կամ չէ, ի՞նչ սիրավեպ. .. հիմար սերիալի սցենար... Ինչ լավ ա, որ ես կարողանում եմ շատ մարդկանց կարծիքները անտեսել...
    Բայց ես մարտական եմ տրամադրված ու հաղթելու եմ, սկզբում՝ ինձ, հետո՝ ուրիշներին

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.05.2015), Smokie (04.03.2015), Գոգարիկ (19.03.2015), Մուշու (17.02.2015), Ուլուանա (17.02.2015), Վոլտերա (28.03.2015)

  15. #98
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տան մեջ ես ինձ տանը չեմ զգում, էդ կառույցը իմ համար տուն չի դառնում, հարազատ չի...
    Տուն եմ ուզում, իսկական տուն, որտեղ կհանգստանամ, ոչ թե կմտածեմ թե երբ է լույսը բացվելու որ գոնե մի էրկու ժամով փախնեմ էդտեղից։ Էնպիսի տուն եմ ուզում որը կառուցելու համար ես էլ ջանքեր թափեմ։ թող էդ լինի փոքր, հնությունից նստած տանիքով, փայտե լուսամուտներից անընդհատ քամի փչող, ճռճռան ու փտած հատակով, հատակի տակ էլ կարող են մկներ, առնետներ ու գորտեր լինել, իրենց հարևանությոնից էլ չեմ նեղվի, դարն ապրած ու լքված, բայց մեռած չլինի, մեջը կյանք լինի։ Մեռած տների մեջ կյանքն էլ է մեռնում. դանդաղ ու աննկատ, սկզբում կորում է պայքարելու ցանկությունը, հետո պատերի մեջ դադարում է շարժումը ու դու էլ ես տան նման քար ու անտարբեր դառնում։ Ու սկսում ես անգամ «տնավարի» մտածել. անձրևը այն է ինչը անընդհատ նյարդեր սղոցող կտկտոցով խփվում է թիթեղից տանիքներին, ինչ֊որ եղանակ նվագում հետո էլ ջրհորդաններով հոսում ու հեռանում, ներծծվում հողի մեջ, անձրևը դառնում է ցեխ ու խոնավություն։ Իսկ մինչև տան մնան մտածել սկսելը անձրևը երաժշտություն էր։
    Բայց ես չեմ ուզում էդ, չե՜մ ու-զու՜մ...
    Ինձ պետք է որ ես իմ ձեռքերով տուն կսարքեմ։ Որ տարիներով մնացած սարդոստայնները լուսամուտներից մաքրեմ ու կոտրված ապակիների միջից երբ արևի ճառագայթները ներս թափանցեն, օդում կախված փոշեհատիկները ոսկեգույն դառնան։ Որ սենյակում եղած ջարդված փայտի կտորները դուրս տանեմ ու պատի տակ շարեմ՝ իրիկունը կրակ վառելու համար։ Որ իմ ձեռքով ներկեմ հատակը ու հետո ներկի մեջ կորած դրսում սպասեմ մինչև չորանա։ Հետո երբ մրսեմ, էլ չհամբերեմ, կիսաչորացած ներկի վրա ոտնահետքերս տպելով գնամ ժակետի հետևից... ու ոտնահետքերս մնան ճռռան ու հին հատակին... Որ գարնանն ու աշնանը, անձրևների ժամանակ տունը խոնավ փայտի խեժահոտով լցվի։ Որ ձմռանը, բժի ժամանակ թվա թե հիմա տանիքը փուլ կգա, բայց տունը էլի կանգնած մնա։ Ուղղակի առավոտ դուռը բացելը մի քիչ դժվար կլինի, որովհետև քամին կես մետր ձյուն է ծեփել դռան մոտ։ Որ սեղանին նոր թխած, փափուկ, ջեմով բուլկիներ լինեն ու տաք չայ։ Որ երբ երկու օր տանը չլինեմ, կարոտեմ ամեն ինը. դռան ճռալով բացվելը, կրակի ճրտճրտոցը, թաց փայտի ծխահոտը, հատակի տակ կռռացող գորտին, որ ամեն գիշեր օրորոցային է երգում, ու օդում ոսկեգույն դարձող փոշեհատիկներին... Էնպիսի տուն, ուր պատերը չեն խեղդի...
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 16.03.2015, 13:25:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.03.2015), John (19.03.2015), Sambitbaba (10.05.2015), Smokie (17.03.2015), Գոգարիկ (19.03.2015), Շինարար (17.03.2015), Ուլուանա (16.03.2015), Վոլտերա (28.03.2015)

  17. #99
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորականի նման գլուխս էլի լիքն է իրար հետ ոչ մի կապ չունեցող մտքերով, որոնք սպառնում են ջարդել գանգատուփս ու քունքերիցս դուրս գալ...

    Խոստովանում եմ՝ ես հոգնել եմ ու հոգնել եմ ամեն ինչից. գրիպի պատճառով մի շաբաթով երկարացված արձակուրդից, երկուշաբթի օրը սկսվող դասերից, հիմար շտեմարաններից, գլուխս պատեպատ տալուց, մյուսներին հասկանալ փորձելուց (տեսնես ինչի՞ ոչ մեկը չի փորձում ինձ հասկանալ), անկապ ու աչք ցավեցնելու չափ գունավոր երազներից, անընդհատ նույնությամբ կրկնվող օրերից, սպասելուց, կռիվ֊կռիվ խաղալուց, էս անիմաստ պատերազմից, իմ շարած պատի մյուս կողմում մնալուց... Ինձ գովազդ ա պետք, կարճատև ընդմիջում որ ոչ մի բանի մասին չմտածեմ...

    Մեկ֊մեկ թվում ա, որ ամեն ինչ անում եմ մենակ փախնելու համար, որ իմ նպատակը հեչ էլ «մեծ մարդ» դառնալն ու իմ տեղը գտնելը չի ու էն ինչ անում եմ, անում եմ մարդկանցից փախնելու համար, անգիտակցաբար պատրաստվում եմ էդ ճամփորդությանը ու մի օր երբ գա գնալուս օրը, ես հազիվ թե մնաս բարով ասելու քաջություն ունենամ։ կգնամ պարտվածի պես, թաքուն...

    Վատ ա երբ քեզ սիրում են։ Ուրիշների սերը առավել քան մեկ այլ բան կապում ա թևերդ, դառնում զսպաշապիկ... Որովհետև երբ սովորում ես սիրված լինելուն, սկսում ես սարսափել էն մտքից որ կարող ա մի օր էլ քեզ չսիրեն...

    Շաբաթը ունի յոթ օր, իսկ իմ շաբաթը՝ մենակ ուրբաթ։ Սպասում ես շաբաթվա վերջին, օր վերջապես գա շաբաթ֊կիրակին, որ վերջապես մի քիչ հանգստանաս... ու էլի գալիս ա ուրբաթը... ու դու էլի սպասում ես.... Փոքր փակ շղթա ու անվերջանալի պտույտներ...

    Ինչի՞ են գիշերը մարդիկ ավելի ղզիկ դառնում։ Դե երևի որովհետև բոլորը քնած են (համարյա բոլորը ) ու հերոս խաղալու կարիք չկա...

    Ամենավատը էն ա, որ ես երբեք մերոնց պատկերացրած մարդը չեմ դառնա, երբեք չեմ լինի էն խելոք ու օրինակելի աղջիկը ումով կհպարտանան, իրանց հույսերն ու սպասելիքները չեմ արդարացնի, որովհետև... որովհետև ես էլ եմ իմ հետ հույսեր կապում... Որովհետև ես էգոիստ եմ...

    Հետո էլ ասում են ինչի՞ ես էսպիսին։ Ես երկու տարբերակ ունեմ.
    1. վատ դաստիարակության արդյունք ա
    2. վատ հումքի արդյունք ա։
    Քանի որ մերոնք ջանք չեն խնայել ու մամայի ու պապայի մյուս էրկու էրեխեքի դաստիարակության փորձերը հաջողությամբ են պսակվել (մեջների անդաստիարակը ես եմ) մնում ա մտածել որ հումքից ա։ Չհղկվող մատերիալ։
    Չէ, դե ես հասկանում եմ, որ բառադի դեռահասի համար դժվար է տնեցիների հետ յոլա գնալը, ինքը ամեն ինչ չափազանցված ա տեսնում, մյուսները իր պատկերացմամբ բոբոներ են, որ բլա բլա բլա բլա բլա բլա... Բայց ես չեմ հավատում որ տարիքի հետ կանցնի էս ամենը։ Չնայած երբ ավելի հասուն դառնամ (իսկ ես շատ ուշահասն եմ, մի երեսուն տարի էլ դեռ էսպես քալ եմ մնալու, ամենաքիչը), դառնամ գաղափարապես կոփված, կյանքի բովում թրծված, կայացած մարդ (մի խոսքով երբ նվաստիցս ոչ մի բան մնացած չի լինի, բայց էդ օրը երբեք չի գա, որովհետև ինչպես մի անգամ վերևում նշեցի՝ ես չմշակվող նյութից եմ սարքված) կարող ա մերոնց մի քիչ հասկանամ։

    Ես Նարեկի մասին չպատմեցի։ Ինքը հրաշք ա։ Ինքը էնքան համով ու չարաճճի աչքեր ունի, դեմքի վրա շողում են, բա քթի տակ ժպտալը։
    Ուրեմն էս հրաշքը ինձ հյուր էր էկել։ խելոք նստել ա ու ոչ մի ծպտուն, բայց զգում եմ որ ինձնից ա քաշվում թե չէ տունը վաղուց գլխին էր առել։ Նայում եմ ու անկախ ինձնից ժպտում (հա, ճիշտ ա, ես շատ բացբերանն եմ)։ Էս Նարեկը նայեց, նայեց մեկ էլ բա թե մի բան հարցնեմ էլի (դեմքին լու՜րջ արտահայտություն տալով)։
    -Հարցրու, Նարեկ ջան,֊ու էլի ժպտում եմ։
    -Դու հո գիժ չե՞ս, ինչի՞ ես ինձ նայում ու ժպտում, ֊դեմքի լուրջ արտահայտությանը գումարեց նաև մանկական տղամարդկային խստությունը։
    -Չժպտա՞մ, չեմ ժպտա, բա դու ինչի՞ էիր ժպտում, ֊ ու էլի բերանս չի փակվում։
    -Դե... դե ես ժպտում էի որ հանկարծ մանթո չմնայիր,֊ ու լուրջ ա, շատ լուրջ։
    Բայց ես արդեն կարոտել եմ էդ պուճուր սրիկային։

    Հ. Գ. Ուզում էի գրառմանս սկիզբը ջնջել, բայց չէ, թող մնա որ կարդամ ու իմ վրա ծիծաղեմ։ Ու ընդհանրապես, ի՜նչ եմ ինձ պատեպատ տալիս, մեկ ա վերջում ամեն ինչ լավ ա լինելու, իմ պատկերացրածից էլ լավ։
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 27.03.2015, 03:45:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.05.2015), Smokie (27.03.2015), Գոգարիկ (14.06.2015), Մուշու (27.03.2015), Շինարար (27.03.2015), Ուլուանա (29.03.2015), Վոլտերա (28.03.2015)

  19. #100
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ ավելի հեշտ կլիներ եթե ես աստծուն հավատայի, բայց չեմ հավատում... Ուրիշները եկեղեցուց հանգստացած, խաղաղված են դուրս գալիս, ես՝ չարացած, ջղայնացած... Թեթևություն են երևի զգում երբ եկեղեցում խոսում են իրենց աստծո հետ, անձայն ու լուռ, առանց բառերի ամեն ինչ ասում են, աստված իրենց լսում ա, իրենք երջանիկ են... բլա բլա բլա բլա բլա բլա... Իսկ ես չեմ կարող... Չի ստացվում... Իմ համար ավելի հեշտ ա առաջին պատահած անծանոթին կյանքս պատմելը, խնդիրներս իր վզին փաթաթելը, քան աղոթելը... Ի՜նչ ընտիր կլիներ եթե ես կարողանայի հավատալով աղոթել։ Առավոտ շուտ կաղոթեի, ցերեկը կաղոթեի, քնելուց առաջ մի տաս անգամ կաղոթեի որ աստված լսեր աղաչանքներս, որ կատարվեին երազանքներս... բլա բլա բլա բլա բլա բլա... Ու եթե հանկարծ մի բան իմ ուզածով չլիներ, կնշանակեր որ աստված ինքը չուզեց, որ էդպես ավելի ճիշտ էր... բլա բլա բլա բլա բլա բլա... Բայց ես չեմ հավատում ու աստված չէ, թեկուզ Օլիմպոսի աստվածները տիտանների ձեռքից բռնած գան ու ասեն՝ աղջիկ ջան, բալիկ ջան մենք էս երեք օր ա գիշերները չենք քնում մտածում ենք ինչ անենք որ քո համար լավ լինի, ախր հասկացի դու չպետք ա անես էն ինչ անում ես... բլա բլա բլա բլա բլա բլա... մեկ ա՝ ես իմ ասածն եմ առաջ տանելու։ կապ չունի թե ինչ արգելքներ կլինեն...

    Ավելի հեշտ կլիներ եթե ես էս պատերազմում դաշնակիցներ ունենայի։ Միշտ էլ դաշնակիցների հետ կռվելը ավելի հեշտ է, ու ոչ թե էն պատճառով որ իրենք քեզ հավասար իրենց վտանգում են, անում են ամեն ինչ ընդհանուր շահերի համար, այլ որովհետև իրանք կան, ուղղակի քո կողքին են ու հավատում են քեզ... Ախր մարդիկ մի քիչ հրաշքի են նման, իրենց հավատալ է պետք ու անգամ ամենաընկած մարդը չի կորցնի էդ եթե իմանա որ դիմացինը իրեն իրոք հավատում է...

    Ամեն ինչ ավելի հեշտ կլիներ եթե ես մերոնց էրեխեն չլինեի... Հա, հենց տենց... Ասենք պապաս տրոլ լիներ, մամաս՝ էլֆ, ու իրենք ինձ ստիպված մարդկանց աշխարհ ուղարկած լինեին, ենթադրենք, ինձ փրկելու համար... Սրանով կբացատրվեին նաև բոլոր աննորմալություններս... Ու՜ֆ, վատ ա երբ ընտանիքին կապող միակ բանը գենետիկան է... Էդ ընտանիքը ընտանիք չի...

    Բայց ես ատում եմ ինձ երբ սկսում եմ փնթփնթալ ու սենց խոսել։ Մյուս կողմից էլ՝ եթե էս էլ չլինի, կպայթեմ։ Մեկ֊մեկ ուզում եմ բարձր գոռամ, էնքան բարձր որ պատերը ճաքեն, ապակիները ջարդվեն, հինգ կիլոմետր շառավղով բոլոր կենդանիները քսան կիլոմետր հեռու փախնեն, մարդիկ մտածեն որ օդային հարձակում է իրականացվում... Այ էդքան բարձր, որ եսիմ ձայնից խլանամ... Բայց ի՞նչ եմ անում ես... Դանդաղ, հանգիստ քայլերով մոտենում եմ սենյակիս դռանը, դանդաղ, հանգիստ բացում եմ դուռը, ներս եմ անցնում, դանդաղ, հանգիստ փակում եմ դուռը... բայց էդ պահին ուզում եմ դուռը էնպես շրխկացնելով փակել, որ ծխնիներից դուրս թռնի... Բայց դե մարդուց ո՞վ ա բան հասկանում... Հա, լավ, ես ո՞նց չեմ պայթում...

    Բայց մի օր ես էնքան բարձր կթռչեմ, էնքա՜ն բարձր... ու առանց թևերի... ու աշխարհը, մարդկանց աշխարհը էնտեղից թենիսի գնդակի չափ կերևա...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.05.2015), Վոլտերա (29.03.2015)

  21. #101
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2086 թվական, ես արդեն եքա բիձա եմ: Մազերս սպիտակել են, ոնց որ աշնանը առավոտ շուտ արթնանաս ու տեսնես որ մարգագետինը հաստ եղյամ է ծածկել: Տեսողությունս հեչ լավ չի, լսողությունս էլ: Բայց ես շարժուն պառավ եմ, տեղս չեմ սթրվում: Ամեն անգամ հենց տանիք եմ բարձրանում, էն ծոռիս շաքարն էլ ա բարձրանում, խեղճը երևի մտածում է կընկնեմ ու բախումից ոսկորներս կփշրվեն, փոշի կդառնամ ու հողին հանձնելու համար ինձնից ոչ մի բան մնացած չի լինի:
    -այ տատ, դե լավ էլի, ախր վաղուց երեխա չես, հասակակիցներդ վաղուց… հասակակիցներիդ նայիր: Ո՞ր մեկն է տանիք բարձրանում:
    - հասակակիցներս վաղուց հրեշտակների հետ են խոսում:
    - տատ, դե լավ էլի, ցած իջիր, էլի: Ախր ամոթ ա, հարևանները ի՞նչ կմտածեն:
    - հարևանների կարծիքը ինձ ջահել վախտս չէր հետաքրքրում, հիմա պետք է հետաքրքրի՞:
    - տատ, ասում եմ ցած իջի:
    - չեմ իջնի:
    -տատ, արի:
    -չեմ գա:
    - տատ արի բան եմ ասելու:
    - պետք եմ՝ արի
    Ու էն ծոռս, որ շուտով պապիկ պետք ա դառնա, բախտն անիծելով, սանդուխքով կբարձրանա:
    Տանիքը իմ թաքստոցն էր էն ջահել վախտվանիցս: Հենց մեկի երեսը չէի ուզում տեսնեի ու՞ր էի գնում- տանիք: Հոգնած էի, ու՞ր էի գնում- տանիք: Մտածել էր պետք, իսկ ինձ մտածելու համար ի՞նչ էր պետք- տանիքի փայտի հոտը, կիսախավար, փոշով հագեցած օդն ու սարերը:
    Առանձնապես շատ բան չի փոխվել: Հիմա էլ, հենց հոգնում եմ, էլի էնտեղ եմ գնում: Նստում եմ ճոճաթոռիս ու ջահելությունս եմ հիշում, հե՜յ գիտի, ի՜նչ ժամանակներ էին:
    -տատ, դու ինձ չե՞ս խղճում, եքա մարդ եմ, էսօր-էգուց պապի եմ դառնալու, իսկ դու ինձ տանիք ես քարշ տալիս:
    - հազար ասեցի՝ էդքան շահել մի ամուսնացիր, տեսնու՞մ ես, էրեխա-էրեխա բայց արդեն պապ ես:
    -աաա, տատ ձեռ մի առ:
    - հա, լավ, շատ մի նեղվի:
    - չեմ նեղվում, բայց տատ, ախպոր պես, արի տուն գնանք:
    - կգամ, դու գնա:
    - հա, էստեղ ի՞նչ ես անելու:
    - հիշելու եմ: Ապրածս եմ հիշելու: Իսկ ես շատ եմ ապրել:
    - հա, տանը չե՞ս կարող հիշել, չեմ հասկանում:
    - չէ, դու չես հասկանա, դու դեռ շատ խակ ես:
    -Արի,արի, տատ ջան, արի տանը կհիշես ինչ ուզում ես ու ինձ էլ կպատմես:
    - Եթե էդքան ուզում ես լսել, ուրեմն անկյունից էն աթոռը վերցրու ու մոտ նստիր:
    Թոռս կտեսնի որ չէ, էս ցնդած պառավի հետ լեզու գտնել չի լինում, ստիպված կտեղավորվի կողքիս:
    - Դե պատմիր:
    - Ի՞նչ պատմեմ:
    -Օրինակ Աֆրիկայի մասին, ինչի՞ էնտեղ գնացիր:
    - էհ, երկար պատմություն է, բալամ: Էն մի մատ վախտվանից ես մի քիչ տարած էրեխա էի: Գիշերը, երբ բոլորը քնում էին, ես դուրս էի գալիս ու քայլում, հա քայլում էի: Ինձ թվում էր, թե ես մենակ չեմ: Չգիտեմ… Ինչ-որ տեղից ինչ-որ ձայն էր կանչում: էն տպավորությունն էր, որ ես ծնվել եմ սխալ տեղում, ոչ էնտեղ որտեղ պետք է լինեի: Ես գիտեի, որ մի օր գնալու եմ… հա, ասեմ, որ էդ ժամանակ մեր երկիրում ապրելը էնքան էլ հեշտ չէր: Բայց ես գիտեի, որ չեմ արտագաղթելու, իմը արտագաղթ չէր լինի, որովհետև ես գնալու էի հոգևոր հայրենիքս գտնելու: Ամերիկա չէի գնա, երբեք չեմ սիրել… համ էլ առանց բնիկ ամերիկացիների ի՞նչ Ամերիկա… Եվրոպա… եսիմ, էդտեղ ամեն ինչ բացահայտված էր, իսկ ինձ նոր բան էր պետք: Մնում էր երկու տարբերակ՝ Ավստրալիա կամ Աֆրիկա: Անտարկտիդա դե հո չէի գնա, մենակ ուրախ չէր լինի: Ու ես մի օր որոշեցի որ Բուրունդի եմ գնալու: էն ժամանակ Բուրունդին աշխարհի ամենաաղքատ հինգ պետություններից մեկն էր. զարգացման ցածր մակարդակ, տնտեսությու՞ն… էդ ի՞նչ ա… մշակու՞յթ… սով ու աղքատություն մենակ: Բայց դե ես էն մի մատ վախտվանից էլ սիրել եմ գլխիցս մեծ գործեր բռնել: էդպես, գնացի Բուրունդի…

    շարունակելի…

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (03.05.2015), John (02.05.2015), Sambitbaba (13.06.2015), Զաքար (15.05.2015), Վոլտերա (02.05.2015)

  23. #102
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Բուրունդի՞…
    - Հա, բալես: դե էդ ժամանակ, ինչ-որ հրաշքով ձեռքս փող էր ընկել ու ես ծախսելու երկու տարբերակ ունեի. կամ գնալ Քաթարի խաղերը նայելու, բայց դե էնքան հարուստ չէի, որ բոլոր խաղերին ստադիոնից հետևեի, կամ էլ գնայի ինչ-որ տեղ ճամփորդության: Ես ընտրեցի երկրորդ տարբերակը:
    -հա, բայց ինչի՞ հենց Բուրունդի:
    - Դե որովհետև ես էն մի մատ վախտվանից սիրել եմ թափառելը: էն որ առանց նպատակի քայլում ես, չես գնում ինչ-որ տեղ ինչ-որ բանի հետևից, ինչ-որ մեկին տեսնելու, այլ ուղղակի գնում ես: էդ ընթացքում շատ ավելի շատ բաներ ես բացահայտում հենց թեկուզ ինքդ քո մասին: Հոգնել էի զարգացած, ինտելիգենտ, ամեն ինչ իմացող մարդկանցից, ինձ նախնադարյան երջանկություն էր պակասում լիարժեք ժամանակակից մարդ լինելու համար, մի քիչ նախնադարյան պարզ, հասարակ երջանկություն: Աֆրիկայից, առավել ևս Բուրունդիից լա՞վ տեղ կգտնեի:
    - բա քեզ ո՞նց թողեցին էդքան հեռու գնաս, հետն էլ մենակ:
    - Դե մերոնք երեք ամիս հետո իմացան, որ ես Աֆրիկա եմ գնացել:
    - ո՞նց:
    - Ու դա դեռ ի՞նչ է, պապիդ գոյության մասին իմացան էն ժամանակ երբ արդեն երկու տարի ամուսնացած էինք: էխ ջահելություն ջահելություն:
    - Տա՞տ, լավ պապի մասին հետո կպատմես: Շարունակիր: Դու գնացիր Բուրունդի:
    - հա՜, սկզբում ինձ նայում էին էնպես ինչպես էստեղ կնայեին աֆրոամերիկացուն: Վա՜յ, սպիտակ… Բայց հետո հասկացան, որ թշնամի չեմ, առհասարակ միշտ էլ էդպես է. ոչ մեկը քո նկատմամբ բացասական չի տրամադրվի առանց քո օգնության:
    Բույումբուրայի , Բուրունդիի մայրաքաղաքն էր էն ժամանակ, մի էժան հյուրանոցում համար էի վարձել, էդտեղ էի ապրում: Ամեն ինչ տանելի էր նացի սննդից, յախք, բայց սոված մարդը ամեն ինչ էլ կուտի ու պետք է ասեմ որ իրենք օձը շատ համով էին տապակում: Ամբողջ օրը քայլում էի, էստեղից էնտեղ… Հետո մի անգամ քաղմաս տարան… Խմած ժամանակ հասարակական անդորրն էի խախտել, գիշերվա երկուսին մի խումբ բնիկների հետ նվագել-երգել-պարելով ման էինք գալիս, ես տամբուրի էի նվագում: Թե ուզում ես ճիշտն իմանալ ես իսկի խմած էլ չէի կոկոսի հյութից ո՞վ ա հարբում, ուղղակի տրամադրությունն ուրիշ էր, մթնոլորտը ուրիշ էր, իոնացված էր, ու առանց խոշորացույցի անզեն աչքով էլ էդ դրական իոնները տեսանելի էին: Սոված, հազար դարդուցավ ունեցող մարդիկ լուսամուտներից դուրս էին նայում ոչ թե ջղայնացած, որ խանգարել ենք իրենց քունը, այլ … այլ ուրիշ… իրենք զարմացած չէին, բնական էր իրենց համար էն, որ գիշերը կյանքը չի քնում: Երեք շաբաթ կալանք: Ու բախտս բերեց որ ես օտարերկրացի էի, ջահնդամը թե չգիտեին Հայաստանը ինչ ա:
    Ախր էնքան երկար պատմություն է, ես հինգ տարի Աֆրիկայում եմ եղել, թե՞ վեց… Այ, տեսնում ես հիշողությունս արդեն առաջվանը չի… Ես հաթուների ու թութսիների հետ ֆուտբոլ եմ խաղացել ու իրենք շատ դրական մարդիկ էին, ուրախ, անմիջական, էնպես, որ եթե մի օր Հայաստան գային արժեր իրենց հետ գնալ խաշ ուտելու: Ես Սահարայով եմ անցել: էն ժամանակ Սահարան բաոբաբի անտառ չէր, անապատ էր: Քանի՜ օր առանց մարդու երես տեսնելու ես Մվանգատուն ու Կիվինիտան գնացինք անապատի միջով… Կթվա, թե անապատով գնալը սարսափելի պետք է լինի, այնինչ իրականում էդ սարսափելիորեն սիրուն է: Դու չես լսել սամումի երգը, դու չգիտես, թե կյանքը ինչքան սիրուն ու գունավոր է դառնում ժամեր տևած գորշ մրրիկից հետո:
    Ես Զամբեզիի ափին պաղպաղակ եմ կերել, ավելի ճիշտ էն ինչ մնացել էր դրանից: Քիչ էր մնում բոա կոնստրիկտորի բաժին դառնայի: Մի անգամ մարդակերների հանդիպեցի, իրենք շատ… շատ… շատ ուրիշն էին: Բնականաբար ես շատ ուրախ էի որ սպիտակ եմ, ինձ չկերան: Հիմա երևի դու կուզենայիր որ ինձ վախտին կերած լինեին, իմ նման տատ չունենայիր…
    - Տատ, դե լավ էլի:
    - լավ,լավ, ես գիտեմ, որ անտանելի եմ: Պապդ իմ դարդից գժանոց գնաց:
    - Ո՞նց թե…
    - Էդպես, ասեց՝ ավելի լավ է ես հիմա իմ ոտքով գնամ մի էրկու կուրս ընդունեմ, քան հետո շիզոֆրենիկ դառնամ:
    - Խեղճ պապ…
    - Բայց էրկու ամիս հետո դուրս գրվեց:
    - Խեղճ պապ:
    - Ի՞նչ:
    - ոչինչ:
    - Դե եսիմ թե
    - Հլը մի րոպե. բա սում ես՝ լավ չեմ լսում, էդ ոնց էղավ որ էս ամբողջ ընթացքում մի անգամ լսողությունիցդ չնեղվեցիր, հարցերս կրկնել չտվեցիր, հըն…
    - Ի՞նչ, այ բալամ, բարձր խոսիր, բա՜րձր, չեմ լսում, լսողությունս էլ առաջվանը չի: ( հին, փորձված տրյուկ)
    -Լավ, հեչ: Դե հիմա արի ներքև իջնենք:
    Ու ես էսքան ներվեր ուտելուց հետո վերջապես կիջնեմ տանիքից: Թոռս ճակատագիրը կանիծի, բախտ բաժանողին կհիշի, ռևմատիզմից կնեղվի, մի քիչ էլ տատին կնախանձի: Իսկ ես… ես չգիտեմ, թե ինչ կզգամ, երևի երջանիկ կլինեմ որ ժամանակին մինչև վերջ ապրել եմ:

    Ասածս ի՞նչ է. ես էնպես եմ ապրելու, որ թոռներս ու ծոռներս էլ ինձ նախանձեն:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (04.05.2015), Sambitbaba (13.06.2015)

  25. #103
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե մի օր ինչ-որ տեղ գնամ, ոչ մեկին նախօրոք չեմ ասի, հրաժեշտ չեմ տա… ուղղակի կվերցնեմ ու կգնամ… որովհետև հրաժեշտները անտանելի են…

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.06.2015), Զաքար (15.05.2015), Վոլտերա (10.05.2015)

  27. #104
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու շաբաթ ու պըրծ… Ես ուրախ եմ որ ավարտում եմ, շա՜տ ուրախ եմ: Ո՞նց նորը կսկսես երբ հնի հետ հաշիվներդ չես մաքրել, ես հիմա էդ հաշիվներն եմ մաքրում:
    Ի՞նչ ստացա ես էս տասնմեկ տարվա ընթացքում… դե, շատերը կասեն գիտելիքնե՜ր, նո՜ր հորիզոններ բացվեցին իմ առաջ, բլա բլա բլա… բայց էդ ամենը առանց դպրոցի էլ կգտնեի, իսկ այ Վարդին ու Կարենին հաստատ չէի գտնի… Վարդը օրագրիս գրառումները երբեք մինչև վերջ չի կարդում, ավելի ճիշտ առաջին նախադասությունից առաջ չի անցնում, Կարենը օրագիրս հազիվ թե գտնի, ու ես հանգիստ կարող եմ գրել ամեն ինչ… էն ամենը, ինչ երևի չասեմ: Չէ, վատ բաներ չեմ գրելու… Ես ուղղակի շատ վատ խասյաթ ունեմ. մարդկանց չեմ ասում թե ինչքան շատ եմ սիրում իրենց…

    էսօր դպրոց չէի գնացել. Վարդը գրիպ էր, Կարենը պարապմունքի, գնայի ի՞նչ անեի: Էս տարի ես դպրոց իրենց համար եմ գնացել, որ կարոտս առնեմ, երեքս էլ շատ զբաղված ենք ու դասարանից դուրս չի ստացվում հանդիպել: Տխուր ա…
    Ախր, չգիտեմ որտեղից սկսեմ… իրենք ինձ էնքա՜ն բան են սովորեցրել, իրենք իմ «դաստիարակման» գործում իրենց ավանդն ունեն:
    Իրենք էն քչերից էին, որ ընդունեցին, որ գիժ է իրենց դիմաց կանգնած ու հենց էդպես էլ ընդունեցին էդ գժին, առանց փոխվել պահանջելու: Ամեն անգամ հենց սիրահարվում-հիասթափվում էի, իսկ ես շուշուտ էի սիրահարվում, իրենք էին իմ ողբերգությունները կատակերգության վերածում: էնօրը Կարենն ասում ա՝ մի բան էն չի, հո հիվանդ չե՞ս էս վերջին ամիսներին չեմ լսել, որ սիրահարվել ես Չէ, Կար ջան, ուղղակի քիթ սրբելու ժամանակ չունեմ
    Իրենք հավատում են ինձ… Դասի ժամին մենք ցածր չենք խոսում, բոլորը լսում են ինչ ենք ասում, բայց ոչ մեկը չի հասկանում, մենակ մենք՝ երեքս
    Ամեն օր ուշացած ենք դպրոց հասնում… Ու գիտեք ի՜նչ հավես ա, երբ գիտես որ ինչքան էլ ուշ տնից դուրս գաս իրենք անկյունում սպասելու են քեզ չէ, մենակ իրենց համար ես շնորհակալ եմ դպրոցից… Ես ու Վարդը ոնց որ հակադիր բևեռներ լինենք, կամ ավելի ճիշտ՝ հասարակածն ու բևեռը բայց էդ չի խանգարում իրար հասկանալուն… իրենք ասում են, որ ես շատ եմ խոսում, բայց հենց սովորականի պես չեմ բլբլում, բողոքում են:
    էնքան պատմելու բան կա… բայց, լավագույն պահերը միշտ կադրից դուրս են մնում… Այ, եթե իրենք կարդային էս նախադասությունը կհասկանային ինչ եմ ասում, ու կհիշեին են ինչ ամեն անգամ էս գրառումը կարդալիս ես կհիշեմ…
    Ես ուսուցիչներից մենակ Դամբլդորին կկարոտեմ (իր մասին մի օր անպայման կպատմեմ) ու լավագույն դեպքում էլի մի քանիսին: Դասարանցիներիցս շատերին հուլիսի մեկից արդեն չեմ հիշի, իրենցից մենակ աղոտ հիշողություններ կմնան: Բայց ժամանակը ոչ մի ազդեցություն չի ունենա մեր ընկերության վրա… Հավես ա դպրոցից միասին տուն գալը: Կարենը վերջին ժամեին դասի չի նստում, պարապմունքի պետք է գնա ու հին ու բարի ժամանակների նման ցանցառանալով տուն հասնելու համար երեքով դասից փախնում ենք չնայած էդ չէնքան էլ փախուստ չի…
    Վերջին զանգի փորձերը ուրախ են անցնում… մենք շպիլկա ենք ուզում, իրոք էդ անտեր վերջին զանգի համար շպիլկա է պետք, բայց մեր ժլատ դասարանցիները ափսոսում են կենսական անհրաժեշտությունների վրա գումար ծախսեն: սցենարում ոչ մի բան մեր ուզածի նման չի, բայց դա արդեն մեզ չի էլ հետաքրքրում…

    Եթե միայն կարողանայի էնպես անել, որ իրենց մասին ոչ մի հիշողություն չջնջվեր գլխիցս…

    Մի անգամ դուն էինք գնում, ամպամած, մռայլ օր էր, ես էլի բողոքում էի, որ ամպերը ներվերիս վրա ազդում էին, ասում էի, որ էդ եղանակի մեջ կյանք չկա, որ կամ կարգին անձրև պետք է գա, կամ էլ երկինքը պարզվի ու արևը շողա. արև էի ուզում, շատ-շատ արև… Ու էդ ժամանակ… Վարդն ասում ա ինչ ասում եմ իրականություն ա դառնում … հանկարծ անձրև սկսվեց անձրևը ո՞րն է… էն տպավորությունն էր, որ երկնքի բարակ թաղանթի վրայով հսկայական գետ է հոսում, հանկարծ կայծակից թաղանթը պատռվել է, ու գետը թափվում է մեր գլխին համարյա Կարենենց տան մոտ էինք:
    - Ջա՜ն, հիմա կգնանք մեր տուն, չայ կխմենք մինչև անձրևը վերջանա:
    - Ես չայ չեմ խմում,– Վարդն էր:
    - դու ի՞նչ ես հասկանում որ… դու կոֆե կխմես
    -է՜, չէ, Կար, թրջվել ենք արդեն, թող մնա մի ուրիշ անգամ,- էս էլ ես էի:
    - Ոչ մի մյուս անգամ, մյուս անգամ էլ անձրև չի գա:
    - Ես մյուս անգամ էլի կասեմ, էլի անձրև կգա

    Մենք էդպես էլ չգնացինք չայ խմելու: Ախր երբ անձրևը սկսվեց, համարյա Կարենենց տուն էինք հասել, քսան քայլ էլ մնացած չէր լինի, իսկ մենք հիմարաբար թրջվում էինք փոխանակ տուն վազի, կանգնել չաչանակում ա:

    Վարդը… Վարդուկ-Սարդուկ ես քո մասին ոչ մի բան չեմ պատմի էսօր դու լացկան ես ու ղզիկ… դու ուժեղ չես իրականում… իրականում դու ավելի շատ պաշտպանության կարիք ունես, բայց ինձ ես փորձում պաշտպանել էն դեպքում երբ ես գժի թուղթ ունեմ, դու ես էդպես ասում

    էհ, արժեր տասներկու տարի դասի գալ…
    Բայց էն օրը մենք իզուր չայ չխմեցինք…
    Հա, ինչ էի ուզում ասել՝ ես ձեզ շատ եմ սիրում չէ, լուրջ եմ ասում
    Ապրեն իրենք որ կան
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 12.05.2015, 18:22:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.05.2015), GriFFin (26.05.2015), John (13.05.2015), Sambitbaba (18.06.2015), մարիօ (12.05.2015)

  29. #105
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր ծնողական ժողով էր… յոթը ժամ տնօրենը խոսեց բայց ասածը անգամ ես կարող եմ հակիրճ ձևակերպել, ես՝ որ իբր կարճ կապել չգիտեմ: Ասածն էն էր որ քեֆ անելուն ենք քննություններից՝ այսինքն հունիսի քսաներկուսից հետո… յախք… այսինքն մի ամսվա ուշացումով… ինչը նշանակում ա, որ չենք անելու: յախք: էլ ի՞նչ իմաստ ունի էդքան ուշացումով ինչ-որ բան անելը: Ախր ես հենց էդ օրը, լավ, ամենաշատը երկու օր հետո էի ուզում, բայց չէ՜, էլ ո՜նց կլիներ… չէր լինի, չէ՞, որ թողնեին հանգիստ անենք էն ինչ ուզում ենք: Մանավանդ որ ուզածներս էլ մի մեծ բան չի: Բայց չէ… Նայում ա ինձ ու հարցնում՝ ինչ-որ բան ես ուզու՞մ ասել: Ասեցի՝ չէ, ուղղակի մտածում եմ, բայց չեմ ասի: Ու հիմա, երբ համեմատաբար հովացած գլխով եմ մտածում, էլ էդքան էլ ջղայնացած չեմ: Ինչ ուզում են թող անեն: ես զզվել եմ դպրոցից էլ, դասերից էլ, դասատուներից էլ, դասարնցիներիցս շատերից էլ, առավոտ շուտ դասի գնալուց էլ, կավիճից ու գրատախտակից էլ, մենակ յոթերորդ ժամի վերջն ազդարարող զանգի ձայնն եմ սիրում, մի տեսակ ապրելու հույս ա տալիս:
    Էսօր Անիի ու Ռուզանի խելքին փչել էր, որ շաբաթ-կիրակի էլ ենք փորձ անելու:
    -Լավ էլի, իբր շաբաթ-կիրակի ձեզ չէի տեսնում, էդ էլ գողացաք: Հետ բերեք իմ հանգիստ հանգստյան օրերը: Արդեն զզվացրել եք:
    Ու նենց թարս-թարս են նայում: սու՞տ եմ ասել. չէ: բա էլ ի՞նչ կա…
    Պարզվում ա ես իսկական տականք եմ, չէ լուրջ: Ես տականքներից ամենատականքն եմ: Ես անընդհատ լսում եմ, որ էն մարդիկ, որոնց ես տանել չեմ կարողանում, իբր ինձ շատ են սիրում: Սու՜տ: Նայում են աչքերիս մեջ ու սրիկայաբար ստում, ես էլ, ամենատականքս, ասում եմ, որ զզվում եմ իրենցից: Ի՞նչ անեմ, ես ինձ երբեք չեմ խաբի: չեմ սիրում, ասում եմ, որ չեմ սիրում: Բայց զգում եմ, որ հիմա քիչ եմ խոսում ու ինչքան քիչ եմ խոսում էնքան քիչ եմ կռվում: Ես ասել եմ, որ ինչ գլխիս գալիս ա, լեզվիս պատճառով է: Իրոք պետք է մի քիչ ինձ բուռս հավաքեմ: Փորձում եմ, դժվար ա, բայց կստացվի:

    Ուֆ, ինձ ութսունյոթ տարեկան եմ զգում, իբր վերջին յոթանասուն տարին չկատարած հանցանքի համար բանտ եմ նստել ու մյուս շաբաթ էս օրը ազատության մեջ կլինեմ: Չեմ հավատում: Բա որ հանկարծ ժամանակը սառի օդում կամ հսկայական աստերոիդը բախվի մեր մոլորակին, կամ հանկարծ արևը «հանգի»,կամ գիշերը մահճակալիցս ընկնեմ, գլուխս հատակին խփեմ ու հիշողությունս կորցնեմ
    Իսկ ես զզվում եմ շտեմարաններից, հատկապես հայոցի: Յախք, որ հիշում եմ մի քիչ հետո պետք է գնամ, բացեմ էդ նզովյալ գրքերը (ախր լեզուս էլ չի պտտվում էդ մթոտած թղթերի կապոցը գիրք անվանեմ) քիչ է մնում սիրտս կանգնի

    Մեծարենցը ասում էր՝ գիշերն անուշ է, գիշերն հեշտագին… սու՜տ ա, սու՜տ… գիշերն ուղղակի երկար է: Իհարկե երբ չես քնում, բայց հանկարծ շշկռվի աչք կպցրու ու կտեսնես թե ինչ կարճ ա, վայրկյանիկ կթվա կարոտում եմ էն ժամանակները, երբ երկա՜ր քնում էի

    Քիչ մնաց… կդիմանամ… կհաղթեմ… ախր ես լավ ծովահեն եմ

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (26.05.2015), Malxas (18.05.2015), Sambitbaba (18.06.2015), Զաքար (15.05.2015), Ուլուանա (16.05.2015)

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր (երեկ և այլն) ես առաջին անգամ...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1565
    Վերջինը: 28.07.2022, 19:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •