Բերել էին, որ 7-րդ դասարանի հայոց լեզվի տնայինը գրեմ։ Պետք էր տրված գոյականները ուղղական հոլովով էնպես գործածել նախադասությունների մեջ որ ենթակայի, ստորոգելիի կամ գոյականական անդամի լրացման պաշտոն կատարեին։ Շատ հեշտ առաջադրանք։ Բայց...բայց չգիտես ինչ սատանա ինձ ստիպեց հարցնել թե ի՞նչ է ենթական, ի՞նչ է ստորոգյալը... Երանի չէր չհարցնեի... Պարզվեց որ ենթական նախադասության «առաջնային անդամն է, որովհետև միշտ նախադասության առջևում է գրվում», իսկ ստորոգյալը՝ «երկրորդային»։ Դե նույն տրամաբանությամբ խնդիրներն ու պարագաները կարող են լինել վեցերորդային, յոթերորդային անդամներ։ Հետո իմացա նաև որ «Քամին տարուբերում էր ծառի ճյուղերը» նախադասության մեջ ենթական «ծառի ճյուղերն» է։ Հա, լավ ոչինչ։ Ես կմոռանամ էն ամենը ինչ լսել եմ, բայց որ ինքը ուզում ուսուցչուհի դառնալ երբեք չեմ մոռանա։ Ու կդառնա, ես չեմ կասկածում։ Էսքանից հետո էլ ի՞նչ որակյալ կրթություն։
«Փայլուն» պատասխանը ինձ ստիպեց հասկանալ, որ նվաստիս չնչին գիտելիքներով ես չեմ կարող իմ առաջ կանգնած հանճարին արժանի նախադասություններ կազմել։ Բնականաբար իրեն թվաց, թե սաղ գիշեր չեմ քնել ու մտածել եմ ո՞նց վատություն անեմ, օգտվել եմ ինձ ընձեռված հնարավորությունից ու ալե֊հոպ, երկուսը պատրաստ է։ Բայց ինչ ուզում էր թող մտածեր՝ չգրեցի։Լավ եմ արել։ Շատ լավ եմ արել։


Մեջբերել
)։ Վերջապես կարող եմ ինձ մի քիչ երես տալ, բայց... բայց ինձ են սպասում չորս գեղարվեստական գրքեր, որոնք պետք է էս շաբաթվա ընթացքում ավարտին հասցնել, ինձ են սպասում 8-րդ դատարանի հայոց լեզվի ու 9-րդի անգլերենի դասագրքերը (մի երկու թեմա վերհիշելու համար) ու Աճառյանի «Լիակատար քերականություն...» - ն է սպասում։ Քիչ-քիչ պետք է սկսեմ աշխատել նաև էն առարկաների վրա, որոնցից դպրոցում քննություն եմ հանձնելու։ Չեմ ուզում, չեմ ուզում, չեմ ուզում, որ էսպես շարունակվի։ Չեմ ուզում, որ անկենդան առարկաները սկսեն կյանքումս ավելի կարևոր դեր խաղալ։ Հա, ճիշտ է, գրքերի մեջ թաղվելով չես տեսնում էն ինչ չես ուզում տեսնել, չես նկատում կողքիդ բացասականը, նկատելու դեպքում էլ ավելի թեթև ես տանում ամեն ինչ։ Ճիշտ է, գրքերը շրջապատող աշխարհից հեռանալու, ինչի չէ, փախչելու հնարավորություն են տալիս, բայց ես զգում եմ, որ դրանք հիմա անդունդ են փորում իմ ու էն մարդկանց միջև որոնց շատ եմ սիրում։ Կանչում են զբոսնելու՝ գիրքը պետք ա վերջացնեմ, որ վաղը հանձնելու եմ։ Կանչում են չայ խմելու՝ էս գլուխն էլ վերջացնեմ ու կգամ։ Կանչում են մուլտիկ նայելու՝ դերբայական դարձվածն եմ կրկնում։ Ես չեմ հիշում թե վերջին անգամ երբ եմ մարդավարի ընտանիքիս հետ ընթրել։ Կարոտում եմ իրենց էն դեպքում երբ ապրում ենք կողք կողքի։ Հա, հենց կողք կողքի, իսկ մի ժամանակ իրար հետ էինք ապրում։ Չեմ ուզում, որ ապրելու էս ձևը դառնա մշտական։ Էն որ ասեցի գրքերը անդունդ են փորում, էնքան էլ ճիշտ չի։ Ես եմ դրանցով պարիսպ շարում իմ ու մյուսների միջև, հասկանում եմ թե ինչ եմ անում, բայց մեկ է՝ չեմ դադարեցնում։
... այ էսպիսի արձակուրդներից հետո է, որ դպրոցում անցկացրած ժամանակդ ավելի ես սկսում գնահատել։
ավելի կոնկրետ հուլիսի 15-ը։
երևի աշունն է մեղավոր։
ու քանի որ ես շա՜տ դաժան եմ՝ գիտեմ ինչ անել։
թե չեն փոխվի
ու հանկարծ էդ պահին.

Էջանիշներ