User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 123 հատից

Թեմա: Երեկ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի,որ շատ եմ սիրում մեր տունը,որ Սահյանի խոսքերով ասած էս ապուպապոտ է,հորոտ-մորոտ է,մանկությունոտ է...հա ըտենց է...ամեն անկյունում մի քաղցր հիշողություն է...բայց չէ...իրականում էս տունն էլ է ոչինչ...ՈՉԻՆՉ առանց ինձ հարազատ մարդկանց:Ինձ պետք չի մանկությունոտ տուն,եթե հեռու եմ լինելու մերոնցից,կամ ոնց կարա էդ տունը մանկությունոտ լինի,երբ էլ հորոտ-մորոտ չի:Հիմա արդեն հասկացել եմ,որ տունը չորս պատերը չեն ու տանիքը...տունը կարա լինի նաև բաց երկինքը,եթե հարազատներիդ հետ ես:Իմ ընտանիքը իմ համար հա՛մ տուն է,հա՛մ հայրենիք,հա՛մ էլ կյանք:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.10.2013), Smokie (18.10.2013), Vardik! (15.10.2013), Լեդի Վարդ (18.10.2013), Նարե91 (15.10.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաման ու պապան շատ են ասում.
    -Ու՞մ ես քաշել ըտենց իրասածի ու համառ...
    -Ու՞մ ես քաշել էդքան շատախոս...
    -էդ մուննաթախառը տոնդ տեսնես ումի՞ց ես վերցրել...
    -Տեսնես ու՞մ ես քաշել...ումի՞ց...ումի՞ց...

    Պարզ չի...կամ մամային ու պապային եմ քաշել...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Smokie (18.10.2013), Գոգարիկ (30.07.2014), Լեդի Վարդ (18.10.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են ինչի ես դու սենց:Բա ո՞նց լինեի:Պուճուր ժամանակվանից մենակ ախպերներիս հետ եմ խաղացել:Մորքուրի,հորքուրի,հոպարի, քեռու երեխեքով հինգ քուրիկ ունեի իրանց հետ էլ վերին աստիճանի անհետաքրիր էր:Ու ըտենց փոքր ժամանակվանից կիսատղա-կիսաաղջիկ մեծացա:Հիմա էլ համարյա բան չի փոխվել ու ես էլի ավելի շատ զարմիկներիս հետ եմ շփվում,քան զարմուհիներիս և բնականաբար անպակաս են էն արկածները,որոնք ստեղծում եմ ես իրանց համար:

    Ուրեմն էս մորքուրիս տղեն ընկերուհուս համարն էր ուզում,ես էլ բնականաբար չէի տա:Ու մտածում եմ,ինչ անեմ որ Գայուշիս համարը ապահով պահեմ,մեկ էլ հիշում եմ,որ մամայի ծանոթներից Գայան տոտայի համարը ունեմ:Գայուշիս համարը ջնջեցի, ,,Գայան տոտան,, կրճատեցի,հետո հեռախոսս լրիվ պատահական մոռացա սեղանին:Երբ վերադարձա հեռախոսս իրա ձեռքին էր,իբր ջղայնացած վերցրեցի ու գնացի:
    Ես հիմա դժվարանում եմ պատկերացնել Գայան տոտայի ու իրա խոսակցությունը ի՞նչ ընթացք է ունեցել,բայց դատելով իրա լոմկայախառը հայացքից շատ վատ է եղել ամեն ինչ:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Smokie (29.10.2013), Այբ (27.10.2013), Գոգարիկ (14.06.2014), Լեդի Վարդ (28.10.2013), Ուլուանա (16.11.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշունն իրա մերկության մեջ էլ ավելի գեղեցիկ է:Երեկ պարապմունքից եմ գալիս ու զգում եմ,որ քիթս սառում է:Քիչ է մնում ուրախությունից գոռամ:Ախր իմ քթի սառելը խոսում է,էն մասին որ ձմեռը շատ մոտ է:Թող գա ես սպասում եմ իրան:
    էսօր առավոտ էլ աչքերս բացեցի ու տեսնեմ երկնքում սպիտակ-սպիտակ ամպեր:Վեր թռա տեղիցս, բայց պատուհանից այն կողն ինձ սպասում էր հիասթափություն:Գիտեմ,որ քիչ է մնացել ու որ շուտով իրականանալու է իմ ձյունե երազը:

    Իմ հետ բոլոր հրաշքները ձմռանն են եղել,իսկ իրան հիմա հրաշքը կփրկի:
    Ապասում եմ,հավատում եմ ու գիտեմ որ ձմռան հետ իմ հրաշքն էլ է գալու:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Smokie (07.11.2013), Այբ (07.11.2013), Լեդի Վարդ (07.11.2013), Ուլուանա (16.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.11.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տուն գալիս տեսա չվող թռչունների մի երամ:Մոտենում է ձմեռն ու իրանք գնում են էլի տաք երկրներ:Բայց ոչ մի ,,ձմեռ,, չի կարա ինձ ստիպի հեռանալ իմ երկրից:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Այբ (16.11.2013), Արամ (16.11.2013), Վոլտերա (09.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (09.11.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր պարապմունք չունեի,սովորելու դաս համարյա չունեի ու որոշեցի մաքրություն անել.հայերեն ուբոռկա:Թե ինձ ով էր ասում գլխիցս մեծ գործեր բռնեմ:Կարաի չէ,հանգիստ գիրք կարդայի,բայց չէ,ոնց կլինի...սկսել եմ պետք է վերջացնեմ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Smokie (18.11.2013), Այբ (16.11.2013), Արամ (16.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.11.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ էսքանն եմ ասում.վերջապես եկավ ձյունը ու էլ չի գնալու:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Այբ (11.12.2013), Լեդի Վարդ (03.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (30.11.2013)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբ,ես քեզ էնհքան էի կարոտել...Ոնց որ մի բան պակաս լիներ...Բայս հիմա արդեն վերջ:Սրանից հետո ամեն օր մինչև դասի գնալը կգամ ու բացս կփորձեմ լրացնել:էլ երբեք չեմ դավաճանի քեզ,ինչքան էլ դասերս խեղդեն մեկ ա գալու եմ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Smokie (26.02.2014), Վոլտերա (26.02.2014)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ օրագիրս էի ստեղծում /չեմիչէ արարում/,մտածում էի,որ էստեղ են հավաքվելու իմ բոլոր երեկների մասին պատմությունները:Զարմանալի արարած է մարդը.միշտ անցած գնացածը կարոտով է հիշում,եթե անգամ ներկան հազար անգամ ավելի լավն է:Դրա պատճառը երևի էն է,որ անցյալում թողնում ենք ոչ միայն վատը,այլև քաղցր,լուսավոր ու արևոտ հիշողություններ,որոնք ամպի չափ կարևոր են մեզ համար:Ու մեկ-մեկ պետք է քրքրել հիշողության հին գզրոցները,թե չէ կյանքն ու մարդիկ ընենց կանեն,որ կորցնենք մեր մարդկային դեմքը:
    Ինձ թվում էր,թե էն լացկան ու ամեն ինչ սրտին մոտիկ ընդունող աղջիկը մեռել է կամ գնացել շատ-շատ հեռու:Բայց չէ...ինքը ուղղակի թաքնվել էր իմ մեջ /որ հենց էս հիմարը,ով նստած գրում է/ չափերն անցնի ականջը ձգի ու հետո լաց լինի,որովհետև ցավեցրել է ուրիշին:Ինքն ինձ երբեք չի թողնի մեծանալ:

    Լավ վերջ տանք դատարկ փիլիսոփայությանը:Ախր վաղը կարևոր օր է չպետք է ծանրաբեռնել ուղեղը,թող մնա մի ուրիշ օր գլուխս կտանես:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (19.04.2014), Sambitbaba (31.05.2014), Smokie (06.04.2014)

  19. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղտնիք չի որ ես նորմալ մարդ չեմ:Գաղտնիք չի նաև որ սիրահարված եմ:Ու ի՞նչ եմ անում ես ... խոստովանում եմ:Հա,ասել եմ ու լավ եմ արե:Սկզբում մտածում էի,որ մեծ սխալ գործեցի,ինչ կմտածեն և այլն, և այլն...Հիմա,սառը գլխով մտածելի հասկանում եմ,որ էդ արածս ամենաճիշտ քայլն էր:Լավ եմ անում սիրում եմ...ով հասկացավ,շատ բարի,ով էլ չէ թող գրողի ծոցը կորի:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (14.04.2014), John (19.04.2014), Sambitbaba (31.05.2014), Smokie (14.04.2014), Vardik! (14.04.2014), Գոգարիկ (16.06.2014), Լեդի Վարդ (16.04.2014), Նաիրուհի (14.04.2014), Ուլուանա (05.05.2014), Վոլտերա (14.04.2014)

  21. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գիտեի,որ մեր երկրում ամեն ինչ վատ ա կազմակերպված,բայց կրթական ոլորտը տվեց սաղին անցավ:Քիչ ա տասներկու տարի են սարքել,տասից հետո էլ թեմաները լրիվ կրկնություն է:Ես հասկանում եմ որ կրկնությունը գիտության մայրն ա,բայց էդ կրկնությունը զզվեցնող ա ու սպանում ա սովորելու ցանկությունը:Ասում են. էս ինչ էրեխեք են,կարգին դասի չեն նստում...բլա-բլա...բլա-բլա...Ինձ ընենց հետաքրքիր ա տասնյոթ-տանութ տարեկան տղին ոնց են դասարանում պահելու ...Լավ էս թողնենք մի կողմ:Հիմա էլ dasaran.am էն մեջ գցել ու էդ Odnoklassniki 2-ն ա...մտնում էս գնահատականներդ նայելու ու գնաց....լայք տուր,եթե սիրում ես մամայիդ,լայք տուր թե սիրում ես պապայիդ,թե հավատում էս աստծուն...այ քեզ հիմարություն...էս էլ քիչ ա շուտով պլանշետով են դասի գնալու...ասա թքեցինք,էլի:

    Գիտեք ամենավատը որն ա. իրանցից գոհ ու իրենց կատարյալ համարողները քլնգում են ջահելությանը,բայց չեն հասկանում,որ իրանց որդեգրած մեթոդներով ավելի վատ ու ավելի փչացած սերունդ են ստեղծում:

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (19.04.2014), Sambitbaba (31.05.2014), Smokie (17.04.2014), Vardik! (17.04.2014), Արէա (16.04.2014), Լեդի Վարդ (16.04.2014), Նաիրուհի (17.04.2014), Ուլուանա (05.05.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր (երեկ և այլն) ես առաջին անգամ...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1565
    Վերջինը: 28.07.2022, 19:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •