User Tag List

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 123 հատից

Թեմա: Երեկ

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազիս ձմեռ էր ու ես ձմագնդի էի խաղում:Հավես էր:Բայց երբ զարթնեցի պարզվեց ամառ է ու ձնագնդի չեմ կարա խաղամ:Ես էլ ինձ չկորցրեցի:Հիմա շարֆս կապել եմ,գլխարկս դրել ու ձեռքերիս փչելով ձմեռային տրամադրություն եմ ստեղծում շուրջս:Առավոտվանից ձյան ու ձմռան մասին երգեր եմ երգում,գժություններ անում:Մի խոսքով ես էսօր անհասանելի եմ ու ինչ ուզում եք արեք գլխարկս չեմ հանելու:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.08.2013), Smokie (14.08.2013), Այբ (11.08.2013), Լեդի Վարդ (11.08.2013), Նաիրուհի (11.08.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավն էր... ես էսքան շուտվանից չէի ծիծաղել...Ու եթե փորձում եմ հիշել,վերջին անգամ էսքան էլի իմ վրա եմ ծիծաղել...բլոճներճիշտ ա ես ձեզ սիրում եմ,բայց ոչինչ չէ,որ մարդու եմ սիրահարված:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.08.2013), Sambitbaba (14.08.2013), Smokie (14.08.2013), Արամ (16.11.2013), Լեդի Վարդ (11.08.2013), Վոլտերա (11.08.2013)

  5. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետո ինչ որ մենք լրիվ ուրիշ աշխարհներից ենք,որ իրար նման չենք,որ հետդ կարգին չեմ կարում խոսամ.հետո ինչ:Քո աշխարհում մի բան կա առանց որի իմ աշխարհը կփլվի.ժպիտդ:Ուզում եմ ամեն օր տեսնել էդ սիրուն ժպիտդ ու փայլող աչքերդ հետո ինչ որ ես ուրիշ աշխարհից եմ:Էդ չի կարող խանգարել ինձ սիրել քեզ:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.08.2013), Smokie (14.08.2013), Vardik! (13.10.2013), Այբ (14.08.2013), Արամ (16.11.2013), Լեդի Վարդ (14.08.2013)

  7. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի պատմեմ երազներիցս:Ուրեմն լիքը մարդիկ էին հավաքվել ու ամենավերջում ինքն էր կանգնել:Իջա որ գնամ բարևեմ ու պարզվեց որ նախքան իրան բարևելը պետք է անցնեմ հավաքվածների միջով ու մինչև ես էդքանին բարևեցի,օրը լուսացավ ու ես ըտենց էլ իրան չհասա:

    Բա սրանից ավելի վատ մզձավանջ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.10.2013), Smokie (18.08.2013), Լեդի Վարդ (17.08.2013)

  9. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագիր, ես քեզ էնքան շատ եմ կարոտել:Եթե հիմա պատմեմ թե ինչեր եմ արել վերջին մի ամսում դասերս չեմ հասցնի,դրա համար չեմ պատմում:Քեզ էնքան էի կարոտել,որ անգամ երազիս էի տեսնում:Եթե ես էս մի ամիսը կարողանամ դիմանալ ու չքնելու համար չսկսեմ սուրճ խմել ուրեմ հերոս եմ:Սենյակումս մենակ գրքեր են.պահարանի վրա,պահարանի մեջ,մահճակալիս վրա, մահճակալիս տակ,անգամ մահճակալիս մեջ:Բառի բուն իմաստով քիթ սրբելու ժամանակ չունեմ:Հիմա էլ Արամ Մանուկյանի կենսագրությունը պետք է ուսումնասիրեմ,հետո մի տոննա գիրք կարդամ ու եթե հասցնեմ երաժշտույուն կլսեմ:

    Հ.Գ.Հա քանի չեմ մոռացել,Այբ դու տեսել ես թե ինչ սիրուն աշուն է,քիչ է մնում ոգեշնչվեմ ու ստեղծագործեմ,բայց ժամանակ չկա:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.10.2013), Smokie (23.09.2013), Լեդի Վարդ (23.09.2013), Ուլուանա (12.10.2013), Վոլտերա (23.09.2013)

  11. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ պարզվեց,որ ես ջրծաղիկ եմ:Չէ ես շատ լավ եմ ուղղակի ոնց որ մի շաբաթ լողացած չլինեմ:Հիմա էլ չեն թողնում օճառով լվացվեմ:Եթե ես հանկարծ մեռնեմ ուրեմն ոչ թե ջրծաղիկից եմ մեռել,այլ զզվանքից ,մենակությունից, ու չխոսելուց:էս ջրծաղիկի պատճառով խոսելիս լեզուս ահավոր ցավում է,իսկ ես եթե չխոսեմ հաստատ կմեռնեմ:Օղորմի ինձ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.10.2013), Smokie (13.10.2013), Vardik! (13.10.2013), Լեդի Վարդ (18.10.2013), Ուլուանա (12.10.2013)

  13. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես աշուն է,իսկ ես... ես չեմ կարող տնից դուրս գալ,չեմ կարող անձրևի տակ թրջվել,չեմ կարող գիշերները պատժգամբ դուրս գալ ու հիանալ աշնանային աստղազարդ երկնքով:Կարոտել եմ ծառերի չորացած տերևների խշշոցին,աշնան քամու սուլոցին եմ կարոտել,էն քամու,որ մազերիդ հետ է խաղում,ականջներդ մտնում,էն քամու որի նվագի տակ պարելով ցած են թափվում աշնան հրաշք տերևները:Առվի ձայնին եմ կարոտել,էն առվի,որ քչքչալով ու խշխշալով տանում է իր հետ ոսկե տերևները:Ու ես ստիպված բավարարվելու եմ պատուհանից դուրս նայելով,ապակուց այս կողմ անձրևի երգը լսելով ու աշնան մասին երազելով...

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (13.10.2013), Sambitbaba (13.10.2013), Smokie (13.10.2013), Vardik! (13.10.2013), Լեդի Վարդ (18.10.2013)

  15. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ սովորություն եմ ձեռք բերել.իրիկունը քնելուց առաջ ռադիոյով հեքիաթ եմ լսում,հետո անուշօրորոցային ու մուշ-մուշ քնում եմ:Մերոնք սկզբում կարծում էի ջրծաղիկի պատճառով ցնդել եմ,բայց հետո հասկացան որ նույն գիժ ու չաչաճճի էրեխեն եմ մնացել:Ու չեմ հասկանում էն մարդկանց,ովքեր երեխա լինելու մեջ վատ բան են տեսնում:Ըտենց մարդիկ տարօրինակ են ու իրանք ժամանակից շուտ են մեծացել ու ժամանակի հետ մոռացել են,որ կարևորը հոգով երեխա.միշտ երիտասարդ մնալն է:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (13.10.2013), John (13.10.2013), Sambitbaba (13.10.2013), Smokie (14.10.2013), VisTolog (14.10.2013), Գոգարիկ (30.07.2014), Լեդի Վարդ (18.10.2013), Նարե91 (15.10.2013), Ուլուանա (13.10.2013)

  17. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս ջրծաղիկը լիքը առավելություններ ունի.
    1.Մենակ եմ մնում մտքերիս հետ
    2.Մենակ մնալով մտքերիս հետ շատ նոր բաներ եմ բացահայտում ինքս իմ ու ինձ շրջապատողների մասին:Ինքս ինձ կողքից նայելու ու սխալներս ուղղելու հնարավորություն եմ ստացել
    3.Սկսել եմ նորովի նայել ամեն ինչին ու գիտեմ,որ հենց լավանամ ոչ մի հնարավորություն ձեռքիցս բաց չեմ թողնելու:
    4.Ընթերցանության համար լիքը ժամանակ ունեմ:
    5.Ինչ համով բան ուզենամ հինգ րոպեից կողքս է/կաշա,պյուրե,բրնձով ապուր,քերած քազարի հյութ......../

    Մենակ մի բանի մասին եմ մտածում,բա որ հետո շատ քմահաճ դառնամ:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.10.2013), Smokie (14.10.2013), VisTolog (14.10.2013), Լեդի Վարդ (18.10.2013), Նարե91 (15.10.2013), Ուլուանա (14.10.2013)

  19. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի,որ շատ եմ սիրում մեր տունը,որ Սահյանի խոսքերով ասած էս ապուպապոտ է,հորոտ-մորոտ է,մանկությունոտ է...հա ըտենց է...ամեն անկյունում մի քաղցր հիշողություն է...բայց չէ...իրականում էս տունն էլ է ոչինչ...ՈՉԻՆՉ առանց ինձ հարազատ մարդկանց:Ինձ պետք չի մանկությունոտ տուն,եթե հեռու եմ լինելու մերոնցից,կամ ոնց կարա էդ տունը մանկությունոտ լինի,երբ էլ հորոտ-մորոտ չի:Հիմա արդեն հասկացել եմ,որ տունը չորս պատերը չեն ու տանիքը...տունը կարա լինի նաև բաց երկինքը,եթե հարազատներիդ հետ ես:Իմ ընտանիքը իմ համար հա՛մ տուն է,հա՛մ հայրենիք,հա՛մ էլ կյանք:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.10.2013), Smokie (18.10.2013), Vardik! (15.10.2013), Լեդի Վարդ (18.10.2013), Նարե91 (15.10.2013)

  21. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաման ու պապան շատ են ասում.
    -Ու՞մ ես քաշել ըտենց իրասածի ու համառ...
    -Ու՞մ ես քաշել էդքան շատախոս...
    -էդ մուննաթախառը տոնդ տեսնես ումի՞ց ես վերցրել...
    -Տեսնես ու՞մ ես քաշել...ումի՞ց...ումի՞ց...

    Պարզ չի...կամ մամային ու պապային եմ քաշել...

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Smokie (18.10.2013), Գոգարիկ (30.07.2014), Լեդի Վարդ (18.10.2013)

  23. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են ինչի ես դու սենց:Բա ո՞նց լինեի:Պուճուր ժամանակվանից մենակ ախպերներիս հետ եմ խաղացել:Մորքուրի,հորքուրի,հոպարի, քեռու երեխեքով հինգ քուրիկ ունեի իրանց հետ էլ վերին աստիճանի անհետաքրիր էր:Ու ըտենց փոքր ժամանակվանից կիսատղա-կիսաաղջիկ մեծացա:Հիմա էլ համարյա բան չի փոխվել ու ես էլի ավելի շատ զարմիկներիս հետ եմ շփվում,քան զարմուհիներիս և բնականաբար անպակաս են էն արկածները,որոնք ստեղծում եմ ես իրանց համար:

    Ուրեմն էս մորքուրիս տղեն ընկերուհուս համարն էր ուզում,ես էլ բնականաբար չէի տա:Ու մտածում եմ,ինչ անեմ որ Գայուշիս համարը ապահով պահեմ,մեկ էլ հիշում եմ,որ մամայի ծանոթներից Գայան տոտայի համարը ունեմ:Գայուշիս համարը ջնջեցի, ,,Գայան տոտան,, կրճատեցի,հետո հեռախոսս լրիվ պատահական մոռացա սեղանին:Երբ վերադարձա հեռախոսս իրա ձեռքին էր,իբր ջղայնացած վերցրեցի ու գնացի:
    Ես հիմա դժվարանում եմ պատկերացնել Գայան տոտայի ու իրա խոսակցությունը ի՞նչ ընթացք է ունեցել,բայց դատելով իրա լոմկայախառը հայացքից շատ վատ է եղել ամեն ինչ:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Smokie (29.10.2013), Այբ (27.10.2013), Գոգարիկ (14.06.2014), Լեդի Վարդ (28.10.2013), Ուլուանա (16.11.2013)

  25. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշունն իրա մերկության մեջ էլ ավելի գեղեցիկ է:Երեկ պարապմունքից եմ գալիս ու զգում եմ,որ քիթս սառում է:Քիչ է մնում ուրախությունից գոռամ:Ախր իմ քթի սառելը խոսում է,էն մասին որ ձմեռը շատ մոտ է:Թող գա ես սպասում եմ իրան:
    էսօր առավոտ էլ աչքերս բացեցի ու տեսնեմ երկնքում սպիտակ-սպիտակ ամպեր:Վեր թռա տեղիցս, բայց պատուհանից այն կողն ինձ սպասում էր հիասթափություն:Գիտեմ,որ քիչ է մնացել ու որ շուտով իրականանալու է իմ ձյունե երազը:

    Իմ հետ բոլոր հրաշքները ձմռանն են եղել,իսկ իրան հիմա հրաշքը կփրկի:
    Ապասում եմ,հավատում եմ ու գիտեմ որ ձմռան հետ իմ հրաշքն էլ է գալու:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Smokie (07.11.2013), Այբ (07.11.2013), Լեդի Վարդ (07.11.2013), Ուլուանա (16.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.11.2013)

  27. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տուն գալիս տեսա չվող թռչունների մի երամ:Մոտենում է ձմեռն ու իրանք գնում են էլի տաք երկրներ:Բայց ոչ մի ,,ձմեռ,, չի կարա ինձ ստիպի հեռանալ իմ երկրից:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Այբ (16.11.2013), Արամ (16.11.2013), Վոլտերա (09.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (09.11.2013)

  29. #30
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր պարապմունք չունեի,սովորելու դաս համարյա չունեի ու որոշեցի մաքրություն անել.հայերեն ուբոռկա:Թե ինձ ով էր ասում գլխիցս մեծ գործեր բռնեմ:Կարաի չէ,հանգիստ գիրք կարդայի,բայց չէ,ոնց կլինի...սկսել եմ պետք է վերջացնեմ:

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2014), Smokie (18.11.2013), Այբ (16.11.2013), Արամ (16.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.11.2013)

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր (երեկ և այլն) ես առաջին անգամ...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1565
    Վերջինը: 28.07.2022, 19:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •