User Tag List

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213
Ցույց են տրվում 181 համարից մինչև 186 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: Alpha mission

  1. #181
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ կյանքում ես անկախության էի ձգտում։ ԱՆգամ տանը մամայի կանոններն ինձ ճզմում էին ու սրբորեն որոշել էի, որ եթե ընտանիք կազմեմ, անպայման ծնողներից առանձին ենք ապրելու։ Հիմա էն կինը, ով իմ սկեսուրն է լինելու, ինձ համար դերային մոդել է, անպայման ուզում եմ իր հետ ապրել, իրենից սովորել։ Չեմ պատկերացնում ոնց կարելի է լինել էդքան կանացի՝ առանց քաղքենի պոնտերի, էդքան ազատ ու միաժամանակ պարկեշտ, էդքան լայնախոհ, միաժամանակ ավանդույթները հարգող, էդքան, էդքան․․․․ էն որ երջանկությունը գտնելն այլ հարց է, բայց երբ ոչ միայն ընտրածդ տղամարդու հետ ես երջանիկ, այլ նաև իր ընտանիքն ես անչափ սիրում, արդեն ինչ-որ հեքիաթից գլխիդ ընկած հաջողակություն է։ Դեռ անցյալ տարի ես երազում էի, որ ամբողջ 2019-ի վերջն ու 2020-ը կոմայի մղձավանջ լինեն, պարզվի մինչև մամայիս կորցնելը ես Բերձորում կոմայի մեջ եմ ընկել ու հիմա կարթնանամ։ Բայց եթե սա կոմայի երազ է, թող էնտեղ, իմ արթուն աշխարհում մամաս լինի, բոլորը երջանիկ լինեն, բայց ես քանի էս երջանիկ երազն եմ տեսնում, հանկարծ, հանկարծ չարթնանամ։ Հիմա իմ երջանկության վրա միակ ստվերը պարտքերն են, էդպես էլ աշխատանք չեմ գտնում, լճանում եմ։ Հենց աշխատանք էլ ունեցա, հենց պարտքերս փակեցի, մնացած ամբողջ կյանքը մղձավանջից դուրս կլինի՝ առանց անընդհատ մեռնելու ցանկության, առանց հուսահատության ու օբսեսիաների․․․

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.10.2021), erexa (13.10.2021), John (16.10.2021), Sambitbaba (16.10.2021), Varzor (20.10.2021), Դեղին մուկիկ (15.10.2021), մարդ եղած վախտ (15.10.2021), Նաիրուհի (13.10.2021), Ուլուանա (14.10.2021)

  3. #182
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ էքզիստենցիալ ճգնաժամները նոպաներով են։ Գիտնականներ, գյուտարարներ, գրողներ, երաժիշտներ՝ ճակատագիրն իմ կյանքի ճանապարհին գտել, շարել է հեռանկարային մարդկանց։ Իրենցից շատերին դեռ դպրոցից գիտեմ, ծանոթության առաջին վայրկյանից հավատացել եմ իրենց հաջողությանն ու ոգևորել։ Էսօր գրող ընկերներիցս մեկն է գրել։ Ասում է, որ ինձ է պարտական, պաթետիկ, ֆլան-ֆստան տեքս ա շարում։ Ես էլ կատաղում եմ, որ ինձ անհիմն գովում են։
    - Ռադ էղի, ես էն գլխից գիտեի, որ դու շատ բանի ես հասնելու, քանի որ տաղանդ ունես։ Ու դա արեն իմ արժանիքը չի, քոնն ա։
    - Ոգևորելն ավելի կարևոր ա, - ասում ա, - ամենահուսահատ պահերին միշտ գիտեիր՝ ինչ ասել։
    Ու ես երբեք դիտավորյալ հատուկ բառեր չէի ընտրել, գրել էի իրեն այն, ինչ անկեղծ մտածում եմ։ Ու մնացած լիքը մարդկանց էլ, ովքեր հետո ինձ շնորհակալություն են ասել, գցել անհարմար վիճակի մեջ, ես ասում էի, որ եթե իրենք չունենային ջիղ, ես գովելու բան չէի ունենա, ինչքան էլ փորձեի ոգևորել, պլաստիկից բառեր էի շարելու։
    Ու հիմա մտածում եմ, որ եթե մուսաներին աշխատավարձ հասներ, ես հիմա միլիոնատեր էի, քանի որ իմ ամենամեծ սուպերուժը մարդկանց մեջ ներուժը տեսնել, իրենց խանդավառությամբ խանդավառվել ու անգամ անկումների պահին երես չթեքելն ա։ Ու էս սուպերուժն ունեցող մարդու համար ես լավագույն աշխատանքն էի ընտրել՝ ուսուցիչ էի։ Պետք ա էս ինքնախարազանման նվնվավիճակներից դուրս գալ, մի քիչ առողջությունը խելքի բերել ու գլխովին վերադառնալ ուսուցչության։ Էնքան փառահեղ մարդկանց ա դպրոցը կոտրում, ես էնտեղ պետք եմ, որ հետ սոսնձեմ։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.11.2021), Cassiopeia (30.10.2021), Freeman (30.10.2021), Sambitbaba (30.10.2021), Նաիրուհի (31.10.2021), Ուլուանա (03.11.2021)

  5. #183
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան անարդար ա ամուսնությունից առաջ ուրիշ մարդ ձևանալը ու հետո փորձելը կողքինին փոխել, խցկել սեփական պարադիգմաներ։ Հարաբերություններում հարկավոր է անկեղծ լինել, որ հետո տհաճ անակնկալներ չլինեն։ Հերթով ի հայտ եկող տնաճ անակնկալները էլ չեմ վերապրում։ Ես գիտեմ, որ ինձ հետ սարսափելի բարդ է, որ ինձ կդիմանա միայն էն մարդը, ով կսիրի, բայց նաև գիտեմ, որ ես ունեմ հատկանիշներ, հանուն որոնց ինձ կարելի էր սիրել։ Ունեի։ Լճանում եմ, կորցնում էն խանդավառ, մեծ ամբիցիաներով ու երազանքներով մարդուն, ում իմ մեջ տեսնում էի։ Ինչքա՞ն կձգեմ, չգիտեմ, էնքան դժվար է ապրել, երբ էլ ոչ մի բան կյանքից չես ուզում, համակարգչային կոդի ցիկլի նման միապաղաղ կրկնում ես ռուտինն ու էդ ցիկլի բրեյքը միայն մահվան մեջ տեսնում։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.07.2022), Varzor (17.07.2022), Նաիրուհի (23.07.2022)

  7. #184
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ նման մարդկանց աշխարհում ժամացույցներն էական չեն լինի։ Մարդիկ կաշխատեն՝ երբ հավես լինի, բայց մինչև ուժասպառութուն նվիրված։ Ինձ նման մարդկանց աշխարհում գյուղատնտեսությունը կծաղկի, քանի որ սերն անգամ բույսերի վրա կտարածվի ու անկախ հավեսից ծարավ բույսն իր ջուրը կստանա, հիվանդ ծառն՝ իր խնամքը։ Թեև ես միս ուտում եմ, բայց այդ աշխարհում երևի բուսակեր լինեմ, ինձ նման մարդիկ եթե ուզեն միս ուտել, ավելի շուտ սինթետիկ ու անվտանգ փոխարինիչ կհայտնագործեն, քան կենդանի կմորթեն։ Արդյունքում գիտությունը վերելք կապրի ամեն անգամ փոխարինիչներ որոնելիս։ Ինձ նման մարդկանց աշխարհում թե կառավարման համակարգի կարիք էլ լինի, դատարաններն իմաստ չեն ունենա, բանակն իմաստ չի ունենա, ազգային անվտանգությունը կզբաղվի բնական աղետները հաշվարկելով ու կանխելով, երկնաքարերի հետ կռիվ կտա, կարկուտի հետ կփորձի լեզու գտնել, ոստիկանությունն ուղղակի վայրի կենդանիներից կպաշտպանի՝ ոչ թե ոչնչացնելով, այլ՝ հեռացնելով ու հոգ տանելով նրանց մասին։ Եթե հիմա քնեմ, վաղ թե ուշ ինձ կարթնացնեն ինձ նման մարդկանց աշխարհում։ Շատ ուշ։
    Բավական երկար ժամանակ ինքնագնահատականս զրոյացել էր, ես մտածում էի, որ թույլ, առանց կամքի ուժի արարած եմ, բայց ես ուղղակի էս աշխարհից չեմ, էվոլյուցիոն նոր օղակն եմ, որին մարդկությունը դեռ ժամանակ ունի՝ հասնելու։
    Հ․ Գ․ քանի սա գրում էի, սուրճը թափվեց։ Ինձ նման մարդկանց աշխարհում սուրճը միշտ թափելու են, հետո՝ խնամքով հավաքելու, քանի որ ինձ նման մարդիկ գնահատում են էսթետիկան ու մաքրությունը։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.09.2022), Cassiopeia (02.09.2022), erexa (02.09.2023), John (07.09.2022), Sambitbaba (02.09.2022), Աթեիստ (02.09.2022), Նաիրուհի (02.09.2022)

  9. #185
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ սեպտեմբերի 13-ին կարդացի, որ Ժան-Լյուկ Գոդարը մահացել է, տանեցիներից թաքուն, որ ինձ վերջնական աննորմալ չհամարեն, մի անկյունքում կուչ եկած լալիս էի։ Բայց կինոկուռքի կորցնելու լաց չէր՝ ինչ-որ անորոշ, ճնշող բեռ։ Ավելի ուշ իմացա, որ նույն օրը դիրքերում կրակոցներ էին ու պատերազմի սանձազերծում։ Ինչ-որ աննորմալ ցավի ֆոն կա, որ ես գիտակցաբար չեմ հասկանում, չեմ կարողանում վերլուծել․․․ Իմ մի ուրիշ կինոկուռքում՝ Աստղային պատերազմների մեջ երբ մոլորակ է պայթում, գլխավոր հերոսներից մեկը նկարագրում է, որ հազարավոր ձայներ աղաղակեցին ու մարեցին։ Միայն Հայաստանում չէ, աշխարհի որ կետում էլ մի աղետ լինի, էդ օրերին ես ինձ նման չեմ, ոնց որ ներսումս հազարավոր ձայներ աղաղակեն։ Ու մենակ ես չեմ էդպիսի անիծյալ էմպաթ, ինձ թվում է Յունգի կոլեկտիվ անգիտակցականն իրականում գոյություն ունի, ինչ-որ դեռ գիտականորեն չապացուցված, չբացահատված թելերով մենք կապված ենք տիեզերքին։ Ու ինչքան էլ աթեիստ եմ ինձ համարում, ինչ-որ մեզանից վեր, մեզանից դուրս ու մեր ներսին հասնող գոյություն կա, աստվածային չէ, ռացիոնալ, հասանելի, բայց որին դեռ մենք չենք հասել ու հասնելու դեպքում մեր աշխարհընկալումն ու ինքնաճանաչումն արմատապես շուռ կգա։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.10.2022), erexa (02.09.2023), Freeman (30.10.2022), Ուլուանա (26.10.2022)

  11. #186
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անզորությունն ինձ ուտում էր, մինչդեռ ֆեյսբուքում գրելը սխալ էր։ Ջնջեցի, բայց մի տեղ պիտի արտահայտվեմ, պիտի պատմեմ, թե ինչ սրիկա եմ ես։ Պատմությունը հերոսությամբ է սկսվում։ Երբ ես ուրիշի վարկերն էի փակում ու արժեքներս թույլ չէին տալիս հայրիկից դրամական օգնություն խնդրել, ծայրը-ծայրին ձմեռային կոշիկների գումար հավաքեցի, հետո այդ գումարը ծախսեցի անհայտ հանգամանքներում աղիքները դուրս թափված կատվի կյանքը փրկելու համար։ Հերոսությունը կոշիկները զոհելը չէր, մեծ բան չէր, բայց մեծ բան էր բոլոր վախերն ու զզվանքը հաղթահարել, բժշկին ասիստենտություն անելը, կարերի համար փորը ճիշտ դիրքով բռնելը, գործիքները փոխանցելը, դեղերից հետո սնանկ մնալով՝ կատվին արկղի մեջ հասարակական տրանսպորտով Քյավառ հասցնելը ամբողջ ընթացքում նուրբ փաղաքշելով, որ արկղից դուրս չգա, հետո վերքերը ամսից ավել սիստեմատիկ մշակելն ու մամայություն անելը։ Բայց չէ, դա էլ եսիմինչ հերոսություն չէր, հերոսություն էր կատվին իմը չհամարելն ու իրեն ընտրություն տալը։ Ինքը վայրի կատու էր, ընտրեց դրսի կյանքը, բայց մեր բակում էր ապրում, հաճախ էի տեսնում, գուրգուրում։ Ու ինքը իմ կենդանին չէր, քանի որ կենդանին չի կարող մարդուն պատկանել, ինքն իմ բարեկամն էր, լրիվ էն հեքիաթի վհուկի սև կատուներից։ Ու հետո ես կատվին մամայիս թողեցի, գնացի Արցախ, իսկ մամային կորցնելուց հետո կատուն ևս կորավ։ Մի երկու անգամ տեսա, կեր գնեցի, ամեն անգամ տուն գնալիս կերակրում էի, բայց տանը չէի ապրում ու հիմարաբար լսում էի հայրիկին, որ կատին ինձ մոտ չբերեմ, գուցե ձագուկներ ունենա, անտեր մնան։ Սկզբում հենց դրա համար էլ չբերեցի՝ փոքր ձագուկներ ուներ, բայց ես տանը մոտ էի ապրում, հաճախ էի գնում, տեսնում, մենակ չէր։ Հետո պատերազմից առաջ գնացի Երևան, մտածում էի կյանքս հունի մեջ կընկնի, տուն կվարձեմ, կատվիս կբերեմ, ինձ հետ կապրի։ Բայց կյանքը պատերազմի մեջ ընկավ, սկսեցի աջուձախ պարտքեր կուտակել, վերջին կոպեկներս տրանսպորտին էի տալիս, գնում, կամավորություն անում։ Դիրքեր չգնացի, մտածում էի, եթե զոհվեմ, էդ հայրիկին էլ կսպանի, ի վերջդ կամավորության համար դիմեցի, բայց շատ ուշ դիմեցի, էդպես էլ իմ կարիքը չեղավ։ Կյանքում առաջին անգամ ինձ վստահված աշխատանքը տանուլ տվեցի՝ ուղղակի հոգեբանորեն ի վիճակի չեղա պատերազմի մասին փաստահավաք առաքելություն իրականացնել, ավելի շատ լացում էի, քան աշխատում։ Իսկ երբ վերադարձա Քյավառ, Սևուկին էլ չտեսա։ Մինչև էսօր։ Էոօր, երբ բակից խնձոր էի հավաքում, ինչ-որ միստիկ կանխազգացմամբ ձայն տվեցի՝ Սևուկ, Սևո՜ւկ, եկել եմ։ Ու մի երկու ժամ հետո լսվեց մլավոցը։ Սևուկն էր։ Ամուսինս համաձայն չէր Երևան մեր տուն տանեինք, լիքը խնդիրներ կան, հիմա կատու պահել չենք կարող մեր շունիկի հետ իրար կուտեն, տունն է սարսափ փոքր ու հազար ու մի այլ պատճառներ։ Հայրիկն իր մոտ տանելուն ևս դեմ էր, քանի որ էստեղի վայրի շները կատվին կհոշոտեին։
    Բերքահավաքից թե անզորությունից ուժասպառ, ուղղակի մինչև տաքսու գալը նստեցի խոտերի մեջ, լացում էի։ Սևուկը անձայն եկավ, բարձրացավ, նստեց գիրկս։ Տաքսին եկավ, ես ուղղակի կատվին նուրբ գրկիցս իջեցրեցի, փաղաքշեցի ու փախա։ Դանդաղ քայլերով, գլխիկոր փախա։ Սևուկը, որ ամբողջ օրը հետևիցս վազում էր, հետս չեկավ, կուչ եկավ խոտերի մեջ, քնեց, կամ քնած ձևացավ, եթե կատուները ի վիճակի են նման մանիպուլյացիաների, իհարկե։ Ու հիմա ես տաք սենյակում նստած մտածում եմ մրսող Սևուկի մասին ու ներսումս աշխարհի բոլոր ձմեռների ցուրտն է, աշխարհի ամենադաժան ու ամենասպանիչ անզորությունը։ Էն աստիճան, որ մտածում էի ամուսնուս թողեմ, գնամ, մեր տանը ապրեմ, բայց ես բավականաչափ լավը չեմ, որ հանուն կատվի ընտանիքս քանդեմ․․․

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.10.2022), Sambitbaba (27.10.2022), Աթեիստ (27.10.2022), մարդ եղած վախտ (28.10.2022), Ուլուանա (28.10.2022)

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռոզետտա առաքելություն / Rosetta mission
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.06.2015, 01:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •