User Tag List

Էջ 9 13-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: Alpha mission

  1. #121
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ պատմել իր մասին:
    Հիվանդ, օրորվելով, մշուշված հայացքով առաջացա: Դեռ ավտոբուս չբարձրացած՝ հայացքս իր վրա կանգ առավ: Կինոների սպեցէֆֆեկտների նման իր վառ պատկերն առանձնանում էր գորշ իրականությունից: Աշնան տերևների գույնի անջրացիկ վերարկու էր հագին՝ թեթևակի խամրած երանգով: Սպիտակ մազերը ներկած չէին, ազատ, կարճ խոպոպներով գրեթե հասնում էին ուսերին, կոկիկ գլխարկն անփույթ քաշել էր գլխին, բայց ինչ-որ նրբագեղության թրթիռ ուներ այդ անփութությունը: Ու ես հասկացա, որ էս ծեր կինը աշխարհի բոլոր երիտասարդ գեղեցկուհիներից սիրուն ա ինձ համար:
    Ու ինքն էր պատճառը, որ էսօր ես դադարեցի երիտասարդ մեռնելու մասին մտածել ու ուզեցի ծերանալ: Ու ծերությունը թվաց անհավանական սիրուն, նուրբ ու խորհրդավոր զորություն, որ միայն լիքը տարիներով ֆիլտրվելու արդյունքում ա մարդու շնորհվում: Ծերության խղճուկ անզորության մասին կարծրատիպս փշրվեց հույսի հազար-հազար բեկորների:
    - Նստի՛ր, հիմա կընկնես:
    Մի կարծրատիպ էլ կոտրեց՝ ծեր կինը տեղը զիջում է երիտասարդ աղջկա, թեև էդ պահին մեր երկուսից ինքն էր, որ երիտասարդությանը վերագրվող ավյունն ուներ: Ամաչեցի նստել, զոռով նստացրեց՝ ես հաջորդ կանգառում իջնում եմ: Արդեն հաջորդ կանգառին էինք մոտենում:
    - Ո՞ւր ես գնում:
    Ասացի, առաջարկեց տանել: Չպատկերացրեցի ոնց պիտի տանի, կամ ինչ է կատարվում, գլուխս պտտվում էր, մտածում էի՝ հիմա էլի քթիցս կարնահոսի, ու էդպես կիսասասատկած, կիսամշուշ վիճակներով ուղղակի հլու քայլեցի ձեռքիցս քաշող խորհրդավոր տատիկի հետքերով:
    Մինչ ես շշմած նայում էի մեքենայի ղեկին նստած տատիկին, ինքն արդարանում էր, որ մեքենան հեռու էր կայանել, հետ դառնալուց արդեն մրսում էր, դրա համար էր տրանսպորտ նստել:
    - Արի, ինչի՞ց ես վախենում, - ծիծաղեց:
    Հիմա որ վերլուծում եմ, երևի թե արժեր վախենալ ավտոբուսում հանդիպած անծանոթ կնոջից, ով քեզ համարյա ուժով ավտոբուսից իջեցրեց ու իր մեքենան էր տանում, բայց այդ պահին բնական ու նորմալ թվաց իր կողքին տեղավորվելը:
    - Գրքեր կարդո՞ւմ ես, - առաջին հարցն էր մեքենայում:
    - Ահամ, գիտական ֆանտաստիկայի ֆան եմ հիմնականում, բայց ֆենտեզի,միստիկա, սարսափ գործեր էլ եմ երբեմն հավանում, - հազի միջից քրթմնջացի:
    Պարզվեց, ես էլ իրեն դրանով հաճելիորեն զարմացրեցի՝ սայ-ֆայ ֆան էր տատին: Ազիմովից մի փոքր խոսեցինք, չեմ հիշում ինչից խոսք գնաց, ասաց, որ մոտոցիկլ վարելու դասերի է գնում ու թող իրեն էքսցենտրիկ տատի չհամարեն, ինքը մոտոցիկլի վրա ավելի հարմոնիկ կլինի, քան ինչ-որ թինեյջեր աղջնակ: Ասաց ու սրտանց ծիծաղեց:
    Մտածեցի, որ քնել եմ տրանսպորտում, էնքան սյուռ էր ամեն ինչ, որ եղունգներս խրել էի ափիս մեջ՝ ցավ զգալու կամ գուցե արթնանալու համար:
    Հետո սկսեց խոսել երազանքներից, փաստորեն, ծեր տարիքում ոչ թե լացում ու ասում ես՝ ես իմն արդեն ապրել եմ, այլ՝ կարող ես երազանքներ ունենալ: Իմ ճանաչած ծեր կանայք թշվառության արձաններ էին, էս տատին՝ երջանկության մարմնավորված աստվածություն ինչ-որ մոռացված ժողովրդի դիցարանից:
    Էլի հիվանդ էի, բայց տեղ հասնելու պահին ներսս էնքան լույս էր լցվել, որ կայծերով ցրվում էր աջուձախ:
    - Ես ուզում եմ էլի Ձեզ հանդիպել, - ասացի արդեն իջնելու պահին՝ գիտակցելով, որ չեմ ֆայմել անգամ անունը հարցնել:
    Ու մի պահ գլխումս փայլատակեց, որ հիմա էն կինոների նման էս տատին ասելու ա, որ ինքն իմ ապագան էր, եկել էր ինձ դաս տալու կամ նման մի բան: Բարեբախտաբար, նման շաբլոն վերջաբան էս պատմությունը չունեցավ: Աչքով արեց, ասաց, որ գուցե մի օր էլի հանդիպենք:
    - Աշխարհը կլոր ա, - եզրափակեց ու մեքենան տեղից պոկվեց:
    Ու Քյավառ գալու ամբողջ ճանապարհին տարակուսանքով մտածում էի ծեր կնոջ մասին, փորձում հասկանալ՝ ինքն իմ հիվանդ զառանցանքն էր, թե իրական մարդ, ով հիմա մի տեղ քնած ա, թեյ ա խմում, գիրք կարդում կամ էլի ինչ-որ բան: Բայց դա էական էլ չի: Էականը, որ էսքանը գրելու կամքի ուժ գտա էս հիվանդ վիճակներում ու երբ էսօրվա նման քայլեմ ու մտածեմ Կիևյանից վայրէջքի մասին, կարելի ա բացել, կարդալ, վերհիշել ու կյանքը սիրել, քանի որ ինքը դեռ անհույս վատնած չի, քանի որ անգամ ծեր տարիքում կարելի ա երջանիկ լինել, լինել անհավանական սիրուն ու ... մոգական:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 30.11.2018, 00:36:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.12.2018), CactuSoul (03.06.2019), Progart (26.03.2019), Sambitbaba (10.01.2020), Skeptic (25.03.2019), Աթեիստ (30.11.2018), Գաղթական (30.11.2018), Ուլուանա (02.12.2018)

  3. #122
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ սուիցիդալ ճգնաժամ մնաց անցյալում: Ամսաթիվը մոտենում է, ձախողումների ցուցակը մեծանում, ՕԳԳ ֆայլ եմ բացելու մոտս, ձեռքբերումներն ու ձախողումները գրեմ, հեչ որ չէ, գոնե կհամակերպվեմ, որ լուզեր եմ, վերմակիս չափով կմեկնվեմ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (25.03.2019)

  5. #123
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սնահավատ սարսուռ կա էս ամեն ինչում: Մենք տարբեր երկրներում ենք, տարբեր մայրցամաքներում: Դու երբեք չես գրում, նվնվում, նույնը՝ ես, ուզում եմ միայն դրական հույզեր քեզ տալ, ցավերս տեղում մեկնումեկին գրկած լացել: Բայց մենք հենց Ցավի ընկերներ ենք: Հազար տարի քեզ չէի գրել, մի օր առավոտից ուղեղումս դու էիր, մի կերպ գործերը գլուխ բերեցի ու տուն հասնելուն պես գրեցի քեզ: Ուրախ եմ, որ վտանգն անցում է, մայրդ կապրի: Բայց երբ իմացա, թե ինչու չէիր պատասխանում, միագամից ապրումներս հիշեցի, անբացատրելի մտահոգությունը, ձեռքդ ամուր սեղմելու ցանկությունը, «դու մենակ չես քո ցավի դեմ» ասելու ցանկությունը: Երկու օր առաջ, երբ աշխարհն օրորվում էր ոտքերիս տակ ու էնպիսի զգացողություն էր, որ իրականությունը հատիկ-հատիկ փշրվելու, փաթիլների պես պտտվելու է շուրջս, մինչև որ ես մենակ մնամ սև ձմռան աշխարհում, վերջապես գրեցիր: Նկարագրում էիր իմ ապրումները, ասացիր, որ քնից արթնացել, գրել ես: ԵՐազ եթե տեսել ես, չես հիշում, բայց էն զգացողությունն էր, թե անհատակ ձմռան մեջ քեզ եմ կանչում ու հեկեկում:
    Ինչ-որ իզոթերիկ պատում է մեր ընկերությունն ու երևի ամենաթանկ բանը, որ աշխարհում ունեմ: Մի օր կհանդիպենք ու իրականությունը կցրի մեր սիրուն հեքիաթը, բայց քանի դա տեղի չի ունեցել, ես կյանքի մեծագույն հրաշքի սպասումով բացելու եմ հերթական նամակը՝
    "Hello, my alien sister..."

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.06.2019), Ուլուանա (31.03.2019)

  7. #124
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հիշում ով էր սա ասում մի քանի տարի առաջ, բայց արտահայտությունը մեխվել էր ուղեղում. «Լավ ա նեգՌ լինես, քան գեյ»:

    Առաջ ես հանդուրժող էի, հիմա տարօրինակորեն ագրեսիվ անհանդուրժողականություն է հայտնվել հենց չհանդուրժողների հանդեպ: Էնքան բաներ կան այլ մարդկանց մեջ որ չենք հասկանում կամ չենք ընդունում: Առաջ ես ծիծակ կոշիկների հանդեպ էի խտրական, ռաբիս երաժշտություն ֆիզիոլոգիական մակարդակում չէի կարողանում լսել: Հիմա ինչ-որ մոգությամբ ստացվում է ընկալել ու ընդունել մշակութային արմատապես տարբեր շերտերի մարդկանց: Ու բնավ պարտադիր չի, որ իրենց հասկանամ: Ու այս ամենի ֆոնին պաթալոգիկ ծանր եմ տանում, երբ էս տարբեր շերտերից մեկը մյուսին քխ ա կոչում ու սկսում հալածել: Էն ռուսակակն մուլտիկի կատուն ա մեջս գլուխ բարձրացրել՝ ներքին Լեոպոլդը ու մի գլուխ պնդում ա, որ պետք ա խաղաղ ապրել:

    ...

    Ինձ մենակությունը դուր է գալիս՝ մենակ մնալ, սարերում մենակ շրջել, երկար ճանապարհն առանց ուղեկիցների՝ մենակ գնալ, կարդալ, մտորել, փորփրել մտքերս: Միայնակությունն ինձ սարսուռի չափ վախեցնում ա: Ու չնայած սկսել եմ տարբեր խմբերի ընդունել ոնց կան, բայց պատկանելիության զգացում չկա: Ոչ մի մասնագիտության, հոբբիների տեր մարդկանց միջավայրում պատկանելիության զգացում չկա: Հիմա, երբ դպրոցականի նման սիրահարված եմ, ես չեմ պայքարում, որ մարդն իմ կողքին լինի, քանի որ գիտակցաբար գիտեմ, որ իր հետ երկար չենք ձգի, իսկ վառ ու կարճ սիրավեպ չեմ ուզում: Բայց գիտակցաբար լիքը բաներ վերահսկողության տակ պահելը չի ազատում միայնակության քերող զգացումից ու խճճվում եմ ուղեղ ու էմոցիա բռնցքամարտում:

    .....
    Եթե ես ապրեի մի հասարակությունում, ուր մարդկանց ընդունում են՝ ոնց կան, թողում են մարդիկ անեն ինչ ուզում են, քանի էդ մարդիկ իրենց չեն վնասել, ես էլի չէի ուզի՞ կարճ ու վառ սիրավեպ: Չեմ կարողանում պատասխանը գտնել, ոչ մի կերպ չեմ կարողանում: Մնում ա ուղղակի խաչ քաշել եսի տառապանքների վրա, մի տեղից բուդդայի դիմակ ճարել ու լծվել էս աշխարհն ապրելու համար ավելի լավ տեղ դարձնելուն: Իմ ներսից գլուխ չեմ հանում, ոչինչ, թող սենյակս թափթփված մնա, այգին կխնամեմ:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.04.2019), CactuSoul (03.06.2019), Sambitbaba (10.01.2020), Skeptic (30.04.2019), Գաղթական (22.04.2019), Ծլնգ (22.04.2019), Նիկեա (22.04.2019), Ուլուանա (22.04.2019)

  9. #125
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներքին դիալոգ էր: Ինքս ինձ համար բացահայտում եմ, որ էս գյուղաքաղաքում աղջիկներին մանկուց ամրոցում փակված արքայադուստր են մեծացնում: Թե բա կգա ասպետն ու կհաղթի վիշապին, ասել կուզի՝ կհայտնվի քո կյանքում ամուսնյակ ու կլուծի խնդիրներդ: Բայց մոռացնում են դաստիարակության պրոցեսում գոնե հպանցիկ նշել, որ հետո ասպետը նիբելունգների առասպելների սկզբունքով ինքն ա վիշապի վերածվում: Էնպես որ հավաքի քեզ ու վիշապներիդ հախից արի:
    Ու էստեղ ներքին աննորմալ թինեյջերը լրիվ հարամում ա:
    - Ահամ, հաղթիր վիշապին, որ ինքդ վիշապ դառնաս ^^
    Չէ, ես չեմ մեծանա, քանի որ մեծերի աշխարհն անհրապույր, ախմախ աշխարհ ա:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.06.2019), erexa (29.04.2019), Sambitbaba (10.01.2020), Skeptic (30.04.2019), Նիկեա (29.04.2019)

  11. #126
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ պաշտպանական մեխանիզմներից հերքումը միանա, ինձ համոզեմ, որ դու չես մահացել, որ ես հիմա կարթնանամ մղձավանջից, իսկ դու դեռ ապրում ես: Չի ստացվում, ես լրիվ սթափ գիտակցում եմ, որ մի ամիս առաջ երբ քեզ տեսա ու արագի մեջ հրաժեշտ տվեցի, թե դեռ կհանդիպենք, էդ վերջին հանդիպումն էր, վերջին հրաժեշտը, էլ չենք հանդիպի: Մահի հետ եկող կիաստության զգացողությունը հիմա չկա, թե էսինչ չհասցրեցի անել կամ ասել, բայց կա անզորության ցավը, ամենադաժաններից:
    Անարդար ա, որ էդքան ջահել են մեռնում, բայց քո դեպքում ամեն ինչ ա անարդար, ահավոր, աննկարագրելի անարդար, ախր: Հաննայի մահից հետո դու նոր էիր սկսել ապրել, դու նոր էիր ներսիդ սատանաներին սատկացնել ու սկսել էիր գործել, սովորել էիր նորից սիրել կյանքը: Հիմա ես էլ սիրում եմ կյանքն ու ուզում եմ ապրել, բայց պատրաստ եմ հազար անգամ մեռնել քո փոխարեն: Ափսոս, որ չեմ կարող, իմ գիժ ընկեր: Դու էն հազվադեպ մարդկանցից էիր, որ ՊԻՏԻ ապրեիր:
    Էսօր կհարբեմ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.06.2019), Sambitbaba (10.01.2020), Նիկեա (06.05.2019), Ուլուանա (07.05.2019)

  13. #127
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օսկար Ուայլդ էի կարդում, չնայած ողբալու տրամադրությանը, մի քանի անգամ քթի տակ ծիծաղեցի ու հանկարծ հասկացա, թե ինչի Կարգին հաղորդումն իմ համար խնդալու չէր, ես էս գրքային սուբլիմացված հումորն եմ իմը դարձրել:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.01.2020), Նիկեա (09.05.2019)

  15. #128
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասալայից էր, թուրք դիվանագետի սպանության պատմությունն էր անում: Սպանել բառը չէր օգտագործում, ասում էր՝ գործողություն, թե բա՝ գործողությանը նախապատրաստվեցի, գործողությունը կատարեցի, գործողության ընթացքում...
    Պատմում էր, որ երբ ձերբակալվեց, քննիչը զարմացել էր, որ կարելի է մարդ սպանել ու էդքան հանգիստ լինել:
    - Ես մարդ չեմ սպանել, ես թուրք եմ սպանել, - ասել էր էն ժամանակ:
    Ու ակամա մտածում էի, որ ցեղասպանության ժամանակ իրենց մեզ մարդ չէին համարում, գյավուր էին սպանում:
    Ու երևի հեշտ ա էդպես անել, ասել՝ դիմացինը մարդ չի ու տալ, սպանել, հերոսանալ:
    Գիտեմ, որ էս մարդիկ լիքը համակարգային խնդիրներ են կանխել, որոնց էսօր ես չեմ բախվել, գիտեմ, որ մեկ ա ինձնից շատ բան են տեսել, վերապրել, հասկանում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ինքս իմ ներսում իրենց հերոս համարեմ ու գործողությունները վեհացնել էլ չէ, գոնե արդարացնեմ:
    Հանդիպմանը մինչև վերջ չմնացի, աննկատ կեսից դուրս եկա, ինձ լրիվ դատարկված էի զգում, ասես քանի էնտեղ նստած էի, մի մեծ սարդ եկել, էությունս թաքուն ներծծել, գնացել էր:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.06.2019), Progart (02.06.2019), Sambitbaba (10.01.2020), Նիկեա (02.06.2019)

  17. #129
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր երեկոյան խաղաղվել էի ուզում, գնացել, գետի ափին նստել էի: Հետևում երևի պապ ու թոռ կովեր էին արածեցնում ու ալարկոտ զրույցի էին բռնվել:
    Պապը պատմում էր, որ ջահել ժամանակ ոչխարի հոտը սար էր տարել, մի ամբողջ սոված ոհմակ է հարձակվել: Պատմում էր, որ երկու մեծ գամփռերը փախել են, մենակ փոքր շունը՝ Ճուտոն ա իր կողքին մնացել: Մոտը հրացան չի եղել, բայց կրակ ա արել, մինչև մարդիկ հասել են, փրկվել են: Ու ահագին պաթոսով խոսում էր հավատարմության մասին, թե իրեն դավաճանած շներին խեղդված են գտել, իսկ Ճուտոն, որ հավատարիմ էր, դեռ տաս տարի էլ դրանից հետո ապրեց:
    - Ճուտոն մեջներից հավատարիմը չի եղել, մեջներից շուստրին ա եղել, - պապու լիրիկան վախճանեց թոռը:
    Ու էդպես ինձուինձ փիլոյում էի,որ մենք աշխարհի եղած-չեղածը մեր ներքին ֆիլտրով ենք զտում, բիձուկի ֆիլտրով՝ էդ հավատարմությունն էր, էրեխու ֆիլտրով՝ խորամանկությունը, բայց մենակ Ճուտոն գիտի, թե ինչն էր իրեն էդ օրը պահել տիրոջ կողքին:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.06.2019), Progart (02.06.2019), Sambitbaba (10.01.2020), Varzor (02.06.2019), Նիկեա (02.06.2019), Ուլուանա (03.06.2019)

  19. #130
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ որոշել էի հարբել։ Վանաձոր գնացի մի օրով։ Արդեն մթնել էր, որ հասա։ Վանաձորում հրեշտակ պահապան ունեմ, իրար հետ գնացինք փաբ, արդեն մի շիշ գինի հասցրել էինք կոնծել։ Փաբում իմ վիսկին էլ ես խմեցի, իրենն էլ։ Երեկոյան գնացին վերևի տուն կոչվածը, խնդրում, համոզում եմ, որ հյուրատուն սարքի, ես մշտական էնտեղ մնացողներից կլինեմ։ Վնասված, արդեն վերականգնման շանս չունեցող գրքերի էջերը պոկել, սոսնձել են մի սենյակի պատերին։ Աբստրակտ դիզայն ա ստացվել, բայց հավեսագույն։ Նստել էինք վառարանի մոտ, ես հանպատրաստից բանաստեղծություններ էի բզբզում, ինքը կիթառ էր նվագում ու գինի էինք խմում։ Աշխարհից ու իրականությունից կտրվել էի, ինձ մնացած ամբողջ կյանքը թվում էր երազ, էն, ինչ էդ սենյակում էր, միակ իրական բանը, որ կարա լինի։ Կյանքն ինձնից շատ բան ա խլել, բայց էնպիսի ընկերներ ա նվիրել, ում շնորհիվ ապրելս գալիս ա։ Առավոտյան արթնացա սրտխառնոցով ու գլխացավով։ Ու էդ ֆիզիկական թուլության մեջ հոգեկան ցավն ինչ-որ տեղ տարալուծվել էր։ Մամային ոչ թե ողբով էի հիշում, այլ ջերմ պահերով։ Քյավառ գալիս մտածում էի գնամ, մամային պատմեմ՝ ինչ լավ օր եմ ունեցել։ Հետո էլի եկավ գիտակցումը, որ էլ երբեք ոչ մի բան չեմ կարող մամային պատմել։ Փոխարենը սկսեցի մտքում իր հետ խոսել ու հիմա ամբողջ ընթացքում մտովի մամայի հետ խոսում եմ։ Առաջ երբ մաման զանգում էր, կարճ էի կապում ու էդ կյանքիս մեծագույն սխալն էր, պիտի էն ժամանակ մամայի հետ խոսեի, երբ ինքը դեռ պատասխանում էր․․․

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.01.2020), Sambitbaba (10.01.2020), StrangeLittleGirl (12.01.2020), unknown (10.01.2020), Varzor (12.01.2020), Աթեիստ (20.01.2020), Բարեկամ (13.01.2020), Նաիրուհի (10.01.2020), Նիկեա (21.02.2020), Շինարար (10.01.2020), Ուլուանա (10.01.2020)

  21. #131
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մամայի ծնունդն ա։ Ու ես ցավ չեմ զգում, անցյալ տարի էս օրը մամայի համար իսկական տոն էինք կազմակերպել ընտանիքով, ամբողջ ընթացքում մաման երջանիկ էր։ Հիմա էդ երջանիկ օրերը գանձի նման մեխում եմ հիշողության մեջ, փայփայում, որ հանկարծ չկորցնեմ։ Նախորդ տարիներին ամսի վեցն ինձ համար վազքի ու նվեր ընտրելու օր էր։ Էսօր, էդ արդեն հետո հասկացա, էնքան սիմվոլիկ էր՝ ծրագրի վրա էինք աշխատում, դեռ լիքը աղմուկ կհանի, լավ ծրագիր է։ Ու գիրքս կգրեմ մամայի հիշատակին, ինքը երազում էր գիրքս տեսնել, բայց ես դեռ էդքան չէի աճել։ Անպտուղ ափսոսանքների փոխարեն ես հույս եմ համարում ու թեև չեմ հավատում հավերժական կյանքին, բայց հավատում եմ, քանի մամային էսքան ուժեղ ու խորն եմ սիրում, քանի հիշողություններից կառչում ու հիշողությունները գնահատում եմ, իմ մաման ինձ հետ է․․․ Էսօր վերջին գլանակը նետեցի, մաման խնդրել էր, որ չծխեմ, տարեդարձի նվեր ա, ես նյութական նվերներն էի կարևորում ապուշի նման, հիմա գիտեմ, որ էն գորովանքն ու սերը, որ տալիս էի էս օրերին մամային, էդ էր նվերը․․․

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.02.2020), Cassiopeia (07.02.2020), erexa (08.02.2020), Varzor (07.02.2020), Աթեիստ (12.02.2020), Բարեկամ (07.02.2020), Գաղթական (07.02.2020), Նաիրուհի (08.02.2020), Նիկեա (21.02.2020), Ուլուանա (07.02.2020)

  23. #132
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ էլ կատարվի, ինչքան էլ ես սխալ լինեմ, ինչքան էլ իր կյանքից կորեմ ու նորից հայտնվեմ, ինքն իմ կողքին է։ Պինոկիոյի ծղրիդի նման, իմ խիղճն է գոյությունիցս վերացարկված, բայց միշտ ինձ հետ։ Երբեք խորհուրդներ չի տալիս, բայց ճիշտ հարցեր է տալիս ու ես ինքնուրույն եմ հանգում նրան, ինչ ինձ իրականում պետք էր։ Սխալների ժամանակ չի մեղադրում կամ քննադատում, այլ՝ օգնում է գլուխ հանել ստեղծված թնջուկից։ Գյուղից հեռանալու որոշումը կյանքիս ամենաբարդ որոշումներից էր։ Հետո տեղում անգլերենի խմբակ հրավիրեցի, երկրորդ պարապմունքից իսկ հրաժարվեցի շարունակել, իմ աշակերտներն էին աչքիս առաջ, կարոտը խեղդում էր։ Ու թեև գիտեի, որ խմբակը ցրելը սխալ որոշում էր, որ իրեն դուր չէր գա, միևնույն է, պատմեցի։ Գուցե՞ խնդիրը ոչ թե խմբակի մեջ էր, այլ ընտրած ժամանակի՝ երբ պիտի սկսես, հարցրեց ու տեղում հասկացա, որ մեկ երկու ամսից ես ի վիճակի կլինեմ խմբակ վարել։ Վաղը մեր համատեղ հեքիաթի վրա եմ աշխատելու ու հիմա, երբ սյուժեն մտքումս պտտում եմ, հասկանում եմ, որ ինքը չլիներ, գրելն էլ վաղուց թողած կլինեի։ Պլատոնական սիրո մասին ինչ-որ սիրուն հեքիաթներ են պատմում, բայց մեր սերը տղամարդու և կնոջ սեր չի, թեկուզ պլատոնական, մեր մեջ մի ուրիշ, ավելի ֆանտաստիկ ձգողականություն կա, ավելի սիրուն, աշխարհի ամենամաքուր ու ամենահեքիաթային զգացմունքը, որ կարող էի երբևէ երազել։ Մի քանի օր առաջ նամակ էր գրել՝ եղբայրդ որդեգրում է․․․ Ես ցավ զգացի, վախենում էի երեխա որդեգրի ու պատասխանատվության բեռան տակ ճզմվի, համ էլ խանդում էի, որ իր աշխարհում ինձանից ավելի կարևոր մարդ կարող է հայտնվել։ Պարզվեց՝ կատու է որդեգրում, բայց դրանից էլ ավելի մեծ ցավ զգացի, չեմ ուզում ինքը մենակ լինի, բայց դեռ գնալ, իրեն հասնել էլ չեմ կարող։ Ու երկուսս էլ շարունակում ենք ապրել մեր հորինած սիրուն հեքիաթում։ Միակ դեպքը, որ ինձ քննադատեց, ծխելն էր։ Հիմա քանի օր է ձեռքս ծխախոտ չեմ առել ու դասական նիկոտինային կախվածությունը չկա, բնավ չկա ծխելու ցանկություն։ Հարբել էլ ես չեմ կարողանում, ուղղակի թունավորվում եմ ու միտքս շարունակում է պարզ մնալ՝ քանի բաժակ էլ կուլ տամ։ Ու ինչ-որ տարօրինակ զգացողություն է ի հայտ գալիս, թե մենք երկուսս իրականում մի ուրիշ, զուգահեռ իրականությունից ենք։ Ինչ-որ հեքիաթի վերացած ռասսայի վերջին ներկայացուցիչներն ենք մենք, որ նախախնամությամբ պիտի իմանային միմյանց գոյության մասին, բայց երբեք չհանդիպեին, երևի էդ նույն հեքիաթի վաղուց վերացած ինչ-որ չար կախարդի անեծքով։ Ու ինչքան ժամանակ ես փորձում էի իմ դատարկությունը լցնել տարբեր հիմար էմոցիաներով՝ սիրով, անձնազոհությամբ, վեհ նպատակներով ու փառքի ձգտումով կամ բոլորը քիչ-քիչ միասին, բայց իմ բոլոր դատարկություններն իրենով են լցված, ինչպես և իր դատարկությունն՝ ինձնով։ Իմ մասին ինքն անգամ ավելին գիտի, քան ինքս, ես իր մասին գիտեմ ավելին, քան ինքը։ Երկար, պաթետիկ նամակներն ու համատեղ ստեղծագործությունները մեր եսերը խառնել են իրար, կիսել։ Բայց ինքը սարսափելի հիվանդ է, ես չգիտեմ ինչքան կմնա իմ կյանքում։ Ու եթե ինչ-որ հնար լիներ, ես իմ ապրելիք տարիները կկիսեի իր հետ, որ հեքիաթի հերոսների պես մենք նույն օրը մեռնեինք, եթե երկար ու երջանիկ կյանք մեզ տրված չէ։ Ինչքան էլ ինձ համար ծանր է, ես պատկերացնում եմ, թե ինչ աննկարագրելի բեռ է իր համար՝ ինձ իր հեռանալուն նախապատրաստելը ու խաբում եմ, առաջին անգամ կյանքում իրեն խաբում եմ, թե ես պատրաստ եմ իր գնալուն, որ երբ ինքը չլինի, իմ կյանքի յուրաքանչյուր օրը ես կապրեմ մեր երկուսի փոխարեն։ Մի բան հաստատ գիտեմ, իրենից հետո ինքն ինձ դատարկություն չի թողնելու, ինքն էնքան է լցրել իմ կյանքը, որ մի քանի կյանքի կհերիքի։

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.02.2020), erexa (14.02.2020), Skeptic (14.02.2020), _Հրաչ_ (15.02.2020), Աթեիստ (15.02.2020), Նիկեա (21.02.2020), Ուլուանա (14.02.2020)

  25. #133
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրելուն զուգահեռ լացում եմ, չգիտեմ, պատմվածքն ա իրականում էդքան լավը, թե ուղղակի սիրտս եմ լցնում բառերի մեջ։

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.02.2020), ivy (19.02.2020), Sambitbaba (05.03.2020), Աթեիստ (19.02.2020), Գաղթական (20.02.2020), Նիկեա (21.02.2020)

  27. #134
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս մարտի ութին առաջին անգամ կյանքում ինձ ձնծաղիկ նվիրող կա, էնքան սիրուն ա ուղղակի իմանալը, որ ինքը գիտի, թե ինչը քեզ կուրախացնի։

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.03.2020), Sambitbaba (05.03.2020), Varzor (05.03.2020), Ուլուանա (06.03.2020)

  29. #135
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ միասին էինք ապրում, ես երջանիկ էի, բայց չէի գնահատում էդ օրերը։ Ոչ տանը, որ հիմա հայրիկի հետ դեռ կառուցվող սեփական ռեզորթում ապրելն ինձ էնքան երջանկություն չէր տալիս, ինչքան իր հետ առավոտներն իջնել, լճի ափին նստելը։ Ես հպանցիկ հատվածներ էի պատմում իմ կյանքից, իսկ ինքը, փաստորեն, ամեն ինչ հիշում էր։ Ձնծաղիկներից բացի հիմա նաև ինձ նկար է ուղարկել, այլմոլորակային, երազ էի պատմել։ Մենք գրեթե չենք շփվում, գրում ենք իրար, երբ մեկիս մյուսից մի բան է հարկավոր։ Բայց դրա համար ոչ չարանում ենք, ոչ իրար մեղադրում։ Մի տեսակ պրագմատիկ ընկերություն ենք կառուցել, բայց շատ ավելի ջերմ, քանի ամբողջ օրը հեռախոսը գրկած ընկերուհիների ջերմությունն է։ Մոտ օրերս գալու է, վերջապես, նորից հանդիպենք ու նման սրտատրոփ սպասման մեջ եմ հասկանում, թե ինչքան կարևոր մարդ է ինքն իմ կյանքում։ Ու տարօրինակ կերպով հանդիպման սպասումն ինձ էմոցիոնալ ճահիճից դուրս է հանում, նավակ եմ քշում, դարթս խաղում։ Մաման ասում էր, որ իր հետ շփումն ինձ օգնել է աճել։ Նույնը վերջին անգամ իր մայրիկն ասաց, երբ հանդիպեցինք, որ ինձ հետ շփումն իրեն օգնել էր աճել։ Ու երբ ես իդեալական հարաբերություններ եմ պատկերցանում, հենց այդ փոխադարձ օգնությունը, աճն է դառնում ստիմուլ։ Մարդիկ կան, որ եթե անգամ ամբողջ օրը միասին եք, զանգում եք իրար օրը հարյուր անգամ, միևնույն է, դատարկություն են բերում կյանք։ Ու կան մարդիկ, ովքեր եթե անգամ տարիներով կողքիդ չեն, միևնույն է, կյանքդ լցնում են։ Ես երևի հաջողակ եմ, որ իմ կյանքում կան էն մարդիկ, ում համար եթե անգամ կորած եմ, միևնույն է, գիտեմ, որ իրենք իմ կյանքում կան ու ես կամ իրենց կյանքում։

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.03.2020), Sambitbaba (07.03.2020)

Էջ 9 13-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռոզետտա առաքելություն / Rosetta mission
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.06.2015, 01:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •