User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 164 համարի արդյունքները՝ ընդհանուր 164 հատից

Թեմա: Alpha mission

  1. #151
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ՝
    պետք ա էս գրառումը չանեի, հիմա կմտածեն՝ ակնարկ եմ անում Ճ բայց հենց գրառումն ինձ օգնեց մի երկու կոպեկ ճանապարհածախս ճարել, որ գնամ Երևան։ Հայրիկին վաղուց չէի խաբել, հիմա խաբեցի, թե հարցազրույցի եմ գնում աշխատանքի, բայց գնալու եմ մի տեղ մատուցող աշխատեմ, մինչև իմ սրտի աշխատանքը գտնեմ։ Հիմա, ամենահատակում, թվում է չպետք է գործի առումով բծախնդիր լինեի, բայց հենց հիմա է, որ դիմում եմ հատկապես էնտեղ, ուր սիրով կաշխատեմ։ Շատերն ասում են՝ փող ունենաս, կյանքիդ որակը կավելանա, բայց անտեր կյանքն աշխատանքի վայրում է անցնում, գործը կյանքի ապրուստ չի, գործը հենց կյանքն է, ես հիմա ուղղակի յոլա եմ գնալու, մինչև գտնեմ իմ կյանքը։ Չգտնեմ, ինքս եմ օֆիս բացելու՝ լանդշաֆտ դիզայն, ինձ մոտ դա հրաշալի է ստացվում, թիմն ունեմ, մնում է մի երկու կոպեկ հետ գցել ու սկսել։ Մի օր Երևանում այգիներ ենք նախագծելու։ սրտիկ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.09.2020), Cassiopeia (03.09.2020), Sambitbaba (03.09.2020), Smokie (15.09.2020), Դեղին մուկիկ (03.09.2020), Նաիրուհի (03.09.2020), Նիկեա (04.09.2020)

  3. #152
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեռան ակումբցիներին ասել էր, որ օգնության կարիք ունեմ։ Խեղդված ձայնով ինչ-որ բան էր ասում, հետո տեղ հասավ, որ երկու օր առաջ Վիստի մասին ասել է, ես իմ սեփական շփոթվածության, զայրույթի, շնորհակալության հակասական զգացումների մեջ չեմ էլ գիտակցել՝ ինչ է ասում։ Իսկ էսօր, երբ նստած ճյուղերից ծաղկաման էի սարքում աշխարհում ամեն վատ բանի մասին մոռացած, հանկարծ եկավ գիտակցումը, ճյուղերը ձեռքիցս թափվեցին․․․

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (05.09.2020), CactuSoul (07.09.2020), Cassiopeia (05.09.2020), Sambitbaba (10.09.2020), Smokie (15.09.2020), Աթեիստ (07.09.2020), Նաիրուհի (05.09.2020)

  5. #153
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի աշխատանքի համար դիմելիս այսքան չեմ հուզվել, ինչքան Թումոյի քոաչի աշխատանքը։ Հենց այն է, ինչ ուզում եմ անել։ Մոտիվացիոն նամակը տասնյակ անգամ խմբագրել եմ։ Վերջն էնքան եմ ձգելու, ժամկետն անցնի, նստեմ, դարդ անեմ։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.09.2020), Varzor (12.09.2020), Աթեիստ (09.09.2020), Դեղին մուկիկ (09.09.2020)

  7. #154
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը 9։45 շարժվելու եմ Երևան։ Վաղը նոր էջ։ Դեռ աշխատանք չունեմ, բայց մի երկու պադռաբոտկա ձեռքի տակ կա։ Երազանքներ ունեմ, շատ երազանքներ։ Չգիտեմ, հետո կոտրվելու եմ ու դեպրեսիան խորանա, թե վերջապես անիծյալ կոմֆորտի զոնայից դուրս եմ գալու։ Հիմա հիվանդ եմ, կոկորդիս նախորդ տարվա խնդիրը կրկնվում է։ Մտքերը շատ եմ, խճճված, կյանքիս հիմա կենտրոնացում շատ է պակասում։ Ո՞նց են մարդիկ կարողանում կենտրոնանալ, ո՞նց է հնարավոր ուղեղում դիալոգներ չպտտվեն, ո՞նց է հնարավոր աչքերի առաջ պահի տակ անսովոր քաղաքակրթությունների պատկերներ չհայտնվեն, ո՞նց կարելի է ապրել առանց գլխում հնչող երաժշտության՝ ոչ մի տեղից հանկարծ հայտնված ու ոչ մի տեղ չքվող․․․ ու եթե էս ամենը չկա, ո՞նց կարելի ա ուղղակի աշխատանք անել ու կյանքից հաճույք ստանալ։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.09.2020), Sambitbaba (12.09.2020), Smokie (15.09.2020), Varzor (12.09.2020), Աթեիստ (12.09.2020), Դեղին մուկիկ (11.09.2020)

  9. #155
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեծանիվների խանութում վաճառողի աշխատանք կար ու ցածր օղակի պետական պաշտոն։ Ես հեծանիվի խանութն ընտրեցի։ Պատերազմից հետո Ստեփանակերտում, Մարտունիում ու Մարտակերտում եղա, ռմբակոծությունը դադարել էր, հետքերը՝ չէ, հետքերը ներսս էին ռմբակոծում, մարդկանց պատմություններն ինձ սպանեցին։ Իրարամերժ ցանկություններ են, մնալ, աշխարհից քշված ապրել, մնալ, պայքարել, կյանքս գրավ դնել փոփոխությունների ու փախչել ուրիշ երկիր։ Դեռ չգիտեմ որ եսը կհաղթի։

    - Ես մի քիչ մայր թերեզա եմ, պետք ա իմ արած գործը բարիք տարածի, - ասում եմ։
    - Դու մի քիչ շաշ ես, - ասում է։

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.01.2021), Cassiopeia (07.01.2021), Sambitbaba (07.01.2021), Varzor (11.01.2021), _Հրաչ_ (07.01.2021), Աթեիստ (07.01.2021), Նաիրուհի (08.01.2021)

  11. #156
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ս վրա էի որոշել հոգեբան դառնալ։ Արդեն որերորդ մարդկային կյանքի ողբերգությունն եմ լսում՝ կորցրած հարազատ, կորցրած տուն, կորցրած մանկություն․․․ Փոքր տղուկն էնքան հասուն է խոսում, փշաքաղվում եմ, ինձ իր կողքին կաթնակեր զգում։ Ու անզորությունից ոչ աղաղակ կա, ոչ զայրույթի մռնչյուն, ոչ գոնե լաց, որ թեթևանամ: Ուղղակի ներսումս, ինչ-որ տեղ թոքերի ու սրտի արանքում քար եմ զգում, հերթով ավելի ծանր սեղմող քար։ Ֆիզիկական ցավ է, թվում է՝ հիմա ողնաշարս մտքերիս ծանրությունից կփշրվի։ Չէ, չի փշրվի, արդեն փշրված է, ես եմ փշրված։ Ինփձ մեղավոր եմ զգում, որ կյանքում ոչ մի բանի չեմ հասել, որ հիմա ինձ համար եմ օգնություն մուրում, մինչդեռ ինքս պիտի էս մարդկանց օգնեի։ Աշակերտուհիս էր զանգել։ Լալիս էր։ Ես հանգիստ էի, ոչ թե անտարբեր, ներսս վառվում էր, այլ տարօրինակորեն հանդարտ խոսում էի իր հետ, ինքն էլ խաղաղվեց։ Էդպես ավելի ճիշտ էր իր համար, ինքս իմ համար կուզեի լացել իր հետ հեկեկալ, գոնե էդպես խաղաղվել։ Ինձ պատերազմում պարտված չեմ զգում, էս պատերազմը փոփոխական հաջողությունների պատմություն է, բայց ինչ-որ ավելի մեծ բան ազգովի տանուլ ենք տվել, բզիկ բզիկ եղել ու չգիտեմ, իմ քանդված էության պես քանդված իրականությունն էլ հնարավոր է կցմցել, կառուցել, թե վերջ, փլվել ենք, ես էլ, Հայաստանն էլ, աշխարհն էլ․․․

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (18.01.2021)

  13. #157
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նվնվացի ու որոշեցի ինքնախղճահարությունը թարգել, էսօր փայտագործ ընկերներիցս մեկին պատվեր եմ բերել․ ուսուցիչ ընկերուհու համար վերջին զանգի սցենար գրել, մի քիչ կիսատ գործերին անցել, խոհանոցում ֆանտաստիկ համով ջեռոցի կարտոֆիլ պատրաստել, ծաղիկները ջրել, կինո նայել, ապրել։ Ինչ եղել է, անցյալում է, ինձ մեղադրելով ու քայքայելով ոչ մի բան հետ չեմ բերի, բայց սրանից տաս տարի հետո ոչ թե լացով նայելու եմ, թե ինչ անիմաստ վատնեցի կյանքս նախորդ տաս տարում, այլ հարգելու եմ ինձ, որ այդքան շատ բան եմ արել: Սա էլ գրում եմ, որ ժամանակ առ ժամանակ բացեմ, կարդամ, ինձ հիշեցնեմ, որ նման առաջադրանք ունեմ իմ առաջ։

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.01.2021), erexa (05.03.2021), Sambitbaba (19.01.2021), Varzor (29.01.2021), Աթեիստ (19.01.2021), Արէա (19.01.2021), մարդ եղած վախտ (19.01.2021), Ներսես_AM (19.01.2021), Ուլուանա (19.01.2021)

  15. #158
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրուն, խաժ աչքերով աղջիկ էր, բայց ոչ մի առանձնահատուկ բան, մինչև որ չերգեց։ Համալսարանում միջոցառում պետք է անեին, Լուսինե Զաքարյանի երգերից էր կատարում, հանդիսատեսը քարացել էր, ես էլ, հաճելիորեն զարմացած էի։ Հետո միջոցառումներին չէր երգում, ամուսնացել էր։
    - Ամուսինս չի թողում երգեմ։
    - Ոչինչ, գոնե ապագայում պստոներիդ օրորոցային կերգես, - չգիտեմ ինձ էի փորձում սփոփել, թե իրեն։
    - Ընդհանրապես չի թողում երգեմ, տանն էլ, ասում ա հայ կնոջը վայել չի։
    Չմարսեցի էդ ինֆորմացիան, մտածեցի՝ չափազանցնում է։ Աղքատ ընտանիքից էր, շուտ էին ամուսնացրել, քանի որ ուսման վարձը չէին կարողանում տալ։
    Մի երկու շաբաթ առաջ դպրոցում թրեյնինգ արեցի։ Իր աղջիկն էլ էր էնտեղ։ Կապը կորել էր, այդպես գտա։ Ֆեյսբուքում ռուսատառ մեկնաբանություններ էր գրում, անճաշակ ստիկերներ ու աղավնիներ ուղարկում։ Ժամանակին խելացի էր, հիմա միջին վիճակագրական գյուղի կնիկ է դարձել։ Ասաց, որ երջանիկ է։ Ես ջերմ եմ իր հետ, ուսանող տարիների սերը մինչև հիմա կա, բայց էնքան խորը ցավ եմ զգում, ասես մոտ մարդու կորցրած լինեմ։ Էնքան շատ բանի ինքը կարող էր հասել, բայց իմ երջանկության պրիզմայով երևի իրավունք չունեմ իրեն չափել։ Ինքն իրեն երջանիկ է համարում, կարևորը երևի դա է։ Խճճված եմ։

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.03.2021), Cassiopeia (29.03.2021), Freeman (29.03.2021), Sambitbaba (29.03.2021), Varzor (02.04.2021), Աթեիստ (29.03.2021), Արէա (29.03.2021), մարդ եղած վախտ (29.03.2021), Նաիրուհի (01.04.2021), Ուլուանա (29.03.2021)

  17. #159
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը ոչ ոք չի գալու, անգամ էն ընկերները, ովքեր պատրաստ էին կրակ ու ջուր ինձ հետ անցնել։ Ու թեև ես էլ առանձնապես տարեդարձի սիրտ չունեմ, բայց վախենում եմ մենակ մնալ։ Դեռ ամանորին որոշել էի, որ մինչև տարեդարձ պարտքերս փակելու եմ ու ինձ վերջ տամ։ Երևի ամենախնդալու պատճառն է սուիցիդից հետ պահող․
    - Չէ՜, Ալֆ, դու հո դեբիլ չես, դու մարդկանց գումար ես պարտք։
    Ու էդ միակ բանն ա, որ ես էս աշխարհին պարտք եմ, կոնկրետ մարդկանցից կոնկրետ վերցրած փող, որ արդեն աշխատանք ունեմ, կտամ։ Մնացած բոլոր կետերով աշխարհն ա ինձ պարտք, ես երկար տարիներ տքնաջան աշխատել եմ, կամավորել եմ, ինձ պատեպատ եմ տվել ու վաստակածս երբեք չեմ վայելել՝ մեկ իմ սեփական ապուշության, մեկ հանգամանքների բերումով։ Ու ինչքան էլ վաղը մեծ լինի ինձ վերջ տալու գայթակղությունը, ինչքան էլ հստակ լինի գիտակցումը, որ ես բոլոր ոլորտներում կյանքս տանուլ եմ տվել, թե անձնական կյանքի, թե կարիերայի, ինչքան էլ ցավոտ լինի գիտակցումը, որ իմ երջանիկ ապրելու ցանկությունը տարավ նրան, որ մայրիկս մահացավ լրիվ մենակության մեջ ԻՄ ՊԱՏՃԱՌՈՎ, մեկ է վաղը ես ինձ վերջ չէի տա, եթե անգամ բոլոր պարտքերս փակած լինեի։ Դեռ կյանքից իր արած պարտքերն եմ հետ խլելու, հատ առ հատ, մանկության չունեցած հեծանիվից մինչև ճամփորդություններ, որ չեղան, քանի որ չկայացած սրիկայի պարտքերն էի փակում, դրանք բոլորը կյանքից հետ եմ խլելու ու ապրեմ։ Ու եթե ճակատագիր լիներ, ինքն անպայման էն հեքիաթի չար պառավներից էր լինելու, ով իմ դժբախտության վրա հրճվում ա։ ՈՒ պիեսի վերջում, որ ինքը գրում ա, ինքն ա կախվելու, քանի որ եթե անգամ էս պահի չափ միայնակ, ձախողակ ու անճարակ լինեմ, մեկ ա երջանիկ եմ լինելու, հրճվելու եմ անգամ բադերի տակի կեղտը մաքրելիս, հող փորելիս ու հենց մենակութունից։ Խմած եմ, ահավոր, բայց էսօր ինձ կարելի ա։

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.04.2021), erexa (10.04.2021), Sambitbaba (11.04.2021), Varzor (12.04.2021), _Հրաչ_ (10.04.2021), Ուլուանա (10.04.2021)

  19. #160
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ խղճուկ, խղճուկ խնդիրները։ Զարմուհին հոլովակ էր նկարել, թե ոնց ա պատերազմից հետո վիրավոր, առաջին քայլերն անում։ Մի քիչ աբսուրդ ա, որ նախկին ընկերը եղբոր նման ա, որ ապուշ սիրավեպը էն կարգի հարզատության վերաճեց, որ ես էի վերջին մարդը, ում հետ հանդիպեց պատերազմ գնալուց առաջ։ Ամբողջ գիշեր թրև եկանք, զրուցեցինք։ Էնքան կիսատ բան մնաց, ասացի, որ պետք է հետ գա, որ դեռ լիքը խոսելու բան կա։ Սկզբում ասում էին՝ չի ապրի։ Հետո ասում էին, գիտակցությունը տեղը չի լինի, ոչ ոքի չի ճանաչի, գուցե չխոսի էլ։ Հետո ասում էին՝ չի քայլի։ Բայց իր չափ մաքառման ոգի ու կամքի ուժ ունեցող մարդ չեմ ճանաչում։ Իմ կյանքի ամենամեծ մղձավանջը կլիներ, որ հերոսի մահով զոհվեր։ Բայց ինքը հերոսի նման սկզբում կյանքը վտանգի ենթարկեց, հետո էլ ավելի մեծ հերսություն արեց՝ ապրելով հանուն բոլոր էն մարդկանց, ում համար իր կյանքը թանկ էր։
    Մեծացել ա, էլ էն տղուկը չի, ում հետ ընտանիք չէի պատկերացնում։ Մեր սերն էլ ա մեծացել, վերաճել էն ամենամաքուր մարդկային բարեկամության, որ կարող է կյանքում լինել։ Ամեն ինչ անհեթեթ էր, սկզբում ինքն էր ինձ Արցախ ճանապարհում։
    - Գիտես, քեզ հետ էնքան հանգիստ եմ զգում ինձ, ոնց որ ուրիշ ոչ մեկի հետ աշխարհում։
    - Ես էլ, - ասացի։
    - Հա, մենք էնքան լավ ընտանիք կլինեինք, չէինք էլ վիճի։
    - Երևի։
    - Բայց ես քեզ չեմ սիրում։
    - Ես էլ քեզ, էնպես չի, որ չեմ սիրում, դու իմ ամենահարազատ ընկերն ես, բայց որպես տղամարդ չեմ ընկալում։
    - Ի՞նչ կապ ունի, դավայ Արցախից արի, ամուսնանանք։
    Ու էդպես որոշել էինք, չգիտեմ մենք էինք որոշել, թե գարեջուրը, բայց էդ խոսակցությունից հետո չհանդիպեցինք, գնացի Արցախ ու հասկացանք, որ սխալ որոշում էր։
    Հետո սկսվեցին վեճերը, մենք աննորմալ լավ ընկերներ էինք, բայց սարսափելի սիրեկաններ։
    Հետո ես էի իրեն Արցախ ճանապարհում՝ պատերազմ։
    Երբ հրաժեշտ տալիս առաջ եկավ՝ համբուրի, չգիտեի ինչ անել, ուզում էի հետ քաշվել, բայց ինքը հետ քաշվեց։
    - Ոնց որ ինցեստ լինի, - ասաց։
    Ծիծաղեցինք։
    Էսօր խոսում էինք, էլի ծիծաղեց։ Հետո տեսա անիծյալ տեսագրությունը, թե ոնց ա վիրակապերի բուրգի տակ երերալով, մեեեծ դժվարությամբ քայլեր անում։ Ես հիմա իրական հերսի եմ ճանաչում ու ինքն իմ ամենահարազատ մարդկանցից մեկն է։ Ու իմ կյանքի ամենաերջանիկ օրը անտառում վրանով նստել, թերմոսից սուրճ խմել ու ամբողջ գիշեր գրականությունից խոսելն էր, երբ չկար կիրք, չկային հորմոններ ուղղակի մարդկային իրական, մեծ, ջերմ բարեկամություն։ Գրեցի, որ պարտավոր է ապաքինվել, քայլել, քանի որ պիտի էդ օրը կրկնենք։ Խոստովանեց, որ արդեն քանի օր ինձ ուզում էր նույնը գրել, բայց չգիտեր՝ ոնց կարձագանքեի։ Ասում են՝ գնա, մեռի, արի՝ սիրեմ։ Իմ դեպքում, հենց իր ապրելը օգնեց, որ հիացմունքի, պաշտամունքի չափ շատ սիրեմ իրեն, կարողանամ գնահատել կյանքը ու ինքս էլ ապրեմ։

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.04.2021), CactuSoul (15.04.2021), Cassiopeia (12.04.2021), erexa (13.04.2021), Sambitbaba (14.04.2021), Varzor (15.04.2021), _Հրաչ_ (14.04.2021), Աթեիստ (12.04.2021), Բարեկամ (03.05.2021), Գաղթական (03.05.2021), մարդ եղած վախտ (13.04.2021), Ուլուանա (13.04.2021)

  21. #161
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու նորից ամեն ինչ թարս ա գնում, ամբողջ քաղաքում երկու ինստրուկտոր չճարվեց, որ ավտոդպրոց բացվի։ Իհարկե, կազմակերպությունն էլ իր թիթիզություններն ունի՝ թե բա անպայման ինամարկա, ոչ օպել, որի վրա փոփոխություններ են արվելու, ինստրուկտորի համար երկրորդ ոտնակ ավելացնեն ուղեվորի նստատեղին։ Ինչ-որ է, էականը դա չէ, էականն էն ա, որ ես նորից գործազուրկ եմ, ես վախենում եմ նոր բան սովորել, գիտեմ, հիմա ինչի մեջ էլ խրվեմ, մնացած ամբողջ կյանքում դրանով եմ զբաղվելու ու էլի մի նոր մասնագիտություն սկսելուն ուժերս կամ նյարդերս չեն բավականացնի։ Երբեմն մտածում եմ, որ եթե կողքիս մեկը լիներ, որ ինձ առաջ մղեր, խրախուսեր ամեն օր, ֆինանսական բեռը չլիներ, կկարողանայի թևերս բացել, բայց հետո դրանից էլ եմ վախենում, որ իմ ճահիճ կողքիս մարդուն էլ կքաշեմ։ Ու մարդկանց վանում եմ, գերադասում եմ մենակությունը։ Մինչև մամային կորցնելը ես չգիտեի ինչ է նշանակում միայնակ լինել, ես իռացիոնալ վախեր չունեի։ Արդեն պարտքերի բուրգի տակ ընկերներիցս էլ եմ ամաչում, ոնց որ աղքատ ազգական լինեմ։ Անգամ էն ծանր շրջանում, երբ ուրիշի վարկերն էի փակում, քանի աշխատում էի, էսքան հուսահատ ու քանդված չէի։ Ու մոտիվացիա չկա, չեմ հասկանում ինչն է առաջ մղում՝ ամեն օր արթնանալ ու օրվա քվեսթը անցնելու։ Էսօր էլ ոչ մեկի չզանգեցի, արդն մի ամիս ամեն օր ինձ պատեպատ էի խփում, որ աշխատակիցներ գտնեմ, էսօր հանձնվեցի։ Ամբողջ օրը սերիալ եմ նայել, անկողնուց չեմ բարձրացել, լվացք՝ միակ արածս գործն էսօր, էն որ ուղղակի կեղտոտ սպիտակեղենը գցում ես լվացքի մեքենայի երախն ու ինքը մնացածը քո փոխարեն կանի։ Ստեղծագործական մրցույթ կա, մուսա՝ չկա, չեմ կարողանում ոչ մի տառ գրել։ Նախկինում ուղեղում պտտվող մոգական աշխարհներն առօրյա գաղջից ինձ կտրում էին, ես անգամ պատերազմի ժամանակ երազում էի, որ հեսա այլմոլորակայինները կգան ու ինձ բռնում էն մտքի վրա, որ ես մի քանի րոպե երջանիկ եմ եղել։ Հիմա ամեն ինչ ունեմ, որ երջանիկ լինեմ՝ մի ամբողջ ռեզորթ, լիքը հողի գործ, սարի վրա ուրց ու սիբեխ հավաքել, բայց ինձ տանուլ տված եմ զգում, ոչ թե ինչ-որ դրվագ, այլ՝ կյանք։ Երբ Արցախ էի գնում, չնայած ահռելի դժվարություններին ես երջանիկ էի, քանի որ վստահ էի, որ կյանքումս նոր էջ եմ բացում։ Իսկ հիմա արդեն տարուց ավել իմ կյանքում ոչ մի էջ չկա, կան լիքը պարտքեր, չնայած ինձ էլ ավելի շատ են պարտք ու երբեք հետ չեն վերադարձնի էդ գումարը, կան լիքը վախեր, ամենամեծ վախը ներսումս հասունացող մութն է, որ կգա մի պահ, ես կմտնեմ կեղտոտ խաղերի մեջ, կդավաճանեմ իմ արժեքներին, որ ստվերային բրոքերի աշխատանքը՝ էն տարածված լոգիստիկայի կրկնակի բրոքերությունն էլ ինձ կեղտոտ գործ չի թվա, որ ես առանց խղճի խայթի մարդկանց կներքաշեմ ֆինանսական բուրգերի ճահիճը, որ, որ, որ․․․ ու թեև էս պահին ես վստահ եմ, որ ես էդ մարդը չեմ, բայց վախենում եմ դառնալ էդ մարդը։ Մի ժամանակ, երբ ներսս էի նայում, չարությունն ու ատելությունը ներսիցս քաղհանում, ես վստահ էի, որ աշխարհում ապրող ամենալավ մարդկանցից մեկն եմ, որ իդեալական մարդու նմուշ եմ՝ անընդմեջ աշխատող, մարդկանց երջանկություն փոխանցող, շուրջն ամեն ինչ սիրունացնող ու փոփոխող։ Հիմա սենյակս աղբահորի է նման, սեղանին օգտագործված անձեռոցիկներն են, որոնց մի մասը գետին է թափվել։ Քանի որ պահարան մուկ էր մտել, հագուստ ուղղակի դատարկեցի հատակին, որ լվանամ ու էդպես փռած էլ մնացել են, հողաթափերը, կոշիկներն ու ինչ-որ միայնակ գուլպա լցված են դռան առաջ։ Ու էս քաոսն աննշան մասն է էն քաոսի, որ ներսումս է։ Ես գիտեի իմ միակ ֆոբիան տզերն են, հիմա իմ մղձավանջն անորոշությունն է, չգիտեմ որ ուղղությամբ անեմ հաջորդ քայլը։ Ու ինձ զգում եմ ինչ-որ միստիկ իրականությունում, սորուն ավազների մեջ, ուր տիեզերանավը վայրէջք է կատարել ու հիմա ես նավի վրա կանգնած սպասում եմ, թե երբ այն կսուզվի՝ վախենալով քայլել առաջ, հավատալով, որ քայլելու տեղ չկա։

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.05.2021), Sambitbaba (03.05.2021), Varzor (07.05.2021), Արէա (02.05.2021), մարդ եղած վախտ (03.05.2021), Նաիրուհի (02.05.2021)

  23. #162
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարոյականության պարադիգմաներս տեղաշարժվել են։ Ես երևի պետության և իրավունքի ծագման պայմանագրային տեսության հետևորդ եմ։ Մարդիկ իրար կողք ապրելով կոնկրետ պայմանավորվել կամ ոչ վերբալ ուղղակի վարքագիծ են սկսել դրսևորել, որ դիմացինին մինիմալ տհաճություն կպատճառի։ Մանրուքները դարձել են էթիկա, ավելի լուրջ հարցերը բարոյական տաբուներ, որոնց մի մասը վերաճել է սովորույթի, մնացածը՝ իրավական ամրագրում ստացել։ Հետո իրավունքն ու բարոյականությունը սկսել են որոշ հարցերում անգամ իրար հակասել։ Օրինակ, մատնիչությունը անբարո բան է համարվում, բայց դատարանում մարդու արարքը մատնող ցուցմունքներ տալուց հրաժարվելը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել։ Նույնասեռականությունը անբարո բան են համարում, պատրաստ են մարդկանց վառել, բայց լիքը երկրներում հերթով ընդունում են միասեռական ամուսնությունը օրենսդրական մակարդակում։ Քանի որ մենք էմոցիաները թողել ենք բարոյականությանը, իսկ առողջ դատողությունը՝ իրավունքին։ Իսկ օբյեկտիվ իրականությունն ասում է, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք ուղղակի չէին ուզում իրար որպես հասարակական կենդանի նեղություն տալ։ Բայց երբ ինչ-որ մեկի ինչ-որ արարքը մեր ինչ-որ բզիկ բզզացնում է, ուղղակի պետք է հասկանանք՝ խնդիրը դիմացինի մեջ է, թե այնուամենայնիվ մեր մեջ։ Նույնասեռականությունը մասնավոր օրինակ էր, ապագայում, երբ ընտանիքը իր ներկայիս գծագիրը կորցնի, խոսք կգնա ամուսնական դավաճանությունների, երեխաների գենետիկ կորեկցիայի ու կիբորգ դառնալու մասին ու միշտ ակտուալ կլինի պայմանագիրը։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.05.2021), Varzor (07.05.2021)

  25. #163
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայրիկը սուիիդի դրդելու կատալոգ ա կարդացել, վստահ եմ։ Վերջին քանի օրը երջանիկ էի, ինչ արթնանում աշխատում էի՝ գյուղատնտեսոթյուն, հավաքչություն։ Էդ դարձել էր իմ նոր հոբբին, երեկ լրիվ մենակ հիսուն ծառ եմ տնկել, ամբողջ ազնվամորու դաշտը պարարտանյութ շաղ տվել ու ջրել ու էլի լիքը մանր-մունր։
    Էսօր հայրիկը՝
    - Աղջիկներն ասացին, որ ավելուկը դու ես հավաքել, հյուսել, չորացնում։ Հետո էլ ասում ես եկամուտ չունես, ուրց ու ավելուկ վաճառի։
    Ու աչքիս առաջ եկան էն շուկայում վեր ընկած քրջերով ծածկված արևահար, դժբախտ տատիները՝ առանց կրթության, առանց երազանքների։
    Ու հիմա մտածում եմ՝ միթե՞ հայրիկը մտածում ա, ես մենակ դրան եմ ունակ, ես էդքան խղճուկ եմ, եթե կյանքումս սև շրջան ա, եթե չգիտեմ, թե որ ուղղությամբ առաջ գնալ, պետք ա հետ գնամ մինչև նախնադար։
    Ու էս պահին երազում եմ մեռնեմ, բայց կյանքն ինձ նրան չտանի, որ ինձ դիտարկեն որպես հավաքչությամբ գոյատևող նեանդերթալացի։ Ախր ես էնքան բան եմ իմ անիծյալ կյանքում արել, էնքան բան եմ ի վիճակի անել, մի երկու գործ ունեմ, որ Ազիմովին վերագրեին, չէր նեղանա։ Ինչի՞ հայրիկ։ Ինչի՞ իմ նոր հոբբին, որ ինձ երջանկություն էր բերում դու վերածեցիր խարանի, որ ինձ սուիցիդի ա տանելու․․․

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.05.2021), Sambitbaba (09.05.2021), Varzor (14.05.2021), Աթեիստ (09.05.2021)

  27. #164
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,754
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ինքը անգամ չգիտի, հաշմանդամ կմնա, թե չէ, դռե հիվանդանոցում է, դեռ վերականգնման զզվելի պրոցեդուրաների մեջ է, դեղերի ու վիրակապերի բուրգի տակ։ Ու ես չէի ուզում իմ խնդիրները իր ուսերին փլցնել ու ես երջանիկ, անհոգ տոնով ինչ-որ հիմարություններ էի դուրս տալիս, իսկ ինքը ինչ-որ վեցերորդ զգայարանով հասկանում էր, որ լավ չեմ, որ երջանկություն ու անհոգություն եմ խաղում։ Վերջը ստիպեց խոսել, խոսեցի, ու հիմա աննկարագրելի թեթևություն եմ զգում։ Դեռ նախորդ կյանքից ինքը գիտեր իմ սուիցիդալ նոպաների մասին։ Վաղուց, անգամ պատերազմի ժամանակ սուիցիդալ մտքեր չունեի, էսօր էլ չասացի, որ մեռնելու աննորմալ ցանկությունը վերադարձել է։ Բայց ո՞նց կարելի ա հազար տարվա ընկերոջից ինչ-որ բան թաքցնել։
    - Քեզ խելոք կպահես, մինչև դուրս գրվեմ հիվանդանոցից, - ասաց։
    Դեռ չեմ ասել, որ էս երկու օրը գնալու եմ իրեն տեսնելու, գրողի տանի, թքած, թե բառացիորեն վերջին կոպեկներս չեմ ծախսի, ինչի վրա էլ մսխեմ, ավելի անկարևոր է լինելու, քան ինքը։ Ես չգիտեմ՝ ինչով եմ իմ ընկերներին արժանացել։ Ակումբը ընտանիքի նման է, ինքը ամերահարազատ մարդկանցից մեկն աշխարհում, Սվետային ու Զաքարին անգամ իրական կյանքում չեմ հանդիպել, բայց երբ ճահիճն ինձ կուլ է տալիս, էս մարդիկ ինձ ձեռք են մեկնում, անգամ երբ իրական ընտանիքն ու իրական թվացող ընկերները, ում հետ ամբողջ օրն եմ, ինձ ճահիճ են հրում։

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.05.2021), Varzor (Երեկ), Աթեիստ (15.05.2021), Ուլուանա (Այսօր)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռոզետտա առաքելություն / Rosetta mission
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.06.2015, 01:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •