Ասում եմ՝
պետք ա էս գրառումը չանեի, հիմա կմտածեն՝ ակնարկ եմ անում Ճ բայց հենց գրառումն ինձ օգնեց մի երկու կոպեկ ճանապարհածախս ճարել, որ գնամ Երևան։ Հայրիկին վաղուց չէի խաբել, հիմա խաբեցի, թե հարցազրույցի եմ գնում աշխատանքի, բայց գնալու եմ մի տեղ մատուցող աշխատեմ, մինչև իմ սրտի աշխատանքը գտնեմ։ Հիմա, ամենահատակում, թվում է չպետք է գործի առումով բծախնդիր լինեի, բայց հենց հիմա է, որ դիմում եմ հատկապես էնտեղ, ուր սիրով կաշխատեմ։ Շատերն ասում են՝ փող ունենաս, կյանքիդ որակը կավելանա, բայց անտեր կյանքն աշխատանքի վայրում է անցնում, գործը կյանքի ապրուստ չի, գործը հենց կյանքն է, ես հիմա ուղղակի յոլա եմ գնալու, մինչև գտնեմ իմ կյանքը։ Չգտնեմ, ինքս եմ օֆիս բացելու՝ լանդշաֆտ դիզայն, ինձ մոտ դա հրաշալի է ստացվում, թիմն ունեմ, մնում է մի երկու կոպեկ հետ գցել ու սկսել։ Մի օր Երևանում այգիներ ենք նախագծելու։ սրտիկ
Էջանիշներ