Ամբողջ կյանքում ես անկախության էի ձգտում։ ԱՆգամ տանը մամայի կանոններն ինձ ճզմում էին ու սրբորեն որոշել էի, որ եթե ընտանիք կազմեմ, անպայման ծնողներից առանձին ենք ապրելու։ Հիմա էն կինը, ով իմ սկեսուրն է լինելու, ինձ համար դերային մոդել է, անպայման ուզում եմ իր հետ ապրել, իրենից սովորել։ Չեմ պատկերացնում ոնց կարելի է լինել էդքան կանացի՝ առանց քաղքենի պոնտերի, էդքան ազատ ու միաժամանակ պարկեշտ, էդքան լայնախոհ, միաժամանակ ավանդույթները հարգող, էդքան, էդքան․․․․ էն որ երջանկությունը գտնելն այլ հարց է, բայց երբ ոչ միայն ընտրածդ տղամարդու հետ ես երջանիկ, այլ նաև իր ընտանիքն ես անչափ սիրում, արդեն ինչ-որ հեքիաթից գլխիդ ընկած հաջողակություն է։ Դեռ անցյալ տարի ես երազում էի, որ ամբողջ 2019-ի վերջն ու 2020-ը կոմայի մղձավանջ լինեն, պարզվի մինչև մամայիս կորցնելը ես Բերձորում կոմայի մեջ եմ ընկել ու հիմա կարթնանամ։ Բայց եթե սա կոմայի երազ է, թող էնտեղ, իմ արթուն աշխարհում մամաս լինի, բոլորը երջանիկ լինեն, բայց ես քանի էս երջանիկ երազն եմ տեսնում, հանկարծ, հանկարծ չարթնանամ։ Հիմա իմ երջանկության վրա միակ ստվերը պարտքերն են, էդպես էլ աշխատանք չեմ գտնում, լճանում եմ։ Հենց աշխատանք էլ ունեցա, հենց պարտքերս փակեցի, մնացած ամբողջ կյանքը մղձավանջից դուրս կլինի՝ առանց անընդհատ մեռնելու ցանկության, առանց հուսահատության ու օբսեսիաների․․․
Էջանիշներ