User Tag List

Էջ 6 13-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: Alpha mission

  1. #76
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքն էլ երբեք առաջվանը չի լինի: Իմ նեղ շրջապատի մի քանի հոգի միաժամանակ կորցրեցին վստահությունն ու էդ ժամանակ ես ստոր բան արեցի՝ սկսեցի բոլորին, բոլորին անխտիր ինձ համար թանկ մարդկանցից վստահության քննության ենթարկել: Ոչ ոք չանցավ քննությունը: Ես շատ քիչ եմ մարդկանց հետ հարաբերություններում պահանջել՝ դրա դիմաց ինձ ամբողջովին տալով: Խաղի կանոնները փոխվում են, փնտրում եմ ընկերներ, ում հետ ամեն բան փոխադարձ է լինելու՝ վստահություն, անձնվերություն ու էդպես....

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.11.2016), John (24.11.2016), Mr. Annoying (24.11.2016), Sambitbaba (16.04.2020), Smokie (09.12.2016), Մուշու (23.11.2016), Նաիրուհի (24.11.2016), Նիկեա (23.11.2016), Ուլուանա (27.11.2016)

  3. #77
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են քեզնից չես փախչի, ուր էլ գնաս, քեզ հետդ տանելու ես: Բայց ես ուզում եմ գնալ: Ուզում եմ ճամփորդել, տեսնել նոր դեմքեր, նոր մշակույթներ, բացահայտել նորը: Ուզում եմ իմ կյանքում մնան միայն ամենակարևոր, ամենահարազատ մարդիկ ու ուղղակի անծանոթներ, որ երբ ուզեմ մենակ մնալ, հասկանան ու մենակ թողեն, որ երբ մենակությունից պատերը ճանկռելու զգացողություն առաջանա, իմանամ ում ձայնն եմ ուզում գիշերվա կեսին լսել, ում կարող եմ զանգել ու ուղղակի խոսել ինչից պատահի: Ուզում եմ կյանքում լիքը խելոք մարդկանց հանդիպել, ումից լիքը սովորելու բան կլինի, ուզում եմ իմ իմացածը, կարեցածը, հասկացածը կարողանամ ուրիշներին փոխանցել: Իմ թևերն աճել են ու դրանք ահավոր մեծ են, քյավառում ես դրանք բացել չեմ կարող, տարածությունը խեղդում է, ուզում եմ թռիչքի դուրս գալ…

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.12.2016), John (10.12.2016), Marcus (24.01.2017), Mr. Annoying (10.12.2016), Sambitbaba (16.04.2020), Smokie (25.12.2016), Մուշու (10.12.2016), Յոհաննես (10.12.2016), Նիկեա (10.12.2016), Ուլուանա (10.12.2016)

  5. #78
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներսիս դոնկիխոտը մեռել է...
    Ժամանակներ առաջ, երբ Սերվանտեսի մասին կարդում էի, թե ինչպես է բանտում գրել իր «Դոն Քիշոտը», մշուշոտ կասկած կար, որ իմ կյանքն էլ հողմաղացների դեմ պայքար է լինելու: Արդեն չէ: Արդեն գիտեմ, որ ոչ մի բանի դեմ պայքարել պետք չէ, պետք է դնել վերջնանպատակ ու հստակ քայլերով գնալ դեպի նպատակը: Այդ դեպքում հորիզոնում նպատակն է, հողմաղացները չես էլ նկատում:
    Հայրիկն ասում էր, որ նորմալ ծրագրավորող դառնալու համար քսան տարի պետք է: Անհույս գործ եմ սկսել, իմը գրելն է:
    Չեմ հանձնվելու: Կնստեմ, կսովորեմ, կհասնեմ որոշակի մակարդակի, որ թեկուզ ծայրը-ծայրին կկարողանամ իմ օրվա հացը ծրագրավորմամբ վաստակել:
    Նարեկն ասում էր, որ եթե շատ խորանամ ծրագրավորման մեջ, կթողեմ գրելը: Բայց ամեն անգամ, երբ բացում, web-ի հերթական դասը կարդում եմ, զգում եմ կյանքի ջիղն ու գաղափարների հեղեղը: Ապագայում ծրագրավորման ոլորտում իմ գործը կլինի պարզապես գաղափարներ տալն ու գրելը, շատ գրելը, ԼԱՎ գրելը: Առաջին անգամ կյանքում զգում եմ, որ ես արժեք եմ ստեղծելու:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (12.12.2016), Mr. Annoying (11.12.2016), Sambitbaba (29.08.2017), Smokie (25.12.2016), Աթեիստ (12.12.2016), Արէա (11.12.2016), Մուշու (12.12.2016), Նաիրուհի (13.12.2016), Նիկեա (11.12.2016)

  7. #79
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան բաներ, որ չեմ ներում: Մարդն իմ հանդեպ ոչ մի վատ բան չի արել, բայց իր արարքների ամբողջությունը վերցնելով՝ ուղղակի իմ կյանքում իր լինելը չեմ ներում: Չեմ համակերպվում իր տեսակի գոյություն ունենալու հետ: Ու ամաչում եմ, որ ներելու համար բավականաչափ մեծահոգի չեմ, ամաչում եմ, որ ուղղակի ջնջում եմ իմ կյանքից մարդու՝ ասես ինքը չի էլ եղել երբևէ: Ամաչում եմ, որ չեմ դնում, երկար նամակով գրում, բացատրում ջնջելու պատճառը: Երբեք այնքան մոտ չենք եղել, որ կորստի ցավ զգամ, բայց մի բան ես ամեն դեպքում կորցրել եմ ու ժամանակի հետ կհասկանամ՝ ինչ:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.01.2017), Marcus (24.01.2017), Sambitbaba (16.04.2020), Smokie (25.01.2017), Աթեիստ (23.01.2017), Մուշու (23.01.2017), Նիկեա (23.01.2017)

  9. #80
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ մարդ էնքան շատ ա ամեն ինչ խճճում իր կյանքում, որ էլ քանդել հնարավոր չի: Էստեղ հիշում ես Գորդյան հանգույցը: Մեկնումեկդ Ալեքսանդր Մակեդոնացու տեղ ասեք:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.01.2017), Marcus (27.01.2017), reminilo (26.01.2017), Sambitbaba (29.08.2017), Smokie (09.02.2017), Մուշու (26.01.2017), Նիկեա (27.01.2017)

  11. #81
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագրիս անունը կարդալուց քմծիծաղ ա առաջանում՝ ինչքան էրեխա եմ եղել ակումբ գալուց: Առաքելություն, բան...
    Էնպես չի, որ հայտնվեցի ակումբում ու սկսեցի երկրաչափական պրոգրեսիայով աճել, բայց 2012-ից ի վեր մոտս ահռելի դրական տեղաշարժ կա ու էստեղ ակումբն ու ակումբցիները հիմնավոր դեր ունեն: Հիմա քմծիծաղ են առաջացնում նաև լիքը թեմաներ, որոնց շուրջ ակումբում բանավիճել եմ, եթե անգամ տեսակետս նույնն ա, տեսակետի փաստարկումն ա ակումբի շնորհիվ փոխվել: Հիմա ավելի ինքնավստահ ու շրջահայաց եմ, բայց դրանով հանդերձ կարող եմ ինձ էքսցենտրիկ ու երեխա լինել թույլ տալ: Անկախ ամեն ինչից, առանց ակումբ ես էն չէի դառնա, ինչ կամ հիմա: Շնորհակալություն, ակումբ, քո շնորհիվ մեծացա:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.03.2017), Cassiopeia (25.03.2017), Marcus (26.03.2017), Sambitbaba (29.08.2017), Smokie (09.04.2017), Հարդ (26.03.2017), Մուշու (25.03.2017), Նիկեա (27.03.2017)

  13. #82
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ես նկարել սովորեմ, առաջինը նկարելու եմ գյուղի հին տունը, որտեղ, ասում էին, մեզանից հարյուր տարի առաջ մարդիկ են ապրել, իսկ հիմա խոտանոց է: Նկարելու եմ անհամաչափ, կոպիտ տաշված քարերը, արանքում սպիտակ կավի շերտն ու ժանգի մեջ կորած ժամանակին երկնագույն ներկված ճաղերը: Նկարելու եմ բակի գերանների բուրգը, որոնց վրա սիրում էի նստել ու խաղալ: Շուրջը թափված թեփն ու արևի տակ դրված օրորոցները: Մեր կյանքի ամենածանր օրերն էին, բայց երևի մենք երջանիկ էինք էն ժամանակ, երբ հայրիկը ոչ թե միջնին օղակի պետական պաշտոնյա էր, այլ՝ օրորոցներ էր սարքում: Անպայման նկարելու եմ բակի ծաղիկներն ու մեր փոքր բանջարանոցը: Հետո վառելու եմ նկարը:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.07.2017), Sambitbaba (29.08.2017), Smokie (29.07.2017), Արէա (15.07.2017), Գաղթական (16.07.2017), Մուշու (20.07.2017), Նաիրուհի (16.07.2017), Նիկեա (09.08.2017)

  15. #83
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներիր, որ աղաղակում եմ՝ բաց թող ինձ, բայց ես քեզ բաց չեմ թողում:
    Ներիր, որ քեզ մոռանալու համար ուրիշի գիրկն եմ նետվում:
    Ներիր, որ ի վիճակի չեմ քեզ ներել իմ վերապրած դժոխքը, որ ինչքան էլ ինձ համոզում եմ, թե սիրահարվել եմ ուրիշի, արդեն վերջ, միևնույն է, իմ ամբողջ աշխարհն ու բանականությունն ախտահարված են քեզանով:
    Ներիր, որ սիրելով հանդերձ քեզ հեռու վանեցի: Երբ դու չկաս իմ կյանքում, ես ուժեղ, դատող, զարգացող տեսակ եմ, բայց հենց դու հայտնվում ես, ամեն ինչ փուլ է գալիս, մի անուղղելի սխալը հաջորդում է մյուսին:
    Ներիր, որ այլևս էսպես շարունակել չեմ կարող:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.08.2017), Sambitbaba (29.08.2017), Smokie (06.09.2017), Մուշու (17.08.2017), Նիկեա (09.08.2017)

  17. #84
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աբողջ աշխարհը պատրանք է, մեր զգայարանները թարգմանում են աշխարհը, բնօրինակը պետք է որ ավելի լավը լինի:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    reminilo (07.08.2017), Sambitbaba (29.08.2017), Smokie (06.09.2017), Մուշու (17.08.2017), Նիկեա (09.08.2017), Վիշապ (15.08.2017)

  19. #85
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնում եմ ոնց ես սուզվում:
    Հստակ գիտակցում եմ քո մեծությունը՝ ինչ կարող էիր լինել, հստակ գիտակցում նաև, թե ինչ ես հիմա: Էս աստիճան թաղել պոտենցյալն ու ոչնչացնել սեփական անձը: Ախր ինչի՞: Մարդիկ քեզ վրա չարանում են՝ հիմնավոր: Ես ցավ ու խղճահարություն եմ զգում: Մարդիկ ատելություն են զգում, ես խորը ափսոսանք:
    Մի ժամանակ մտածում էի՝ քեզ մոտիվացիա է պակասում, մուսա, բան, եթե մեկը ձեռք մեկնի, կբարձրանաս:
    Հետո պետք է գիտակցեի, որ կողքից օգնել հնարավոր չի, եթե ինքդ փոփոխություն չես ցանկանում: Մնում է դեպրեսված նստել ու կողքից նայել, թե ոնց ես սուզվում:
    Գիտե՞ս ինչի է նման զգացածս՝ տեսնել, որ մարդ է ճահիճը խրվել, բայց չնետվել փրկելու՝ հստակ գիտակցելով, որ իմ սուղ միջոցներով ու խղճուկ ուժով ինքս էլ ճահիճը կխրվեմ:
    Բայց նաև բավականաչափ ուժ չունեմ շուռ գալ, հեռանալու:
    Ես էսպես կողքից աննկատ հետևելու եմ քո խորտակվելուն, տեսնելու եմ՝ ոնց ես տիղմի տակ թպրտում ու անէանում: Հետո շուռ եմ գալու, հեռանամ՝ արդեն քո բաժին բոլոր արտասուքները դատարկած, չոր աչքերով:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (25.08.2017), Smokie (06.09.2017), Մուշու (17.08.2017), Նաիրուհի (25.08.2017), Նիկեա (18.08.2017)

  21. #86
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ, երբ ես էլ ավելի պրիմիտիվ ու հարիֆ էի, քան մեր օրերում, ես միամիտ հավատ ունեի, որ էն «աղջիկ կպցնող» օդնոյական մասսան, երբ տեսնի ադեկվատ մարդկանց ռեակցիան իրենց ստանդարտ տեքստերին, ուղղակի խելքի կգա, կդադարի նման պրիմիտիվ ու անասնական վարք դրսևորել: Հա, էն ժամանակներում մարդկանց հիհիհահան իմ սքրինշոթերի տակ ադեկվատ ռեակցիա էր թվում:
    Աղջիկ կպցնելու ամենաօրիգինալ ձևն էր՝ սովորեցրու ինձ:
    Իրականում էդ մարդուց ես լիքը բան սովորեցրեցի, ինքը ձեռի հետ բարձրացրեց վարագույրն ու ցույց տվեց էդ ստանդարտ տեքստերին աղջիկների պատասխանները: Իրար արժանի էին, ես ոչինչ էլ չէի կարա փոխել, ես ջահակիր չէի, որ լույս տաներ խավարամիտներին, ստանդարտ ապուշ էի, որ հավատում էր, թե լավ բան ա անում, բայց խցկվում էր մի տեղ, որ իր տեղը չէր:
    Ես լրիվ ջնջվեցի էդ կողմերից, էլ անելիք չկար, չէր զվարճացնում: Ու իմ ամբողջ ժամանակը նվիրեցի էն մարդկանց, ովքեր ինձ համար իրականում հետաքրքիր էին, ումից ես կարող էի մի բան սովորել: Պահ էր գալիս, որ արդեն իմ անձը պարտադրում էի իրենց (հիմա եմ հասկանում, էն ժամանակ հասկանայի, չէի անի): Ստեղծագործ մարդկանց աշխարհում երջանիկ լինելու ու տեղս գտնելու սիրուն սագան ավարտվեց խորը հիասթափությամբ: Իմ ամենահարազատ մարդը հիմա ապրում է, շնչում, բայց ես էնքան խորը ցավ եմ զգում, ինչքան կզգայի, եթե մահացած լիներ: Ինձ համար ինքը մահացավ: Մարդիկ մեռնում են, երբ սկսում ես իրենց ոչ թե հորինել, այլ՝ ճանաչել:
    Քնաթաթախ պաթոս ա ստացվում, ինչևէ...
    Երբ մարդ ուզում ա խեղդվի, ինչքան փրկօղակ կա ձեռքի տակ՝ շպրտիր, չի կառչի, իրեն դրանք պետք չեն: Միակ փրկելու ձևը ջուրը նետվել, զոռով իրեն հանելն է: Բայց եթե լողալ չգիտես, ջուրը նետվելու իմաստ էլ չկա: Ու կան մարդիկ, քեզ համար էնքան կարևոր, որ երբ իրենց հետևից նետվում ես, էլ չես մտածում լողալ գիտես, թե չէ: Հա, էս վերջին օրինակն այլաբանություն չէր, երբ հինգ թե վեց տարեկան լողալ չիմացող երեխա էի երեք թե չորս տարեկան քրոջս հետևից առանց մտածել նետվեցի, գետից հանեցի՝ կամրջից ջուրն էր ընեկել:
    Մի հատ էլ ինչևէ...
    Բոլոր էն մարդկանց, հանուն ում ես խելակորույս ջուրը չեմ նետվի, ինձ համար կարևոր անձանց ցուցակից ջնջել եմ ու իմ տիեզերքը հիմա էլ իմ անձի, իմ ախմախ խնդիրների ու ափսոսանքների շուրջ չի պտտվում, այլ՝ էս մարդկանց: Մնացած բոլորը կան, բայց փրկօղակ նետելու կարևորության են, եթե սուզվեն, իմ տիեզերքը փուլ չի գա:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (06.09.2017), StrangeLittleGirl (21.08.2017), Նաիրուհի (25.08.2017)

  23. #87
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձում եմ քեզ նորից սիրել: Հասկանում եմ, որ եթե մի անգամ քեզանից գլուխս առել, փախել եմ, ուրեմն հիմա էլ պետք ա փախնել: Բայց հիմա ամեն ինչ ուրիշ կերպ ենք սկսել, հիմա ես եմ լրիվ ուրիշ մարդ: Գիտեմ, որ ինձ սիրում ես ու երևի դու միակ տղամարդն ես, որ ինձ կսիրի ոնց ես կամ, գիտեմ, որ արդեն քեզ չեմ սիրում, բայց սովորելու եմ սիրել, սովորելու եմ քեզ հետ երջանիկ լինել ու քեզ չցավեցնել: Համակերպվել եմ, որ մեր հարաբերություններում ուժեղը ես եմ, հենարանը ես եմ լինելու, էն դասական տղամարդու դերն իմ ուսերին ա լինելու, բայց մենակ ապրելուց հետո հավես ա մտածել, որ գործից հոգնած կգամ տուն ու տանը տաք ճաշ կլինի, որ առավոտյան կարթնանամ սուրճի հոտից ու հիվանդ ժամանակ ինձ հոգ տանող կլինի: Դախացել եմ, արկածներն ու ռոմանտիկան մնացին չիրականացած երազանք, հիմա ինձ էս ա պետք:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (06.09.2017)

  25. #88
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ամերիկացի ընկեր ունեմ: Միակ օնլայն ծանոթը, ով իրականում հարազատ է: Նոր էի երևի սկսել ինտերնետում նավարկել, որ ծանոթացանք, մինչև հիմա իրար գրում ենք, իրար կյանքից պատմում: Իր պատմվածքի հերոսուհուն իմ անունով էր կոչել, հալվել էի:
    Երբ ամբողջ աշխարհս փուլ ա գալիս ու մոտս երեխայական «ինձ ոչ մեկ չի սիրում» վիճակներ են լինում, ինքը միակ մարդն ա, ում կարիքն ունենում եմ: Ու ինքը միշտ էնտեղ ա, երբ էլ գրեմ, գիտեմ, գալու ա պատասխանը՝ hello my alien sister...
    Եթե ես իմ պատմվածքի էն հերոսը լինեի, որ գալիս ա տեսնի մարդկանց արժի ոչնչացնել, թե չէ, ես կասեի՝ չէ, մի հոգի կա, հանուն ում մարդ տեսակը արժի, որ ապրի:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (25.08.2017), Sambitbaba (29.08.2017), Smokie (06.09.2017), Դեղին մուկիկ (25.08.2017), Նաիրուհի (25.08.2017)

  27. #89
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպառվել եմ: Էլ բացարձակ ոչ մի մոտիվացիա չկա, ոչինչ մոտս չի ստացվում: Մի այլ կարգի բթացել եմ ու անընդհատ խուճապ եմ զգում: Դեպրեսիան չափազանցված բառ է, բայց ներսս քանդող անհանգստությունը եթե չհաղթահարեմ, վիճակս միանշանակ կվերաճի դեպրեսիայի: Երկու շաբաթ տևած մրսածությունը մեկ նահանջում է, մեկ էլի գրոհում: Արանքում մի օր որ լավ զգամ, գործերս կհասցնեմ, բայց հիմա ինչ ասես մոգոնում, անում եմ, բացի աշխատելուց: Համ գիտակցում եմ, որ ինչ-որ լպրծուն մաղձի մեջ եմ խրվում, համ ինձ թափ չեմ տալիս՝ դուրս գամ: Կամ դեռ երբեք էսքան խղճուկ չեմ եղել, կամ նոր եմ սկսում գիտակցել, թե ինչքան խղճուկ եմ:

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.01.2018), Smokie (19.09.2017)

  29. #90
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոգևորված կիսվում էի ապագայի պլաններով: Ասացի, որ երեք-չորս կազմակերպության fb էջերը ես եմ վարելու, զբաղվելու եմ իրենց սոշլ մեդիա մարքեթինգով, Instagram, Twitter, LinkedIn եմ ավելացնելու, եթե ուրիշ բաներ էլ Հայաստանում հայտնի դառնան, դրանք էլ: Ունենալու եմ իմ վիդեոբլոգն ու ինքնուս պրոֆեսոր չլինելու համար սովորելու եմ նաև արտասահմանում՝ ինչ-որ ծրագրով հաջորդ տարի գնալու եմ հատուկ մարքեթինգ սովորելու:
    Հեգնեց, ասաց, որ վիդեոբլոգը Հայաստանում էշություն ա, որ ես ոչ մի բանի ունակ չեմ ու էդպես:
    Հերթական անգամ իրեն մնաս բարով ասացի, երևի վերջին անգամն էր:
    Մի ժամանակ ակումբի Ռայն ասել էր, որ իմ ամբիցիաները գերազանցում են իմ կարողությունները ու ես ահագին զսպել էի ամբիցիաներս, դադարել էի մեծ բաներ երազել:
    Հետո գիտակցեցի, որ սխալ կողմից եմ հարցին մոտեցել, սկսեցի կարողություններս զարգացնել: Մոտիվացիան հեղեղում ա ինձ, թե գրելու մե՜ծ ներուժ կա էս պահին, թե ուզում եմ վերջապես անել էն, ինչ ինձ մոտ վատ չէր ստացվում, անել ավելի նվիրված ու պրոֆեսիոնալ: Գրելը էդ կոչում ա, մասնագիտությունը պետք ա, որ եկամտի աղբյուր ունենամ, որ էս աշխարհին չպառազիտեմ ու ինձ համար թանկ մարդկանց կարողանամ նեղն ընկած ժամանակ օգնել անզորությունից ոռնալու փոխարեն:
    Որոշեցի ամբողջ նեգատիվը թոթափել, զանգել, հայրիկի հետ խոսել:
    Ոչ մի բան էնքան չի կոտրում, ինչքան էն, որ հայրդ սեփական ամբիցիաները քո ապագայից ու երջանկությունից գերադասում ա: Հայրիկը համոզեց, որ մարքեթինգը իրեն սպառաշ ոլորտ ա, ապագայի աշխարհում արտադրությունը փոխվելու է ու էլի լիքը կուտ, ոնց ժամանակին ասում էր՝ ինչիդ ա պետք ճամփորդելըլ, նստի, ճամփորդական հաղորդումներ նայի: Ասաց, որ կենտրոնանամ, գիրքս գրեմ, ինձ գումար վաստակել պետք չի, գիրքս գրելուց հետո ինձ լրիվ ուրիշ ձև կզգամ ու էդպես շարունակ: էս մանիպուլյացիայի արդյունքում ես չդարձա էն, ինչ հայրիկն էր ինձնից սպասում, ոչ փայլուն իրավաբան եղա, ոչ քաղաքական գործիչ: Բայց նաև չդարձա ինչ ինքս էի ուզում՝ իմ նկարած ֆիլմերն աղբ են, ես ռեժիսուրայից լուսատարիներով հեռու եմ ու ծրագրավորող էլ արդյունքում չեմ դարձել, քանի որ ուրիշի վարկ էի փակում ու սովորելու փոխարեն երեք աշխատանք անում զուգահեռ:
    Հայրիկի հետ խոսելուց հետո կոկորդս լացը քերում էր:
    Ես էնքան լավ գիտեմ, որ իմ կյանքը վարի տվողը ես եմ ու ոչ մեկ դրանում մեղավոր չի:
    Բայց էնքան ահավոր ա ցավեցնում, որ երբ փորձում եմ ճահճից դուրս գալ, ինձ փայտ մեկնելու փոխարեն էդ փեդը տալիս են գլխիս:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.01.2018), Sambitbaba (09.01.2018), Smokie (14.01.2018), Գաղթական (10.01.2018), Նիկեա (10.01.2018), Վոլտերա (10.01.2018)

Էջ 6 13-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռոզետտա առաքելություն / Rosetta mission
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.06.2015, 01:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •