Ալֆ, դու ինչ որ կերպ կգրես անիծյալ թեզը, դու ծայրը ծայրին կավարտես ակադեմիան, դու կստանաս հոգեբանի որակավորում, բայց էլ երբեք դու չես լինի առաջին դասում, քանի որ 18 տարեկանում դու չգնացիր քո երազանքի հետևից, դու չասացիր «Ես կարող եմ ստեղծել ու կստեղծեմ, ուզում եք դու դա, թե ոչ... հիմա արդեն ուշ է, հիմա դու ստանում ես քո կրթական լիցքն ու դառնում հոգեբան... զզվելի զգացողություն է կյանքը վատնելն ու տիղմի մեջ խրվելը: Զզվելի է գիտակցել, որ այդ տիղմը ոչ պետությունդ, հասարակությունը, ոչ ընտանիքդ, ոչ ոք քեզ չի հրամցրել, իրենց ընդամենը հրաժարվել են մի կողմ շպրտել, փոխարենը դու համբերատար հավաքել, կուտակել ու ստացել ես մի իսկական ճահիճ: Բոլոր թակարդների օրենքի համաձյան՝ դուրս գալու համար անհույս թպրտոցդ քեզ ավելի ամուր է խրել ճահճումդ:«Մենք ձեզ տեղակայում ենք այստեղ, բթամիտների ուսումնական հաստատություն և նա, ով չի ցանականում համակերպվել դրա հետ, այն մարդն է, ում մենք փնտրում ենք: Գուցե դա դաժամ մեթոդ է, բայց իրեն լիովին արդարեցնում է: Չի կարելի մարդուն դնել, ասել. «Դու կարող ես արարել, ուրեմն արարիր»: Շատ ավելի ճիշտ է սպասել, երբ մարդ ինքը կասի. «Ես կարող եմ արարել, ես կստեղծեմ նորը, ուզում եք դա, թե ոչ»: Կա մոտավորապես տաս հազար քո նման մարդ, Ջորջ, նրանցից է կախված մոտ հինգ հարյուր աշխարհների տեխնիկական առաջընթացը: Մենք չեն կարող մեզ թույլ տալ կորցնել թեկուզ մեկին կամ վատնել ջանքերը նրա վրա, ով ամբողջովին չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին»:
Ջորջը մի կողմ հրեց դատարկ ափսեն և շուրթերին մոտեցրեց սուրճի բաժակը:
- Իսկ ի՞նչ է լինում նրանց հետ, ովքեր այնքան էլ չեն համապատասխանո՞ւմ պահանջներին:
- Ի վերջո նրանք ստանում են կրթության լիցք ու դառնում սոցիոլոգներ: Ինջենսկին նրանցից մեկն էր, ես ինքս դիպլոմավորված հոգեբան եմ: Մենք, ոնց ասեմ, կազմում ենք երկրորդ դասը...»
Այզեկ Ազիմով, «Մասնագիտություն»
Երբ գործերը կուտակվում են ու խեղդում, հայտնվում եմ Քովիի ժամանակի կառավարման չորրոդ քառակուսում՝ անում ոչ կարևոր ու աչ հրատապ գործեր կամ ուղղակի դնում, խաղ խաղում: Խաղալիս, երբ ձախողվում եմ, փայլուն արդյունքի հնարավորությունը կորում է, անջատում, սկզբից եմ խաղում... կյանքն անջատել ու սկզբից ապրել չեմ կարող, հաջորդ կյանքերին չեմ հավատում, եթե հենց հիմա ամբողջ կյանքս նվիրեմ ժամանակի մեքենա սարքելուն, գնամ անցյալ ու իմ անցյալի սնապարծ «ես»-ին զգուշացնեմ ուր է գնում, ինձ չի հավատա, դադարել եմ երազել, որ արթնանամ ու տեսնեմ, որ վերջին 23 տարին երազ էր... միակ լավ բանը, որ կարող եմ անել ու չեմ անում, դա գոնե ուրիշներին ճանապարհի վտանգավորության մասին զգուշացնելն է, «ճահիճ» ցուցանակը կախելը, ելքը սկսած ու կիսատ թողած «տաղանդավոր, բայց ծույլ» շարքս է, ուր ուզում եմ ցույց տալ, թե ինչ է կատարվում մի մարդու հետ, ով ամեն ինչ ստանում է առանց ջանքեր գործադրելու, մինչև որ չի գալիս իրականում բարդ խնդիրների ժամանակը, բայց դեռ այդքան ուժ մեջս չեմ գտնում այդ աստիճան անկեղծանալու.... փակուղի...
Էջանիշներ