User Tag List

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: Alpha mission

  1. #31
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք մտերիմ չենք եղել: Էսօր լացակումած զանգեց.
    - Մի քիչ գովա ինձ:
    - Ի՞նչ:
    - Ինչ-որ լավ բան իմ մեջ նկատել ես, գոնե մի դրական գիծ, խնդրում եմ, ասա էն ամենը, ինչ իմ մեջ լավ ա(սա խմբագրած եմ գրում, քանի որ բառացի չեմ հիշում բոլոր անկապակցված արտահայտությունները):
    - Ասեմ էն, ինչ կա, թե էն, ինչ ուզո՞ւմ ես լսել:
    Մի քիչ մտածելուց հետո:
    - Էն, ինչ ուզում եմ լսել:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 04.02.2014, 16:27:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.02.2014), Sambitbaba (10.03.2014), Smokie (04.02.2014), Արամ (06.02.2014), Նաիրուհի (04.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (05.02.2014)

  3. #32
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ տարվա պես որոշել եմ, հենց առողջանամ, ձնեմարդ եմ սարքելու, մնում է անցյալ տարվա պես միայն ամռանը չառողջանամ...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.03.2014), Smokie (06.02.2014), Այբ (06.02.2014), Արամ (06.02.2014), Նիկեա (16.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (08.02.2014)

  5. #33
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    …ես ոտքի տակ ընկնող, ոտքերս լպստող սև կատուն չեմ, ես մազերիս մեջ խճճված տարօրիանկ մեծ ու տարօրինակորեն սև ագռավը չեմ, ոչ էլ սրածայր գլխարկով այս արտացոլանքը հայելում…
    …ես աստղերի մեջ մոլորված ու աստղի պես կայծկլտուն աստղանավը չեմ, ես չեմ այս բարալիկ շոշափուկներով դոնդողանման ստվերն ու անգամ իլյումինատորից դուրս նայող աննորմալ մեծ գլխով ու աննորմալ բարալիկ մարմնով լողլողը ես չեմ…
    …ես չեմ սառը սոսափյունը կեսգիշերին, ու ճերմակ սավանի թրթիռ հիշեցնող դողը չեմ ես, ոչ, ես չեմ նաև այս մարդկային թափանցիկ մարմի նմանությամբ բացակայությունը…
    …ես չեմ այս չղջիկը, ոչ էլ սրատամ այն գեղեցկուհին արնաքամ լինող դիակի կողքին, լճին առանց արտացոլանքի նայող այն երկարամազ երիտասարդն էլ ես չեմ…
    …ես չեմ եղել նաև աստղանույշ, չեմ եղել վիշապ, թզուկ, այլքերից և ոչ մեկը, չեմ եղել կախարդ, չեմ եղել…
    Բայց նրանցից բոլորից մի մասնիկ եկել, բնակություն է հաստատել իմ մեջ ու նրանցից ոչ մեկը չլիելով հանդերձ ես դարձել եմ նրանց ծաղրանկարը… Արդյունքում, նրանցից ոչ մեկը չլինելով` ես չեմ եղել նաև պարզապես մարդ…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.03.2014), Smokie (10.02.2014), Արամ (09.02.2014)

  7. #34
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջնականապես ցնդել եմ. դարակիցս գտել էի երեկոյան շրջազգեստ, որի գոյության մասին մոռացել էի, երջանկությունից աչքերս փայլում էին... Հայկօ-ն մի պատմվածք էր թարգմանել՝ «Ծաղիկներ Ալջերնոնի համար»: Եթե սկսել եմ լաթերով ուրախանալ, ուրեմն վերածվում եմ այդ պատմվածքի գլխավոր հերոսի... Ամենասարսափելին այն է, որ գիտակցում եմ վերածվելը:
    - Վերադարձիր փոքրիկ Վիրջինիա:
    Օսկար Ուայլդ, «Քենթրվիլի ուրվականը»

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (16.04.2014), Sambitbaba (10.03.2014), Նարե91 (09.02.2014), Վոլտերա (10.02.2014)

  9. #35
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ներսից հազարավոր մանր փշեր ծակծկում են, ուղղակի հանիր ներսը, շուռ տուր, հագիր դրսից, այդ նույն փշերը կսկսեն պաշտպանել...

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (16.04.2014), reminilo (06.08.2017), Sambitbaba (10.03.2014), Smokie (10.02.2014), Tiger29 (10.02.2014), Vardik! (21.02.2014), Արամ (10.02.2014), Արևհատիկ (16.02.2014), Նաիրուհի (10.02.2014), Նարե91 (10.02.2014), Նիկեա (16.04.2014), Վոլտերա (10.02.2014)

  11. #36
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծուլությունն ալարում ա մոտիցս ուրիշ տեղ գնա...

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    reminilo (06.08.2017), Sambitbaba (10.03.2014), Նաիրուհի (10.03.2014), Նիկեա (16.04.2014), Վոլտերա (11.02.2014)

  13. #37
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնապահպանական նոպաներ մոտս ժամանակ առ ժամանակ սկսվում են: Մի պահ լրիվ բուսակեր էի, անգամ մեղր ու ձու չէի օգտագործում: Հետո «դարձի եկա», թեև մինչև հիմա էլ չգիտեմ, թե դարձի գալn իրականում որն է: Այսօրվա անվերջ մրսածությանս ակունքները գնում են այն ժամանակներ, երբ հրաժարվեցի մորթե միջուկով վերարկուից ու սկսեցի բարակ կտորից վերարկու հագնել, կոշիկներս էլ կաշի չէին, բնականաբար, ոչինչ, որ ոտքրես միշտ թաց էին. ես գնահատում էի կյանքը:
    Հետո մոտս սկսվեց առանձնահատուկ դաժանության ու վամպրիրիզմի շրջանը: Արդեն միս էլ էի խժռում, կաշվից իրեր հայտնվեցին՝ բաճկոններ, պայուսակներ ու անգամ ուզում էի ձկնորսության/որսի գնալ, չստացվեց:

    Ու չէի հասկանում, թե ով եմ ես: Տարբեր շրջաններում ես տարբեր էի:

    Այսօր ցրտահարված ձեռքերիս արջի ճարպից պտրաստված ինչ-որ քսուք տարածելուն զուգահեռ պատկերացնում էի սպանված արջի արյուն եմ ձեռքերիս քսում: Բժշկուհին, որ հենց այդ քսուքն էր խորհուրդ տվել, վերածվել է իմ ոխերիմ թշնամու ու այս պահին էլ գրում եմ՝ ձեռքերիս այդ քսուքը: Հենց այս պահին անգամ արյան հոտ եմ զգում, այն աստիճան է նյութականացվել մաշկիս մակարդված արյան զգացողությունը:

    Ժամանակ առ ժամանակ, ամեն հերթական նոպայի ժամանակ իմ նոր «ես»-ը նախորդին արհամարհում և ատում է, մերթ «հիմար հավատացյալ», մերթ «անիծյալ սատանիստ» հայտարարելով: Ու հիմա, էն տարիքում, երբ շատերը սկսում են իրենց կորցնել, ես ինձ չեմ գտել, ես դեռ չգիտեմ, թե էդ երկու իրարամերժ էություններից որ մեկն եմ ես, չգիտեմ, թե վաղը որ մեկը կլիեմ արթնանալուց հետո... Հիմա մի երրորդ էակ եմ, դիտորդ, որ արհամարհախառն հեգնանքով է նայում երկուսին էլ, բայց հիմա նաև այդ երկուսն եմ, հենց հիմա երկուը պատերազմում են, երրորդն ուսումնասիրում... Խելագարվել կարելի է, եթե արդեն իսկ չեմ հաջողացրել...

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2014), Ingrid (16.04.2014), Ruby Rue (12.02.2014), Sambitbaba (10.03.2014), Smokie (12.02.2014), Vardik! (21.02.2014), Նաիրուհի (12.02.2014), Նարե91 (12.02.2014)

  15. #38
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, արդեն մեծ ես, եկել ա լուրջ խոսելու ժամանակը:
    Մեկ, էլ երբեք, կյանքում քեզ չես թերագնահատում, թե չէ կկախեմ: Հենց քեզ թերագնահատում ես, մարդիկ են հայտնվում, որ հավասար էլ չէ, քեզանից բարձր են իրենց դասում: Չեն հասկանում, որ իրենց ու քեզ դու տարբեր սանդղակներով ես չափում ու էն, ինչի համար իրենց խելոք ես անվանում, ինքդ քեզ մտավոր հետամնաց կկոչեիր: Սրանից հետո սանդղակներդ հավասարեցնում ես, քեզ էլ, ուրիշներին էլ սկսում ես գնահատել էն սանդղակով, որով քեզ ես ժամանակին գնահատել: Միանգամից կոմպլեքսներդ կդառնան առոչինչ, քեզ յոթերորդ երկնքում կզգաս ու նման բաներ: Էնպես որ, պայմանավորվեցինք, կարմիր վարկանիշներդ վկա:
    Երկրորդ, Ալֆ, էլ կոտրվել չկա: Կյանքում ինչ դժոխքի միջով ասես չես անցել, ոչ ոք հեռավոր գաղափար չունի անգամ էն կյանքի փորձի, ապրումների, կորուստների մասին, որ մի քանի կյանքի դեպրեսիայի կհերիքեր: Էն ժամանակ, որ ուրիշները դժբախտ սերը համարում էին ինքնասպանության պատճառ, հիշո՞ւմ ես, ոնց էիր երազում, որ քո խնդիրն էդ լիներ: Հիմա, երբ դեռ 4-5 տարեկանից հերթով ամեն ինչ հաղթահարել ես, ի վիճակի ես եղել հաղթահարել, ուժեղ լինելու տարիքին ես հասել, դրել ամեն մանրուքից դեպրեսվում ես: Չանցավ, Ալֆ, մեկ-երկու անգամ կոտրվելդ ներել եմ, ծանր էր, գիտեմ, բայց հիմա արդեն ուժեղ լիենլու ժամանակն ա գալիս, լիքը բան կա անելու, թե քեզ համար, թե երկրիդ. բնությունը քեզ շռայլորեն չի օժտել, որ պարապուրդով, նվնվոցով ու ժամանակ սպանելով ուժերդ վատնես, եկել ա կիսատ թողածն ավարտելու ու նորը սկսելու ժամանակը, չնահանջես, իրավունք չունես: Ու մի անգամ էլ, հերիք ա, ինչքան դեպրեսիաներում կյանքդ խեղդեցիր, ներսից՝ տառապյալ, դրսից ծաղրածու եղար, հերիք ա, ինչքան հիմար, դատարկ թեմաներով զավզակվեցիր, որ հանկարծ ցավոտ թեմաներով չխոսես, եկել ա ուժեղ լինելու ժամանակն ու կլինես, ես քեզ ճանաչում եմ, ես տեսել եմ, թե ինչես ես արել, ես գիտեմ, որ դու մակերեսային հիմարիկ չես, գիտեմ քո բոլոր շերտերը, բոլոր ծանծաղուտներդ ու իջվածքները, ուղեղդ աշխատեցնելու ժամանակն է անկախ ամեն ինչից ու ի հեճուկս ամեն ինչի:
    Ի վերջո, Ալֆ, հիմա անցյալից եկել եմ, սա գրում եմ, որ աչիդ առաջ լինի, հետո էլի կչքվեմ անցյալ, դու կմնաս էստեղ մենակ՝ քո իրական եսի ծաղրանկարը, բայց ժամանակ առ ժամանակ էս կարդա, հիշի ով էիր, ինչպիսին էիր ու ուժեղ եղի, շատ ուժեղ, ժամանակն անցնում ա, լճանաս, էլ ոչինչ ետ չես բերի, գործելու ժամանակն ա...հիշիր, անգամ էսպես լճացած, միևնույն ա, ես սիրում եմ քեզ, առաջ ատում էի, բայց հիմա սիրում եմ, քանի որ գիտեմ, էսպիսին երկար չես մնա:
    Առայժմ կամ մնաս բարով...

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2014), Ingrid (16.04.2014), Sambitbaba (10.03.2014), Smokie (18.02.2014), Vardik! (21.02.2014), Նաիրուհի (14.02.2014), Նարե91 (16.02.2014)

  17. #39
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, էլ կյանքում ոչ մի բանից հետ չմնաս: Տես, կարդում ես մրցույթի նյութերն ու անգամ մեկ հայացք գցելով նյութին կարողանում որոշել, թե ում են նմանակել, ոչ մի անգամ չսխալվեցիր, Ալֆ, դրա համար ապրեն նմանակողները, որսացել են նոտան, բայց դու էլ ապրես, որ ժամանակին հեղինակին սեփական գործով միանգամից տեղը չէիր բերում, հիմա նմանակումներն ես կարողանում անգամ տեղը բերել:
    Քո Սարոյանական ու Բրեդբերիական պատմվածքները, որ շիֆթ Դիլիթի արժանացան մեծն կոմպլեքսներիդ պատճառով, բնավ էլ սարսափելի չէին լինի մյուս նմանակումների կողքին ու նրա համար չէ, որ մյուսներն էին վատը, քո գրածն էր լավը, Ալֆ... Սրանից հետո երբեք ռիսկի գնալուց չխուսափես, դու չէիր, որ դեռ ամենապուճուր ժամանակներդ աշխարհին ձեռնոց էիր նետում, էլ չթաքնվես, որ հիմա դնես, դարդոտած մտածես, որ կարող էիր գրածիդ մասին քլնգոցներ ու գովասանքներ կարդալ... ձեռզայ...

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2014), Sambitbaba (10.03.2014), Smokie (18.02.2014), Vardik! (21.02.2014), Գրող (17.02.2014), Նաիրուհի (16.02.2014), Նարե91 (16.02.2014), Վոլտերա (16.02.2014)

  19. #40
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշո՞ւմ ես էն վախվորած, խուճուճիկ աչոնին, որ ուշացած մտավ դասարան ու բոլորի թարս հայացքի ներքո գնաց, նստեց վերջի նստարանին: Համ մարմնով էր բոլորից փոքր, համ տարիքով, ուսուցչուհին տեսավ ոնց ա կանգնում, նայում գրատախտակին, նստում, տեղափոխեց առաջին նստարան: Հիշում ես, ոնց էր ատում առաջին նստարանին նստելը, գերադասում էր ամեն հարմար առիթով վերջում մենակ նստել... Հիմա էլ ինքը վերջում ա ու մենակ, բայց էս անգամ ինքը չի ընտրել: Մի օր իրեն էլի բերելու են, առաջին նստարանին նստեցնեն, մեկ, քանի որ ինքը ամենապուճուրն ա, երկու, քանի որ լավ ա սովորում, ու գուցե էդ ժամանակ էլի վերջի նստարանը երազի, բայց ոչ հիմա, հիմա ինքն ուզում է առջևում նստի, ուզում է կողքին մեկը նստած լինի, ում հետ կարող է զավզակվել ու դասամիջոցին շոկոլադ կիսել, ուզում է մի պահ երազելու փոխարեն, այլմոլորակայիններ ու էլֆեր նկարելու փոխարեն կենցաղային թեմաներից խոսի, ուզում է չլինի հիմարի ու հանճարի հատույթում ու եթե երկրորդը տրված չէ լինել, գոնե առաջինը լինի...

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.03.2014), Smokie (19.02.2014), Vardik! (21.02.2014), Նաիրուհի (10.03.2014), Նարե91 (18.02.2014)

  21. #41
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնարավոր բոլոր հասկացություններից ամենահարաբերականը երջանկությունն է: Ես չունեմ երջանկության սահմանում, երջանկության բանաձև, ես չունեմ պարտադիր պայմանների ամբողջություն, որոնց համատեղ առկայության պարագայում ինձ երջանիկ կհամարեմ, բայց կան մարդիկ, շատ քիչ մարդիկ, ում մասին հիշելը ստիպում է հաճելի խլրտոց զգալ սրտում, ստիպում է թիկունքում զգալ բացվող թևերը, ստիպում ճախրել... երևի հենց այդ մարդիկ են երջանկությունը...

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.03.2014), Նարե91 (23.02.2014), Վոլտերա (23.02.2014)

  23. #42
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանշանակ գարնանային դեպրեսիա. սկսել եմ ապրելուց հաճույք ստանալ՝ չնայած վերջին քանի օրն իրար հաջորդող մանր ու մեծ անհաշիվ ձախորդություններին: Հետո մի բան էն չի

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.03.2014), Նաիրուհի (10.03.2014)

  25. #43
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պոեզիա

    Արդեն քանի անգամ ասում են, որ իմ մոտ չափածոն ավելին ա, քան արձակը: Ոմանք չափածոն երկինք են բարձրացնում, ոմանք ուղղակի ասում լավն է՝ կախված կարդացվածության աստիճանից ու ճաշակից: Իսկ ես ինձ պոետ չեմ զգում: Ես պոեզիա չեմ կարդում, իսկ գրողի համար կարևորագույն հատկանիշը կարդացած լինելն է: Գրողը պարզապես հայելի չէ, ֆիլտր է, ինչպես մեղուն է իր մարմնի միջով անցկացնելով ծաղկափոշին մեղրի վերածում, էնպես էլ գրողը պիտի աշխարհն իր ուղեղի միջով անցկացնելով արվեստ դարձնի: Ու չկարդացած գրողը կլինի մեղու առանց ծաղկափոշու: Մի տարբերակ էլ կա, ճամփորդել, անընդհատ նոր փորձառություն ձեռք բերել, որ կուտակվի, գրելու նյութ դառնա, բայց մարդկային կյանքն այդ առումով կարճ է, ժամանակը չի բավականացնի ու էլի փրկությունը կլինեն գրքերը:
    Ու հիմա ես գրում եմ մի բան, ինչը չեմ կարդացել: Բառացիորեն օդից որսում արտահայտություններ, զգացմունքներ ու դառնում ուղղակի գրամեքենա մուսա կոչվածի համար, առանց մտածելու, մշակելու: Եթե արձակս ամեն մշակումից հետո ավելի լավն է դառնում, ապա պոեզիան հարամում, թողնում եմ:
    Հիմա դարդ եմ անում, ի՞նչն ինձ ավելի երջանիկ կդարձնի, լճանալ, լինել գրամեքենա մուսայի համար, արժանանալ դափնիենրի, գովասանքների, թե ինձ թափ տալ, նորից վերադառնալ օրը մոտ հարյուր էջ կարդալու ռիթմին ու չհասկացվելու գնով էլ, առանց դափնիների մնալու ռիսկին ենթարկվելով գրել իմ ֆանտաստիկան...
    Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, թե որն եմ ընտրելու...
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 10.03.2014, 13:00:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (16.04.2014), Sambitbaba (10.03.2014), Smokie (11.03.2014), Նաիրուհի (16.04.2014), Նիկեա (16.04.2014)

  27. #44
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն նախորդ օրվա միտքը հաջորդ օրվա «ես»-ին հիմարություն է թվում, բայց երբեմն լինում են պայծառացման պահեր, որ անցյալից մի միտք վերադառնում է ու «ես»-ին մնում է զարմանալ՝ մի՞թե սա ես եմ գրել...

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (16.04.2014), Sambitbaba (22.05.2014), Smokie (16.04.2014), Արամ (16.04.2014), Յոհաննես (16.04.2014), Նարե91 (21.05.2014), Նիկեա (16.04.2014), Ուլուանա (16.04.2014)

  29. #45
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ է որոշում հագուստը, արտաքինը, ոճը:
    Որոշո՞ւմ են ծնողները:
    Որոշո՞ւմ է հասարակությունը:
    Որոշո՞ւմ եմ ես:
    Ո՞վ է որոշում ի՞նչն է կանացի, ինչը տղամարդկային:
    Ո՞վ է ստեղծում նորաձևությունը:
    Ո՞վ է ստեղծում մեզ...
    Միակ բնականը դա նուդիզմն է՝ առանց ծածկվելու հագուստով կամ ներկերով, մնացած ամեն ինչն ընտրություն է, ու պետք չէ սահմանափակել միմյանց ընտրության ազատությունը...

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (22.05.2014), John (25.05.2014), Sambitbaba (22.05.2014), Նաիրուհի (21.05.2014), Ուլուանա (22.05.2014)

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռոզետտա առաքելություն / Rosetta mission
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.06.2015, 01:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •