User Tag List

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 186 հատից

Թեմա: Alpha mission

  1. #16
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան մարդիկ, որ հաճախ ինձ հետ չափազանց գռեհիկ, ցինիկ ու կոպիտ են վարվում: Նման մարդկանցից շատերին ուղղակի դուրս եմ թողնում իմ կյանքից ու շրջանցում, բայց որոշ մարդկանցից չեմ վիրավորվում ու չի նշանակում, որ արհամարհում եմ, ուղղակի կան մարդիկ, որոնց արարքներում ու բառերում գերիշխում է ցավը ու ես կարողանում եմ էդ ցավը վերցնել, մի կողմ դնել, ես կարողանում եմ էդ բացասական էներգիան ոչ թե կուտակել, այլ տրանսֆորմացնել: Երբեմն ներսումս մնում է մնացորդային ինչ-որ զանգված, որ կուտակվելով դառնում է ցավ ու ես եմ այդ ժամանակ ինչ-որ մեկի հանդեպ գռեհիկ, ցինիկ ու կոպիտ լինում: Երազում եմ, որ նման պահերին ինձ վրա խաչ քաշելու փոխարեն վերցնեն ու տրանսֆորմացնեն իմ ցավը...

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.12.2013), enna (05.12.2013), Ingrid (28.11.2013), Sambitbaba (07.01.2014), Smokie (29.11.2013), Vardik! (22.12.2013), Արամ (28.11.2013), Նաիրուհի (28.11.2013), Ուլուանա (28.11.2013)

  3. #17
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշակերտական տարիներիս մի երևույթ կար՝ կարծիքի տետր, տալիս էին դասարանցիները, բակի երեխաները լրացնում էին: Հիմնականում բաց հարցեր էին՝ ինչպիսի՞ արտաքին ունեմ, ինչպիսի՞ ընկեր եմ ու էդպես, կամ ազատ շարադրանքով ինչ ուզում գրում էին: Երբ առաջին անգամ նման տետր ձեռքս ընկավ, չգիտեի, որ չգրված կանոն կա՝ գրել միայն լավը: Դրա համար ինչ ասես չգրեցի՝ թե լավ, թե վատ: Հետո պատմություն, իրարից նեղանալ, լաց, արցուքներ, «տետրս ավիրեցիր» և այլն: Դրանից հետո ես ահավոր դժվարությամբ եմ մարդկանց վատ բաներ ասում, պիտի ահավոր վստահելի ու մտերիմ լինի, որ ինձ թույլ տամ մարդու հետ իր թերությունների մասին խոսել:
    Էսօր մի պահ ինձ շատ գովեցին, իրականում պետք եղածից շատ ու հանկարծ սրտանց ցանկացա մի կարծիքի տետր էլ ես ունենալ, որտեղ էն ժամանակվա իմ գրածի նման անկեղծ կգրեն լավն էլ, վատն էլ: truthly-ում անգամ իմ վատ գծերի մասին գրեթե չեն գրում կամ հումոր են անում, իսկ հիմա ինձ իրականում պետք ա, որ բարի մարդիկ, ոչ չարությամբ, ոչ էլ ավելորդ բարյացկամությամբ ինձ ասեն էն բոլոր գծերը, որ ինձ ավելի վատն են դարձնում, բոժոժս գրեթե բացվել է, չեմ ուզում էնտեղից ուղղակի դատարկ թիթեռնիկ դուրս գա...

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.12.2013), enna (05.12.2013), Lílium (04.01.2014), Sambitbaba (07.01.2014), Vardik! (22.12.2013), Արամ (05.12.2013), Նաիրուհի (05.12.2013), Ուլուանա (05.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (05.12.2013)

  5. #18
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձյո՜ւն...
    Առաջ սիրում էի ձյունը, ձմեռը, մինչև որ իմունիտետս չսկսեց դավաճանել: Տարօրինակ օրինաչափութամբ հիվանդանում եմ էն ժամանակներում, երբ ամառները չի ստացվում ամեն օր մինչև գրեթե կեսգիշեր բակում խաղալ: Առաջին անգամ էդպես անկողնուն գամվեցի տասերորդ դասարանում, երբ խաղերի փոխարեն ընդունելության քննությունների էի պատրաստվում ու դպրոցում գլուխ պահած տաս տարին փորձում մի տարում ուղեղս լցնել: Ուսանողական տարիներին խաղերը վերականգնեցի, էլ չէի հիվանդանում: Գրասենյակային խիստ, կոկիկ հագուստը մի կողմ նետելով՝ վազում էի բակ ու ամառ ձմեռ մերթ գնադակով, մերթ ձնագնդիներով խաբում ժամանակին, թե դեռ երեխա եմ: Վաղուց չեմ խաղացել, շարժման պակասն արտաքինի վրա էլ է անդրադառնում, էլ երեխայի տեսք չունեմ: Հիվանդ նստել եմ տանն ու վճռականություն եմ հավաքում՝ մի քիչ խելքի գալուն պես իջնել դատարկ բակ, ուր էլ երեխաներ չկան, ու ինքս ինձ հետ ձնագնդի խաղալ...

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (04.01.2014), Sambitbaba (07.01.2014), Vardik! (08.12.2013), Նաիրուհի (09.12.2013), Ուլուանա (08.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.12.2013)

  7. #19
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր առաջին անգամ զգացի 2013-2014 ձմեռը: Դեռ մուտքից ինձ դիմավորեց հետևյալը.








    Աշխատանքի չգնացի մարդաբոյ ձյան պատճառով, քայլել նման ձյան միջով անհնար էր, տաքսիների աշխատանքը ևս կասեցվել էր: Մի խսքով, տեսարան քաղաքից.







    Խեղճ ժիգուլիս էլ, որ պլանավորել էի հաջորդ տարվա սկզբներից սանձել, հայտնվեց լրիվ անաշխատունակ վիճակում



    Ինչպես միշտ, էստեղ՝ իմ բանտը դարձած ցուրտ քաղաքում մրսած եմ...

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.12.2013), John (12.12.2013), Lílium (04.01.2014), Sambitbaba (07.01.2014), Smokie (13.12.2013), Արամ (12.12.2013), Նաիրուհի (12.12.2013), Շինարար (27.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (12.12.2013)

  9. #20
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ մարդը հենց սկզբից ուշադրություն գրավեց: Հետո լիքը հակասական մոտեցումներից հետո դարձավ հարազատ: Ամենահաճելի անակնկալն իմ մանկության գրքին ծանոթ լինելն էր «Ինչից է ամեն ինչը»: Ծանո՞թ լինել: Չէ: Թերևս, ճանաչել ու սիրել...
    Նա աստճանաբար դարձավ փոքր ժամանակ իմ հորինած երկվորյակ եղբայրը, որ ողջ կյանքում երազում էի ունենալ: Բայց հետո եկավ անտարբերությունը: Ոչ թե աստիճանաբար, այլ՝ միանգամից, վարկենական: Այդ մարդու նկատմամբ ես աննկարագրելի դրական էի տրամադրված, եղան կոնֆլիկտներ, որ ոչ մի կերպ չփոխեցին վերաբերմունքս, բայց հանկարծ մի պահ ֆեյսբուքում հայացքս կանգ առավ նրա անվանը և ես հասկացա, որ ոչ մի հարաատ թրթիռ կամ հակակրանք չկա, բացարձակ անտարբերություն: Հետո հասկացա, որ ես նրան որպես մարդ չէի ընկալում, ես նրան որպես իմ հորինած կերպար էի ընկալում: Զզվել եմ ինձ համար իդեալներ հորինելուց, alarm, եթե վաղը հանկարծ կտրուկ ուրիշ դառնամ ձեր հանդեպ, պատճառը ձեր մեջ մի փնտրեք, պատճառն իմ մեջ է...

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.12.2013), Ingrid (05.01.2014), John (13.12.2013), Lílium (04.01.2014), Sambitbaba (07.01.2014), Smokie (13.12.2013), Արամ (13.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  11. #21
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձյունը ծնկներիցս բարձր էր, որոշ տեղերում հասնում էր գոտկատեղիս: Մայթերն ամբողջովին այդ շերտի տակ էին ու մարդիկ քայլում էին հենց փողոցով: Վտանգավոր էր, նեղլիկ տարածքը քիչ էր հետիոտների ու մեքենաների համար: Ամբողջ օրը թափառել եմ այստեղ-այնտեղ, փորձելով թեկուզ քիչ-քիչ անցնելու ճանապարհ բացել մայթերի վրա: Թրջված էի, սառած ու երջանիկ: Վերադարձին այն մայթերը, որտեղով անցել էի, արդեն տրորված, անցանելի ճանապարհ էին, այնտեղ, ուր ուժասպառ ուղղակի շրջանցել էի, առաջվա բարձր ձյան շերտն էր: Էլ ուժ չկար այդ ձյունն էլ տրորելու: Ավելի ուժեղ, բարձրահասակ ու թերևս ավելի տաք հագնված մարդիկ էին իմ կողքով այսօր անցնում: Ինչո՞ւ ոչ ոք չցանկացավ լինել առաջինը, ինչո՞ւ ոչ ոք չցանկացավ ճանապարհ հարթել մնացած մարդկանց համար:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 13.12.2013, 20:39:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.12.2013), Ingrid (05.01.2014), Sambitbaba (07.01.2014), Smokie (13.12.2013), Արամ (13.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Ուլուանա (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  13. #22
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը գիտեր, թե ինչ ասի, որ ես վատ զգամ, գիտեր ինչն ա ինձ ամենաշատը նվաստացնում, տրորում, ցավեցնում... Ասում էր ու ես ցավ էի զգում ոչ թե իր ասածներից, այլ նրանից, որ ուզում էր ինձ հնարավորինս վիրավորած լիներ...
    Երեկ նորից վիճեցինք, էս անգամ լուռ էի, չէի վիճում, չէի հակաճառում, գոռաց, գոռգոռաց, վերջում ասաց՝ կներես: Շարունակում էի լռել, սկսեց արդարանալ, բացատրել, կոկորդումս ոչ այն է լացն էր լռվել, ոչ այն է աղաղակը, ես դեռ լուռ էի: Փորձում էի հասկանալ, էս անգամ էլ ասում էր այն, ինչ ես պետք է լսեի, թե ասում էր այն, ինչ զգում էր: Հոգեբանությունը միայն գիտելիքներով չի, պետք է լիքը մարդկանց հանդիպել, ճանաչել, որ գա փորձը: Վանդակում ապրելով՝ ես մարդկանց չեմ ճանաչի, երբեք...

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.12.2013), erexa (20.12.2013), Ingrid (05.01.2014), Lílium (07.01.2014), Sambitbaba (07.01.2014), Vardik! (22.12.2013), Նաիրուհի (20.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.12.2013)

  15. #23
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ, որ տանն իտալական հեքիաթների ժողովածու ունեինք, որ կլանում էի, ոչ մի ժողովրդի հեքիաթներ էնքան հաճույքով չեմ կարդացել, ինչքան իտալականը: 10 տարեկան էի, երբ սկսեցին ժողովածուի հեքիթանցից մեկի՝ Գեներալ Ֆանտա-Հիրոյի հիման վրա ֆիլմ ցուցադրել: Հեքիաթը գրեթե անգիր հիշում եմ, ֆիլմը, թեև ժամանակին կլանված նայել եմ, չեմ հիշում: Հենց նոր գտա, նայելու եմ

    http://seasonvar.ru/serial-3643-Fant...otoj_rozi.html

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (04.01.2014), Sambitbaba (07.01.2014), Vardik! (04.01.2014), Նաիրուհի (04.01.2014), Վոլտերա (04.01.2014)

  17. #24
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում եմ, որ տանն իտալական հեքիաթների ժողովածու ունեինք, որ կլանում էի, ոչ մի ժողովրդի հեքիաթներ էնքան հաճույքով չեմ կարդացել, ինչքան իտալականը: 10 տարեկան էի, երբ սկսեցին ժողովածուի հեքիթանցից մեկի՝ Գեներալ Ֆանտա-Հիրոյի հիման վրա ֆիլմ ցուցադրել: Հեքիաթը գրեթե անգիր հիշում եմ, ֆիլմը, թեև ժամանակին կլանված նայել եմ, չեմ հիշում: Հենց նոր գտա, նայելու եմ

    http://seasonvar.ru/serial-3643-Fant...otoj_rozi.html
    Ֆիմը դուր չեկավ, երևի փոքր ժամանակ կռիմ-մռիվ, սրամարտ, կախարդներ հրապուրել էին, բայց հիմա արդեն վստահ կարող եմ ասել, որ հեքիաթի շունն էլ չէր...

    Ի դեպ, գիրքի վերնագիրը «Երեք նարինջ» էր՝ հեքիաթներից մեկի վերնագիրն էր, բայց ինձ համար հենց այդ հեքիաթն էր ամենապարզունակը...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (07.01.2014)

  19. #25
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ խղճում ես, դառնում ես անզոր: Հա, ես խղճում եմ իրեն, դրա համար իրենից հոսող բացասական հեղեղի դեմ անպաշտպան եմ, խղճում եմ, չեմ կարողանում ավելի ցավեցնել, առանց այդ էլ ցավը նրան խեղդում է... փոխարենը նա է կարողանում ինձ ցավեցնել, ճզմել, փոշիացնել... ինքը չի խղճում, իր համար միևնույն է...

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (14.01.2014), Sambitbaba (10.03.2014), Smokie (16.01.2014), Vardik! (14.01.2014), Արամ (22.01.2014), Նաիրուհի (15.01.2014), Նարե91 (14.01.2014), Վոլտերա (14.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (14.01.2014)

  21. #26
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներսիս հանճարն ու հիմարն իրար ատում են, էն միամիտ, գավառական, ֆենած մազերով, կոկետ, թիթիզ, կոտրատվող...յա՜խք կերպարն ատում է ակումբի համազգեստով, բոթասներով, կարճ մազերով էն խուլիգանկային, ում հիվանդագին սիրում էի, կորցրել էի, սկսում եմ վերագտնել: Բայց հիմա ինչ-որ երրորդն է հայտնվել, խիստ կանացի, դասական, բայց և հարմարավետ հագուստով, կոկիկ, խնամված, բայց առանց շպարի ու որևէ ավելորդության, մի տեսակ վերամբարձ արհամարհանքով է նայում երկուսին էլ: Զգում եմ, որ ես եմ, որ լրիվ իմ կերպարն է, բայց դեռ նշաձողին չեմ ձգել: Դեռ երբեք էսքան երկար մետամորֆոզ չեմ ունեցել, արդեն վախենում եմ անգամ գուշակել, էս անգամ ինչ եմ դառնալու: Բռռռ...

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.03.2014), Smokie (21.01.2014), Vardik! (21.02.2014), Արամ (22.01.2014), Նաիրուհի (19.01.2014), Նարե91 (19.01.2014), Ուլուանա (27.01.2014)

  23. #27
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանանեխ: Այո, եթե գիշերն անքուն պարապում ես ու հիվանդագին ուզում քնել, սուրճը քեզ չի փրկի, բերանդ լցրու ռուսական տեպնոլոգիայով պարտաստված մանանեխը, մաքրիր արցունքներն ու վայելիր աննկարագրելի թարմությունը: Երաշից էլ մեջբերեմ՝ После этого мне уже ничего не страшно...

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.03.2014), Smokie (22.01.2014), Արամ (22.01.2014), Նարե91 (22.01.2014)

  25. #28
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր երկրում երջանիկ մանկությունը ձևավորում է «ամեն ինչ անցյալում է» մտածելակերպ, էնտեղ, ուր ապահով ծերություն է «ամեն ինչ առջևում է» մտածելակերպն է: Արդյունքում մոտիվացիաներն ահավոր տարբեր են լինում: Հիմա ուզում եմ բալանսի գամ անցյալի ու ապագայի միջև, ամեն ինչ հիմա է, այս պահին, անցյալ ու ապագա չկան, հիշողություն ու միֆ են...
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 27.01.2014, 18:22:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.03.2014), Smokie (27.01.2014), Vardik! (21.02.2014), Արամ (31.01.2014), Նաիրուհի (27.01.2014), Նարե91 (27.01.2014), Վոլտերա (27.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (28.01.2014)

  27. #29
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն էնքան շատ եմ հիմարություններ անում, որ հետո նայում եմ հետ ու իրականում չեմ հավատում, որ էդ ցնդաբանության կույտը ես եմ հեղինակել: Հիմարանում եմ ես սովորաբար էն մարդկանց շրջապատում, ովքեր ինձ համար կարևոր են, ում վրա փորձում եմ դրական տպավորություն թողնել: Դա սիրահարվածության հիմարանալը չի, դա ավելի շատ քեզ խելոքի տեղ դնելու հիմարանալն ա դասախոսների, ավագ ընկերների մոտ: Միշտ ավելի շատ հարգել եմ սեփական պարզունակ մտքեր արտահայտող մարդկանց, քան հանճարների մտքերը ցիտող ու սեփական մտքեր բնավ չունեցողներին, բայց հիմա ինձ էնպես եմ զգում, ասես ես էլ եմ դարձել սեփական մտքերից զուրկ ծրագիր: Ավելի ու ավելի հաճախ իմ գրածներում ուրիշների մտքերի եմ հանդիպում: Ես էն հանճարը չեմ, որ էդ մտքերը գեներացնեմ, նշանակում է ժամանակին մի տեղ կարդացել եմ, արխիվացրել ու ուղեղս հիմա որպես սեփական հանճարի արգասիք է ներկայացնում: Փորձում էի Բրեդբերիի ոճով գրել, սկիզբն ահավոր նման ստացվեց: Shift-delete: Վախենում եմ գրեմ, պարզվի մի տեղ վաղուց կարդացել եմ, էլի լցրել եմ արխիվ ու հիմա Բրեդբերիի գրածը հրամցնում եմ որպես իմ գրած, որ գրել եմ իր ոճով: Աննորմալություն:

    Հ.Գ. 37.9 աստիճան ջերմությամբ զառանցում եմ, լուրջ չընդունեք:

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.02.2014), Sambitbaba (10.03.2014), Smokie (01.02.2014), Vardik! (21.02.2014), Արամ (31.01.2014), Մինա (02.02.2014), Նաիրուհի (31.01.2014), Նարե91 (31.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (31.01.2014)

  29. #30
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ կան, ում մյուս ակումբցիները մանկությունից գիտեն՝ Արամը, Ջոնը... ու ինչքան էլ իրեն մեծանում են, ինչքան էլ հասուն ու լայնախոհ են դառնում տարիների հետ, ակումբցիների համա մնում են առաջվա երեխան: Երբ ես եմ արդեն մեծացած «երեխաների» հետ ծանոթանում, իրենք մի բան էլ ինձանից ավելի հասուն, լուրջ են թվում ու զարմանում էի, թե ոնց են իրենց երեխայի նման վերաբերում: Մինչև չնկատեցի մի օրինաչափություն՝ մարդիկ մեր հիշողության մեջ մնում եմ այնպիսին, ինպիսին ճանաչել ենք ի սկզբանե:

  30. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.02.2014), Chuk (04.02.2014), Sambitbaba (10.03.2014), Smokie (03.02.2014), Vardik! (21.02.2014), Արամ (02.02.2014), Արևհատիկ (16.02.2014), Մինա (02.02.2014), Նաիրուհի (02.02.2014), Նարե91 (02.02.2014), Ուլուանա (02.02.2014)

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռոզետտա առաքելություն / Rosetta mission
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.06.2015, 01:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •